Monday, November 21, 2011

Թարմացումներ

Երկար ժամանակ մի տեսակ կորած էի))) վիճակագրությունից դատելով, բացակայությունս ընթերցողների պակասի պատճառ չդարձավ, ինչի համար շնորհակալ եմ: Դա նշանակում է, որ իզուր չեմ գրում:
Վերջին ժամանակներս շատ էի աշխատում՝ բլոգում չգրելու հիմնական պատճառը դա էր իրականում: Բայց լռությունը երեք գրառում է, ինչ կոտրված է, ես նորից ձեզ հետ եմ)
Բլոգիս մասին մի քանի հիշատակումներ եղան բլոգոսֆերայում, որոնց հերթով կանդրադառնամ)))
Արտակ Հովհաննիսյանն իր բլոգում հղվեց տելեգոնիայի մասին իմ հոդվածին))) արտակին շնորհակալություն ինչպես հղման, այնպես էլ փայլուն հոդվածի համար: Հուսով եմ՝ չես նեղանա, եթե ցրեմ քո «սեռասարսափ» տերմինը:
Գրեգ Թամրազյանը, որի «քյառթու պիկապին» նվիրված հոդվածին մի անգամ անդրադարձել էի, կարծես թե մի փոքր վիրավորվել է:
Գրեգ, քավ լիցի, ես քննադատական ակնարկ չեմ գրել քո հոդվածի մասին: Ես նրա վրա «չորով ղժացել եմ»՝ որպես «պրոգրեսսիվ քյառթիզմի» հերթական արտահայտում: Հասկանում ես, հեշտ է վերցնել բլոգ ու սկսել տարբեր տեղերից (կամ սեփական փորձից) քաղված խորհուրդներ տեղադրել, բայց պետք է նաև հաշվի առնել, որ եթե բավականաչափ տեղեկացված չես թեմայից կամ որոշակի փորձ չունես այդ ոլորտում (իսկ օդնոյում ռոմանտիկ ծանոթություններ հաստատելը լիարժեք կենսափորձի օրինակ չի), գրածդ կարող է ծիծաղելի թվալ: «Սերը կամավոր ստրկություն է» հոդվածդ, իր բրիտանացի գիտնականներից անհայտ հոգեբաններից քաղված խորհուրդներով հանդերձ, վկա: Եթե ցանկանում ես նորմալ բլոգ ունենալ, քիչ օրինակ վերցրու հայալեզու բլոգներից ու նորությունների կայքերից: Ինչպես նաև ռուսալեզու բաններային ցանցերից: Հայալեզու աղբյուրներից ոմանց դեմքին ես մի քանի անգամ արդեն թռել եմ, կանխատեսելի «արա էս ինչ ես գրում դատի կտանք» արդյունքով: Սա ընդամենը բարի խորհուրդ է:
Իսկ ինձ վերջերս տարել էր այ, այս երգը.

Bon Jovi, "Runaway"

Երեկ էլ կյանքումս երկրորդ լեկցիան կարդացի: Թեմաները՝ նյուէյջ, կրոնի վելուծություն կոնկրետ կրոնից դուրս, նեոպլատոնիստական տեսանկյունից:
Դու՞ք ինչպես եք:)

No comments:

Post a Comment