Մի բանում համոզվեցի. երբ դիմացինդ ոգևորված ինչ-որ բան է պատմում, առաջարկում, պլանավորում, իսկ դու լուռ լսում ես, հաճախ նա որոշում է, որ դու համաձայն ես (համաձայնության աստիճանն ուղիղ համեմատական է նրա ոգևորության աստիճանին): Ու դժվար թե պատկերացնեք, թե ինչ գրոտեսկների կարող է հասնել այդ աստիճանի «համաձայն» զրուցակից ունեցող մարդու էգոյի արտահայտումը:
Մյուս կողմից, ես այսօր (ու ընդհանրապես վերջերս ավելի հաճախ է պատահում) ցույց տվեցի, թե ինչքան ողնաշար ու պինդ բնավորություն կարող եմ ունենալ ու կյանքիցս ոմն մեկին դուրս տշեցի:
Ընդհանրապես, ես շատ բաներ կարող եմ ներել: Բայց հիշեք. եթե ինձ պատմում եք, որ «ծիտ եք կպցրել, որ դոմփեք», իսկ ես չեմ պատասխանում, կամ կարճ, հատու պատասխաններ եմ տալիս ու թեմայից շեղված, ուրիշ բանի վրա կենտրոնացած տեսք ունեմ, ապա խոսակցությունն ակնհայտորեն ինձ տհաճ է: Եթե բավականաչափ վստահություն չեք ձեռք բերել իմ մոտ, քիչ հավանական չի, որ ես պարզապես կորոշեմ, որ դուք քյառթ եք ու ձեռքի թեթև ինկվիզիցիոն շարժումով այնպես կառանձնացնեմ ինձ շրջապատող իգական սեռի ներկայացուցիչներից, որ դուք էլ չեք հասկանա, թե ինչ պատահեց:
Ու փրկեն ձեզ աստվածները, եթե դուք ինձ հարցնեք՝ «ծանոթ ծիտ չունե՞ս, կանչես, դոմփենք», ու առավել ևս՝ «էդ ծտին հարբեցնեմ, գրգռեմ, դոմփեմ»: Այո, ես ունեմ այլանդակության աստիճանի տարբերվող, բայց խիստ սեռական էթիկա, որը չեմ պարտադրում ձեզ: Բայց կան բաներ, որոնք ես, որպես իգական սեռի ու մարդու նկատմամբ ընդհանրապես հարգանք տածող ու պահանջող անձ, չեմ ների: Երբեք:
Ու, ի գիտություն բոլորի, նշեմ, որ իգական սեռի իմ շրջապատի ներկայացուցիչների մեջ չկան «ծտեր»:
No comments:
Post a Comment