Tuesday, October 21, 2008

Երջանկությունից մնում է ափսոսանք

Նա միշտ հիշում էր փոքրիկին: Պատկերացնում էր, թե ինչպես է նա պատիոյում՝ նարնջի ծառի ստվերում, քնել խոտի արմատների տակ, բերանում թաց հողի գուղձ: Թվում էր՝ տեսնում է նրան կավե հատակին, թե ինչպես է ճանկռտում հողն ատամներով ու եղունգներով, փորձելով փախչել իր մեջ սողոսկող ցրտից, ինչպես է փնտրում ելքն այդ նեղ թունելից, որտեղ իրեն դրել են ու ծածկել խեցիներով: Ձմռանը լսում էր, թե ինչպես է նա, կավից կեղտոտված, բարակ ձայնով լաց լինում, ու ինչպես է լացի ձայնը լսվում անձրևի աղմուկում:
Գաբրիել Գարսիա Մարկես, «Եվան իր կատվի ներսում»
Իրոք, երջանկությունից մնում է ափսոսանք. ի՞նչ մնաց իմ ու նրա փոքրիկ երջանկությունից: Զբոսանքներ, նրա ափն իմի մեջ, առավոտը փոշոտ տանիքում: Լավ էր, բայց վերջացավ: Մարմինն ու միտքն ապատիայի մեջ են, էլ ոչինչ չեմ ուզում:
От счастья остается сожаление.
От горя - только чувство пустоты.
Մարդիկ մեղադրում են թմրադեղերը, հեռուստատեսությունը, խաղերը՝ դրանք մեղք չունեն: Մեղավորն անիծյալ հուսահատությունն է: Դատարկությունը, որ չես կարող ոչ մի բանով լցնել: Դժբախտ, միայնակ մարդիկ, որոնք հոգեկան ու ֆիզիկական օնանիզմով են զբաղվում, որ գոնե ինչ-որ բանով լցնեն այդ դատարկությունը:

Հասարակությունն օրգանիզմ է, ու անտարբեր է անհատների նկատմամբ: Ինձ նման մարդիկ նրա համար մակաբույծներ են, քաղցկեղածին ուռուցքի նման մի բան: Դրա համար էլ, կարծում եմ, հասարակական մտքի էվոլյուցիան մեր գլխի մեջ փոքրիկ ռումբեր է դրել՝ ինքնաոչնչացման մանիան: Միայնակ մնացած մարդն ինքն իրեն սպանում է:

Ինձ նման մարդիկ պետք են հասարակությանը. մարդկանց վախեցնելու համար: Ահա դե ինչ է լինում նրանց հետ, ովքեր մեր կանոններով չեն խաղում:

Ես հրաժարվում եմ ապրել աշխարհում, որտեղ կաստրացիայի ենթարկված վագրն ապրում է կաստրացիայի ենթարկված գառան կողքին:

Ինչու՞ վրեժ լուծել: Մակրոսկոպիկ մասշտաբով մարդն իր կյանքում այնքան քաք է ուտում, որ քո վրեժն ընդամենը մի բաժակ ջուր է օվկիանոսում:

Չեմ կարողանում ուրախանալ ձեր երջանկությամբ ու վերջ: Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, իհարկե: Բացի վստահությունից, որ ունեցել եմ անարժան մարդկանց նկատմամբ ու կորցրել:
Երջանկությունից մնում է ափսոսանք: Ողջույն: