Thursday, November 24, 2011

Անուղղակիորեն նախորդ գրառման թեմայով

Այս տեսանյութերն ու գովազդները համարվում էին նորմալ, ադեկվատ ու ճիշտ դեռ հիսունականներին.





Ու, իհարկե, 50-ականներ չի, այլ 74, բայց)))


Ասածս ի՞նչ է: Պետք չի հալած յուղի պետք ընդունել այն, ինչ ձեզ տալիս է հասարակությունը դոգմաների, մամուլի ու այլ միջոցներով: Դրա մեջ շատ է այն, ինչ հասարակությունը, հասարակության կոնկրետ սեգմենտ, մարդկանց խումբ կամ առանձին անհատ ցանկանում է, որ դուք մտածեք:

Դուք ցանկանու՞մ եք, որ ուրիշները որոշեն, թե ինչ պետք է մտածեք դուք: Ես՝ ոչ:

Եթե դուք առանց տրամաբանորեն, չորս տարեկանին բացատրելու մակարդակի ու անհերքելի ապացույցների վախենում եք մի բանից, ատում կամ սիրում եք մի բան, չի բացառվում, որ ձեզ դա ներշնչել են:

Մի քանի տարի անց ձեզ ներշնչած գաղափարները կարող են նույնչափ աբսուրդ թվալ, ինչքան այն, ինչ հենց նոր դիտեցիք:

Հաշվի առեք սա ամեն անգամ, երբ նորություններ, ֆիլմ, հեռուստահաղորդում եք դիտում: Սովորեք քննարկել ու քննադատել ամեն ինչ, որ ձեզ հրամցվում է, նախքան կընդունեք դա: Սովորեք ինքնուրույն մտածել:

No comments:

Post a Comment