Sunday, July 31, 2011

Նացիստական տենդենցներ

Իսկ ես զգուշացնում էի: Դե, շուտով նույնիսկ Եվրոպառլամենտում «Mein Kampf» մեջբերելն էլ նորմալ երևույթ կդառնա: Պատրաստվեք երկրորդ Հիտլերի:
Մանրամասներն՝ այստեղ:

Friday, July 29, 2011

Այկիդո. Կոիչի Տոհեյ

Մորիհեյ Ուեսիբայի աշխակերտ Կոիչի Տոհեյին մարտահրավեր է նետում այկիդոյի նկատմամբ թերահավատորեն տրամադրված ըմբշամարտիկը:) Արդյունքը՝ տեսահոլովակում, որի համար հատուկ շնորհակալություն Լյովին:
Նշեմ, որ Տոհեյը զուտ այկիդոյի տեխնիկաներ սկսում է կիրառել միայն ամենավերջում:

Google+ սկսնակի տեղեկատու (ծույլերի համար)

Որոշեցի տեղեկատուն առանձնահատուկ ծույլերի համար սլայդշոու դարձնել ու այստեղ էլ տեղադրել:) Համ էլ՝ բլոգում սլայդշոու տեղադրելն եմ ուսումնասիրում: Եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, թե ինչպես դա անել, ձայն տվեք: Ու մեկ էլ՝ սպասեք պրոֆեսիոնալ տեղեկատուին)))

Օրվա երաժշտությունը

Symphony X, "When All Is Lost"

Thursday, July 28, 2011

OK Go x Philobolus, "All Is Not Lost"

Ո՞վ կմտածեր, որ Google Chrome-ը կարող է կիրառվել... արվեստի մեջ: Նայեք ինքներդ, միայն թե հենց Google Chrome բրոուզերով: Ասում են՝ նախագծին Google-ից էլ են մարդիկ մասնակցել))) տեսնելու համար՝
«ՍԵՂՄԵՔ ԱՅՍՏԵՂ»
Թարմացում. լինկը սխալ էի տեղադրել, ինչի պատճառով չէր աշխատում: Հիմա ուղղված է:

Wednesday, July 27, 2011

Google+. մնաց 3 օր

Այո, վերնագիրը չի խաբում: Տարբեր աղբյուրներ և ընդհանուր խոսակցությունները հանգում են նրան, որ ուղիղ երեք օրից՝ հուլիսի 31-ին, Google-ի սոցիալական ծառայությունը հասանելի կդառնա բոլորին: Ու այդ առիթով ես որոշեցի ի մի բերել իրավիճակը մինչ ներկայիս պահը:
Եթե կարդում էիք Twisted Perception ֆորումի բլոգը, որը ես ժամանակին վարում էի, դեռ անցյալ տարվա հունիսի 30-ին ես գրել էի, որ սկսել են տվյալներ դուրս լողալ այն մասին, որ Google-ը նոր սոցիալական ծառայություն է մշակում: Հիշելով Google-ի նախորդ անհաջող փորձերը մտնել սոցիալական ծառայությունների ոլորտ, ինչպիսիք են Wave, Orkut, Buzz ծառայությունները, շատերը սկեպտիցիզմով էին վերաբերվում նաև այս նախագծին: Ինչևէ, մինչ այժմ Google+-ն աճի անսպասելի հակում է ցուցաբերում. անգամ բետայի ընթացքում Google+-ի անդամների քանակը երեք շաբաթվա ընթացքում անցավ 20,000,000-ից: Այդ քանակին հասնելու համար նրա հակառակորդներ Facebook ու Twitter համակարգերին պահանջվել է շատ ավելի մեծ ժամանակահատված, ինչպես կտեսնեք ստորև բերված գրաֆիկից.

Google+ Սկսնակի Տեղեկատուն՝ Հայերեն

Այո, տեղեկատուն, ինչպես և խոստացել էի, պատրաստ է, թարգմանված է հայերեն ու էլի շատ լեզուներ: Մեծ շնորհակալություն Սայդուրին այն ստեղծելու ու տրամադրելու համար: Այն նախատեսված է մարդկանց համար, ում անծանոթ է Google+ համակարգը, կամ նրանց, ովքեր մտել են ու դեռ չեն հասկացել, թե ինչ է այն ու ինչով է տարբերվում Facebook-ից: Եթե դուք դեռ չգիտեք, թե ինչ է Google+-ը, կարդացեք այդ թեմայով առաջին գրառումը:
Ուսուցողական նյութը հայերենով կարող եք կարդալ այստեղ, նույնիսկ եթե գրանցված չեք Google+ համակարգում:

Jolene

«Jolene» երգին ես ծանոթացել եմ Աննեկե վան Գիրսբերգենի (ex-The Gathering, Agua de Annique) ու Դեննի Կավանայի (Anathema) կատարմամբ: Ահա կատարումը.

Օրվա երաժշտությունը

Trio Mediæval, "Eg veit i himmerik ei borg"

Tuesday, July 26, 2011

Վերջերս քիչ բլոգվելու մասին

Ներեցեք, որ բլոգում շատ չեմ գրում, վերջերս խիստ զբաղված եմ: Հենց հիմա թարգմանում եմ Google+-ի սկսնակների ձեռնարկը, որի հեղինակն է Սայդուր "Cy" Հոսեյնը, ու շուտով այն հասանելի կլինի նաև այստեղ՝ հայերենով: Մարկեսի «Մահվան մյուս կողմն էլ», մեղա, մեղա, ճանապարհին է:
Կներեք, չէ՞:)

Օրվա երաժշտությունը

H.I.M, "Join Me in Death"

Monday, July 25, 2011

Օրվա երաժշտությունը

Charles "Buddy" Rogers, "My Future Just Passed"

Կոմիքս «Kamoblog ու գազար»

Կյանքումս առաջին մեմ-կոմիքսը սարքեցի))) գաղափարը՝ Լյովից: Թեման՝ Kamoblog ու գազար)))
Եկեք «Kamoblog ու գազար» թեմայով լավագույն մեմ-կոմիքսի մրցույթ կազմակերպենք))) հղումները՝ մեկնաբանություններում: Մեմ-կոմիքսներ կարող եք պատրաստել այս կայքում:

Google+-ի պրոֆիլի կարճ հղում

Եթե օգտվում եք Google+-ից, ու ցանկանում եք կարճ ու հեշտ հիշվող հղում ունենալ ձեր պրոֆիլին, կարող եք օգտվել gplus.to ծառայությունից: Ահա թե ինչպես է դա արվում.
1. Մտեք gplus.to կայքը:
2. Մտեք Google+-ի ձեր պրոֆիլը.

Sunday, July 24, 2011

Օրվա ընթացքում

... ուժով զսպեցի ինքս ինձ, որ չգրկեմ: Չգրկեցի, որովհետև համոզված չէի, որ ինձ հետ չես հրի: Այո, ես քեզ այդ առումով չեմ սովորել վստահել: Միշտ անկանխատեսելի, ապատիայից հիպերակտիվություն կտրուկ անցնող, կատվի պես ճանկռող ու կծոտող:
... Jeremy hit the bully in the mouth. "You're gonna answer", said Nick. "Hope you hurry, I'm dying today", said Jeremy.
Later in the class, he came up to the blackboard with the essay. "I have a present for you. That present is life. You will have a moment to see it. Entirely. And slip away",
Before anyone ever realized what was happening, he, laughing, took out a gun from his bag and put it in his mouth and pulled the trigger.

Saturday, July 23, 2011

Cocoon

Վարդանի տված խմբերից))) շատ դուր եկավ, կարծում եմ՝ ալբոմներով կգտնեմ ու կլսեմ:
Cocoon-ը ֆրանսիական պոպ-ֆոլկ խումբ է, որը դեռևս երկու ալբոմ է թողարկել՝ 2007-ի «My Friends all Died in a Plane Crash»-ն ու 2010-ի «Where the Oceans End»-ը:
Միանգամից հետաքրքրեց առաջին ալբոմի վերնագիրը. թարգմանաբար այն նշանակում է «Իմ բոլոր ընկերները մահացել են ինքնաթիռային վթարում»: Մի փոքր բզբզելով գտա հենց հեղինակի՝ Մարկ Դոմելի մեկնաբանությունը. «Դա առաջին նախադասությունն էր, որ գրեցի «Take off» երգի համար, ալբոմի առաջին երգի: Ու դա մի ժամանակաշրջան էր, երբ ես շատ մարդկանց կորցրեցի, ու ամենուրեք այս արտահայտությունն էի տեսնում. դա նաև թույլ էր տալիս ինձ սգալ»:
Հաճելի խումբ է, խորհուրդ կտայի բոլորին, ովքեր սիրում են ժամանակակից ֆոլկ:

Friday, July 22, 2011

Օրվա երաժշտությունը

CocoRosie, "Gallows"
P.S. Քանի որ YouTube-ի տեսահոլովակներն առանց զգուշացնելու անհետանալու սովորություն ունեն, սրանից հետո միշտ կնշեմ աշխատանքի կատարողն ու անվանումը: Տեսահոլովակի լայնությունն էլ կմեծացվի՝ բլոգի վերադիզայնավորմանը համապատասխան:

Ես

«Զոհերս» ստիպեցին ինձ, որ ինքս նայեմ նույն վիդեոն: Ես որոշել էի նրանց ջղայնացնելու համար կրկնել ամեն ինչ, որ լինի, բայց տեսածս գերազանցեց սպասելիքներս))) ռեակցիաս՝ հրես.

Նյուէյջոլոգիա, մաս երկրորդ

(հոդվածի սկիզբն՝ այստեղ)
Որպեսզի բացատրեմ, թե հենց ինչում է կայանում նյուէյջի խնդիրն, օրինակ բերեմ: Պատկերացրեք այսպիսի հարցում. «Կաթնամթերքների հետևյալ տեսակներից ո՞ր մեկի անվանումը կոմպոզիտորի անվան մաս չի»: Տարբերակներ.
  • Кефир
  • Сыр
  • Маляр
  • Сливки
Բաց թողնենք այն, որ հարցումն իրենով հիմար է, ու ոչինչ, որ երրորդ տարբերակը մասնագիտություն է, ոչ թե կաթնամթերք: Նյուէյջերը կպատասխանի, որ кефир-Կեֆֆեր գերմանական հնչողություն ունի, ուրեմն կոմպոզիտորի անուն է: Сыр՝ սըր Էդվարդ Էլգարի անվան սկիզբն է (ոչինչ, որ անգլիական սըրն ասպետական տիտղոս է նշանակում, ոչ թե բուն անվան մաս), маляр-ն ախր Գուստավ Մալերն է, сливки-ն էլ գրեթե նույնն է, ինչ Սմետանան: Խնդիրը նրանում է, որ նյուէյջերն այս տրամաբանությանը լուրջ կվերաբերվի լավագույն դեպքում, ֆանատիկ լուրջ՝ վատագույնում:

Thursday, July 21, 2011

Օրվա երաժշտությունը

U2, "The Hands That Built America"

Հրանտը)))

Ծանոթացեք՝ սա իմ ընկեր Հրանտն է, որը կոմպի վրա վիդեո է նայում: Գուշակեք՝ կոնկրետ որ վիդեոն:

Wednesday, July 20, 2011

Ինչպես միացնել Google+-ի չատը

Այսօր ինձ հարցրեցին, թե ինչպես միացնել Google+-ի չատը: Ահա ամբողջ պրոցեսը՝ քայլերով (սեղմեք ըստ հերթականության).
Երրորդ կետում նշեք միայն օղակները, որոնց հետ ցանկանում եք չատ անել:
Իհարկե, կհայտնվեն միայն այն մարդիկ, որոնք ձեզ նույնպես ավելացրել են մի օղակում, որի համար ակտիվացրել են իրենց չատը:
Չատի կարգավորումները փոխում եք կանաչ օղակի վրա սեղմելով:

Էլի ստերեոգրամների թեմայով)))

Վերջերս ինձ էլի տարել են))) նայելու կանոնները, եթե հիշում եք՝ այստեղ: Այս անգամ հեշտ ստերեոգրամներ եմ ընտրել:
Սրանք ու էլի նման բաներ՝ այստեղ:
Պատասխանները՝ շարունակության մեջ:

Օրվա երաժշտությունը

А. Васильев, "Спи в заброшенном доме"

For Life բարեգործական համերգ

Իսկ այժմ՝ ոչ այնքան ուրախ թեմա: Պարզաբանելու համար նախ տեղադրեմ Սյուի բաց նամակը, հետո անցնեմ բուն թեմային.
Մի ամիս առաջ մամայիս սարսափելի ախտորոշում դրեցին՝ կրծքագեղձի քաղցկեղ...
Շտապ վիրահատությունից հետո նրան բուժում նշանակեցին "Հերցեպտին" թանկարժեք դեղորայքով, որի մի սրվակն արժի 3000 դոլար, իսկ ընդհանուր բուժման կուրսը 18 հատ է (երեք շաբաթը մեկ)...
Էդ դեղորայքով բուժումն անհրաժեշտ է սկսել մոտակա երեք ամսում:Դժվար չի հաշվարկել ընդհանուր գումարը, բայց բարդ է ըմբռնել՝ 54 000 դոլար... Ուրիշ երկրների մամաները պետության կողմից տրամադրվող անվճար բուժման իրավունք ունեն, իսկ իմ մաման պետք է գոհանա նախնադարյան դեղորայքով, որ էլ ոչ մի տեղ աշխարհում վաղուց չեն կիրառում... Ես դիմել եմ.
  • պետական հաստատություններ, որտեղ պարզվել է, որ "Հերցեպտինն" անվճար չի
  • բոլոր հնարավոր ու անհնարին կազմակերպույթյուններին Հայաստանում, Շվեցարիայում ու Ֆրանսիայում, եւ ամեն տեղ մերժում եմ ստացել:
  • սեփական միջոցներս ու խնայողություններս մի սրվակի էլ չեն հերիքի...
Ինձ մի հույս է մնացել՝ որ Դուք ինձ կօգնեք փրկել մամայիս.. .Ընկերներս հետ միացել ենք ու օգնության ֆոնդ ենք բացել, որտեղ ամեն դրամը, եվրոն, դոլարը կօգնեն մամայիս ապրել...
Սյու
Հուլիսի 29-ի ժամը 19:00 Սյուի մայրիկին օգնելու համար կազմակերպվելու է դասական երաժշտության բարեգործական համերգ՝ For Life: Տոմսի արժեքը 1000 դրամ է: Կարծում եմ, հասկանում եք, թե որքան անհրաժեշտ է ձեր օգնությունն ու մասնակցությունը: Եթե նույնիսկ չեք կարող գալ համերգին, խնդրում եմ տարածել ինֆորմացիան ձեր ծանոթների մեջ:
Տոմսերի համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով.  (093) 57-11-10, (094) 44-76-81: Լրացուցիչ ինֆորմացիա կարող եք ստանալ այստեղ:
Շնորհակալություն ուշադրության համար:

YouTube-ի ապագան

Ինչպես երևի նկատել եք, Google-ը վերջին ժամանակներս ակտիվորեն թարմացնում է իր ծառայությունները թե՛ ինտերֆեյսի, թե՛ ֆունկցիոնալության առումով: Youtube-ը, չգիտես ինչու, ընդհանուր առմամբ մնում էր նույնը (չհաշված նոր սև փլեերն իր բագերով): Այսօր որոշեցի բզբզել ու «տեսնել ապագան»:
Հետևելով այս հղմանը, կարող եք փորձարկել Youtube-ի տարբեր նոր հատկանիշներ: Գրառման մեջ ես կնշեմ ամենաշատ ինձ հետաքրքրածները:

Նոր ինտերֆեյս՝ Cosmic Panda (փորձարկել»)
Երևի նկատեցիք՝ ավելի ժամանակակից տեսք ունի, ավելի հարմար է (լիքը լրացուցիչ վիդեոներ աչքդ չի մտցնում), հարմար է մի քանի տարբեր չափսի փլեերներով դիտելու ֆունկցիան, բաժանորդագրվելը շատ ավելի հեշտ ու չպարտադրող տեսք ունի: Բայց սա դեռ ամենը չի. ձեր պրոֆիլը: Հարցը նրանում է, որ Youtube-ի ոչ բոլոր օգտագործողներն են նյութեր տեղադրում ու զբաղվում վիդեոպրոդուկցիայով: Կան վիդեոբլոգգերներ կամ պարզապես կայքը որպես տեսահոլովակների սոցիալական դիտման վայր օգտագործողներ:

Friday, July 15, 2011

Google+-ի ֆունկցիա՝ Mute this post

Պատահում է՝ մեկնաբանություն եք գրում, ասենք, Mashable-ի բլոգի գրառումներից մեկին: Ու գնաց. մի քանի հարյուր մարդ ձեզանից հետո մեկնաբանում են, բայց դուք չեք պատրաստվում այդ ամենը կարդալ:
Google+-ում այսօր հայտնաբերեցի մի շատ հարմար ֆունկցիա, որն այդ խնդիրը լուծում է. Mute this post: Թարմացումների ցուցակում սեղմելով ձեր մեկնաբանած նյութի վրա, կտեսնեք վերջին մեկնաբանությունները, նոր մեկնաբանություն թողնելու դաշտ, իսկ ներքևի աջ անկյունում՝ Mute this post հղում, որը կանջատի այդ նյութից եկող մեկնաբանությունները.
Մեկնաբանությունները նորից միացնելու համար կարող եք նյութն Unmute անել:

Օրվա երաժշտությունը

Անտոնին Դվորժակ, "Requiem: Requiem Aeternam"

"Fuck you" sign language style

Բացեց)))

Thursday, July 14, 2011

Կամոբլոգ+Գազար

Վերջերս Կամոբլոգի Կամոյին (կամ պարզապես Կամոբլոգին) SQ1-ում... գազար են տվել: Այլ կերպ ասած, Կամոն մատուցողից գազար է պահանջել, մատուցողը գազար է բերել: Իհարկե, ոչ այն գազարը, որին Կամոբլոգը սովոր է. բլոգի գրառումից դատելով, Կամոբլոգը սիրում է, որ իր գազարները բարակ շերտերով կտրտեն:
Շատ չխորանանք գազարի հաստության թեմայով: Ու ընդհանրապես, իմաստ չունի ծաղրել մի մարդու, ում առանց այդ էլ բոլորն իր ողջ կարիերայի ընթացքում ծաղրել են:
Խնդիրն ահա թե ինչում է. Կամոբլոգն, իհարկե, հիստերիկացել է այս ամենից ու սկսել իր բլոգում «հայաստանի սննդային ոլորտի ամենամեծ աղմուկը բարձրացնել», բլոգում խնդրում էր տարածել նյութը: Չգիտես ինչու՝ հետո հեռացրել է բլոգի համապատասխան գրառումները:

Sunday, July 10, 2011

Նոր բլոգ՝ «A Chymical Wedding»

Որոշեցի մոգության, օկուլտիզմի, փիլիսոփայության, կրոնների մասին նյութերը տեղափոխել առանձին բլոգ, որտեղ էլ կշարունակեմ տեղադրել այդ ոլորտների նյութերը:
Արդյունքում տեսա, թե ինչքան քիչ նյութեր եմ մշակել ու թարգմանել մինչ այժմ, ու ի սրտե ամաչեցի)))
Տեսնենք՝ ինչ կստացվի: Միտք կա Լյովին էլ կցել այս գործին, ու միասին վարենք գործը:
Թեոսոֆների և այլ նյուէյջերների քննադատությունը չի տեղափոխվում այնտեղ՝ «A Chymical Wedding»-ում ես ոչ մեկին ոչ մի բան ապացուցել չեմ պատրաստվում: Այն նախատեսված է մարդկանց համար, ում հետաքրքիր է ոլորտը:
Բլոգը հասանելի է հետևյալ հասցեով՝ http://rose-and-cross.blogspot.com/

Օրվա երաժշտությունը

Gryphon, "Spring Song"

Friday, July 8, 2011

Google+. շարունակությունը

Բարի ընկերների շնորհիվ Google+-ի հրավեր ստացա ու բարեհաջող միացա համակարգին))) ում հրավեր պետք լինի՝ ձայն տվեք:
Ավելի մանրամասն կգրեմ, երբ մի փոքր բզբզեմ:

Mechanicards

(Պեղել եմ Թոմիկի դիզայներական բլոգից)
Վերջին ժամանակների ամենակրեատիվ մտքերից մեկը, որ տեսել եմ, մեխանիկական բացիկներն էին: Դժվար կլինի բացատրել, թե ինչ է մեխանիկական բացիկն, ավելի լավ կլինի՝ ինքներդ դիտեք տեսահոլովակում.
Ինչը դուր եկավ. կրեատիվ գաղափար, օրիգինալ իրականացում, լավ դիզայն:
Ինչը դուր չեկավ. մասսայական արտադրություն (կնախընտրեի, եթե ամեն բացիկը պատրաստվեր ձեռքով ու միակ օրինակով՝ հավաքածուների համար), նվագող բացիկի միտքը կարելի էր զարգացնել ու այնպես անել, որ ինչ-որ երգ նվագի:

Մեխանիկական բացիկները նախատեսված են փոստով ուղարկելու համար: Դրանք կարող եք ձեռք բերել www.mechanicards.com կայքից:

Самокрутка, մաս երկրորդ)))

Սարքավորումը ձեռքումս է))) առաջին սիգարետը փաթաթված է, իսկապես շատ լավ է ստացվում: Մնաց սպասել, թե երբ Արտակը կկապվի, որ համարս տամ, միասին մի-մի հատ փաթաթենք, ծխենք)))
Երկու տարի է՝ բանաստեղծական առումով չոր էի, բայց կարծես թե ինչ-որ բան հասունանում է))) օրվա ընթացքում կաշխատեմ:
«Я поднимаю знамя,
Как Милтоновский Дьявол:
Пошел против отца
И против мира,
Против всего, что есть и чего нет,
Лишь бы не приклонять колено
Никому -
Лучше править в Аду,
Чем служить в Раю».
Շատ հում նյութ է (երևի ավելորդ կլինի ասել, որ սա միայն գաղափար է, ու որ վերջնական արդյունքը կտրուկ տարբերվելու է), բայց ուրախ եմ, որ միտք ու ոգեշնչում կա:

Օրվա երաժշտությունը

Antimatter, "A Portrait of the Young Man as an Artist"

Նորություններ Facebook-ից ու Blogspot-ից

Նախ՝ Facebook-ը: Եթե մտնեք այստեղ, սեղմեք Get started կոճակն ու քաշեք, տեղադրեք մի փոքրիկ լրացում ձեր բրոուզերի համար, Facebook Video Calling ծառայությունը (վիդեոչատ՝ Skype համակարգի հիման վրա, եթե ճիշտ եմ հիշում) կմիանա: Այժմ չատի ընթացքում անվան կողքը կտեսնեք տեսախցիկի նկար, որի վրա սեղմելով կկարողանաք վիդեոչատ անել:

Самокрутка)))

Սկսում եմ անցնել ավելի «գուրման» ծխախոտի: Գերմանական ուժեղ թութուն՝ կա: Փաթաթելու թուղթ՝ կա: Փաթաթող սարք՝ չկա:
Փորձեցի ձեռքով փաթաթել, բայց այնքան էլ հաջող չի ստացվում, ճիշտն ասած:
Ամենահաջող ուսուցողական նյութը, որ հաջողվեց գտնել՝ սա էր.

Thursday, July 7, 2011

Օրվա երաժշտությունը

U2, "Until the End of the World"

Google +1-ի ապահովում

Եթե նկատել եք, վերջերս Google-ը Facebook-ի Like կոճակի իր համարժեքն է մտցրել՝ +1-ը: Եթե դուք ձեր բլոգի դիզայնի կոդը չեք փոփոխել, ապա այն ինքնուրույն հայտնվել է տարածման մնացած կոճակների մոտ: Եթե խմբագրել եք... կարճ ասած, ես խմբագրել էի: Ու այսօր որոշեցի վերջապես ավելացնել այդ կոճակն առանց իմ ավելացրած կոդից հրաժարվելու:
Ահա թե ինչպես է դա արվում. բլոգի եկրանի վրա սեղմում եք Design (եթե այն բացակայում է, ուրեմն դուք լոգին չեք եղել),  Edit HTML, ու ներքևում տեսնում եք ձեր բլոգի դիզայնի կոդը: Փնտրում եք </head> թեգը (այո, փակողն) ու նրանից անմիջապես առաջ ավելացնում հետևյալ կոդը.

<script src="https://apis.google.com/js/plusone.js" type="text/javascript">
<!--  End of Google+1 button support --></code>
</script>
Վուալյա: Եթե տարածման կոճակները միացրած են, նրանց կողքին կհայտնվի նաև Google +1-ի կոճակը:

Այդին Դավուդին խոսում է հայկական բեմում նոր էթնո-ավանգարդ մետալ պրոյեկտի և այլ թեմաների շուրջ

Ազգությամբ պարսիկ երաժիշտ Այդին Դավուդին, ով բոլորովին վերջերս ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Դասական կոմպոզիցիայի ֆակուլտետը, հայ ռոք հանդիսատեսին հայտնի է դարձել Նաիրի հևի մետալ խմբի հետ իր ելույթներով՝ որպես առաջատար վոկալիստ: Այդինն անմիջապես սիրվեց հանդիսատեսի կոմից՝ իր «Iron-Maiden-ական» ու «Dio-ական» տեմբրի, հզոր վոկալի համար: Նրա շնորհիվ առաջին անգամ լսեցինք “Child in Time”-ը կենդանի կատարմամբ:
Եվ քանի որ Այդինն այլևս Նաիրիի կազմում հանդես չի գալիս, շատերին հետաքրքիր է, թե ուր է նա և ինչով է զբաղված: Մի քանի օր առաջ անցկացված այս հարցազրույցի ընթացքում Այդինը պատասխանում է նշված հարցերին, ինչպես նաև առիթը բաց չենք թողնում՝ մի փոքր զրուցելու հայկական ռոք/մետալ բեմի ներկայիս խնդիրներից և ընդհանրապես երաժշտությունից:
Այսպիսով, նախևառաջ Այդինը մի փոքր պատմում է իր ներկա գործունեության և առաջիկա պլանների մասին.

Էլի ցավոտ թեմա. օտարալեզու դպրոցներ

Որոշեցի խոսքս ուղղել բոլոր ադեկվատ մարդկանց, որոնց ինչ-որ բան ասելն իմաստ ունի: Օտարալեզու դպրոցների դեմ արտահայտվողների դրույթները մինչ այժմ շատ մշուշոտ են եղել ու ամեն մեկից առաջ ուրվականի պես կախված էր «հնարավոր է, որ»-ը:
Այս գրառման մեջ ես կլինեմ շատ ավելի պրագմատիկ ու կոնկրետ: Ու կխոսեմ փաստերով, ոչ թե նացիոնալիզմի ու նացիզմի հոտով շաղախված մտավախություններով:
Հիշեցնեմ, որ օտարալեզու դպրոցները դպրոցներ են, որտեղ ուսուցումն իրականացվում է օտար լեզվով: Օտարալեզու դպրոցներում պարտադիր ուսումնական ծրագրի մեջ ներառված են հայոց լեզու, հայոց պատմություն ու հայ գրականություն առարկաները: Վերոհիշյալ երեք առարկաների ուսուցումը նախատեսվում է իրականացնել հայերենով:

Tuesday, July 5, 2011

Օրվա երաժշտությունը

Altaria, "Divine"

Lighthouse New Jazz Project-ի համերգի տեսանյութերից)))

Lighthouse New Jazz Project-ի տղերքը վերջապես տեսանյութեր տեղադրեցին համերգից (վերջապես դաշնամուրը լարից ընկած չի լինի (c)), որոնք կարող եք դիտել YouTube-ի նրանց ալիքում:

Monday, July 4, 2011

Օրվա երաժշտությունը

Շատ նուրբ երգ՝ շատ նուրբ ֆիլմից) Համ էլ՝ ֆիլմի պահերից մեկը, որտեղ ես լաց եմ եղել:
Markéta Irglová, "The Hill"

Քննադատության ու քննարկման մասին

(Կամ՝ երբ գրողն ուրիշի երեսից անիմաստ տեղը քաք է ուտում)
Ընդհանրապես, մարդիկ հաճախ իրենց դուր եկած գրքի քննադատությունը տեսնելիս հաճախ սկսում են կատաղի պաշտպանել այն: Ասենք, Բայանդուր Պողոսյանը գիրք է գրել, Վաղինակին Բայանդուր Պողոսյանի գիրքը դուր չի եկել.
«Իբր ու՞մ էր ուզում զարմացնել: Տափակ գիրք էր, մեջն էլ անբարոյական բաներ կային: Ձանձրույթից քնեցի»:
Վաչագանին շատ է դուր եկել Բայանդուր Պողոսյանի գիրքը, կամ էլ Բայանդուր Պողոսյանի ընկերներից է: Կարճ ասած, նրան բնավ դուր չի եկել Վաղինակի քննադատությունը.
«Ահամ, Բայանդուրը լավ էլ գիտեր, որ ինչ-որ բութ տհասներ չեն հասկանա իր գրածի վեհությունն ու քաք կուտեն»:
Վաղինակին, իհարկե, քաք ուտելու գաղափարը բնավ դուր չի գալիս.
«Քաքը Բայանդուր Պողոսյանն է կերել, որ նման ապուշ բան է գրել»:
Ու ինչու՞մ էր Բայանդուր Պողոսյանի մեղքը, որ անկապ տեղը քաք կերավ:
Իհարկե, ես հակված եմ մտածել, որ իմ ընթերցողներն ու ընկերները շատ ավելի հանդուրժողական ու ադեկվատ են, ինչի շնորհիվ դեռևս ոչ մի անգամ նման բան տեղի չի ունեցել: Բայց, ցանկացած դեպքում, կարծում եմ՝ օրինակը բավականաչափ վառ ներկայացնում է, թե ինչպես չափից դուրս մոլեգին պաշտպանությունը կարող է վիրավորական կոնտեքստ ստեղծել հեղինակի համար՝ անկախ նրա աշխատանքի որակից: Անինայի «Ֆիա» գրքի քննարկումն Ակումբում դրա վառ օրինակ է:
Հիշեք. բանավեճում ով անցնում է անձնական վիրավորանքի, միանգամից պարտվում է, անկախ նրանից, թե հետո ինչ կասի:

Saturday, July 2, 2011

Տարվա ալբոմները, մաս երկրորդ

Անցյալ ամիս թողարկված ալբոմների մեջ, ցավոք, չկային Virgin Black-ինն ու Tool-ինը: Վախենամ՝ Virgin Black-ինն ընդհանրապես չթողարկվի. խումբն արդեն ավելի, քան երկու տարի է, ինչ կենդանության նշաններ չի ցուցաբերում:
Քանի որ մյուս ամիս առանձնապես ոչ մի հետաքրքիր բան չի նախատեսվում, Միանգամից անցնենք օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
  • Օգոստոսի 22. ICS Vortex, «Storm Seeker»
  • Օգոստոսի 26. Edguy, «Age of the Joker»
  • Օգոստոսի 26. Red Hot Chili Peppers, «I'm with You»
  • Սեպտեմբերի 7. Dream Theater «A Dramatic Turn of Events»
  • Սեպտեմբերի 16. Opeth, «Heritage»
Երևի արդեն զգացիք, որ, ի տարբերություն հագեցած առաջին կեսի, տարվա երկրորդ կեսը երաժշտական առումով շատ ավելի լիցքաթափված է լինելու: