Այսօր Facebook-ում ծանոթներիցս մեկի մոտ այսպիսի ստատուս տեսա.
СРОЧНО! Для всех родителей, Nestle просит вернуть все BANANA детского питания у которых срок истекает в 2012, потому что они могут содержать СТЕКЛО!!! Пожалуйста , скопируйте и ОПУБЛИКУЙТ Е для безопаснос ти детей. Штрих-код 7613033089 73, ДАЖЕ если вы не родитель, пожалуйста , помогите, перешлите это сообщение. Вы можете помочь спасти ребенка!!
Նախքան պանիկայի մեջ ընկնելն ու այն ձեր Facebook-ի ստատուս դնելը խնդրում եմ մինչև վերջ կարդալ այս գրառումը:
Իհարկե, ես համարեցի, որ նման հայտարարությունը հիմնավորման կարիք ունի, մասնավորապես՝ Nestle ընկերության պաշտոնական հայտարարության: Ու որոշեցի փնտրել:
Բավականին փոքրիկ հետաքննությունն ինձ բերեց դեպի այս հղումը, որտեղ բավականին պարզ ասվում է հետևյալը. հուլիսի 29-ին Nestle ընկերությունը Ֆրանսիայում ինքնակամ ետ է հավաքել իր ապակե տարաներում վաճառվող «Nestlé P’tit Pot Recette Banana» մանկական սննդի ամբողջ թողարկումը, քանի որ գնորդներից մեկն ահազանգել է, որ վերոհիշյալ ապրանքատեսակի տարայի մեջ ապակու կտորներ են հայտնաբերվել: Թողարկվել է այն ՄԻԱՅՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, ու խնդիրը ԼՐԻՎ ԼՈՒԾՎԵԼ Է ամբողջ թողարկումը հետ կանչելու միջոցով: Այնպես որ, նախքան ոգեշնչված ահազանգեր խփելն ու նման հաղորդագրություններ տարածելը կարելի է մի փոքր ստուգել տվյալները, լա՞վ:
No comments:
Post a Comment