Monday, April 25, 2011

Անտերնետ ու անէներգիա վիճակ: Լավ է՝ հասցնում եմ «The Hitch-Hiker's Guide to the Galaxy»-ն կարդալ/լսել:
Ի՞նչ կա, ժողովուրդ: Գիտեմ՝ շատերիդ քննական շրջանն է սկսում/արդեն սկսել:

Thursday, April 21, 2011

Wednesday, April 20, 2011

Օր ութերորդ. երգ, որի բառերն անգիր գիտեք

Իհարկե՝ HIM, "The Funeral of Hearts", կարողանում եմ թե՛ երգել, թե՛ նվագել)))

Լուսնոտն ու դոլլարանոցը

Վերջերս նորից ակտիվացել են «հրեամասոնաիլյումինատական դավադրության կողմնակիցներն, այն աստիճանի, որ ամերիկյան դոլլարանոցի վրայի գրվածքի ոմն անգրագետ թարգմանություն շրջանառում է հայալեզու ինտերնետով: Ինչևէ, թարգմանեմ դոլլարանոցի երկու կողմերի լատիներեն մակագրությունը, որպեսզի ադեկվատ մարդիկ միայն լատիներեն չիմանալու պատճառով ստիպված չլինեն լուռ լսել այդ զառանցանքը:
Դոլլարանոցի երեսի կողմին (արծվի բերանի ժապավենի վրա) գրված է.
E PLURIBUS UNUM Բազումից՝ մեկը
Հակառակ կողմի վրա, վերևից (նկարում երևում է)՝
ANNUIT CŒPTIS (Նախախնամությունը) բարեհաճ էր մեր ձեռնարկության նկատմամբ (բուրգի գագաթին պատկերված Նախախնամության Աչքից ելնելով լրացնում եմ բաց թողնված բառը)
Հակառակ կողմի վրա, ներքևից՝
NOVUS ORDO SECLORUM Դարերի նոր կարգ
Վերջին տողն է, որ բուռն քննարկումների տեղիք է տվել: Ինչպես կասեր Ուիլլ Շեքսպիրը, մեծ աղմուկ՝ ոչինչից: Ինչ որ ապուշ novus (նոր) ordo (կարգ, կարգուկանոն) seclorum (դարեր, ժամանակաշրջաններ)-ը թարգմանել է «նոր համաշխարհային իշխանություն»: Թե ինչպես՝ ավելի շուտ ես կկարողանամ բացատրել, թե ինչպես է ухо-горло-нос-ը ЛОР հապավումը դառնում:

Tuesday, April 19, 2011

Օր յոթերորդ. երգ, որը ձեզ ինչ-որ դեպքի մասին է հիշեցնում

Tori Amos, "Cloud on My Tongue", ու ով էլ մտածի, թե դեպքն իր հետ է կապված, կսխալվի, իսկ ում հետ որ կապված է, չի մտածի)))

Տարօրինակ օր

Ահամ, վերնագիրն ամեն ինչ ասում է ու ոչ մի բան չի ասում: Բաներ, որոնք կարող էին տեղի չունենալ ու տեղի ունեցան միայն իմ «take it easy»-ի հետևանքով:
Աշխատանքի գնալիս փողը տվեցի երթուղայինի վարորդին: Սովոր եմ, որ երբ կանգառի մոտ եմ տալիս, վարորդն առանց իմ ասելու էլ հասկանում է, որ պետք է կանգնի:
Ինչ-որ ավտոբուս և այլ մեքենաներ խանգարում էին վարորդին, ինքն էլ ջղայնացավ, մոռացավ իմ չզգուշացրած կանգառի մասին ու շարունակեց քշել: Ես էլ, ինչպես միշտ, նշանակություն չտվեցի դրան՝ մի կանգառ Բաղրամյանով քայլելը դժվար թե ինձ սպանի:
Իջա հաջորդ կանգառում: Ճանապարհին մի մարդ սայթաքեց, մի կերպ պահեց հավասարակշռությունն ու մնաց նույն դիրքում:
Մի քանի աղջիկներ անցան նրա մոտով, հետաքրքրությամբ նայեցին ու անցան:
Մոտեցա:
- Վա՞տ եք զգում:
Գլխով արեց:
- Ի՞նչ անեմ: Օգնե՞մ: Ուզու՞մ եք՝ շտապ օգնություն կանչեմ:
- Պատին հասնեմ...
Օգնեցի. հենվեց պատին:
- Սրտի հիվանդություն ունե՞ք: Հիմա կվազեմ դեղատուն:

Անուշ Սեդրակյան, «Մենք քրիստոնյա դառնալու խնդիր ունենք»

Աչքովս ընկավ ոմն քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանի «Մենք քրիստոնյա դառնալու խնդիր ունենք» հոդվածն ու որոշեցի գոնե մի փոքր նրան անդրադառնալ:
Բաց թողնենք իմ անձնական վերաբերմունքը քրիստոնեության ու քաղաքական մեկնաբանների նկատմամբ, գրեթե դիմադրենք սրբապղծելու անդիմադրելի ցանկությանն ու անցնենք բուն հոդվածին:

Monday, April 18, 2011

Տարօրինակ մարդ ես: Դրած ոմն էքսիդ օրագիրն ես կարդում երկու նպատակով՝ որ քո մասին ընթացքում մի բան գրի, ներվայնանաս, կամ էլ պարզապես ներվայնանաս մարդու տափակ, կեղծ ու հոլիվուդաժպիտ-միգաթախիծ ախմախություն լինելու վրա:
Երբ ընկերներդ սպասելիքներիդ չեն համապատասխանում, դու էլ նեղվում ես՝ հասկանալի է: Բայց որ թշնամիներիցդ ես նեղվում նույն պատճառով)))

Օր վեցերորդ. երգ, որը ձեզ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում

Мельница, "Господин Горных Дорог". ովքեր կարդացել են իմ ֆոտոռեպորտաժը Ժիրայրի հետ Դիլիջան-Կոզման արշավի մասին, կհասկանան:

Sunday, April 17, 2011

Պիտեր Մոլինե. համակարգչային խաղերի աշխարհի չար հանճարը

Նկարում պատկերված մարդը, որը փորձում է ձեր վրա jedi mind trick իրականացնել, Պիտեր Մոլինեն է. մարդ, որն ինձ սովորեցրեց, թե ինչքան լավ է չար լինելը:
Ժամանակին, երբ այսպես կոչված «պրոֆեսսիոնալ գեյմերների» սուբկուլտուրան ռուսաստանից դեռ չէր քոչել հայաստան, ու ամեն «DotA-ում Nevermore-ին Electropanda-ով pwn-ող» չէր կարող իրեն գեյմեր անվանել, Մոլինեի անունն ամեն իրեն հարգող գեյմերի մոտ առաջացնում էր ակնածանքի, երկրպագության ու անհուն սարսափի զգացողությունների խառնուրդ: Ընդ որում, Մոլինեն սարսափ ոճի խաղերի ուղղությամբ չի մասնագիտացել:
Օրինակ՝ շատ խաղերում հնարավորություն ունեք որպես բարի և ուժեղ հերոս մտնել ինչ-որ լաբիրինթոս, սպանել հրեշներին, թալանել գանձերը, դոմ... պարդոն, ազատագրել արքայադստերը: Ի՞նչ եք կարծում, իսկ լաբիրինթոսի տիրոջ ջանը քա՞ր է: Dungeon Keeper խաղում ձեզ տրվում է, ինչպես երևի հասկացաք, dungeon, որն անընդհատ ինչ-որ բարի և ուժեղ հերոսներ են խցկվում, որ սպանեն ձեր հրեշներին, թալանեն ձեր գանձն ու... ազատագրեն արքայադստրերին: Հավատացեք ինձ, խաղի առաջին տասնհինգ րոպեներից հետո դուք նրանց կատեք:
Մոլինեն է ստեղծել նաև այնպիսի խաղեր, ինչպիսիք են Populous-ը, Black & White-ը («Oh my got, they've killed Kenny» պահին ծիծաղից աթոռից ընկել եմ), իմ չխաղացած (ամո՛թ ինձ) Fable շարքը և այլ աշխատանքներ:

Ցավոտ թեմա. կրկին կանանց իրավունքների ու ազատությունների մասին

Կարդում էի ոմն Գայանե Շահինյանի բլոգային գրառումը կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպության հավաքի մասին ու ինքս ինձ մտածում՝ ում նկատմամբ եմ ավելի մեծ հակակրանք զգում, ի՞ր, թե՞ կազմակերպության անդամների նկատմամբ: Ինչևէ, որոշեցի ի վերջո ընդունել, որ աղբյուրն անհուսալի է, ու որ Շահինյանը (հայերեն բառը չեմ գտնում) biased է:
Քիչ լավատեղյակ մարդիկ կվիճեն, որ կանանց ստատուսը հայաստանում ընդհանուր դեպքում համեմատելի է մահմեդական երկրների հետ: Այս գրառման մեջ ես այս դրույթը բերում եմ առանց քննարկման, եթե հետաքրքիր է՝ կարող եմ մանրամասնել ավելի ուշ:
Եկեք տարբերակենք հայ կանանց ըստ իրենց հասարակական ստատուսի ու դրա նկատմամբ իրենց վերաբերմունքի:
  1. Լիբերալ/չափավոր լիբերալ ընտանիքների կանայք, որոնք նվազագույն դիսկրիմինացիայի են ենթարկվել: Նրանք գիտեն, որ իրենց խոսքը պակաս կշիռ չունի, քան տղամարդունը, ընդհանուր առմամբ թույլ չեն տալիս, որ իրենց որոշում ընդունելու իրավունքը կասկածի տակ դրվի:
  2. «Քյառթու», «ավանդապահ», «գյուղանամուս» կամ «կոմունիստ-պուրիտան» պատրիարխալ ընտանիքներից դուրս եկած աղջիկներ, որոնք միշտ եղել են մահմեդական «տնական կենդանի» ստատուսում (կամ խուսափել են դրանից, հաջորդ բաժնում կանդրադառնամ դրան):
  3. Միածնող ընտանիքների երեխաներ:
  4. Անծնող երեխաներ:
Վերջին երկու դեպքերը չափազանց բարդ են, ու ես, բավականաչափ տվյալներ չունենալով, ինձ իրավունք չեմ վերապահում խոսել նրանց մասին:
Լիբերալ ծագմամբ կանայք կամ բախվում են հասարակության պատրիարխալիզմի հետ, կամ էլ ապրում «ignorance is bliss» կարգավիճակում՝ հայտնվելով «բարենպաստ/լիբերալ միջավայրում»: Բախվողներն էլ, ըստ իմ դիտարկումների, երեք խմբի են բաժանվում. իդեալիստներ, կոնֆորմիստներ ու նեյտրալներ: Իդեալիստները կոնֆլիկտ ունեն հասարակական նորմերի հետ ու փորձում են պայքարել դրա դեմ: Արտակարգ փոքր խումբ է:
Կոնֆորմիստները հաշտվում են նորմերի հետ, որոշելով, որ «ընդհանուրը ճիշտ է»: Ասենք, երբ լիբերալ ծագմամբ աղջիկը քյառթու բոյֆրենդի ձեռքի տակ վերածվում է ճնշված, անշուք ու ենթարկվող մի բանի, ամուսնանում, երեխաներ ծնում ու ավանդապաշտ-նահապետական-քյառթու ընտանիք ստեղծում: Նեյտրալներն ապրում են իրենց շրջապատում, պատրիարխալ միջավայտում փորձում են աչքի չընկնել իրենց լիբերալիզմով: Առավել մեծաքանակ խումբը սա է:

Ալտերնատիվ երևանյան պատկերներ (Internationaler Tag Gegen Homophobie Special)


Ուղիղ մեկ ամսից հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Կարելի է հանդուրժողականության ակցիա կազմակերպել: Ո՞վ կմիանա: Ի՞նչ մտքեր կան:

Օր հինգերորդ. երգ, որը ձեզ ինչ-որ մեկի մասին է հիշեցնում

Anathema, "Angelica". իրականում այն աստիճանի ցավոտ է հիշեցնում, որ 2001-ից մինչև հիմա չեմ կարողանում հանգիստ լսել:

Saturday, April 16, 2011

Իսկ հիմա՝ մի փոքրիկ հարց

30 օր երաժշտության հետ. նոր մասնակիցներ

Խաղի երկու նոր մասնակիցներ ունենք՝ Whiteshadow-ն ու Leo Negri-ն: Լյով, պիտակները մոռացել ես դնել, հիմա կարգին հղում կդժվարանամ դնել:

Օր չորրորդ. երգ, որը ձեզ տխրեցնում է

Не отходя от кассы, ինչպես ասում են: Թե ինչու Аквариум, "25 к 10"՝ կարծում եմ, բոլորիդ էլ պարզ է)))

Friday, April 15, 2011

Օր երրորդ. երգ, որը ձեր մոտ երջանիկ զգացողություններ է արթնացնում

Շարունակենք այնտեղից, որտեղից կիսատ ենք թողել: Բնական է՝ Ayreon, "Hope")))

39 աստիճան ջերմություն, չբլոգվել ու D&D

Մի քանի օր է՝ չէի կարողանում բլոգվել: Պատճառը՝ 38-39 աստիճան ջերմություն: Ահամ: Նորից: Չեմ հասցնում առողջանալ:
Լավ նորություն. ես ու Ֆրունզը որոշել ենք D&D խումբ սկսել: Եթե չգիտեք, թե ինչի մասին է խոսքը, հուշեմ. Baldur's Gate, Icewind Dale, Neverwinter Nights, Planescape: Torment խաղերը D&D-ի խաղային համակարգի համակարգչային տարբերակներն են: Եթե վերևում նշված անուններն էլ ձեզ ոչինչ չասեցին, բաց թողեք այս գրառումը:
Իսկ եթե ուզում եք միանալ, կապվեք իմ հետ (թեկուզ գրառմանը կոմմենտելով): Սա էլ մեր խումբը Facebook-ում:
"The beauty lies in the eye of the Beholder.
The question is - which one?"

Tuesday, April 12, 2011

Ինչեր ասես որ չեն անի ֆրանսիացիք խելագարված:D ՁԻԱՀ/ՄԻԱՎ տեղեկացվածությունը բարձրացնելուն ուղղված ֆրանսիական գովազդ: Հայաստանում, չնայած ամեն չափարին ու մանկական երկաթուղու պատերին ներկա լինելուն, երևի 18+ կհամարվի:
Կրեատիվ մոտեցումների սիրահարներին նվիրվում է:

Օր երկրորդ. իմ ամենաչսիրած երգը

Իրականում կարելի էր ցանկացած ապուշ երգ դնել (օրինակ՝ կամայական ռաբիս կամ ռեպ, վատագույն դեպքում՝ Ջաստին Բիբեր կամ Holly Dolly Song:D:D:D), որն իմաստ էլ չէր ունենա լսել, բայց որոշեցի տեղադրել երգ, որի նկատմամբ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ զզվանք եմ տածում (honorable mention-ի նման մի բան):D:D:D

Երգն (ու խումբն) իր մեջ ներառում է գրեթե ամեն ինչ, որ ես ատում եմ. զզվելի պ0պսա քաղցր-մեղցր վոկալ, էժանագին ու վուլգարության աստիճանի տրիվիալ վարդագույն պսևդոռոմանտիկ քաք, քրիստոնեություն, ասեքսուալ իդեալիզմ, երկու ակորդից բաղկացած կուպլետ ու երեք ակորդից բաղկացած կրկներգ և այլն:
Եթե Sixpence None the Richer խմբի անդամներից մեկը խեղդվելիս լիներ գետում ու ինձ գոռար, որ օգնեմ, քարերով կխփեի, որ արագ խորտակվի: Նույն բախտին կարժանանար նաև «A Walk to Remember» ֆիլմի ամբողջ ստեղծագործական կազմը + խիստ անտաղանդ ու դեգեներատ գրող Նիկոլաս Սպարքսը:

Monday, April 11, 2011

Ամսի 3-ի նկարները

Մանկական սրճարանում Մաշայի հետ)))

Օր առաջին. իմ սիրելի երգը

Ով էլ կասկածեր))) իհարկե՝ Camel, "Fingertips")))

«30 օր երաժշտության հետ»

Ֆեյսբուքի «30 Day Song Challenge»-ը որոշեցի տեղափոխել հայկական բլոգոսֆերա:) Բացատրեմ խաղի կանոնները. 30 օր դուք երգեր եք պոստ անում (ցանկալի է՝ Youtube-ով լսելու հնարավորությամբ) ու գրառումները նշում «30 օր երաժշտության հետ» կամ «30 օր» պիտակով: Թե ինչ երգեր, որոշվում է ըստ խաղը օրվա (խաղի մեջ ձեր մտնելուց հաշված).
  1. Ձեր սիրելի երգը
  2. Ձեր ամենաչսիրած երգը
  3. Երգ, որը ձեր մոտ երջանիկ զգացողություններ է արթնացնում 
  4. Երգ, որը ձեզ տխրեցնում է
  5. Երգ, որը ձեզ ինչ-որ մեկի մասին է հիշեցնում
  6. Երգ, որը ձեզ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում
  7. Երգ, որը ձեզ ինչ-որ դեպքի մասին է հիշեցնում
  8. Երգ, որի բառերն անգիր գիտեք
  9. Երգ, որի տակ կարող եք պարել
  10. Երգ, որից քնում եք
  11. Ձեր սիրած խմբի երգ
  12. Ձեզ համար ատելի խմբի երգ
  13. Երգ, որը ձեր համար «մեղավոր հաճույք» է (թաքուն եք լսում, որ մարդիկ չիմանան)
  14. Երգ, որը ոչ ոք չէր սպասի, որ դուք կսիրեք
  15. Երգ, որը ձեզ նկարագրում է
  16. Երգ, որը ժամանակին սիրում էիք, իսկ հիմա տանել չեք կարողանում
  17. Երգ, որը YouTube-ով հաճախ եք լսում
  18. Երգ, որը կուզեիք լսել ռադիոյով:
  19. Երգ ձեր սիրելի ալբոմից
  20. Երգ, որը լսում եք, երբ բարկացած եք
  21. Երգ, որը լսում եք, երբ երջանիկ եք
  22. Երգ, որը լսում եք, երբ տխուր եք
  23. Երգ, որը կցանկանայիք լսել ձեր հարսանիքին
  24. Երգ, որը կցանկանայիք լսել ձեր թաղմանը
  25. Երգ, որը ձեզ ծիծաղեցնում է
  26. Երգ, որը կարող եք ինչ-որ երաժշտական գործիքի վրա նվագել
  27. Երգ, որը կցանկանայիք նվագել կարողանալ
  28. Երգ, որը ձեր մոտ մեղքի զգացողություն է առաջացնում
  29. Երգ ձեր մանկությունից
  30. Ձեր սիրելի երգն անցյալ տարի այս ժամանակ
Երգերը չեն կարող կրկնվել: Խաղին միանալու դեպքում վերապոստեք կանոնները կամ հղում տեղադրեք)))

    Tuesday, April 5, 2011

    «Ալտերնատիվ երևանյան պատկերներ» շարքից. «Sakura on my mind»


    P.S. Կիռ, էս էլ սկրիպտդ: Կես ժամվա աշխատանք էր: