Սովետի ժամանակ բավականին տարածված պրակտիկա կար. մեկի հետ վատ էիր՝ «անոնիմկա-կլյաուզա» էիր գրում մեծն պարտիային, թե այդ մարդը հակասովետական գործունեությամբ է զբաղվում, իրեն սկսում էին ճնշել, «փակել»: Նման ստուկաչներն այնքան քիչ չէին, ինչքան թվում է. հարցրեք ձեր ծնողներին, իրենք իրենց շրջապատի «կլյաուզնիկներին» կհիշեն:
Մյուս կողմից, որպեսզի սոցիալական ցանցը չվերածվի ատելության, բռնության քարոզի, սպառնալիքների ու հալածանքների վայրի, կա ռեպորտի ֆունկցիա՝ նման անցանկալի վարքից խուսափելու համար: Այսպիսով, եկեք քննարկենք, թե ինչ է պետք անել, եթե հանդիպում եք սոցիալական ցանցում ձեզ համար անցանկալի վարքի:
Նախ տվեք ինքներդ ձեզ այս հարցերը.
- Պոռնոգրա՞ֆիա է
- Բռնության քարո՞զ է
- Hate speech/դիսկրիմինացիայի կո՞չ է
- Պարունակու՞մ է, ասենք, բռնության տեսարաններ
- Սպա՞մ է, կամ վիրուս, կամ նման մի բան
Ինչևէ, նույնիսկ այդ իրավիճակում կա ռեպորտելուն այլընտրանք: Մատով մերսող, նուրբ շարժումներ արեք հետանցքի շրջանում, փորձեք մեղմացնել այնտեղ այրոցի զգացողությունը: Եթե չօգնի, փորձեք հակաայրոցային մոմիկներ:
Մի եղեք սովետի շրջանի կլյաուզնիկների նման: Ազատ խոսքը կարող է ձեզ դուր չգալ: Հենց դրանով էլ այն ազատ է: Այն պարտավոր չի ձեզ դուր գալ: Եթե այն անմիջականորեն ձեզ չի սպառնում, սպառնալիք, հանցագործության կոչ չի պարունակում, դուք ոչ մի իրավունք չունեք դիմացինին լռեցնել: Նման վարքը պարզապես ողորմելի է ու ձեզ դարձնում է հարգանքի ոչ արժանի:
No comments:
Post a Comment