Որոշեցի խոսքս ուղղել բոլոր ադեկվատ մարդկանց, որոնց ինչ-որ բան ասելն իմաստ ունի: Օտարալեզու դպրոցների դեմ արտահայտվողների դրույթները մինչ այժմ շատ մշուշոտ են եղել ու ամեն մեկից առաջ ուրվականի պես կախված էր «հնարավոր է, որ»-ը:
Այս գրառման մեջ ես կլինեմ շատ ավելի պրագմատիկ ու կոնկրետ: Ու կխոսեմ փաստերով, ոչ թե նացիոնալիզմի ու նացիզմի հոտով շաղախված մտավախություններով:
Հիշեցնեմ, որ օտարալեզու դպրոցները դպրոցներ են, որտեղ ուսուցումն իրականացվում է օտար լեզվով: Օտարալեզու դպրոցներում պարտադիր ուսումնական ծրագրի մեջ ներառված են հայոց լեզու, հայոց պատմություն ու հայ գրականություն առարկաները: Վերոհիշյալ երեք առարկաների ուսուցումը նախատեսվում է իրականացնել հայերենով:

Օտարալեզու դպրոցների կարիքը
Եթե ինձ հարցնեն, արդյոք Հայաստանում կա օտարալեզու դպրոցների կարիք, ես կպատասխանեմ՝ կարծում եմ, ոչ: Ինչու՞: Որովհետև կրթական համակարգը շուկա չի, որ ապրանքը մտցվի շրջանառության մեջ, գովազդվի ու գտնի իր սպառողին: Բացառիկ դեպքեր, իհարկե, կան, ու նրանց մասին դեռ կխոսվի:
Ընդհանուր դեպքում որոշակի տեսակի դպրոց ստեղծվում է, երբ առաջանում է նրա կարիքը: Օտարալեզու դպրոցների առումով, պետք է ձևավորվի պոտենցիալ աշակերտների որոշակի մասսա: Օրինակ՝ ռուս կամ ռուսախոս մասսան պահանջում է, որ իրենց երեխաներին ռուսերենով կրթություն ստանալու հնարավորություն տրվի: Եթե մասսան բավականաչափ մեծ է, նրանց համապատասխան կրթական հաստատություններ են հատկացվում կամ հնարավորություն է տրվում ինքնուրույն ստեղծել դրանք:
Այլ բան են որոշակի ուղղվածության կամ առարկաների խորացված ուսուցմամբ դպրոցները: Դրանց ստեղծվելուց հետո է առաջանում աշակերտների հոսք, պահանջարկ և այլն:

Որքան ինձ հայտնի է, որևէ ազգային կամ լեզվական մասսայի կողմից այդ հարցը չի բարձրացվել: Այնպես որ, օտարալեզու դպրոցների բացումը Հայաստանում ոչ մի ուղղակի իմաստ չունի:
Անուղղակի իմաստ
Ինչևէ, օտարալեզու դպրոցների բացվելու գաղափարն անգամ միանգամից բողոքի լայն ալիք բարձրացրեց: Բողոքը տարբեր է լինում. իհարկե, հարկատուներն իրավունք ունեին պահանջել, որ իրենց միջոցները չվատնվեն նման անիմաստ երևույթի վրա: Մարդիկ կարող էին բողոքել, որ պետությունը ռեսուրսը հայալեզու կրթական համակարգի բարեփոխումներ իրականացնելու վրա ծախսելու փոխարեն վատնում է այն: Ու քաղաքակիրթ բողոքի այլ ձևեր կարող էին լինել: Բայց մարդկանց մի խումբ, որը շատ այլ հարցերում էլ իրեն ավելի լավ չի դրսևորել, կարծես որոշած լիներ ամեն ինչ առաջ տանել կամ իր ուզածով, կամ էլ ոչ մի կերպ: Դրան հետևեցին հայհոյանքներ, ոմն ուստա հրանտի անասուն գրառումն այն մասին, որ օտարալեզու դպրոցները բացվելու դեպքում անհրաժեշտ է վառել, ջարդել և այլն, ագրեսսիա մարդկանց նկատմամբ, ովքեր դեմ չէին օտարալեզու դպրոցների բացմանը:
Այստեղ, օրինակ, հեղինակն օտարալեզու դպրոցների բացմանը կողմ արտահայտված մարդկանց մեղադրում է ստրկամտության, օտարամոլության, պնակալիզության, երեսպաշտության, անցյալի կարոտախտի մեջ: Փաստորեն, եթե մի խումբ մարդ որոշել է մի բան անել ամեն գնով, բոլոր այլակարծիքները ստրկամիտ են, օտարամոլ, պնակալեզ, երեսպաշտ, անցյալի կարոտախտով տառապող:
Իսկ օտարալեզու դպրոցների բացումն արգելելը, կամ դրանց գոյությունը թույլատրող օտենքին հակադրվելը ոչ միայն անազնիվ է, այլ նաև վտանգավոր:
Օտարալեզու դպրոցներն արտասահմանում
Ուրիշ երկրներում նույնպես կան օտարալեզու դպրոցներ: Այդ դպրոցները հաճախ հայկական են. սփյուռքահայությանը հնարավորություն են տալիս երեխաներին կրթել հայկական դպրոցում: Չեք հավատա, բայց Ստամբուլի հայ համայնքը ժամանակին ուներ 32 դպրոց: Այժմ մնացել են 17-ը՝ աշակերտների ու ֆինանսավորման պակասի պատճառով: Վրաստանում նույնպես: 150-ից ավելի հայկական դպրոցներ կան Իրանում: Թուրքիայի հայ դպրոցների ու նրանց խնդիրների մասին կարող եք կարդալ այստեղ ու այստեղ: Այսինքն, սփյուռքահայության ինքնության պահպանումը քանի տասնամյակ է՝ կախված է այլ երկրների համար օտարալեզու հանդիսացող դպրոցներից:
Ու մենք այժմ կարող ենք մոռանալ դրա մասին ու սառնասրտորեն ասել՝ մենք ուրիշ ենք, ուրիշներն ուրիշ: Այո, մենք արիացի ենք երևի, իսկ մնացածները՝ ստորադաս մարդիկ:

Բայց մեզ մոտ օտարալեզու դպրոցներն արգելելով մենք հիմք ենք տալիս բոլոր երկրներին, որտեղ կան հայկական դպրոցներ, փակել դրանք: Ուշադիր կարդացեք: Ցանկացած երկիր, օրինակ վերցնելով հայաստանում օտարալեզու դպրոցների նկատմամբ արգելքը, բարոյական ու իրավական հիմքեր է ստանում փակել իր տարածքում գործող հայկական դպրոցները:
Նախադեպը կա: Վրաստանում հայկական եկեղեցիների ու առաքելականների առումով երբ վեճեր գնացին, բարձրացվեց Հայաստանում վրացական եկեղեցու ստատուսի խնդիրը:
Ու նորից կրկնեմ. Հայաստանում արգելում ենք օտարալեզու դպրոցները՝ ցանկացած երկիր իրավունք է ստանում փակել հայկական դպրոցներն իր տարածքում: Ի՞նչ կլինի նման դեպքում. նույնն, ինչ հիմա: Կսկսեն լացել, թե սպիտակ ցեղասպանություն են իրականացնում, ստիպում են մոռանալ մեր մշակույթը: Իսկ անձամբ ես կասեմ, որ մենք ազնվորեն վաստակել ենք դա:

No comments:
Post a Comment