Ոմն Գրեգ Թամազյանի բլոգում կարդացի հոդված այն մասին, թե ինչպես է պետք ծանոթանալ))) մի փոքր վերև մեկ այլ, երևի ավելի պրակտիկ հղում էր՝ «ինչպես աղջիկ կպցնել».
Իհարկե, հեղինակի փորձառու, հասուն ու հմայիչ դեմքը տեսնելուց հետո իմ կասկածները միանգամից ցրվեցին. այս հոդվածը հենց այն էր, ինչ պակասում էր ինձ ամբողջ կյանքում: Հենց սա ինձ կդարձնի Չակ Նորիսից էլ սեքսուալ:
Փորձենք մոդելավորել ծանոթություն երկու մարդկանց միջև, որոնք կարդացել են Գրեգի գրածն ու անկեղծորեն հավատացել: Այս անգամ՝ հակառակ սեռի ներկայացուցիչներ, բայց միտքը բաց է իմպրովիզացիայի համար:
Հերոսներ.
Տղա (ճշտով ապրող, 93 թ. Գորիսի շրջանի Բեսակերտ գյուղում ծնված, հմայիչ կերպով փռչոտ, փռչոտ կերպով հմայիչ, արևային ակնոցներով, մեկ-մեկ ռոցկ լսող, ադնակլասնիկ մտնող խացկեր տղա, որ երազում է մաքրել դոշի մազերը):
Աղջիկ (տան պահած, հալալ կաթնատու, մերացու, արևային «Շուշաբանդ» մակնիշի ակնոցներով, եվրովերանորոգում, քիթը՝ «Արիստոն», նոր, ծննդյան թիվը՝ «մաքուրով ուզելու բալա»):
Հետագա տեքստում՝ Տ և Ա: Ինձ իրավունք եմ վերապահում ազատ կերպով մեջբերումներ իրականացնել, քանի որ ա) բլոգում բացակայում էր լիցենզավորման համապատասխան մոդելը բ) parody is protected speech, ինչպես գիտեք: Գնացինք:
Հետքրքիր է այն հանգամանքը, որ աղջիկները երբեմն վախենում են տղաների հետ ծանոթությունից (ի՞նչ կմտածեն մարդիկ իր մասին եթե իմանան, արդյո՞ք այդ տղան նա է, ում հետ կուզենար ամուսնանալ, իսկ եթե դավաճանի մեկը դուրս գա՞)....
Ա (մտքում). «Ի՞նչ կմտածեն մարդիկ իմ մասին, եթե իմանան: Արդյո՞ք այդ տղան նա է, ում հետ ես երազում եմ ամուսնանալ Վլեի «Իմ Հիվանդ Մայրը» երգի նրբաշունչ ելևէջների ներքո: Իսկ եթե դավաճանի մեկը դուրս գա՞»:
... պետք է տղան առավել համոզիչ լինի աղջկա հետ շփման ժամանակ և ձգտի իր հանդեպ վստահությամբ լցնել կնոջ սիրտը: Հավատացեք դա այդքան էլ դժվար չէ, կարևորը եղե՛ք ինքնավստահ և Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Տ (մտքում). «Ես եմ, ես եմ, ես եմ, ես եմ քո սե՜եեերը, հավատա ի՜նձ, վստահի ի՜նձ, սուրբ սարգիս ես էլ գնա՜աաաաամ...»
Ա. Երևի ուզում էիր ասել՝ Վաղոն: Լավ ա (ընկնում է թանկանալու ռեժիմ, շուշաբանդը խորը քաշում դեմքին):
Ա. Յա՜խք, անասուն, դու ռոմանտիկ չես, չեմ ուզում քեզ առաջարկել մի տեղ նստել:
Տ. Լավ, ներող, քուր ջան, էսի էքսպերիմենտ էր, ուզում էի տենալ, ինձ մի բան է մնում միայն, թե երկու բան:
Ա. Հա՜: Չէ, ես գլոբալիզացիա չեմ, կյանքս, էն էլ վաղուց:
Ա. Ի՞նչ սինխրոֆազոտրոն:
Տ. Իսկ ընչի՞ ոչ սինխրոֆազոտրոն: Էն որ երկու հատ իրար հետ միջուկային արագացուցիչ ա դառնում:
Ա. Ա՜հ, ճիշտ եք, շնորհակալություն:
Տ. Ֆիզիկայով ե՞ս զբաղվում, քուրս:
Ա. Ինչի՞ց վերցրեցիք:
Տ. Ագնոցներից: Շատ սիրուն ֆիզիկական ագնոցներ ունես:
Ա. Շնորհակալություն:
Պարզապես նրա հետ սկսեք խոսել այնպես, կարծես թե 100 տարի միմյանց ճանաչում եք:Տ. Կյանքս, ի՞նչ կա: Հարյուր տարի ա՝ իրար չենք տեսել, սրտիդ ձախ կլապանին մեռնեմ: Վիկուշը ո՞նց ա:
Ա. Երևի ուզում էիր ասել՝ Վաղոն: Լավ ա (ընկնում է թանկանալու ռեժիմ, շուշաբանդը խորը քաշում դեմքին):
Այս ամենը դեռ մտքիցս դուրս չէր եկել, երբ մի հիմար միտք փայլատակեց գլխումս, որոշեցի մի այսպես կոչված Էքսպերիմենտ իրականացնել Օպերայի բակում կանգնած ոչ այնքան գեղեցիկ աղջկա հետ. մոտեցա նրան և հպվեցի, այնպես որ ձեռքս դիպավ նրա կրծքին և մի անհեթեթություն ասացի: Մտածում էի, որ եթե իմ էքսպերիմենտը ձախողվի հին ու բարի ավանդույթի համաձայն կչքվեմ այդեղից, բայց մի բան մոռացել էի... Դարն էր փոխվել.. Արդեն 21-րդ դարն է... Եվ քարացած սպասում եմ ապտակի, հարվածի, պայթյունի, խանգարումի, բայց ոչ... գլոբալիզացիան Հայաստանում է, և արդեն վաղու՜ց: Իսկ աղջիկն ուրախությամբ ինձ առաջարկեց մի տեղ նստել և ասաց որ շատ ռոմանտիկ եմ.."կյանքսս"... Ինձ մի բան էր մնում միայն.... Փախչե՜լ: Փախչե՜լ համատարած անբարոյականությունից...Տ (դիպչում է աղջկա կրծքին, որ այսպես կոչված էքսպերիմենտ իրականացնի). Կայֆավատ ըլնե՞նք, քուրս:
Ա. Յա՜խք, անասուն, դու ռոմանտիկ չես, չեմ ուզում քեզ առաջարկել մի տեղ նստել:
Տ. Լավ, ներող, քուր ջան, էսի էքսպերիմենտ էր, ուզում էի տենալ, ինձ մի բան է մնում միայն, թե երկու բան:
Ա. Հա՜: Չէ, ես գլոբալիզացիա չեմ, կյանքս, էն էլ վաղուց:
Նա մի քանի բացահայտում արեց իր հարուստ կենսափորձից, որն էլ ես ձեզ եմ փոխանցում (ուրիշի հաշվին լավություն եմ անում): Նրա կարգախոսն է. "Բաց չթողնել ոչ մի շրջազգեստ":Տ (մտքում). «Էէէ, շալվարով ա: Բա ես հմի ի՞նչ անեմ»:
Գլխավոր տրամաբանությունը հետևյալն է` անդադար խոսել և աղջկան զրկել խոսելու հնարավորությունից, այս պայմաններում նա անպատճառ կհամաձայնի Ձեր ցանկացած ասածին:Տ. Սինխրոֆազոտրոն:
Ա. Ի՞նչ սինխրոֆազոտրոն:
Տ. Իսկ ընչի՞ ոչ սինխրոֆազոտրոն: Էն որ երկու հատ իրար հետ միջուկային արագացուցիչ ա դառնում:
Ա. Ա՜հ, ճիշտ եք, շնորհակալություն:
Տ. Ֆիզիկայով ե՞ս զբաղվում, քուրս:
Ա. Ինչի՞ց վերցրեցիք:
Տ. Ագնոցներից: Շատ սիրուն ֆիզիկական ագնոցներ ունես:
Ա. Շնորհակալություն:
-Այստեղ դժվար ամպրոպ լինի, ճի՞շտ է:Վերջ: Այժմ ես հանգիստ կարող եմ փողոցում մոտենալ աղջիկներին ու ասել՝ «Oh, you touch my tralala»))) էհ, ինձ միայն մի բան է մնում՝ փախչե՜լ, փախչե՜լ այս համատարած անբարոյականությունից:)
-Այո:
-Հեռախոս ունեք(Նկատի ունենանք, որ նա չխնդրեց հեռախոսի համարը, նա ընդամենը հարցրեց թե արդյոք նա ունի հեռախոս, թե ոչ):
-Այո՛
Այնուհետև երտասարդը աղջկանից խնդրեց թուղթ և գրիչ: Վերցրեց թուղթը և հանգիստ նայեց աղջկան, հարկադրելով վերջինիս անհանգստանալ, նա ոչինչ չէր խոսում:Մի քանի վայրկյան հետո թղթին գրեց. "Անուշ-..." սպասում... և աղջիկը վերցրեց թուղթը, գրեց համարը և շտապեց իջնել Մարշալ Բաղրամյան կայարանում: Ամեն ինչ, կարծում եմ, շատ գեղեցիկ ստացվեց:
No comments:
Post a Comment