Saturday, April 28, 2012


Tuesday, April 24, 2012

Խոսք նախընտրական ու խիստ կատաղի

Մեր մեջ ասած, լևոնականների՝ Ժառանգության վրա հաչալը նմանեցնում եմ իրենց 2008-ի կուրսին. «Ով մեզ հետ չէ՝ մեզ դեմ (ու քրեաօլիգարխիկ ռեժիմի (c) կողմ) է»: Ժառանգության լիքը քայլեր (գաղափարական ծրագրի բացակայություն, անհետևողականություն, կցում Ազատ Դեմոկրատներին, «Հավանում եմ» գլխավոր շտաբի վրա և այլն, ավելորդ վայրենասիրական սենտիմենտներ, առաջադեմ-ժամանակակից ու նամշած-կոնսերվատիվ կուսակցության ստատուսների արանքում լռվել) ես էլ եմ քննադատում, բայց ՀԱԿ-ի քաք թափելն ավելի շատ երկու բանի մասին է խոսում.
  • ՀԱԿ-ը քաքում է տակը, հենց մտածում է, որ կարող է իրենց այլընտրանք լինել որպես ընդդիմություն (ՀԱԿ-ի ժողովրդի մշտական արգումենտը՝ Լևոնի հետևից ենք գնում, որովհետև ընդդիմությունը մոբիլիզացնող ուրիշ մարդ չկա): Նույն կերպ եմ մեկնաբանում նաև Բրյուսովում իրենց Նարեկի գործունեությունը, որ պանիկայի մեջ էր ընկել երեխեքի Մաշտոցի այգի իջնելու մտքից:
  • ՀԱԿ-ը փորձում է ուշադրությունը շեղել իրենց՝ Անխելամիտի ջեբը մտնելուց: Որովհետև դրանից բեթար բան մենակ ՀՀԿ-ին միանալն է:
Ժառանգության ներքին պրոցեսներից քչից-շատից խաբար եմ, մինչև վերջերս ռեսուրսների մոբիլիզացիա էին անում՝ ՀՀԿ-ի դեմ գաղափարական պայքարի համար: Եթե դա անկեղծ էր, ապա հիմա արդեն սաբոտաժված է, լևոնականներն էլ կարծես զոռով Րաֆֆիին Սերժի գիրկը հրեն:

Եթե Ժառանգությունը հանկարծ միացավ ՀՀԿ-ին, ժողովուրդը պետք է ընտրությունների օրը մտնի ու վառի ընտրատեղամասերը, հետո՝ ընտրապայքարին մասնակցած բոլոր կուսակցություններին անխտիր: ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն իրար այլընտրանք չեն, դրանք իրար լրիվ համարժեք են: Նույնիսկ «հավատանք, որ փոխենք»-ն է ինչ-որ մակարդակով նույնը. ՀԱԿ-ի մոտ այն դառնում է «մի անգամ էլ հավատանք, ու այս անգամ հաստատ կփոխենք»:

Friday, April 20, 2012

Երկակի ստանդարտների ու BlogNews.am-ի մասին

BlogNews-ի թեման ծավալվում է:) Ժող, ծանոթացեք, Կոնստանտին Տեր-Նակալյան, antiliberas.wordpress.com: Ազատականներին անվանում է լիբեռաստներ, ուրիշ բլոգերների խոսքի ազատության (ու իրոք խոսքի ազատության) նկատմամբ հարգանք չունի, նրանց նկատմամբ բռնության կոչեր է անում: Միանգամից դառնում է մարդու ազատությունների մոլի պաշտպան, հենց խնդիրը սկսում է վերաբերվել իրեն: Սիրելի թեման՝ երկակի ստանդարտները: Isn't it ironic.

Կոնստանտինը պնդում է, որ SAS-ից պահանջել էին նյութը հեռացնել, ու իրենք հեռացրել էին այն (շարունակելով պնդել, որ նյութը ճիշտ է եղել): Իմ դեպքում, երբ ես համոզված եմ, որ Կոնստանտինն, ինձ ճանաչելով, գիտեր, որ իրենց հայտարարությունը սուտ է, չպնդեց, որ իմ նյութը հեռացնեն: Փաստորեն, հասարակ ակտիվիստի արդարացի պահանջն ավելի ցածր նշանակություն ունի, քան օլիգարխի «անարդարացի պահանջը»: Այ-այ-այ: Ինչպիսի երկակի ստանդարտներ:

Ժող, ու խոսքը վերաբերում է BlogNews-ցիներին: Ձեր խնդիրը խոսքի ազատության հետ կապ չունի: Ձեր խնդիրը, լավագույն դեպքում, կապված է արդարադատություն, սպառողների իրավունքների ու օլիգարխների կողմից մարդկանց նկատմամբ ահաբեկման մեթոդներ կիրառելու հետ: Մարդկանց սենտիմենտների, առավել ևս՝ նախընտրական սենտիմենտների հետ պետք չի խաղալ: Ամոթ է: Դեռ լավ է՝ հարցը որպես բնապահպանական հիմնախնդիր չեք ներկայացրել:

Ինչ հանդուրժող եմ այսօր :D Անձամբ ինձ համար թեման սպառված է, չեմ պատրաստվում այլևս նրան անդրադառնալ որևէ տեղ ու որևէ կերպ: Ֆինիտա լա կոմեդիա:

Խոսքի ազատության ու BlogNews.am-ի մասին

Mediamax-ի Արա Թադևոսյանի հոդվածից իմացա, որ BlogNews.am-ին դատի են տվել: Դե, շատ չծավալվեմ Թադևոսյանի հոդվածի կապակցությամբ (սահմանափակվեմ ձեր առաջ գլխարկս հանելով, սեր), բայց մեկնաբանություն էի գրել, ու առավոտը որոշեցի այն կարգի բերել ու առանձին հոդված դարձնել: Ինձ առավել անհանգստացրեց Անտինյանի հոդվածի տակի ակտիվությունն ու հնչած կոչերը: Ու այն, որ Անտինյանի ճառին դրական արձագանք էին տալիս իմ կողմից հարգված բլոգգերներ, մասնավորապես՝ Գրիգոր Երիցյանը:

Ժողովուրդ, եթե չեք ուզում արժեզրկել խոսքի ազատությունը, թույլ մի տվեք, որ այն աջ ու ձախ շահարկեն: Մասնավորապես, թույլ մի տվեք, որ մարդիկ շահարկեն «խոսքի ազատություն» արտահայտությունն ու նրա առաջացրած արձագանքը՝ սեփական արարքների համար պատասխանատվությունից խուսափելու համար:

Նախ՝ եկեք հիշենք, որ խոսքի ազատությունը, որը տարածվում է անհատի վրա, չի տարածվում, ասենք, կազմակերպության վրա, ու լրիվ այլ է մամուլի խոսքի ազատությունը:

Tuesday, April 17, 2012

Մի քանի բան:)

Ժող, շատ ներողություն եմ խնդրում, ինչքան ժամանակ է՝ խեղդված եմ գործերի մեջ: Մի քանի բան գրեմ, քանի եկել եմ:

Տիգրան Խզմալյանի անվան հետ կապված էժանագին աղմուկի կապակցությամբ: Այս թեմայով ձգտում էի լռություն պահպանել, որ ունքը շինելու տեղն աչքը չհանեմ, բայց հիմա, կարծում եմ, ժամանակն է արտահայտվել: Տիգրան Խզմալյանի և առավել ևս նրա տիկնոջ քաղաքական կողմնորոշումն այնքանով է վերաբերում ինձ, ինչքանով Տիգրանին վերաբերում է իմ կրոնական կողմնորոշումը: Այդ մարդուն ես ճանաչում եմ իր գործով որպես լրագրող, ռեժիսոր և ապամոնտաժող բրիգադի անդամ ու հաստատ ավելի շատ վստահություն ունեմ, քան նրա անունը շահարկող տարբեր քաղաքական ու լրատվական կառույցների նկատմամբ: Մյուս կողմից՝ լրիվ վստահում եմ «Սարդարապատի» հայտարարությանն այդ առիթով:

Ժող, աղմուկ բարձրացնելուց առաջ մտածեք, թե ում մասին ինչ եք խոսում:

«Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքի նկատմամբ դատական գործի կապակցությամբ: Դատական նիստը նորմալ անցավ, չնայած ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Գոռ Թամազյանին թվում է՝ նա դեռ «Ազատ Գոտի» է ճաշակում: Թամազյանը ճաշակեց մեր բոլոր փաստարկներն, ի հակադրություն պնդեց, որ արտահայտություններն ինքնագլուխ արել է իր կազմակերպության անդամ Կարապետ Թումանյանը, բայց թե ինչու պրոֆիլում հայտնվելուց պրոֆիլի անփառունակ վախճանն ընկած ամբողջ հատվածում նյութը չի հերքվել ու չի հեռացվել, չկարողացավ բացատրել:

Ծաղկաքաղ Գոռ Թամազյանի՝ դատական նիստի ժամանակ արած արտահայտություններից.

«... երբ մեր էջը ռեպորտ ճաշակեց ...»
«... ես դատական ծանուցագիր ճաշակեցի ...»
«... Կարապետ Թումանյանը խիստ նկատողություն ճաշակեց ...»

Հաշվի առնենք նաև այն, որ Թամազյանը չհերքեց, որ համաձայն է արտահայտությունների հետ և ավելին՝ նիստի ընթացքում մեկնաբանում ու արդարացնում էր դրանք:

Հաջորդ նիստը հունիսի 1-ին է: Ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:

Մաշտոցի այգու Քաղաքացիական ամբիոնի ինտերնետային ռեսուրսի կապակցությամբ: Ուշացման պատճառները շատ են, բայց չեն արդարացնում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ռեսուրսը պատրաստ է, նյութերն ինձ ուղարկվելուն պես կտեղադրվեն: Կարող եք վայելել. http://civictribune.tumblr.com/

Համ էլ՝ լայքեք:)

Tuesday, April 3, 2012

Դատը հետաձգվեց

Ժող, ունեմ նորություններ:) նախ, դատը հետաձգվեց մինչև ամսի 16-ը: Երկրորդ, ու հանկարծ կտրուկ ռեակցիաներ չտաք, հակընդդեմ հայց են ներկայացրել իմ դեմ, իբր «Anti-Մեկ Ազգը» վիրավորել է Գոռին, Ադոլֆին ու Հայ Առաքելական Եկեղեցուն ու ես պետք է էջի անունից ներողություն խնդրեմ ու էջը լուծարեմ:

Տանձներիդ չեք դնում:) ֆեյսբուքյան էջը հասարակական նախաձեռնություն է, ու նրա ամեն անդամը պատասխանատու է իր սեփական արարքների համար: Խմբի անունից կատարված հայտարարությունները կատարվել են խմբի հինգ ադմինիստրատորների անունից, ու նույնիսկ իրենք՝ ադմինիստրատորները չեն կարող ասել, թե որը որի անունից է արվել, քանի որ նույնիսկ համարակալումը միշտ քաոսի է վերածվել: Ադմինիստրատորները խմբում կատարում են զուտ տեխնիկական ֆունկցիա ու ոչ թե պարտավորությամբ, այլ սեփական նախաձեռնությամբ ու համակարգի տրամադրած տեխնիկական հնարավորությամբ զբաղվում են հայհոյախոսությունների հեռացմամբ՝ հնարավորինս չճնշելով անդամների խոսքի ազատությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:

Այլ կերպ ասած, հակընդդեմ հայցն ամենայն հավանականությամբ վարույթ չի ընդունվի, իսկ եթե ընդունվի էլ՝ չի հաղթի:

«Մեկ Ազգն» ընդունել է, որ իրենց կազմակերպության անդամներից մեկը՝ Կարապետ Թումանյանն է «ինքնագլուխ» արել «գռեհիկ արտահայտությունները»: Անձամբ իմ ենթադրությունն այն է, որ Կարապետին քավության նոխազի դիրքում են դրել ու լավ համոզել, որ «նա զոհաբերում է իր հպարտությունը հանուն դաշինքի հայրենանվեր գործի»: Եթե դա իրոք այդպես է, ապա ազնիվ հարց Կարապետին, որի պատասխանը ոչ թե ինձ պետք է տա, այլ ինքն իրեն. քեզ չի՞ թվում, որ Գոռ Թամազյանը պատրաստ է կազմակերպության ամեն անդամի ինքնազոհությունն ընդունել, բացի ինքն իրենից:

Մյուս կողմից՝ ինձ այնքան չեն նեղում «Մեկ Ազգի» «գռեհիկ արտահայտություններն», ինչքան փորձը՝ իմ գործունեությունը քաղաքական կոնկրետ կուսակցության կցել (մասնավորապես՝ Հայ Ազգային Կոնգրեսի երիտթևին) ու որպես քաղաքական ներկայացնել: Ենթադրում եմ՝ նման վարքը, մեկնաբանվելով ՀԱԿ-ի քաղաքականության գոռթամազյանական մեկնաբանության հիմնավորման տեսանկյունից, կարող է վնասել թե՛ իմ (ապաքաղաքականացված և անշահախնդիր գործունեությունը ներկայացվում է որպես քաղաքական մոտիվացիայով ու շահով ուղղորդված), թե՛ ՀԱԿ-ի (ներկայացվում է, թե ՀԱԿ-ն ունի գաղտնի հրեամասոնաիլյումինատասատանիստ երիտթևցիներ, որոնք ծպտյալ բարոյալուծում են Հայաստանը՝ բան, որը բավական է մեր ֆունդամենտալիստներին բիզ-բիզ կանգնեցնելու համար) հեղինակությանը վնասելու համար:

Ես պատրաստվում եմ դիմել Հայ Ազգային Կոնգրեսին, որպեսզի նրանք ելույթ ունենան պաշտոնական հայտարարությամբ, որ ես ՀԱԿ երիտթևի կամ որևէ այլ կառույցի անդամ չեմ ու երբևէ չեմ հանդիսացել: Բացի դրանից, կոչ եմ անում Հայ Ազգային Կոնգրեսին միանալ մեր իրավական հայցին ու կասեցնել անհիմն զրպարտանքների այն անձրևը, որն այդքան անպատասխանատու կերպով տեղում է «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքը:

Էլի մի բան կա, բայց կպահեմ մինչև հակընդդեմ հայցի մասին ծանուցագիր ստանալը: Հզոր նորություն է:))) ու կարող է այս հարցը լուծել այժմ և առհավետ:

Monday, April 2, 2012

Պարզաբանում «Իրավունք»-ի նկատմամբ իմ վերաբերմունքի կապակցությամբ

Այսօրվա, ավաղ, մինչև ապրիլի 16-ը հետաձգված դատական գործին ներկա էր նաև «Իրավունք»-ի թղթակիցը՝ համակրելի օրիորդ էր, երիտասարդ, քաղաքավարի, ու ինձ համար դժվար էր նրան բացատրել, որ իր լրատվամիջոցին ես անձնական բոյկոտի եմ ենթարկել մի քանի տարի առաջ իրենց ինձ հետ կապ չունեցող նյութ տպագրելու համար ու ոչ մի տեղեկատվություն չեմ պատրաստվում տալ: Էլ ավելի դժվար էր բացատրել, թե ինչու էր այդ միջադեպն այդքան ինձ համար կարևոր:

Հիմա բացատրեմ բոյկոտի պատճառը: 2009 թ. օգոստոսի 7-ին «Իրավունք»-ը հեղինակազրկվեց իմ աչքերում, երբ Հովհաննես Գալաջյանն իր «Երկնագույն խնջույքը» հոդվածում փորձում էր քննադատել Վահան Իշխանյանին ու Ինքնագիր գրական մրցանակը Դօրիանին տալը: Անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեմ Վահանի, Դօրիանի ու վերջինիս «Սատանան մայրամուտին» պատմվածքի նկատմամբ, Գալաջյանի հոդվածը.
  1. լրագրողի էթիկայի կոպիտ խախտում էր,
  2. դիսկրիմինացիայի արտահայտում էր, որը եթե նույնիսկ չէր խախտում, ապա առնվազն վտանգավոր կերպով մոտենում էր ՀՀ Սահմանադրության 14.1 կետը խախտելուն,
  3. գրաքննության ու դիսկրիմինացիայի հիման վրա մրցույթի սահմաններում խտրականություն ցուցաբերելու կոչ էր:
Լրագրողի կողմից նման վերաբերմունքն իմ կարծիքով անընդունելի էր: Լրատվամիջոցի կողմից, իմ կարծիքով, անընդունելի է նման նյութ տպագրելը: Որքանով ինձ հայտնի է, «Իրավունք»-ը հերքում չի հրատարակել ու ներողություն չի խնդրել Վահան Իշխանյանից: Մինչ այդ պահը «Իրավունք»-ն անժամկետ բոյկոտի է ենթարկված իմ կողմից: Ես «Իրավունք»-ին հարցազրույցներ չեմ տալու, տեղեկություններ չեմ տրամադրելու, չեմ գնելու նրանց տպագիր հրատարակությունները: Էլեկտրոնային հրապարակումներին հետևելու եմ զուտ մոնիտորինգի նկատառումներով:

Շնորհակալություն ուշադրության համար:

Դատին մնացել է 8 ժամից էլ քիչ))) զքլունգն նախնական

Մի քանի պարզաբանում ու քլնգում:

Ռուբին «Վանեցի» Անեցյան, նույնիսկ եթե դու ինձ բացահայտ հայհոյես ու մեղադրես սինխրոֆազոտրոն լինելու մեջ, ես որևէ կերպ չեմ բողոքի ու առավել ևս դատական գործ չեմ հարուցի քո դեմ, բավական է այն, որ դու ինքդ սեփական վարքով քեզ ինտերնետ-մեմի ստատուսի ես հասցրել (ստատուսը ֆիքսվում է այս հոդվածով): Ես միայն շնորհակալություն եմ հայտնում Չակ Նորիսին, որ քո փոխարեն Չակ Նորիսը չի:

«Զարուհի» հանդես (ավելին՝ հանդես կանանց համար), ու հատկապես հարգելի Իլոնա Ազարյան: Երբ դուք հոդվածներ եք տպում կանանց մասին, ովքեր հպարտ կերպով պատմում են, թե ինչպես կինը պետք է «սուր ամբիցիաներից» հրաժարվի հանուն ընտանեկան կյանքի, ես հասկանում եմ, որ դուք բնավ ֆեմինիստական հրատարակում չեք: Բայց այդ աստիճանի պաշտպանել կանանց նկատմամբ այդ աստիճանի ստորացուցիչ արտահայտվող մարդուն... դատեցեք ինքներդ.

Կինը լո'կ բնություն է, իսկ տղամարդը` վեր բնությունից:
Այսօր կանայք օրըստօրե կորցնում են իրենց բարոյական հատկանիշները, իսկ այդ ամենի մեղավորն առաջինը նրանց անիքնասեր ծնողներն ու նաև նրանց եղբայրներն են, ու նաև այն տղամարդիկ ովքեր պատրաստ են նմանների հետ ընտանիք կազմել:
Այն տղամարդը, որը կողմ է մայր իշխանության գաղափարին, արժանի է լոկ ապտակի, իսկ եթե կողմ է ամուսնական իրավունքների հավասարության սկզբունքին, ուրեմն արժանի է լոկ հեգնանքի:
Կին-տղամարդ հարաբերություններում երբեք հավասարություն չի եղել, իսկ երբ մի տղամարդ ասում է, թե իր և իր կնոջ միջև հավասարության չափանիշն է գործում, դա այդպես չէ. իրականում այդ նրա կինն է նրան ղեկավարում. ուժեղ խառնվածքով տղամարդը նույնիսկ խոսքով չի հանձնում իր պատվի դիրքերը:
ՀԵՂԻՆԱԿ ՄԵԿ ԱԶԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ՝ ԳՈՌ ԹԱՄԱԶՅԱՆ
Ձեր սեփական խոսքերից. «Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան «Անտի մեկ ազգ» էջին, ապա այն լեցուն է մարտնչող կոսմոպոլիտիզմի, սեռական եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության եւ այլ զազրելի բաների քարոզչությամբ»՝ «և այլ զազրելի բաների» քարոզչության մեջ մտնում են նաև պայքարը հանուն կանանց իրավունքների և ընդդեմ կանանց նկատմամբ բռնության դեմ: Ու Հ1-ով էլ հիմնարար հակասություններից մեկը կանանց ստորադասության մասին Գոռ Թամազյանի պնդումն էր, որը պսակվեց վերջինիս «իսկ դու որ կին ունենաս, իրան ո՞նց ես դաստիարակելու» նախադասությամբ: «Իսկ «Ժառանգության» համակիր Դանիել Իոնիսյանն աչքի էր ընկել 2010-ի գարնանը` որպես զորակոչից տարկետում ապահովող ասպիրանտական տեղերի կրճատման դեմ ուսանողական ցույցերի կազմակերպիչներից մեկը»՝ շատ, շատ սարսափելի, հայրենադավ արարք է՝ պայքարել, որ ավելի քիչ ապագա գիտաշխատողների կտրեն գիտությունից ու տանեն բանակ՝ երկու տարի խլելով նրանց մասնագիտական զարգացումից ու գիտական զարգացումից երկու տարով ետ գցելով: Սպանել է պետք Դանիելին նրա համար, ինչպե՜ս է համարձակվել պայքարել հանուն Հայաստանի գիտության առաջադիմության: Իսկ Հասմիկ Սիմոնյանն ընդհանրապես ազգի դավաճան է, հերիք չի՝ բանաստեղծուհի է, ստեղծագործող-արվեստագետ, մի հատ էլ գրական ոլորտում հասարակական-կազմակերպչական աշխատանք է իրականացնում, թարգմանություններ է անում, բլոգ է պահում, ու առնվազն վերջին երկու՝ չորրորդ և հինգերորդ «Հավաքածու» գրական մրցանակիների ժամանակ ինձ հետ միասին ժյուրիի կազմի մեջ է: Ամո՛թ: Մեկ էլ, եթե ազատ լինեք, ինձ մեկ-մեկ հոմոսեքսուալ են հայտարարում, մեկ-մեկ էլ՝ բիսեքսուալ: Ես, իհարկե, չեմ պատրաստվում վիճել ձեզ հետ՝ եթե դուք ասում եք, ապա մի բան երևի կլինի: Միայն մի հարց. իմ օրիենտացիան ե՞րբ հասցրեց փոխվել, ու այնպես աննկատ, որ դուք դրա մասին իմացաք, իսկ ես՝ ոչ:

«Հենարան» ակումբին. երբ դուք հոդված տեղադրեցիք մարմնավաճառի նկատմամբ մարդկային վերաբերմունքի մասին (Դավիթ Գևորգյանի հոդվածը), դուք երևի գիտակցում էիք, որ շատերը ձեզ կմեղադրենք անբարոյականություն քարոզելու մեջ: Ու նաև երևի գիտակցում էիք, որ հենց ինձ նման նախապաշարմունքներից ազատ ու լիբերալ մարդիկ են ձեր տեսանկյունը տարածելու և ատամներով պաշտպանելու: Գրողը տանի, ես ձեզ ծափահարում էի:

Իսկ հիմա դուք ձեզ վրա եք վերցնում «բարոյական ոստիկանության» թիկնոցն ու իմ՝ սեփական իրավունքները պաշտպանելու գործողությունը որակում որպես «մազալու դեպք»:

Ես չգիտեմ, թե երբ է հայտնվել «Հենարանն» ու երբվանից է սկսել հատուկենտ մարդասիրական նյութեր հրատարակել, բայց անձամբ ես մարդու իրավունքների ուղղությամբ ինտերնետ-ակտիվիզմով եմ զբաղվում 2004-2005 թվականներից՝ Avalon.am, Surprise.am, Zhesht.am, Ակումբ.am ինտերնետային ֆորումներում, իմ բլոգներում և այլուր: Փոխարենը ստանալով սպառնալիքներ ու հայհոյանքներ: Ու եթե դուք պետք է մի հոդվածում մարդասեր լինեք, իսկ մյուսում «սատանիզմ» բառի մասին ձեր պատկերացումները փաթաթեք իմ վզին ու կասկածի տակ դնեք սեփական իրավունքների համար պայքարելու իմ իրավունքը՝ մի քանի կետով հակասելով անգամ ՀՀ Սահմանադրությանն, ապա ձեր անսկզբունքայնությունն ու որոշ դեպքերում լրագրողի էթիկայի բացակայությունը նորմալ դեպքերում պետք է որ ինքնուրույն կասկածի տակ դնեին ձեր լրատվամիջոցի գոյության իրավունքը:

Henaran.am կայքի «Մեր մասին» էջից մեջբերումներ.
Հավաստի եւ բազմակողմանի լրատվություն...“Հենարան”  մամուլի ակումբի  նպատակը ՀՀ-ում քաղաքացիական  հասարակության եւ ազատ խոսքի կայացումն է:...Մենք կողմնակից ենք, որպեսզի բանախոսների եւ լրագրողների միջեւ պահպանվեն  էթիկական եւ մասնագիտական նորմերը:
Թույլ տվեք չհավատալ:

«Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինք, ձեր մտքով երբևէ անցե՞լ է, թե ինչու է փոխհատուցման գումարը նշանակվել սիմվոլիկ 10 դրամ: Պատասխանեմ՝ զուտ մարդասիրական նպատակներով: Մենք ձեր կազմակերպության ֆինանսական դրության մասին հետևություն ենք արել այն փաստից, որ ձեր պլակատները հաճախ ֆլոմաստերով են ներկում, և որոշել ենք չփորձել ձեր դեմ պայքարել ֆինանսական ճնշումների եղանակով՝ ընդհակառակը, ելնելով ձեր ֆինանսական ծանր վիճակից՝ ձեզ պարտադրել նվազագույն հնարավոր տուգանք ու սահմանափակվել հասարակական ներողությամբ: Չնայած ձեր զրպարտող ու վիրավորական արտահայտություններին, դուք ինձ մոտ ընդամենը խղղճահարություն եք առաջացնում: Իսկ դուք դեռ չեք պատասխանել մեր հայտին: Կտեսնվենք դատարանում:

Դատարանի առաջին նիստը վաղն է՝ Աջափնյակ ու Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (Նազարբեկյան 40, եթե չեմ սխալվում): Հրավիրում եմ բոլոր ցանկացողներին և լրատվամիջոցներին՝ բացի Slaq.am-ից, որը բոյկոտի է ենթարկված և անձամբ ինձանից երբևէ ոչ մի ինֆորմացիա չի ստանա: