Հին թարգմանություն))) բայց դե մարդիկ փոխվել են, կարելի է նրանց հետ էլ կիսվել: Համ էլ՝ Անգրագիտարանում համապատասխան էջը հաճախ է վանդալիզմի զոհ դառնում, խրյուսների մատն աչքիս խառն է: Միացի՛ր զվարճանքին, համբուրի՛ր Վալոդի ոռը)))
Թարմացում. հին թարգմանությունը վերամշակեցի, ուղղեցի վրիպակները:
Այս առավոտյան, երբ դուռը թակեցին, ես բացեցի այն ու տեսա լավ հագնված, խնամված տեսքով զույգ: Տղամարդն առաջինը խոսեց.
Հովիկ. «Բարև: Ես Հովիկն եմ, իսկ նա՝ Մարիամը»:
Մարիամ. «Բարև: Մենք եկել ենք, որ հրավիրենք քեզ մեզ հետ միասին Վալոդի ոռը համբուրելու»:
Ես. «Կներեք, բայց ինչի՞ մասին եք խոսում: Ո՞վ է Վալոդն, ու ինչու՞ պետք է ես համբուրեմ նրա ոռը»:
Հովիկ. «Եթե դու համբուրես Վալոդի ոռը, նա քեզ միլիոն դոլլար կտա, իսկ եթե չհամբուրես՝ քացու տակ կգցի քեզ»:
Ես. «Ի՞նչ: Սա ռեյկետի ինչ-որ տարօրինակ փո՞րձ է»:
Հովիկ. «Վալոդը ֆիլանտրոպ-միլիարդատեր է: Նա է կառուցել այս քաղաքը: Նա կարող է անել, ինչ ցանկանա, ու հիմա ցանկանում է քեզ միլիոն դոլլար տալ, բայց չի կարող դա անել, մինչև դու նրա ոռը չհամբուրես»:
Ես. «Բան չեմ հասկանում: Ինչու՞...»
Մարիամ. «Ո՞վ ես դու, որ քննարկես Վալոդի պարգևը: Չես՞ ուզում միլիոն դոլլար ունենալ: Արդյոք դա մի փոքրիկ համբույր չարժի՞»:
Ես. «Դե, միգուցե, եթե իսկապես այդպես է, բայց...»
Հովիկ. «Ուրեմն արի՛ մեզ հետ՝ Վալոդի ոռը համբուրելու»:
Ես. «Իսկ դուք ինչ է, այդքան հաճա՞խ եք համբուրում Վալոդի ոռը»:
Մարիամ. «Այո, մենք անընդհատ համբուրում ենք Վալոդի ոռը»:
Ես. «Իսկ ձեզ նա արդեն տվե՞լ է միլիոն դոլլար»:
Հովիկ. «Դե, ոչ: Դու իրականում փողը չես ստանում, մինչև քաղաքը չլքես»:
Ես. «Ուրեմն ինչու՞ քաղաքը հիմա չեք լքում»:
Մարիամ. «Քաղաքը չի կարելի լքել, մինչև Վալոդը քեզ չասի՝ հակառակ դեպքում փողը չես ստանա ու Վալոդը քեզ քացու տակ կգցի»:
Ես. «Դու որևէ մեկին գիտե՞ս, ով համբուրել է Վալոդի ոռը, լքել քաղաքն ու միլիոն դոլար ստացել»:
Ես. «Դու որևէ մեկին գիտե՞ս, ով համբուրել է Վալոդի ոռը, լքել քաղաքն ու միլիոն դոլար ստացել»:
Հովիկ. «Իմ մայրը տարիներով համբուրում էր Վալոդի ոռը: Նա անցյալ տարի լքեց քաղաքն, ու համոզված եմ՝ փողը ստացավ»:
Ես. «Դու այդ ժամանակվանից չե՞ս խոսել նրա հետ»:
Հովիկ. «Իհարկե ոչ: Վալոդը դա թույլ չի տալիս»:
Ես. «Իսկ ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ նա իրականում ձեզ փող կտա, եթե դուք երբևէ ոչ մեկի հետ չեք խոսել, ով իր փողը ստացած լինի»:
Մարիամ. «Դե, նա մի փոքր տալիս է մինչև մեկնումը: Կարող է աշխատավարձդ բարձրանալ, կարող ես փոքր լոտոյում հաղթել, կարող ես պարզապես քսանդոլլարանոց գտնել փողոցում»:
Ես. «Դա ի՞նչ կապ ունի Վալոդի հետ»:
Հովիկ. «Վալոդը որոշակի կապեր ունի»:
Ես. «Կներեք, բայց սա ինչ-որ քցողության է նման»
Հովիկ. «Բայց ախր հանուն միլիոն դոլլարի կարելի է փորձել: Ու հիշիր, եթե չհամբուրես Վալոդի ոռը, նա քեզ քացու տակ կգցի»:
Ես. «Միգուցե եթե ես տեսնեի Վալոդին, խոսեի նրա հետ, մանրամասները ճշտեի հենց նրանից...»
Մարիամ. «Ոչ ոք չի տեսնում Վալոդին, ոչ ոք նրա հետ չի խոսում»:
Ես. «Այդ դեպքում ինչպե՞ս եք համբուրում նրա ոռը»:
Հովիկ. «Երբեմն օդային համբույր ենք ուղարկում ու մտածում նրա ոռի մասին: Մնացած դեպքերում մենք համբուրում ենք Պետրոսի ոռն, ու նա փոխանցում է»:
Ես. «Պետրոսն ո՞վ է»:
Մարիամ. «Մեր բարեկամը: Նա է մեզ սովորեցրել Վալոդի ոռը համբուրել: Մենք ընդամենը մի քանի անգամ նրան ընթրիքի տարանք»:
Ես. «Ու դուք միանգամից հավատացի՞ք, երբ նա ասեց, որ կա Վալոդ, որն ուզում է, որ դուք նրա ոռը համբուրեք, ու դրա համար պարգև կստանաք»:
Հովիկ. «Օ, ոչ: Պետրոսը տարիներ առաջ նամակ է ստացել Վալոդից, որն ամեն ինչ բացատրում է: Ահա դրա պատճենը, ինքդ նայիր.
Համբուրիր Վալոդի ոռն ու նա քեզ միլիոն դոլլար կտա, երբ լքես քաղաքը:
Ալկոհոլը չափավոր օգտագործիր:
Քեզանից տարբերվող մարդկանց քացու տակ գցիր:
Ճիշտ սնվիր:
Վալոդն այս ցուցակն անձամբ է թելադրել:
Լուսինը հոլանդական պանրից է:
Վալոդն ինչ ասի՝ ճիշտ է:
Զուգարան գնալուց հետո ձեռքերդ լվա:
Ալկոհոլ մ՛ի օգտագործիր:
Նրբերշիկները կեր միայն հացով ու առանց համեմունքների:
Համբուրիր Վալոդի ոռը, հակառակ դեպքում նա քեզ քացու տակ կգցի»:
Ես. «Բայց ախր սա կարծես Պետրոսի թղթի վրա լինի գրված»:
Մարիամ. «Վալոդը թուղթ չունի»:
Ես. «Ես նախազգացում ունեմ, որ եթե ստուգենք, ապա կտեսնենք, որ սա Պետրոսի ձեռագիրն է»:
Հովիկ. «Իհարկե: Վալոդն այն թելադրել է»:
Ես. «Ինձ թվաց՝ դուք ասացիք, որ ոչ ոք Վալոդին չի տեսնում»:
Մարիամ. «Հիմա՝ ոչ, բայց տարիներ առաջ նա որոշ մարդկանց հետ խոսում էր»:
Ես. «Ինձ թվաց՝ դուք ասացիք, որ նա ֆիլանտրոպ է: Ո՞ր ֆիլանտրոպը մարդկանց քացու տակ կգցի միայն տարբեր լինելու պատճառով»:
Մարիամ. «Վալոդն այդպես է ցանկանում, ու Վալողը միշտ ճիշտ է»:
Ես. «Ինչի՞ց ենթադրեցիք»:
Մարիամ. «Յոթերորդ կետն ասում է՝ ինչ Վալոդն ասի, ճիշտ է: Ինձ այդքանը բավական է»:
Ես. «Միգուցե ձեր բարեկամ Պետրոսն ի՞նքն է այս ամենը հորինել»:
Հովիկ. «Ոչ մի դեպքում: Հինգերորդ կետն ասում է, որ Վալոդն այս ցուցակն ինքն է թելադրել: Ի միջի այլոց, երկրորդ կետն ասում է՝ ալկոհոլը չափավոր օգտագործիր, չորրորդը՝ ճիշտ սնվիր, իսկ ութերորդը՝ ձեռքերդ լվացիր զուգարան գնալուց հետո: Բոլորը գիտեն, որ այդ ամենը ճիշտ է, ուրեմն մնացածն էլ է ճիշտ»:
Ես. «Բայց իններորդ կետն ասում է՝ ալկոհոլ մի օգտագործիր, ինչն այնքան էլ լավ չի գնում երկրորդ կետի հետ, իսկ վեցերորդ կետը պնդում է, որ լուսինը պանրից է, ինչն առնվազն ախմախություն է»:
Հովիկ. «Ոչ մի հակասություն չկա իններորդ ու երկրորդ կետերի միջև, իններորդն ընդամենը պարզաբանում է երկրորդը Ինչ վերաբերում է վեցերորդին՝ դու երբեք չես եղել լուսնի վրա, այնպես որ չես կարող հաստատ ասել»:
Ես. «Գիտնականները բավականին ճշգրիտ պարզել են, որ լուսինը քարից է...»
Մարիամ. «Բայց նրանք չգիտեն, քարը երկրի՞ց է եկել, թե՞ տիեզերքից, այնպես որ այն հեշտությամբ կարող է հոլանդական պանրից լինել»:
Ես. «Ես, իհարկե, մասնագետ չեմ, բայց ինձ թվում է, որ այն տարբերակը, որ Լուսինն ինչ-որ կերպ դրսից է «բռնվել» Երկրի կողմից, հերքվել է: Բացի դրանից, չիմանալը, թե քարը որտեղից է եկել, դեռ այն պանիր չի դարձնում»:
Հովիկ. «Տես՝ դու հենց նոր ընդունեցիր, որ գիտնականները կարող են սխալվել, բայց մենք գիտենք, որ Վալոդը միշտ ճիշտ է»:
Ես. «Իսկապե՞ս»:
Մարիամ. «Իհարկե, չէ՞ որ յոթերորդ կետն այդպես է ասում»:
Ես. «Դուք ասում եք, որ Վալոդը միշտ ճիշտ է, որովհետև ցուցակն է այդպես ասում, իսկ ցուցակը ճիշտ է, որովհետև այն Վալոդն է թելադրել, ու մենք գիտենք, որ դա այդպես է, որովհետև ցուցակն այդպես է ասում: Դա շրջանաձև տրամաբանություն է, նույնն է, ինչ ասես՝ Վալոդը ճիշտ է, որովհետև ճիշտ է»:
Հովիկ. «Այ, արդեն հասկանում ես: Այնքան հիանալի է տեսնել մեկին, ով մոտենում է Վալոդի մտածելակերպին»:
Ես. «Բայց... լավ, էական չի: Նրբերշիկների մասին ի՞նչ կասեք»:
Մարիամ. (Կարմրում է)
Հովիկ. «Նրբերշիկներ: Հացի մեջ: Առանց համեմունքների: Դա է Վալոդի ձևը: Ուրիշ ամեն ինչ սխալ է»:
Ես. «Իսկ եթե ես հաց չունե՞մ»:
Հովիկ. «Հաց չկա՝ նրբերշիկ էլ չկա: Նրբերշիկն առանց հացի սխալ է»:
Ես. «Առանց սոուս ու մանանե՞խ»:
Մարիամ. (Ցնցված տեսք ունի)
Հովիկ. (Գոռում է) «Կարիք չկա՛ նման բառեր օգտագործել: Ցանկացած տիպի համեմունքներ սխալ են»:
Ես. «Ուրեմն մի մեծ ափսե թթու դրած կաղամբը, մեջը մի քանի նրբերշիկ կտրտած, նույնիսկ քննարկման ենթակա չի, այդպես չէ՞»:
Մարիամ. (Ականջները մատերով փակում է) «Ես սա չեմ լսում: Պամ-պամ-պամ, պամ-պապամ, պամ-պապամ»:
Հովիկ. «Դա զզվելի է: Միայն այլասերված չարագործը կարող է դա ուտել...»
Ես. «Բայց ախր համեղ է. ես այն միշտ էլ ուտում եմ»:
Մարիամ. (Ուշաթափվում է)
Հովիկ. (Բռնում է Մարիամին) «Եթե ես իմանայի, որ դու դրանցից մեկն ես, ժամանակս քեզ վրա չէի վատնի: Երբ Վալոդը քեզ քացու տակ գցի, ես կնայեմ, կծիծաղեմ ու փողս կհաշվեմ: Ես քո փոխարեն կհամբուրեմ Վալոդի ոռը, այ անհաց երշիկահատ կաղամբակեր»:
Այս խոսքերով նա Մարիամին քարշ տվեց դեպի մեքենան ու նրանք պոկվեցին տեղից՝ Վալոդի ոռը համբուրելու նոր թեկնածու գտնելու:
No comments:
Post a Comment