Thursday, November 24, 2011

Armnet 2011

Այս տարի որոշեցի մասնակցել Armnet 2011 մրցանակաբաշխությանը: Նախ՝ բլոգս անցյալ տարվանից լավ աճ է ապրել ու կարող եմ այն ներկայացնել առանց ամաչելու: Հետո՝ կցանկանայի իմ մասն ունենալ մրցանակաբաշխության մասսայականության աճի մեջ:
Իհարկե, որևէ անվանակարգում հաղթելու հավանականություն առանձնապես չկա, բայց դա այնքան էլ էական չի)))
Իհարկե, եթե բլոգս ձեզ ինչ-որ արժեքավոր բան է տվել, կամ էլ համարում եք, որ արժանի է հաղթանակի կոնկրետ անվանակագրում, շնորհակալ կլինեմ, եթե քվեարկեք: Դա կարող եք անել, սեղմելով բլոգի աջ վահանակում Armnet 2011-ի բանների վրա:
Անվանակարգերը հետևյալն են (լրիվ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ).
  • Դիզայն և հարմարավետություն - տրվում է լավագույն դիզայն և օգտագործման հարմարավետություն ունեցող կայքին
  • Նորարարություն - տրվում է այն կայքին, որը վերջին երկու տարվա ընթացում առաջինն է նշանակալի տեխնոլոգիական նորամուծություն մտցրել կայքում
  • Տեխնիկական կատարում - տրվում է այն կայքին, որը լավագույն կերպով է իրականացրել տեխնիկական լուծումները
  • Բովանդակություն - տրվում է այն կայքին, որն ունի օրիգինալ, հետաքրքիր, գրագետ բովանդակություն: Այս անվանակարգի համար հատուկ առավելություն կստանան այն կայքերը, որոնք ունեն գրագետ հայերեն տարբերակ
  • Տարվա առաջընթաց - տրվում է այն կայքին, որը վերջին տարվա ընթացքում հատուկ նվաճումներ է ունեցել, կտրուկ ժողովրդականություն է ստացել կամ տեխնոլոգիական մեծ առաջընթած է գրանցել 
  • Գլխավոր մրցանակ - տրվում է այն կայքին, որը բոլոր անվանակարգերով ժյուրիի կողմից ստացել է առավելագույն քանակով միավորներ 
  • Ժողովրդական ընտրություն - այս անվանակարգում հաղթող կճանաչվի հանրային քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը
  • Orange-ի հատուկ մրցանակ - մրցանակը տրվում է Orange ընկերության կողմից կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար:
Դե, հաջողություն ցանկանանք մասնակիցներին ու մրցանակաբաշխությանը:)))

Անուղղակիորեն նախորդ գրառման թեմայով

Այս տեսանյութերն ու գովազդները համարվում էին նորմալ, ադեկվատ ու ճիշտ դեռ հիսունականներին.

Մաստուրբացիա

Տեղափոխեմ այստեղ ֆորումի մաստուրբացիայի մասին հոդվածը, որը մինչ այժմ հասանելի էր փակ մասսայի: Հասկանալի պատճառներով (18+ պարունակություն) բաց եմ թողնում «Մաստուրբացիայի տեխնիկան» բաժինը: Հայկական ստանդարտ քոփի-փեյստ չսպասեք:))) Զգուշացում. հոդվածը բացահայտորեն շոշափում է սեռական թեմաներ, պարունակում է նյարդերի վրա բացասական ազդող մեջբերումներ ու շատ երկար է: Եթե համարում եք, որ այս գործոնները կարող են ձեզ վիրավորել կամ վնասել, մի կարդացեք այն: Հոդվածում կիրառված պատկերները մաստուրբացիայի «բուժման» համար նախատեսված գործիքներ են:

Այս հոդվածում կքննարկեմ մաստուրբացիան: Որպեսզի չձանձրացնեմ ձեզ, գիտական-աստվածաբանական լեկցիան մաստուրբացիայի ու օնանիզմի տաբուի մասին կտեղափոխեմ վերջը: Ում հետաքրքիր չի՝ հնարավորություն կունենա չկարդալ:

Մաստուրբացիայի (ես նախընտրում եմ «մաստուրբացիա» տերմինն «օնանիզմին», թեկուզ այն պատճառով, որ վերջինս ունի քրիստոնեական ծագում ու հանդիսանում է սխալ մեկնաբանության արդյունք) մասին թեմա բացելու մտքին ես հանգա Հերման Ռոլեդերի «Die Masturbation» («Օնանիզմ» կամ «Մաստուրբացիա») գիրքը կարդալիս: Նախքան բուն գրքին ու նրա հեղինակի սեռական կոմպլեքսներին անդրադառնալը, փորձենք առավել առողջ ու սթափ կերպ սահմանել. թե ինչ է մաստուրբացիան, ինչպես նաև դիտարկենք այն անհատի ու հասարակության տեսանկյուններից:

«Մաստուրբացիան» բառացիորեն հայերեն թարգմանելիս նշանակում է ձեռնաշարժություն՝ ձեռքերի միջոցով սեռական օրգանների գրգռում: Նմանատիպ ակտը, անկախ նրանից, ավարտվում է օրգազմով, թե ոչ, մտնում է մաստուրբացիայի սահմանման տակ: Առավել նեղ իմաստով մաստուրբացիան ձեռքերի կամ առարկաների միջոցով սեռական օրգանների գրգռումն է՝ հաջորդող օրգազմով:

Գերմանամկան խրոնիկաները)))

Հիշու՞մ եք այ, այս պուճուրին)))
Որոշեցի մի քանի տեսահոլովակ էլ գցել YouTube, կարող եք դիտել)))


Tuesday, November 22, 2011

Օրվա երաժշտությունը

Josienne Clarke, "By the Fire"

Josienne Clarke


Իմ ու Վելվետի հայտնագործությունը: Ջոսին Կլարկը շատ հաճելի ժամանակակից ինդի-ֆոլկ է երգում, ու ամբողջ ալբոմը կարող եք լսել bandcamp.com-ում:
Ամեն ինչ սկսեց Սենդի Դեննիի «Fotheringay»-ի նրա կատարումը լսելուց.


Դե, հաճելի ունկնդրություն:))) մի ամաչեք կիսվել տպավորություններով:

Monday, November 21, 2011

Օրվա երաժշտությունը

Robert Plant & The Strange Sensation, "Morning Dew"
Չնայած Բոննի Դոբսոնին այնքան էլ չեմ սիրում, Պլանտի տարբերակը շատ լավն է:

Թարմացումներ

Երկար ժամանակ մի տեսակ կորած էի))) վիճակագրությունից դատելով, բացակայությունս ընթերցողների պակասի պատճառ չդարձավ, ինչի համար շնորհակալ եմ: Դա նշանակում է, որ իզուր չեմ գրում:
Վերջին ժամանակներս շատ էի աշխատում՝ բլոգում չգրելու հիմնական պատճառը դա էր իրականում: Բայց լռությունը երեք գրառում է, ինչ կոտրված է, ես նորից ձեզ հետ եմ)
Բլոգիս մասին մի քանի հիշատակումներ եղան բլոգոսֆերայում, որոնց հերթով կանդրադառնամ)))
Արտակ Հովհաննիսյանն իր բլոգում հղվեց տելեգոնիայի մասին իմ հոդվածին))) արտակին շնորհակալություն ինչպես հղման, այնպես էլ փայլուն հոդվածի համար: Հուսով եմ՝ չես նեղանա, եթե ցրեմ քո «սեռասարսափ» տերմինը:
Գրեգ Թամրազյանը, որի «քյառթու պիկապին» նվիրված հոդվածին մի անգամ անդրադարձել էի, կարծես թե մի փոքր վիրավորվել է:

Պրոֆեսիոնալ ռեսլինգի թեմայով)))

Որոշ ժամանակ առաջ Արոնոֆսկու «Ռեսլեր» ֆիլմի թեմայով քննարկում էր գնում Արտակ Կոլյանի բլոգում (ի միջի այլոց, նոր դիզայնը շատ լավ է ստացվել, շնորհավորում եմ), որի ժամանակ չկարողացա ասել այն, ինչ կասի այս մատչն այն մասին, թե ինչ է իրականում ռեսլինգն ու ինչու եմ ես այն այդքան սիրում:
Վայելեք. WWF World Tag Team Title Match, 'HBK' Shawn Michaels & 'Stone Cold' Steve Austin vs Hart Foundation (Owen Hart & British Bulldog)՝ երևի իմ տեսած լավագույն մատչերից մեկը.


Wikipedia-ից պեդոֆիլիա մեկ քայլ է. Անոնիմուս

Պեդոֆիլ հանրությանը. հիմնված Մեր՝ Անոնիմուսի հավաքած վկայությունների ու ապացույցների վրա, էլ տրոլլինգով զբաղվելու կարիք չունեք, մմմքե՞յ: Մենք արդեն գրանցել ենք ձեզ չնայած Tor-ի «անանունության առասպելի»: Մենք «դոմփել» ու «խակ ենք արել» Freedom Hosting-ն ու Lolita City-ն: Եթե ձեր անունները ձեր հիվանդ գործում կազմված են «Լոլիտա» ու «Պեդոարջ» բառերից, պեդոֆիլներին բանտում անվանում են «Բրիտնի» ու «ղզիկ»:
Մեջբերման ավարտ:
Եթե ձեզ ծանոթ չի այս ուղերձը, ապա հիշեցնեմ. այն թողարկել է Անոնիմուսն՝ իր «Operation Darknet» գործողության շրջանակներում:
Այժմ՝ նոր հաղորդագրություն մեր ընդհանուր ընկերներից:

Sunday, November 20, 2011

Չինական դեմոկրատիան ԱՄՆ-ում

«Մենք գիտենք, թե ովքեր են տերերը,
Ում ձեռքից են ուտում էս շները,
Մենք գիտենք...»
Ռ. Հախվերդյան


Ստորև բերված տեսահոլովակներում կարող եք տեսնել, թե ինչպես են ոստիկանները փորձում ցրել Կալիֆորնիայի Դևիս համալսարանի ուսանողների խաղաղ ցույցը: Ոստիկանության պետ Աննետ Սպիցուզան պնդում է, որ գազային զենքը կիրառվել է, քանի որ ուսանողները փակ օղակի մեջ էին առել ոստիկաններին ու կտրել նրանց աջակցությունից: Ոստիկանությունը գործում էր համալսարանի ղեկավարության հրամանով, որն արգելել էր վրանային ճամբարում մնալ հանգստյան օրերին: