Thursday, August 21, 2008

Արշավ

Այսօր ես Ժիրաֆֆի հետ վրաններով արշավի եմ գնում Դիլիջան: Իսկ դուք, որ Rocker.am-ի նրա գրառմանը չեք պատասխանել, մնացեք տոթ Երևանում:

Սպասեք մանրամասն ֆոտոռեպորտաժ դեպքերի վայրերից:

Wednesday, August 20, 2008

Ու մի քանի հին նկար


Պլակատ

Դիզայնով էի զբաղված, խմբի համար պլակատ սարքեցի:)


Wednesday, August 6, 2008

Խոստովանություն

Տխրենք միասին: Էլի խոսքերս խճճվել են մազերիդ մեջ, Ընթերցող, ու արձակելու ոչ ուժ կա, ոչ էլ ցանկություն: Պարզապես տխրենք:

Երբեմն ինքս զարմանում եմ, թե ինչքան անճարակ եմ էմոցիաներ արտահայտելու հարցում: Կար ժամանակ՝ բնական էր ստացվում: Չնայած, հնարավոր է, ինձ պարզապես այդպես էր թվում այն պատճառով, որ իրականում քիչ արտահայտելու բան ունեի: Վախ հորից, հպարտություն լուծված խնդրի համար, ուրախություն հիմար կատակ անելուց:

Ես այնքան լավ եմ սովորել թաքնվել այն երկրորդ Եսից, էմոցիոնալ Բայանդուրից, որն իր շիկահեր Լիլիթին էր փնտրում ինն ու կես տարի, հուսալով ի վերջո սիրված լինել վերջինիս կողմից: Փնտրում էր ու սպասում. ինչին, որ լսի, թե ինչպես Լիլիթն իրեն երբեք չի սիրել, ավելին՝ երբեք ոչ մեկին չի սիրել:

Այդ ժամանակ նա, ինքն իրեն առաջին անգամ արիստոկրատ զգալով, քաղաքավարի ժպտաց՝ արդեն երազկոտ տղա չէր, այլ գրեթե տասնվեց տարեկան երիտասարդ, ու կենաց բարձրացրեց բոլորի համար, ովքեր երբեք չեն սիրել: Միանգամից հասկանալով, որ այն մարդն, ում նա այդքան երկար փնտրել էր, չկա, ավելին՝ միգուցե երբեք էլ չի եղել: Նա ընկավ հիմար դիսկոտեկի բազկաթոռի մեջ ու ննջեց: Երբեք չէր կարողացել պարել, չէր սովորել ու չէր ուզում սովորել: