Showing posts with label սոցիալական ցանցեր. Show all posts
Showing posts with label սոցիալական ցանցեր. Show all posts

Friday, January 23, 2015

Ռեպորտի էթիկան սոցիալական ցանցերում

Սովետի ժամանակ բավականին տարածված պրակտիկա կար. մեկի հետ վատ էիր՝ «անոնիմկա-կլյաուզա» էիր գրում մեծն պարտիային, թե այդ մարդը հակասովետական գործունեությամբ է զբաղվում, իրեն սկսում էին ճնշել, «փակել»: Նման ստուկաչներն այնքան քիչ չէին, ինչքան թվում է. հարցրեք ձեր ծնողներին, իրենք իրենց շրջապատի «կլյաուզնիկներին» կհիշեն:

Մյուս կողմից, որպեսզի սոցիալական ցանցը չվերածվի ատելության, բռնության քարոզի, սպառնալիքների ու հալածանքների վայրի, կա ռեպորտի ֆունկցիա՝ նման անցանկալի վարքից խուսափելու համար: Այսպիսով, եկեք քննարկենք, թե ինչ է պետք անել, եթե հանդիպում եք սոցիալական ցանցում ձեզ համար անցանկալի վարքի:

Նախ տվեք ինքներդ ձեզ այս հարցերը.
  1. Պոռնոգրա՞ֆիա է
  2. Բռնության քարո՞զ է
  3. Hate speech/դիսկրիմինացիայի կո՞չ է
  4. Պարունակու՞մ է, ասենք, բռնության տեսարաններ
  5. Սպա՞մ է, կամ վիրուս, կամ նման մի բան
Եթե բոլոր հարցերի պատասխանը «ոչ» է, ու դիմացինի գրածը ձեզ պարզապես դուր չի գալիս, համաձայն չեք, կոնֆլիկտ ունեք իր հետ, կամ նման մի բան, ապա իրեն ռեպորտելն ու առավել ևս ձեր ընկերներին ռեպորտի կոչ անելը ձեզ բնութագրում է որպես հասարակ կլյաուզնիկ: Որովհետև դուք կեղծ պատճառով ռեպորտ եք անելու մարդուն, ով սոցիալական ցանցի կանոնակարգը չի խախտել ու ձեր չափ իրավունք ունի այնտեղ գտնվել:

Ինչևէ, նույնիսկ այդ իրավիճակում կա ռեպորտելուն այլընտրանք: Մատով մերսող, նուրբ շարժումներ արեք հետանցքի շրջանում, փորձեք մեղմացնել այնտեղ այրոցի զգացողությունը: Եթե չօգնի, փորձեք հակաայրոցային մոմիկներ:

Մի եղեք սովետի շրջանի կլյաուզնիկների նման: Ազատ խոսքը կարող է ձեզ դուր չգալ: Հենց դրանով էլ այն ազատ է: Այն պարտավոր չի ձեզ դուր գալ: Եթե այն անմիջականորեն ձեզ չի սպառնում, սպառնալիք, հանցագործության կոչ չի պարունակում, դուք ոչ մի իրավունք չունեք դիմացինին լռեցնել: Նման վարքը պարզապես ողորմելի է ու ձեզ դարձնում է հարգանքի ոչ արժանի:

Friday, May 17, 2013

Google+. նոր ինտերֆեյս

Google+ սոցիալական ցանցն այսօր փոխել է իր ինտերֆեյսը, ավելի կենտրոնացված նկարները հոսքի մեջ ցույց տալու վրա. 



Հայտնի փաստ է, իհարկե, որ եթե Facebook-ի թարմացումներն օգտագործողները ատամներով են ընդունում, ապա Google+-ի թարմացումներն ընդունվում են ուրախությամբ, ու այս դեպքն էլ բացառություն չի:

Տվյալ դեպքում նոր ինտերֆեյսը լուծում է բոլոր բողոքները, որ էկրանը նախորդ երկու տարբերակներում օպտիմալ չէր օգտագործվում՝ ինֆորմացիան ցուցադրվում էր էկրանի բավականին փոքր հատվածի վրա: Այժմ ինչքան էլ մեծ լինի ձեր էկրանը՝ այն ամբողջապես զբաղված է մարդկանց պոստերով:

Չատը վերջնականապես փոխանցվել է Google Talk-ից Google Hangouts-ի: Իմ դանդաղ համակարգչի ջանը սաղ լինի:

Ցանկացած դեպքում, հաջող թարմացում է, բոլորը կարծես թե գոհ են:

Wednesday, May 15, 2013

Twitter-ի հայերեն տեղեկատու

Վաղուց էի որոշել նման մի բան անել, միշտ հետաձգում էի: Վերջապես սկսեցի:

Նյութը լինելու է մնեմոնիկ, հնարավորինս պարզ, առանց ավելորդությունների, նախատեսված սովորական հայ ինտերնետցուն արագ Twitter համակագրի հետ ծանոթացնելու համար:

Հետո երևի կտեղադրեմ ՀայIT.org-ում ու իմ սեփական տեխնիկական Բեքլոգում:

Եթե ունեք նկատողություններ, ցանկություններ, առաջարկներ, շնորհակալ կլինեմ, եթե դրանք անեք հիմա, ոչ թե վերջացնելուց հետո:)))

Friday, December 14, 2012

Նոր MySpace-ի հրավերներ

Այո, դուք ճիշտ եք կարդացել:) ես արդեն նոր MySpace-ի հրավերներ ունեմ (6 հատ, բայց հետո էլի կլինեն): Եթե ցանկանում եք փորձել կայքը, ձեր էլ. փոստի հասցեն ուղարկեք ինձ անձնական հաղորդագրությամբ (բլոգի աջ կողմում կոճակներ կան, որոնք ձեզ կտանեն իմ պրոֆիլներ տարբեր սոցիալական ցանցերում, բայց ես խորհուրդ կտայի դա անել Facebook-ի կամ Google+-ի միջոցով): Ես, եթե դեռ հրավեր ունենամ, հնարավորինս արագ այն կուղարկեմ ձեր էլ. փոստի հասցեին: Միքո (ահամ, հենց դու, ուրիշ Միքո չի), քեզ համար մի հատը ռեզերվ կանեմ, եթե հետաքրքիր է:) Բավականին նման է Metro ինտերֆեյսին:

Thursday, December 13, 2012

Նոր MySpace

Եթե դուք չգիտեք, թե ինչ է MySpace-ն, ապա չեք տեսել սոցիալական ցանցերի լուսաբացը: Կայք, որն ամեն մեկին տալիս էր առանձին պրոֆիլ, որի դիզայնը կարելի էր փոփոխել, կարելի էր իրար ընկերանալ ու մեկնաբանություններ թողնել: Ավելին՝ կարելի էր ընկերանալ սիրելի կատարողների ու խմբերի հետ: MySpace-ն ամենաառաջինը չէր իր տեսակի մեջ, բայց առաջինն էր, որ այդքան մեծ էնտուզիազմով ընկալվեց ու ճանապարհ բացեց այնպիսի ժամանակակից սոցիալական ցանցերի համար, ինչպիսիք են, ասենք, Facebook ու Google+ համակարգերը:

MySpace-ն այս քանի օրը սուսուփուս նոր տարբերակ է թողարկել, մասնակցությունը դեռևս հրավերներով է: Բավականին իննովացիոն բան է, ես այսօր հրավեր ստացա ու մտա: Ոչ մի բանի նման չի: Վերցրել են ամբողջ լավը, որ կար հին MySpace-ում (ու որը շատ այլ սոցիալական ցանցեր ցրել են), լրիվ նոր գաղափարներ, Twitter ու Google+ համակարգերի ասինխրոն կապերի մեխանիզմը և այլն: Պրոֆիլի տեսքն այսպիսին է.
Մոտակա ժամանակներս հրավերներ ուղարկելու հնարավորություն կստանամ: Եթե հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում, նույնիսկ եթե հրավերները սպառվեն, մի քանի օրից նորերը կլինեն: Մեկնաբանություններում մի թողեք ձեր էլ. փոստի հասցեները:

Եթե արդեն ունեք նոր MySpace, կարող եք միանալ ինձ:

Sunday, October 21, 2012

Ամանդա Տոդդի պատմությունը

Youtube-ի այս տեսահոլովակում 15-ամյա կանադացի դպրոցական Ամանդա Տոդդը պատմում է իր պատմությունը. ինչպես ինտերնետային շփումը վերածվեց շանտաժի, հալածանքի, հոգեբանական բռնության:

Տեսահոլովակը Youtube-ում հրապարակվել է սեպտեմբերի յոթին: Ուղիղ մեկ ամիս և երեք օր հետո Ամանդան ինքնասպանություն է գործել:

Ինձ թվում է՝ բավականին ծանոթ պատմություն է: Ու անիմաստ է հուսալ, որ այն կազդի պատմության մեղավորի կարգի մարդկանց խղճի վրա: Այն, որ մենք գործնականում չունենք ներքին, հասարակական պաշտպանական մեխանիզմներ նման դեպքերի համար, որ պատրաստ ենք ասել՝ «ապուշ է, ինքն է մեղավոր», ստեղծում է հանդուրժողականության կոնտեքստ նրա համար, որ մարդիկ չարաշահեն երեխաների դյուրահավատությունը:

Ցանկացած դեպքում, միգուցե ժամանակն է, որ մարդիկ դադարեն դատել հոգեբանական բռնության զոհին ու փոխարենը փորձեն օգնել նրան: Որովհետև այն, ինչ ձեզ արհեստական մելոդրամա է թվում, երբեմն ընդամենը արտահայտչամիջոց է իսկական ողբերգության համար:

Ու մեկ էլ, ժող: Ես ձեզ հաճախ չեմ սա ասում, բայց ես ձեզ իրականում սիրում եմ: Լավ եղեք ու մի տխրեք:

Thursday, June 28, 2012

Google+ Events

Եթե Google+ Local-ը գնալու վայրերի ու նրանց մասին արձագանքների վրա էր ուղղված, ապա Google+ Events-ը տարբեր բաներ կազմակերպելու համար է (ինչու՞ ոչ, կարելի է հենց Local-ում նշված վայրերում մի բան կազմակերպել):

Ինչպես տեսնում եք, համապատասխան կոճակն արդեն հայտնվել է ձախ կողմի վահանակում, իրադարձությանը կարելի է արձագանքել (գնում եմ, չեմ գնում, չգիտեմ կամ տեղում մարդկանց ու, տադադամ, ամբողջ օղակներ հրավիրել, ինչը փրկում է ձեզ հատիկ-հատիկ մարդկանց հրավիրելու անհրաժեշտությունից): Ու այո՝ Google+ Events-ը սինխրոնիզացվում է Google Calendar ծառայության հետ (շնորհավոր, անդրոիդցիներ):

Իրադարձության ինտերֆեյսը կրեատիվ է, ամեն իրադարձություն բացելիս տեսնում եք հրավիրատոմս-բացիկ հիշեցնող էջ, որի նկարը ստեղծելիս կարելի է ընտրել ստանդարտ տարբերակներից կամ բեռնել ինքնուրույն: Կապույտ լեզվակը... քաշեք, կտեսնեք ինքներդ:
Հայաստանում էլ արդեն գործում է. հուլիսի 7-ին ժամը երեկոյան 7-ին համեցեք Վանաձոր՝ Լավ Էլի խմբի համերգին, իսկ 8-ին Երևանյան ֆոտոզբոսանքն է, որի մասին կխոսեմ ավելի ուշ:

Monday, June 4, 2012

Google+ Local

Google+-ը նոր ծառայություն է առաջարկում՝ G+ Local: Ֆունկցիաներով ու նշանակությամբ այն մոտավորապես համարժեք է FourSquare-ին ու Facebook Places-ին. ստանում եք ինֆորմացիա ձեր գտնված վայրի մերձակայքի ռեստորանների, բարերի ու զվարճանքի վայրերի մասին, կիսվում եք տպավորություններով, խորհուրդներ եք տալիս:

Ընդհանուր առմամբ լավ միտք է, թեև ես կնախընտրեի որ այս ֆունկցիոնալությունը փոխարենը մտցվեր Schemer-ի մեջ, իսկ Schemer-ը լավ խորն ինտեգրվեր G+-ի մեջ:

Արդեն ծառայության գործելու սկզբից Հայաստանի «օբԷկտների» զգալի բազա կա: Դուր եկան գնահատման համակարգն ու տեղը գտնելու ցուցումների ֆունկցիան: Check-in-ի ֆունկցիան էլ երևի մոբիլ տարբերակում է, թեև դրա հետ այնքան էլ համաձայն չեմ՝ նոուտ/նետբուկով ժողովրդին զրկում է ծառայությունից լիարժեք օգտվելու հնարավորությունից:

Thursday, May 24, 2012

Google+-ի նոր մոբիլ տարբերակի մասին

Google+-ը թարմացրել է իր ծրագրային միջոցն iOS/Android համակարգերի համար: Նոր տարբերակն արդեն անվանում են լավագույն մոբիլ սոցիալական ծրագիր:

Google-ն ինչպես վերջերս լրիվ վերադիզայնավորեց սոցիալական ցանցի վեբ-տարբերակն, նույն կերպ էլ հիմա անցել է մոբիլ տարբերակին: Բայց դա, իհարկե, ամենակարևորը չի:

Նավիգացիոն ժապավեն, որն ապահովում է ծրագրի բոլոր ֆունկցիաների հարմարավետ ու հասանելի աշխատանք, գրառումները տեղում խմբագրելու հնարավորություն, նկարները քաշելու հնարավորություն:

Ու, տադադամ, մոբիլ hangout-ների՝ խմբակային վիդեոչատի հնարավորություն, ինչն ամենակարևորն է: Իհարկե, Հայաստանի օգտագործողներն այդ շռայլությունն իրենց հավանաբար թույլ կտան միայն wifi ծածկույթի առկայության դեպքում:

Կարևոր մասը. ես ոչ iOS գադջետ ունեմ, ոչ էլ Android: Ցավալի է :D

Monday, May 21, 2012

Փորձ. Google+ Share կոճակ՝ սեփական ձեռքերով

Սովորաբար նման բզբզել/փորել/մշակել ես անում եմ սեփական կայքերի/բլոգների համար, ու հազվադեպ եմ գրի առնում, թե ինչ եմ արել ու ինչի համար (բացի տեղում կոդի մեջ արված մեկնաբանություններից): Այս անգամ որոշեցի նորմալ փաստագրել ու գրանցել արդյունքն անմիջապես բզբզել/փորել/մշակել պրոցեսի ընթացքում, նշել նաև արված սխալներն ու հնարավոր թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքը:

Քչերին է հայտնի, որ Google+-ն ունի նաև Share կոճակ, չնայած այն հաճախ փոխարինում է իր +1 կոճակի նմանատիպ ֆունկցիոնալությամբ (նույնն անում է Facebook-ը՝ Like կոճակին անցնելով): Բայց այս գրառման մեջ փորձենք ինքնուրույն Share կոճակ պատրաստել Google+-ում ինֆորմացիայով կիսվելու համար, որը կկարողանանք օգտագործել մեր սեփական կայքերում:

Իրականում վերջնական նպատակներիցս մեկը Diaspora*-ի համար Share կոճակ ստեղծելն է:

Ինչպես կտեսնեք, իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է առաջին հայացքից: Գնացինք:

Saturday, January 28, 2012

Schemer

Այսօր ես վերջապես հրավեր ստացա օգտվել Google-ի նոր ծառայությունից, որի անունն է Schemer: Ընդհանուր առմամբ ծառայության սկզբունքը հետևյալն է (դեռևս).

Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան անել, ավելացնում եք ձեր ցանկությունների ցանկին: Երբ ուրիշներն էլ են ցանկանում դա անել, նրանք կարող են գտնել ձեր ցանկությունն ու նույնպես ավելացնել իրենց ցանկին: Երբ ինչ-որ մեկը դա անում է, կիսվում է տպավորություններով: Օրինակ՝ թռչել պարապլանով: Ով դա արել է, կարող է նշել, թե որտեղ, ինչ գնով, ինչ տպավորություններ ստացավ, ինչ հաշվի առնել ու ինչից զգուշանալ:

Դեռ հինգ րոպե է, ինչ գրանցվել եմ՝ հետագայում կգրեմ ավելին:

Wednesday, July 27, 2011

Google+. մնաց 3 օր

Այո, վերնագիրը չի խաբում: Տարբեր աղբյուրներ և ընդհանուր խոսակցությունները հանգում են նրան, որ ուղիղ երեք օրից՝ հուլիսի 31-ին, Google-ի սոցիալական ծառայությունը հասանելի կդառնա բոլորին: Ու այդ առիթով ես որոշեցի ի մի բերել իրավիճակը մինչ ներկայիս պահը:
Եթե կարդում էիք Twisted Perception ֆորումի բլոգը, որը ես ժամանակին վարում էի, դեռ անցյալ տարվա հունիսի 30-ին ես գրել էի, որ սկսել են տվյալներ դուրս լողալ այն մասին, որ Google-ը նոր սոցիալական ծառայություն է մշակում: Հիշելով Google-ի նախորդ անհաջող փորձերը մտնել սոցիալական ծառայությունների ոլորտ, ինչպիսիք են Wave, Orkut, Buzz ծառայությունները, շատերը սկեպտիցիզմով էին վերաբերվում նաև այս նախագծին: Ինչևէ, մինչ այժմ Google+-ն աճի անսպասելի հակում է ցուցաբերում. անգամ բետայի ընթացքում Google+-ի անդամների քանակը երեք շաբաթվա ընթացքում անցավ 20,000,000-ից: Այդ քանակին հասնելու համար նրա հակառակորդներ Facebook ու Twitter համակարգերին պահանջվել է շատ ավելի մեծ ժամանակահատված, ինչպես կտեսնեք ստորև բերված գրաֆիկից.

Wednesday, June 29, 2011

Google+

Այսօր ինտերնետն ու կոլլեգաներս լի են Գուգլի նոր հասարակական ծառայության մասին քննարկումներով: Որիշեցի փոքր հետաքննություն անց կացնել:

Ի՞նչ է Google+-ը
Դեռևս չեմ կարող վստահորեն խոսել, բայց աղբյուրները պնդում են, որ Google+-ը սոցիալական ցանց է՝ Google-ի պատասխանը Facebook-ին:
Թեև ծառայությունը դեռ «սահմանափակ բետայի» փուլում է (մարդկանց սահմանափակ խումբ փորձարկում է այն), Reuters-ի բլոգներում նույնիսկ կարելի է տեսնել, թե այն ինչ տեսք ունի ներսից.
Նախագծի պաշտոնական կայքում բերվում են հիմնարար կետերն, ու ընդհանուր առմամբ այն հանգում է sharing-ին՝ ինֆորմացիայով կիսվելուն: