Wishlist

Այստեղ ես կտեղադրեմ այն տարբեր բաների ցուցակը, որոնք ինձ իսկապես պետք են: Նախ՝ ինքս կհիշեմ, թե ինչ է պետք ձեռք բերել, մյուս կողմից՝ ով կցանկանա օգտակար նվեր անել, կիմանա, թե ինչից սկսել փնտրել: Ինչը ձեռքումս հայտնվի, կջնջեմ))) ցուցակը ենթակա է լրացումների ու փոփոխությունների:
Գնացինք:

Իհարկե, կոմիքսների օրիգինալ/կոլլեկցիոն հրատարակությունները լեգենդար գներ ունեն (օրինակ, Դեյվ Մակկինի «Cages»-ինն Amazon-ում տեսա $565-ով), բայց նոր հրատարակությունները լրիվ ռեալ ու հաճելի նվերներ են:) հենց հիմա աչքս Sandman-ի առաջին հատորի՝ "Preludes & Nocturnes"-ի վրա է (որն արդեն խոստացել են).

Գրքեր, ցանկալի է՝ բնօրինակով ու փափուկ կազմով, բայց թվային ու աուդիո տարբերակներն էլ դեմ չէի լինի ստանալ: Կոնկրետ խիստ փնտրվող հեղինակներ ու աշխատանքներ.
  • Ռոդման Ֆիլբրիք/Rodman Philbrick ("The Last Book in the Universe", "The Young Man and the Sea", "Max the Mighty")
  • Ուոլտեր Մեյքին/Walter Macken ("Rain on the Wind", "I am Alone", "Seek the Fairy Land")
  • Կայլի Ջոունս/Kaylie Jones ("A Soldier's Daughter Never Cries", մեղա, մի անգամ կարդացել եմ՝ էլ չեմ կարողանում գտնել)
  • Ռեշատ Նուրի Գյունտեկին/Reşat Nuri Güntekin ("The Wren" կամ "The Autobiography of a Turkish Girl", այս մեկն, իհարկե, ոչ բնօրինակով, անգլերեն, եթե հնարավոր է)
  • Խալեդ Հոսեյնի/Khaled Hosseini ("The Kite Runner")
  • Ռոբերտ Մ. Պիրսիգ/Robert M. Pirsig ("Zen and the Art of Motorcycle Maintenance: An Inquiry Into Values")
  • Ջոֆֆ Դայեր/Geoff Dyer ("But Beautiful: A Book about Jazz")
  • Դերրեկ Հայնս/Derrek Hines ("Gilgamesh")
  • Հետևյալ հեղինակներից՝ գրեթե ցանկացած թղթային բան, ինչքան էլ որ կարդացած լինեմ. Neil Gaiman, Stephen King, Umberto Eco, Roger Zelazny, Michael Moorcock, Ayn Rand, Isaac Asimov, Charles de Lint, Philip Pullman, Ursula K. Le Guin, J. R. R. Tolkien, George Martin, Philip K. Dick
  • Վիկտորիական գոտիկա՝ իր բոլոր հետևանքներով (ի դեմս «հետևանքների»՝ Edgar Allan Poe, Algernon Blackwood, Herman Melville, H.P. Lovecraft, Clarke Ashton Smith և այլն)
  • Հերմետիզմի, նեոպլատոնիզմի, նախաքրիստոնեական ու միջնադարյան միստիցիզմի, թելեմայի, կլիֆոտի մասին
  • Ոչ մի դեպքում՝ նյուէյջ, թեոսոֆիա, «The Secret», վիկկա, ագնի յոգա, արևմտյան նեոբուդդիզմ, Դեն Բրաուն, հրեամասոնաիլյումինատասիոնականություն, UFOգենեզիս, նացիզմ, "Twilight", "A Walk to Remember" և այլն
Տարոյի կապեր.
  • Raider-Waite-Smith, Tarot ReVisioned, Alan Moore, Lon Milo DuQuette
Snowglobe-ներ (Fallout New Vegas-ից հետո մոտս թուլություն է առաջացել)

iPod

Երաժշտություն.
  • Ֆոլկ, ինչքան կարելի է՝ մաքուր տեսքով, ոչ նյուէյջացված
  • Ակադեմիկ երաժշտություն լավ կատարումներով, բայց ցանկալի է՝ ոչ ժամանակակից
  • Պրոգ
  • Ռոք ու մետալ խմբերի (ոչ դեթ/բլեք) համերգներ
  • Լիցենզիոն դիսկեր խմբերից, որոնք իմ լաստում կան