Wednesday, August 17, 2011

Ամսագիր.am-ի պատասխանը քննադատությանը

Քանի որ Ամսագիր.am-ի ղեկավարությունը որոշեց սխալ շարունակություն տալ իրենց հետ կապված պատմությանը (ի դեմս քննադատությանը սպառնալիքներով պատասխանելու, ինչը, ասեմ ձեզ, իմ դեպքում ԲՆԱՎ լավ միտք չի), որոշեցի ես էլ իմ քայլն անել))) քանի որ վերջին գրառումը միգուցե չեմ կարող մեջբերել, ասեմ մի երկու բան)))
  • հասարակայնորեն հասանելի երկխոսությունը որպես անձնական նամակագրություն չի կարելի որակել
  • եթե արտահայտությունը չի նշում Ա անձի կողմից Բ անձի նկատմամբ իրականացվելիք գործողություն, այլ փոխադարձ գործողություն, այն դժվար թե հնարավոր լինի սահմանել որպես սպառնալիք, նույնիսկ առանց հետագա մեկնաբանությունների
Հետո, ինչպես ասում են, ուրիշի աչքի փուշը, սեփական հետևի գերանը))) փոքրիկ հետաքննությունը ցույց տվեց, որ արժանահիշատակ «այլընտրանքային սեքսի» հոդվածի արմատները գնում են մինչև... ուկրաինական «Cosmopolitan»: Ինչ-որ հավատս չի գալիս, որ Ամսագիր.am-ն ունենա ուկրաինական Կոսմոյի նյութն առանց աղբյուրը նշելու թույլտվություն: Այն էլ՝ անորակ թարգմանությամբ, որը կարող է հեղինակազրկել Կոսմոյի համապատասխան նյութը: Իհարկե, համոզված եմ, որ Կոսմոն, փոխանակ դատական սպառնալիքներ օդ կրակելու, պահանջ կներկայացնի հեռացնել նյութը, ու միայն պահանջը չկատարելու դեպքում կանցնի համապատասխան գործողությունների:

Monday, August 15, 2011

Աֆրիկյանների ակումբ

Երեկ Աֆրիկյանների ակումբն այցելեցինք (երկրորդ անգամ) ու ես մի քանի նկարներ արեցի:


Մնացածն՝ այստեղ:

Sunday, August 14, 2011

Լրագրողի էթիկան, սեքսն ու երաժշտությունը

Ինչ-որ այսօր բլոգս շատ բողոքական է, բայց ոչինչ, խոստանում եմ՝ այսօրվա վերջին քննադատական գրառումս է: Խոսքը կրկին անդրադառնում է մեր ինտերնետ լրատվամիջոցներին:
Նախ, կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ.
Իհարկե, այստեղ բավականին մանրամասն ու լիարժեք ներկայացված են լրագրողի էթիկայի ստանդարտները, բայց ես արագ ներկայացնեմ երեք ամենատարրական պահանջները, որոնք պետք բավարարի լրատվական նյութը.
  1. ամբողջականություն
  2. հուսալիություն
  3. անկողմնակալություն
  4. հասկանալիություն

Epic fail:D

Մի լացիր, բալիկ ջան, կպատահի:D:D:D

Blog Day Armenia '2011

Blog Day 2010
Եթե հիշում եք, ամեն տարի օգոստոսի 31-ին բլոգի միջազգային օրն է (լոգոյում ոճայնացված է որպես 31Og Day): Այսպիսով, ի՞նչ են անում մարդիկ բլոգի միջազգային օրը նշելու համար: Եթե բլոգ եք գրում, ապա փնտրում, գտնում եք հինգ ձեր համար լրիվ նոր բլոգ ու մեկնաբանում եք ձեր սեփական բլոգներում: Ցանկալի է, իհարկե, մեկնաբանությունների ու ռևյուների մասին հայտնել նաև հեղինակներին:
Այո, ես ընդունում եմ, որ հայկական բլոգոսֆերան այսօր շատ տխուր վիճակում է, ինտերնետ-հասարակությունում չկա գրելու, կարդալու, տարածելու էթիկա, և այլն: Բայց դե, ցանկացած դեպքում, միայն բողոքելով բլոգոսֆերան կարգի չի գա:
Այնպես որ՝ բլոգի՛ր սա)))

Օրվա երաժշտությունը

Riverside, "Second Life Syndrome"

Թումո. Վաղո, Բղդո, և այլն

Եթե ինչ-որ մեկին դեռ զարմացնում են իմ հակա-Թումոյական տրամադրությունները, բացատրեմ. նախ՝ նախագծի անունը: Որքան հասկացա, այն կառուցվել է հետևյալ տրամաբանությամբ. «կենտրոնը գտնվում է Թումանյանի այգում, երեխաները, միևնույն է, այն Թումո են անվանելու, այնպես որ, եկեք կենտրոնի անունը միանգամից Թումո դնենք»: Ինչպես, ասենք, փոքր ժամանակ մանկապարտեզին մնգո էին ասում: Փաստորեն, կենտրոնի հիմնադիրները չեն տեսնում ինչ-որ առումով կրթական նշանակություն ունեցող կառույցի ու ժարգոնային տրամաբանությամբ կազմված անվանման հակադրությունը: Եթե նույնիսկ հաշվի չառնենք խեղճ Հովհաննես Թումանյանին:
Այնպես որ, եթե Թումոյի հիմնադիրները վաղը «Վաղո» ու «Բղդո» կենտրոններ էլ բացեն, չզարմանաք:

Saturday, August 13, 2011

Խաղեր Google+-ում

Չգիտեմ՝ ձեզ մոտ ինչպես, բայց իմ ու էլի շատ մարդկանց մոտ Google+-ի խաղերն արդեն ակտիվ են:
Ցավոք, ինչ-որ զիբիլ Crime City-ներ կան մեջը, բայց դե ես կայուն բոյկոտ եմ հայտարարել Zynga-ին ու Angry Birds/Dragon Age Legends եմ խաղում:
Ի՞նչ խաղեր կցանկանայիք տեսնել Google+-ում))) իմ միտքն են գալիս Super Mario-ն ու Elastomania-ն:

Ինչպե՞ս ծանոթանալ աղջիկների հետ

Ոմն Գրեգ Թամազյանի բլոգում կարդացի հոդված այն մասին, թե ինչպես է պետք ծանոթանալ))) մի փոքր վերև մեկ այլ, երևի ավելի պրակտիկ հղում էր՝ «ինչպես աղջիկ կպցնել».
Իհարկե, հեղինակի փորձառու, հասուն ու հմայիչ դեմքը տեսնելուց հետո իմ կասկածները միանգամից ցրվեցին. այս հոդվածը հենց այն էր, ինչ պակասում էր ինձ ամբողջ կյանքում: Հենց սա ինձ կդարձնի Չակ Նորիսից էլ սեքսուալ:
Փորձենք մոդելավորել ծանոթություն երկու մարդկանց միջև, որոնք կարդացել են Գրեգի գրածն ու անկեղծորեն հավատացել: Այս անգամ՝ հակառակ սեռի ներկայացուցիչներ, բայց միտքը բաց է իմպրովիզացիայի համար:

Օրվա երաժշտությունը

Genesis, "White Mountain"

«Ալտերնատիվ երևանյան պատկերներ» շարքից


Friday, August 12, 2011

Օրվա երաժշտությունը

Genesis, "Dancing with the Moonlit Knight"

Խաղեր Google+-ում

Եթե մտնեք plus.google.com/games հասցեով, կտեսնեք հետևյալը.
Հուսանք՝ FarmVille/MafiaWars/մնացած զիբիլների մասին չի խոսքը. եթե clicker-ները խցկվեն Google+, ես կվերադառնամ Twitter:

Թարմացում. մտավախությունս, հավանական է, անտեղի էր: Ըստ Google-ի պաշտոնական բլոգի, սպասվում է բավականին որակով բան:

Thursday, August 11, 2011

Օրվա երաժշտությունը

Nick Drake, "Things Behind the Sun"

Ընթերցացուցակ, մաս չորրորդ

Խոսք գնաց գրքերի աշխարհում կողմնորոշվելու մասին:) ի միջի այլոց, կողմնորոշվելու մասին. կողմնորոշվեցի. այս տարվա ընթերցացուցակը երեսուն գիրք կպարունակի:

Ընթերցացուցակ, մաս երրորդ

Երրորդ մասի առումով մտատանջության մեջ էի. անդրադառնալ դասականների՞ն (Միլտոն, Շեքսպիր. բալզակ-մալզակներ չսպասեք), թե՞ բարձր էշելոնին: Որոշեցի՝ դասականներին: Առաջին տաս գրքերից հետո ընթերցողը պետք է որ բավականաչափ պատրաստված լինի դրա համար:
Միտք կար ցուցակի մեջ Դանթե մտցնել, հետո հիշեցի, որ ինքս Դանթեին կարդացել եմ մեծագույն ձանձրույթով, եթե ոչ զզվանքով: Եթե ուզեք, ինքներդ կարդացեք:
Նշեմ նաև, որ նպատակ չունեմ այս ցուցակում ներկայացնել բոլոր գրքերը, որոնք կարդալու արժանի եմ համարում: Միայն այնքանը, որ բավական կլինի ընթերցողին՝ գրքերի աշխարհում հնարավորինս ազատ կողմնորոշվելու համար:

Ընթերցացուցակ, մաս երկրորդ

Այնպես որ, անցնենք առաջ: Երկրորդ հնգյակը.

Ընթերցացուցակ, մաս առաջին

Սիրանի խնդրանքով այստեղ եմ տեղափոխում իմ ընթերցացուցակը, խոստանում եմ այն շարունակել: Բարի ընթերցանություն:
Այսպիսով՝ հինգ գրքեր, որոնք ՊԱՐՏԱԴԻՐ է կարդալ (սկզբի համար).

Tuesday, August 9, 2011

Ընթերցանության հանրապետական առաջին մրցույթ, շարունակությունը

Ինչպես հիշում եք, մի քանի գրառում առաջ ես երկու խոսքով գրել էի ընթերցանության հանրապետական առաջին մրցույթի մասին ու խոստացել էի ռեակցիաս գրել, հենց ժամանակ լինի:
Նախ՝ մրցույթի մասին առավել մանրամասն: Այն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ու «Էդիթ Պրինտ» հրատարակչության համագործակցությամբ: Մասնակցել կարող են դպրոցականները, երկու տարիքային խմբերով. 2-4րդ ու 5-7րդ դասարաններ:
Մրցույթի մասին պաշտոնական հայտարարություն ու հայտեր՝ այստեղ:
Իհարկե, դասարանների քանակի ու դպրոց ընդունվելու տարիքների վերջին փոփոխությունների հետևանքով ես կդժվարանամ նշել տարիքային խմբերը, բայց մեկ է, գրականության ցուցակը, որ տրվել էր երեխաներին, ավելի, քան անմխիթար էր. 2-4րդ դասարանների համար՝ սա, 5-7րդ դասարանների համար՝ սա:

Օրվա երաժշտությունը

Gentle Giant, "On Reflection"

Monday, August 8, 2011

Օրվա երաժշտությունը

Գոռ Մխիթարյան, "Որտեղից Որտեղ"

Ընթերցանության առաջին հանրապետական մրցույթ

Ինչ լավ է ուշադիր լինելը)))
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ: Հենց ժամանակ ունենամ, մի փոքր կքֆրտեմ:

Sunday, August 7, 2011

Մկնաբանություն

Մուկս քնել էր))) գայթակղությանը չդիմացա ու սկսեցի նկարել: Վերջին նկարում քիթս է լպստում:

Մակրո գրքերով ու մետաղադրամներով

Առանց տրիպոդի մակրո էի անում, ձեռքերս էլ, երևի գիտեք, դողում են: Արդյունքում պարզեցի, որ մի կողմից երկու գիրք տեղադրելն ու տեսախցիկը դրանց վրա սեղմելը շատ լավ միտք է: Արդյունքը՝ ստորև:
Ի վերջո, երբ կպարզես «ինձ դուր էիր գալիս, բայց սխալ ժամանակ ու հանգամանքներ էին»-ի ու «լոխին մի բան էր՝ ասեցի, որ շատ չնեղվի, իրականում երբեք էլ ինձ դուր չի եկել»-ի տարբերությունն, ու թե ինչու դրանք չի կարելի ասել նույն մարդու մասին, կհասկանաս դեպքերից մեկը, երբ մարդիկ քո նկատմամբ սառում են, իսկ դու չես հասկանում, թե ինչու:

Օրվա երաժշտությունը

Natalie Imbruglia, "Torn"

Երկու օր քաղաքում՝ լիցքաթափված մարտկոցով


Այս անգամ, ցավոք, ավելի շատ էքսպերիմենտալ էր, քան ալտերնատիվ: Վերջին նկարի մռայլ տունն ուղիղ մեր շենքի առաջ է: Վախենալի է, չէ՞)))

Borkrag խմբի հարմերգը. թարմ-թարմ կադրեր

Մի փոքր առաջ վերադարձա «Stop» ակումբում Borkrag դեթ-մետալ խմբի համերգից ու միանգամից որոշեցի տեղադրել կադրերը: Եթե այնտեղ չէիք, նախանձեք))) եթե այնտեղ էիք, փնտրեք ձեզ նկարներում:

Մնացածն՝ այստեղ:)) Խոստացել էի, չէ՞, որ նկարների առումով Google+-ում շատ ավելի հետաքրքիր եմ լինելու, քան Facebook-ում:

Saturday, August 6, 2011

Օրվա երաժշտությունը

Lacuna Coil, "To Myself I Turned"

Հերունի 2. «Ո՞վ ենք մենք, և ու՞ր ենք գնում»

Գրիգոր Երիցյանի բլոգի հոդվածից իմացա «Բնաբան» լրատվականին Վաչագան Վահրադյանի տված հարցազրույցի մասին, որը վերնագրվում է՝ «Ո՞վ ենք մենք, և ու՞ր ենք գնում»: Վերնագրի տակի մակագրությունը հնչում էր այսպես.
«ՄԵԶ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՆԱԼ ՄԵՐ ԲԱՐՈՅԱԿԱՆ
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ՈՒ ԳՆԱԼ ԴԵՊԻ
ՑԵԽԱՋՈՒՐԸ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ»
Իհարկե, կոնսերվատիվ մարազմատիկ բիձուկները երբեք էլ նորություն չեն եղել Հայաստանում, երբեք էլ քիչ չեն եղել սովետական իներցիայով իմպերիալիստական Արևմուտքն ատողները, բայց Երիցյանի մտահոգությունը ստիպեց ինձ կարդալ հարցազրույցն ու արտահայտվել նրա մասին: Նախքան բուն հարցազրույցին անցնելը ես կցանկանայի, բանավեճի կանոնները պահպանելով, անդրադառնալ Վահրադյանի լոգոսին հոդվածի սկզբում. նա ներկայանում է որպես Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, մաթեմատիկոս: Հետևաբար, նրա գիտական կոչումներն ու ձեռքբերումները ոչ մի կապ չունեն ոչ մարդաբանության (անտրոպոլոգիա), ոչ հասարակագիտության, ոչ հոգեբանության, ոչ պատմության, ոչ մշակութաբանության հետ: Հետևաբար, նրա գիտական աստիճանները ոչ մի դեպքում չեն կարող կիրառվել այս բանավեճում նրա խոսքին լրացուցիչ կշիռ տալու համար: Ինչն իր հերթին փլուզում է Վահրադյանի կառուցած ամբողջ էթոսը:

Friday, August 5, 2011

Բարի մարդիկ ու չար մարդիկ

Ու էլի տվյալներ ստուգելու մասին: Ժամանակ առ ժամանակ տարբեր բարեգործական կազմակերպություններ, ՀԿ-ներ ու քաղաքացիական նախաձեռնություններ զբաղվում են դրամահավաքով ծանր հիվանդ մարդկանց համար, որոնք ի վիճակի չեն վճարել դեղերի համար: Այդպիսի մի քանի ակցիայի ես ինքս էլ մասնակցել եմ, եթե հիշում եք:
Բայց որոշ մարդիկ, ինչպես էլ կարելի էր կանխատեսել, որոշեցին, որ դա փող աշխատելու լավ ձև է: Իհարկե, ինչպես կարելի է փող աշխատել քաղցկեղից մահացած երեխայի տվյալներն օգտագործելով, ես դժվարությամբ եմ պատկերացնում, բայց...
Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Ժողովուրդ, աշխարհը շատ չար տեղ է, որտեղ օգնության կարիք զգացող մարդը կարող է մահանալ ու ոչ ոք ուշադրություն էլ չի դարձնի: Ու պատկերացրեք, որ մի քանի մարդիկ փորձում են փոխել դա, աշխարհն ավելի լավ վայր դարձնել: Ու երբեմն դա հաջողվում է:
Իսկ ուրիշ մարդիկ, կներեք արտահայտությանս համար, քաքում են դրա մեջ, կոտրում մարդկանց հավատը՝ զուտ բողազն ու ջեբը լցնելու համար: Մահացած երեխայի անունով, ես ձեր...

Երգ հայրենիքի մասին)))

Պարզաբանումը՝ Լուրկմորում)))

«Nestlé P’tit Pot Recette Banana» կամ մեծ աղմուկ՝ ոչինչից

Այսօր Facebook-ում ծանոթներիցս մեկի մոտ այսպիսի ստատուս տեսա.
СРОЧНО! Для всех родителей, Nestle просит вернуть все BANANA детского питания у которых срок истекает в 2012, потому что они могут содержать СТЕКЛО!!! Пожалуйста , скопируйте и ОПУБЛИКУЙТ Е для безопаснос ти детей. Штрих-код 7613033089 73, ДАЖЕ если вы не родитель, пожалуйста , помогите, перешлите это сообщение. Вы можете помочь спасти ребенка!!
Նախքան պանիկայի մեջ ընկնելն ու այն ձեր Facebook-ի ստատուս դնելը խնդրում եմ մինչև վերջ կարդալ այս գրառումը:

Հեռախոսիադա

Երևի շատերիդ պատմել եմ, թե ինչպես հեռախոսս հասցրեց ջրվել Վարդավառի օրը: Ու դրանից հետո` backlight-ն անջատվել, լիցքավորումը չպահել և այլն:
Այսօր առավոտյան backlight-ն ինքն իրեն միացավ: Մարդու հավատ չի գալիս) մնաց տեսնել՝ լիցքավորումը կպահի, թե ոչ:

Օրվա երաժշտությունը

Ladytron, "Destroy Everything You Touch"

Wednesday, August 3, 2011

Ծիտ

Մի բանում համոզվեցի. երբ դիմացինդ ոգևորված ինչ-որ բան է պատմում, առաջարկում, պլանավորում, իսկ դու լուռ լսում ես, հաճախ նա որոշում է, որ դու համաձայն ես (համաձայնության աստիճանն ուղիղ համեմատական է նրա ոգևորության աստիճանին): Ու դժվար թե պատկերացնեք, թե ինչ գրոտեսկների կարող է հասնել այդ աստիճանի «համաձայն» զրուցակից ունեցող մարդու էգոյի արտահայտումը:
Հետաքրքիր է, երբ սեռական կոմպլեքսները քննադատող մարդը ամենավիրավորական ու հիմար ձևով է արտահայտվում հոմոսեքսուալների նկատմամբ: Ողբամ քեզ, հայ բլոգոսֆերա:

Օրվա երաժշտությունը

Nine Inch Nails, "The Hand That Feeds"

Համբուրե՞նք Վալոդի ոռը

Հին թարգմանություն))) բայց դե մարդիկ փոխվել են, կարելի է նրանց հետ էլ կիսվել: Համ էլ՝ Անգրագիտարանում համապատասխան էջը հաճախ է վանդալիզմի զոհ դառնում, խրյուսների մատն աչքիս խառն է: Միացի՛ր զվարճանքին, համբուրի՛ր Վալոդի ոռը)))
Թարմացում. հին թարգմանությունը վերամշակեցի, ուղղեցի վրիպակները:

Tuesday, August 2, 2011

Սիլո և Ռոյ

Wild Kitty-ի բլոգում կարդացի այս գրառումն ու որոշեցի ևս մեկ անգամ անդրադառնալ հոմոսեքսուալիզմի թեմային, բայց այս անգամ, հոմոֆոբներին տապոռելու փոխարեն, ավելի թեթև մոտեցում ցույց կտամ:
Լուսանկարը՝ Նիկոլ Բենջիվենո,
The New York Times
Այսպիսով, սկսենք պատմությունից: Պատմություն՝ Ռոյի և Սիլոյի մասին:
Ռոյն ու Սիլոն անտարկտիկական պինգվիններ են: Նրանք ապրում են Մանհետտենի Կենտրոնական զբոսայգու գազանանոցում:
Իրենց կյանքի վեց տարին Ռոյն ու Սիլոն միասին են եղել: Իհարկե, դա ոչ մի առումով անոմալ չի՝ պինգվինների տևական ու մոնոգամ հարաբերությունները բազմիցս են նկարագրվել: Խնդիրը նրանում է, որ թե՛ Ռոյը, թե՛ Սիլոն... արուներ են: Մարդկային չափանիշներով դատելով, Ռոյն ու Սիլոն հոմոսեքսուալ զույգ էին: Նրանք վզերով իրար են փաթաթվում, համբուրվում, կանչում իրար, սեքսով զբաղվում:

Օրվա երաժշտությունը

Muse, "Map of the Problematique"

Monday, August 1, 2011

Անինա 2: Судный День

Ժողովուրդ, բռնվեք, դողացեք սարսափից, նստեք, որ չընկնեք: Հայ գրականության հսկա, փիլիսոփայական մտքի տիտան Անինան, ինչպես նշում են հավաստի աղբյուրները, երկրորդ գիրքն է պատրաստում տպագրության: Ցավոք, այն լինելու է ոչ թե Ֆիայի այդքան երկար սպասված շարունակությունը, այլ Անինայի պրոզայի ընդհանուր հավաքածու: Հուսանք՝ այն կներառի Ճշտի Օֆիսի դեկլարացիա հանդիսացող «Ճիշտը և սխալը» պատմվածքը:
Մնանք անհամբեր սպասելիս:

Ակուստիկ-գործիքային կատարումներ

Ով չճանաչեց Led Zeppelin-ի «All My Love»-ը, ամոթ իրեն: Ընդհանրապես, շատ հետաքրքիր է ստացվում, երբ խումբն իր սեփական աշխատանքի ակուստիկ-գործիքային տարբերակ է մշակում:
And: "How to explain it to you? Three and a half days of it, how long do you need to know that the best thing has happened, the deepest thing, the has-to-be-it? I swear: when I kissed her there were mother-fucking sparks, yaar, believe don't believe, she said it was static electricity in the carpet but I've kissed chicks in hotel rooms before and this was a definite first, a definite one-and-only. Bloody electric shocks, man, I had to jump back with pain."
Ahmed Salman Rushdie, "The Satanic Verses"

Queen of Swords

Նոր տարո բացեցի ոմն առիթով))) արդյունքը.

անցյալը. поражение/вмешательство
ապագան. королева мечей/вселенная
օգնողը. наука/отшельник
խանգարողը. смерть/работы
սատանայի խաղաթուղթը. жестокость
Լյովը շատ ճիշտ բացատրեց. դժվար կլինի պահել, հեշտ՝ վիրավորել: Բայց եթե ստացվի, շատ բան կփոխի:

Օրվա երաժշտությունը

Аквариум, "С той стороны зеркального стекла"