Եթե ինչ-որ մեկին դեռ զարմացնում են իմ հակա-Թումոյական տրամադրությունները, բացատրեմ. նախ՝ նախագծի անունը: Որքան հասկացա, այն կառուցվել է հետևյալ տրամաբանությամբ. «կենտրոնը գտնվում է Թումանյանի այգում, երեխաները, միևնույն է, այն Թումո են անվանելու, այնպես որ, եկեք կենտրոնի անունը միանգամից Թումո դնենք»: Ինչպես, ասենք, փոքր ժամանակ մանկապարտեզին մնգո էին ասում: Փաստորեն, կենտրոնի հիմնադիրները չեն տեսնում ինչ-որ առումով կրթական նշանակություն ունեցող կառույցի ու ժարգոնային տրամաբանությամբ կազմված անվանման հակադրությունը: Եթե նույնիսկ հաշվի չառնենք խեղճ Հովհաննես Թումանյանին:
Այնպես որ, եթե Թումոյի հիմնադիրները վաղը «Վաղո» ու «Բղդո» կենտրոններ էլ բացեն, չզարմանաք:
Ու եթե նույնիսկ կենտրոնի անունն այս տրամաբանությամբ չի կազմվել, նրանք պետք է հաշվի առնեին, որ արդյունքում ասոցիատիվ սա է դուրս գալու:
Երկրորդ՝ պոպուլիստական բացումը: Էլեկտրո-DJ շոու, Ռեինկարնացիա, Սերջ Թանգյան: Միանշանակ ընտրված են տարբերակները, որոնք առավել մեծ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ մասսա կգրավեն: Ու մնացած մասսայի մեջ նվազագույն բացասական էմոցիա կառաջացնեն: Այսինքն՝ բացումը զուտ մարկետինգային քայլ է, ոչ թե կենտրոնի հաստատման միջոց:
Երրորդ՝ չամուռ գովազդը: Երբ քեզ մոտենում են, ինչ-որ թռուցիկներ, բաներ են տալիս, ասում են, որ անպայման գաս, մի հատ էլ վրայից ավելացնում են, որ անպայման գաս էլի, լավ էլի, արդեն բացասական նախատրամադրվածությունը երաշխավորված է: Ցավոք, իմ տրամադրվածությունը նախքան այդ էլ արդեն բացասական էր:
Ի՞նչ է այս ամենն ինձ հիշեցնում: Տատիներն ու պապիները երբ փորձում են թոռների մոտ ժամանակակից երևալ (սովորաբար ֆիլմերում), գրոտեսկային ռեպերական շորեր են հագնում, քայլվածքն ու «yo wazzup nigga» խոսելակերպն ընդօրինակում: Գումարած դրան, թոռների համար թանկարժեք նվերներ են առնում, ինչը թոռներին ստիպում է ներել նրանց ապուշի տեսք ունենալն ու... երևի սիրել «ժամանակակից» տատիկին ու պապիկին:
Այնպես չի, որ այս ամենը վերաբերմունք գնելու փորձ չի, էլի: Այնպես որ, պետք չի վարդագույն սպասելիքներ կապել ու հիացական ներբողներ կարդալ Թումոյին:
No comments:
Post a Comment