Friday, August 12, 2011

Խաղեր Google+-ում

Եթե մտնեք plus.google.com/games հասցեով, կտեսնեք հետևյալը.
Հուսանք՝ FarmVille/MafiaWars/մնացած զիբիլների մասին չի խոսքը. եթե clicker-ները խցկվեն Google+, ես կվերադառնամ Twitter:

Թարմացում. մտավախությունս, հավանական է, անտեղի էր: Ըստ Google-ի պաշտոնական բլոգի, սպասվում է բավականին որակով բան:
Նախատեսվում է, որ ինտերֆեյսը հետևյալ տեսքը կունենա.
Ահա խաղերի նախնական ցուցակը (այո, Zynga-ի երիցս անիծյալ անվան հիշատակումն անգամ մարդու մոտ զզվանք է առաջացնում, ու խորացնում մտավախությունս).
Իհարկե, ինձ դուր եկավ Google-ի էթիկ մոտեցումը. եթե դուք խաղերով չեք հետաքրքրվում, խաղերի հետ կապված ինֆորմացիան, որով կիսվում են ձեր հետևած մարդիկ, անտեսանելի կլինի ձեզ:

No comments:

Post a Comment