Ինչպես հիշում եք, մի քանի գրառում առաջ ես երկու խոսքով գրել էի ընթերցանության հանրապետական առաջին մրցույթի մասին ու խոստացել էի ռեակցիաս գրել, հենց ժամանակ լինի:
Նախ՝ մրցույթի մասին առավել մանրամասն: Այն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ու «Էդիթ Պրինտ» հրատարակչության համագործակցությամբ: Մասնակցել կարող են դպրոցականները, երկու տարիքային խմբերով. 2-4րդ ու 5-7րդ դասարաններ:
Մրցույթի մասին պաշտոնական հայտարարություն ու հայտեր՝ այստեղ:
Իհարկե, դասարանների քանակի ու դպրոց ընդունվելու տարիքների վերջին փոփոխությունների հետևանքով ես կդժվարանամ նշել տարիքային խմբերը, բայց մեկ է, գրականության ցուցակը, որ տրվել էր երեխաներին, ավելի, քան անմխիթար էր. 2-4րդ դասարանների համար՝ սա, 5-7րդ դասարանների համար՝ սա:
«Մանըմ իշմար, Մուստաֆա էֆենդի» |
Ժողովուրդ, դուք սովետից մի քայլ այս կողմ չեք եկել: Ընթերցացուցակի գրքերը երևի մեր ծնողների ժամանակից դպրոցական ծրագրից դուրս չեն եկել: Փոխանակ ընթերցանությունը խթանելու համար առավել հետաքրքիր գրականություն թարգմանելու ու հրատարակելու, մեր խիստ սիրելի քաղաքապետարանն ու «Էդիթ Պրինտը» որոշել են... հին, ինքն իրեն խայտառակ ձևի չարդարացրած նյութը կրկին հրամցնել երեխաներին: Ասել է թե՝ միայն սպորտային տարր ու շահադիտական բնույթ ավելացնելով: «Անհրաժեշտ է անգիր սովորել առնվազն երեք բանաստեղծություն»: Ու ի՞նչ: «Զուբրիտ արա երեք ոտանավոր ու կշահես տելեվիզատոր»:
Բնավ զարմանալի չի, որ սովետի փլուզվելուց հետո միանգամից ծլեցին-ծաղկեցին... լոտոները: Ազգի ու ղեկավարության հոգեբանությունն է լոտոյի:
Այնպես որ, ինչ եմ սպասում մրցույթից՝ լիարժեք «պառավոզ շոու», «ախ լազերը, լազերը», գրանտալափություն, «բուռն գործունեության իմիտացիա»: Արդյո՞ք այն երեխաներին կմղի սիրել գիրքը:
Այնպես որ, ինչ եմ սպասում մրցույթից՝ լիարժեք «պառավոզ շոու», «ախ լազերը, լազերը», գրանտալափություն, «բուռն գործունեության իմիտացիա»: Արդյո՞ք այն երեխաներին կմղի սիրել գիրքը:
Ո՛Չ:
No comments:
Post a Comment