Thursday, July 14, 2011

Կամոբլոգ+Գազար

Վերջերս Կամոբլոգի Կամոյին (կամ պարզապես Կամոբլոգին) SQ1-ում... գազար են տվել: Այլ կերպ ասած, Կամոն մատուցողից գազար է պահանջել, մատուցողը գազար է բերել: Իհարկե, ոչ այն գազարը, որին Կամոբլոգը սովոր է. բլոգի գրառումից դատելով, Կամոբլոգը սիրում է, որ իր գազարները բարակ շերտերով կտրտեն:
Շատ չխորանանք գազարի հաստության թեմայով: Ու ընդհանրապես, իմաստ չունի ծաղրել մի մարդու, ում առանց այդ էլ բոլորն իր ողջ կարիերայի ընթացքում ծաղրել են:
Խնդիրն ահա թե ինչում է. Կամոբլոգն, իհարկե, հիստերիկացել է այս ամենից ու սկսել իր բլոգում «հայաստանի սննդային ոլորտի ամենամեծ աղմուկը բարձրացնել», բլոգում խնդրում էր տարածել նյութը: Չգիտես ինչու՝ հետո հեռացրել է բլոգի համապատասխան գրառումները:
Որ հիստերիկությունը տղամարդուն վայել չի՝ նրան չի, որ պետք է ասել, հայկական գլյամուղների համար նման արժեքներն ավելորդ շռայլություն են: Բայց այ, մատուցողների մասին ասածը, որ համաձայնում էր իր քյառթ ընկերոջ հետ, թե մատուցողին պետք է ճնշել, որ վզիդ չնստի...))) զուգահեռներ չտանեմ, պարզապես հիշեցնեմ հին ու բարի կանոն. մատուցողն ամենազոր է: Կուզի՝ սուրճիդ մեջ կթքի: Չուզի՝ թեյիդ մեջ: Միգուցե, երբ քեզ մի տեղ գազար պահանջելիս գազար են տալիս, մտածես, թե որ մեղքի համար, շնորհակալ լինես, որ բացահայտ ծաղրել են, ոչ թե, ասենք, թքել թեյիդ մեջ, ու վերաիմաստավորես կյանքդ (առաջարկում եմ կյանքում երկրորդ անգամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը լսելուց ու բլոգի անունը «Գազար Բլոգ» դարձնելուց սկսել):
Ի վերջո՝ հին առածն ասում է. կյանքը գազար է, այսօր ձեռդ է, վաղը՝ ...)))

No comments:

Post a Comment