Խոսք գնաց գրքերի աշխարհում կողմնորոշվելու մասին:) ի միջի այլոց, կողմնորոշվելու մասին. կողմնորոշվեցի. այս տարվա ընթերցացուցակը երեսուն գիրք կպարունակի:
Arturo Pérez-Reverte, "The Club Dumas"/Артуро Перес-Реверте, "Клуб Дюма, или Тень Ришелье" (կարդալ օնլայն, ռուսերեն)
«The Club Dumas»-ին արդեն մի անգամ անդրադարձել եմ. եթե հիշում եք, Ռևերտեի ու Բանյանի գրքերի ընդհանրությունների մասին գրված է այս հոդվածում:
Գործողությունները տեղի են ունենում գրքերի աշխարհում: Բիբլիոֆիլներ, հավաքածուներ, որոնցից մարդու բերանի ջրերը գնում են, օրիգինալ ձեռագրեր, գրիմուար, որի միջոցով, ըստ որոշ մարդկանց համոզմունքների, կարելի է կանչել սատանային:
Գիրք, որից հեշտությամբ կարելի է Էկոյի հոտ առնել. ինչևէ, ոչ նմանակման, ոչ առավել ևս գրագողության մասին խոսք անգամ չի կարող գնալ:
Իսպանալեզու գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկը:
Umberto Eco, "The Name of the Rose"/Умберто Эко, "Имя розы" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Ընդհանրապես, կարծում եմ՝ սովոր ենք, որ բեսթսելլերների ցանկում հայտնվում են կամ լրիվ էժանագին, կամ առնվազն դյուրամարս գրքեր:
Բայց երբ հայտնվում է «The Name of the Rose»-ի կարգի բարդ և ուժեղ աշխատանք, առանց դժվարության մագլցում է բեսթսելլերների ցուցակների վերևն ու դեռ մտքով էլ չի անցնում իջնել, հասկանում ես, որ խելացի ընթերցողները ոչ թե քիչ են, այլ հազվադեպ են ձայնները բարձրացնում: Բայց երբ բարձրացնում են՝ թող ու փախիր:
«The Name of the Rose»-ն ինձ հայտնի ամենախելացի ու բարդ գրքերից է: Հենց սկզբից հեղինակը քեզ ասես ասի. «ես քեզ հիմա կխաբեմ, բայց դու չես հասկանա, թե որ պահից դա տեղի ունեցավ»:
Համոզիչ ու հզոր աշխատանք է: Թե՛ որպես դետեկտիվ, թե՛ որպես մշակութաբանական, թե՛ որպես փիլիսոփայական աշխատանք:
Jorge Luis Borges, "Ficciones"/Хорхе Луис Борхес, "Выдумки" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Jorge Luis Borges, "Ficciones"/Хорхе Луис Борхес, "Выдумки" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Բորխեսին, հուսով եմ, կարիք չկա ներկայացնել: Քսաներորդ դարի խոշոր մտածող, պոստմոդեռնիստական գրականության խոշոր գործիչ, ամենաբարդ կարդացվող գրողներից:
Նաև՝ նախորդ գրքի հերոսներից մեկի նախատիպը: Թե ումը՝ գուշակեք ինքներդ:
Իհարկե, ես կցանկանայի «Ficciones»-ի փոխարեն «The Book of Sand»-ը խորհուրդ տալ, բայց ինձ խորհուրդ տվեցին ավելի բարի մարդ լինել, քան ես սովոր եմ լինել))) ուրեմն՝ «Ficciones»:
Friedrich Nietzsche, "Thus Spoke Zarathustra: A Book for All and None"/Фридрих Ницше, "Так говорил Заратустра. Книга для всех и ни для кого" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Ինչպես զգուշացվում է վերնագրում՝ գիրք բոլորի ու ոչ ոքի համար: Եթե խոստանում եք լռության երդում չտալ, որոշում չկայացնել օդաչուական ուսումնարան ընդունվել, չտրվել տարբեր ինքնաձաղկումների, չփախչել սարերը՝ միայն վայրի մեղրի վրա հույս դնելով, ապա անպայման կարդացեք: Իհարկե, մի փոքր տխուր կլինի գրքում պատկերվածին ֆանատիկորեն հետևող մարդու վիճակը, բայց խելոք մարդն ավելի, քան բավականաչափ սովորելու բան կգտնի այստեղ:
Gabriel García Márquez, "Love in the Time of Cholera"/Габриэль Гарсия Маркес, "Любовь во время холеры" (կարդալ օնլայն, ռուսերեն)
Տեղադրվում է այն հույսով, որ «Հարյուր տարվա մենությունն» արդեն կարդացել եք:
Գիրքը գրված է Մարկեսին հատուկ դանդաղ, տարբեր թեմաներով մտորումներով լի ոճով, պատմում է տասնամյակներ իրար սիրած մարդկանց մասին:
Բյուրը մի անգամ ինչ-որ «ռոմա՛նծիկ» գիրք էր քֆրտել, իրեն ասել էին՝ «օհ դու, որ ոչինչ չգիտես սիրո մասին», Բյուրն էլ ասել էր՝ դուք մի հատ «Սերը խոլերայի ժամանակ» գիրքը կարդացեք, տեսնենք՝ ով ում մասին ինչ չգիտի)))
Այլ կերպ ասած՝ լավ գիրք է, ու պոպսա չի:
(ամբողջ ցուցակը)

No comments:
Post a Comment