Thursday, June 30, 2011

Ամսվա վերջ, վիճակագրություն)))

Այս ամիսը բլոգը փակում է... դիտումների ռեկորդային քանակությամբ: Շնորհակալություն բոլորին ընթերցանության ու աջակցության համար:
Մի փոքրիկ նորամուծություն՝ բլոգի նյութերի լիցենզավորումը, որի մասին կարող եք կարդալ այստեղ:
Մյուս ամիս՝ անավարտ մնացած մի քանի բաներ վերջին հասցնել, նոր նախագծեր և այլն)))

Նյուէյջոլոգիա, մաս առաջին

Երբ շրջակայքում հայտնվում են նյուէյջերներ, այն է թե՝ մարդիկ, ովքեր կարողացել են իրար հետ խառնել սայենտոլոգիան, Էրիխ ֆոն Դենիկենի տեսությունները, Heaven's Gate-ի գաղափարները, վիկկան ու գրողը գիտի՝ էլ ինչ բաներ, ստացել դալբայոբիզմի օվերդոզ ու վերջնականապես ցնդել, ովքեր, ինչ ասեմ, գիրք են կարդում ու զգում, թե ինչպես են իրենց չակրաները բացվում... Սկսում է իսկական զվարճությունը:
Նյուէյջերներին միավորում է «նյու էյջի»՝ Խիստ Մոտիկ Ապագայում գալ պատրաստվող Նոր Դարաշրջանի գաղափարը (եհովայի վկանե՞ր):
Ընթերցողին փորձեմ նախապատրաստվել հայաստանում հանդիպող նյուէյջական գաղափարների հետ: Մի մարդու ներսում նրանք կարող են համատեղվել ամենաաներևակայելի կերպով, որքան էլ իրար հակասող թվան: Հենց դա էլ ցույց է տալիս նյուէյջերների ամենաթույլ կողմը. համակարգի փոխարեն նրանց մոտ գաղափարական աղբանոց է:
Այսպիսով, գնաց գաղափարների թվարկումը:

Օրվա երաժշտությունը

Peter, Paul & Mary, "Early Morning Rain"

Մի քիչ էլ Սալիերիի մասին

Ընդհանրապես, Անտոնիո Սալիերին գործիքային երաժշտություն քիչ է գրել, այն էլ՝ վաղ շրջանում: Հիմնականում նա գրել է օպերա ու հոգևոր երաժշտություն: Մի քանի գրառում առաջ, օրինակ, օրվա երաժշտությունը նրա պիկկոլո ռեքվիեմի առաջին երկու մասերն էին:
Մի կողմ թողնենք Մոցարտին թունավորելու մասին բամբասանքները՝ ի վերջո, Մոցարտն ինքը սկզբում մեղադրում էր Սալիերիին ամբողջ երաժշտական բեմը գրավելու մեջ, ու երբ նրանք ընկերացան, Մոցարտը որպես կոմպոզիտոր Վիեննայում կայացավ հենց Սալիերիի շնորհիվ: Երբ Մոցարտը մահացավ, նույնիսկ նրա կինը գնաց «ապրողների մասին հոգ տանելու», Սալիերին միակ մարդն էր, որ իր վրա վերցրեց թաղման հետ կապված խնդիրները: Ու դեռ երկար ժամանակ հետևում էր, որ Մոցարտի երաժշտությունը կատարվի բեմում:

Wednesday, June 29, 2011

Google+

Այսօր ինտերնետն ու կոլլեգաներս լի են Գուգլի նոր հասարակական ծառայության մասին քննարկումներով: Որիշեցի փոքր հետաքննություն անց կացնել:

Ի՞նչ է Google+-ը
Դեռևս չեմ կարող վստահորեն խոսել, բայց աղբյուրները պնդում են, որ Google+-ը սոցիալական ցանց է՝ Google-ի պատասխանը Facebook-ին:
Թեև ծառայությունը դեռ «սահմանափակ բետայի» փուլում է (մարդկանց սահմանափակ խումբ փորձարկում է այն), Reuters-ի բլոգներում նույնիսկ կարելի է տեսնել, թե այն ինչ տեսք ունի ներսից.
Նախագծի պաշտոնական կայքում բերվում են հիմնարար կետերն, ու ընդհանուր առմամբ այն հանգում է sharing-ին՝ ինֆորմացիայով կիսվելուն:

Օրվա երաժշտությունը

Пелегея, "Пташечка"

Մի քիչ էլ Աստծո պարգեւի եւ ձվածեղի մասին

Վահագն Թևոսյանն այսօր հրատարակեց իր վերլուծության երկրորդ մասը: Թեման՝ կրոն, կրոնական չարաշահումներ, ֆանատիզմ և այլն: Նամանավանդ վերջերս ՀԱԵ-ի կողմից այլ կրոնական ուղղությունների ու քրիստոնեության աղանդների նկատմամբ ճնշումներ գործադրելու փորձերի կոնտեքստում հոդվածը շատ ակտուալ է: Խորհուրդ եմ տալիս ընթերցել.

Lighthouse New Jazz Project

Oaksenham-ի Վարդանների նեոջազ նախագիծը))) շատ հետաքրքիր է ստացվել: Կիռ, գնահատի.
Ահա նրանց ալիքը YouTube-ում: Մոտակա ժամանակներս ավելի մանրամասն կանդրադառնամ այս նախագծին, իսկ դեռևս՝ ապրեք, Վարդան ու Վարդան)))
Դուրդ եկա՞վ: Լայքի՛ր խմբի էջը Facebook-ում:

Ախ, լազերը, լազերը...

Երևի բոլորիդ արդեն էն բանից արեցի այս գովազդով, բայց մեկ է՝ բացել է ինձ մի այլ կարգի:D Mari Love, եթե մի օր իմ ծիծաղից տեղում չորացած դիակը գտնեն, դու ես մեղավոր)))
Թարմացում. նույն թեմայով (մի օր իրար հետ մոնտաժ կանեմ)՝

Tuesday, June 28, 2011

Կնատյաց գրառում (մեղա, մեղա)

Այսօր երեխեքից մեկի հետ խոսելուց ասացի՝ «Հիասթափվել եմ Հայաստանի աղջիկներից»: Հետո հասկացա՝ իսկապես հիասթափվել եմ: Չնայած հասկանում եմ նրանց:
Նախ՝ հիմնախնդիրն ու հիասթափության կուլմինացիան.
Հայաստանում սա, կարծում եմ, անհնարին է: Ինչու՞: Որովհետև մենք լռվել ենք սև ու սպիտակ բարոյականության մեջ:

Օրվա երաժշտությունը

Այս երգը վերջերս ասես իմ կյանքի սաունդտրեկը դարձած լինի)))
Palace Music, "O How I Enjoy the Light"

Շներին կրակում են

Ընկերներիցս մեկը պատմում էր, որ գիշերն իրենց շենքի տակը շներին կրակում էին: Կրակոց, շան լաց: Կրակոց:
Այսօր աշխատանքի գնալիս բակում շան ձագ տեսա: Ատամները նոր էին դուրս եկել: Կերակրեցի, բայց երբ վերադարձա, էլ տեղում չէր:
Նրան նույնպես կարող են կրակել: Ես չեմ հավատում, որ շնորսը կխղճա ձագին: Նման մարդիկ խիղճ ու պատիվ չունեն:
Ֆեյսբուքում երեխեքը բողոքի ակցիա են կազմակերպել: Կխնդրեի միանալ, բայց արդյունք ունենալուն չեմ հավատում:
Ու ոչ ոք չի մտածում, որ հիմնականում կծում են տնական ու բակապահ շները, քանի որ փողոցայինները զգույշ են ու սովորաբար հատուկ չարացրած չեն: Շներին կրակում են:
Մի օր էլ մեզ կկրակեն:

Ընդհանրապես, մի այլ կարգի սիրում եմ, երբ արվեստի գործում, լինի դա կինո, գիրք թե այլ բան, մի սեռը հակառակ սեռի ատրիբուտիկա է վերցնում: Ու կարիք չկա ծայրահեղ բաներ պատկերացնել: Միջակայքը լայն է: Օրինակ, երբ Би-2 խմբի ու Чичерина-ի «Мой Рокнролл» դուետում ասում է՝ «В долгом пути я заплету волосы лентой»: Իհարկե, երգում իրականում այն չի ի նկատի ունենում, ինչ ես եմ առանձնացնում: Բայց բավականին հետաքրքիր ասոցիացիա է:
Պսիխոդրամա, ռիտուալիզմ և այլն)))

Ու էլի պոեզիա (trollface)

Ընթերցողին, որքան հասկացա, շատ դուր եկավ հայ ժամանակակից երկաթուղային գործի մասին գրառումս))) ուրեմն մի փոքր կիսվեմ նրա առավել խայտառակ ներկայացուցիչներով: Ու մի փոքր էլ ոլորտի հետ կապված դառնությամբ:
Բոլորս էլ, կարծում եմ, ինչ-որ տարիքում ինչ-որ ստեղծագործական փորձեր արել ենք, ու տվյալ պահին շատերին իրենց արարածը թվացել է բավականին հանճարեղ: Մեղա, մեղա, ես էլ զերծ չեմ եղել այդ մեղքից:
Սա բավականին լավ առիթ է սեփական հիացմունքին առողջ սկեպտիցիզմի բաժնով վերաբերվելու համար: Ավաղ, դա հասկանում են քչերը:


Դեմոտիվացիոն աշխատանքներից)))


Monday, June 27, 2011

Օրվա երաժշտությունը

Antonio Salieri, "Piccolo Requiem: Introitus & Kyrie"

Ֆոտոէքսպերիմենտներ

Կարապի լճի մոտի այգում փորձում էի մոծակներին նկարել) նախ՝ սև ու սպիտակ, առանց ֆլեշի.

Выпьем за карасика

Մի խումբ խմած հայ մետալիստներ Մանովար են նվագում: Ինչպես կոմմենտներից մեկն էր ասում, homemade metal)))

Հայ ժամանակակից պոեզիայի տենդենցներից

Տերմիններն արդեն որոշ ժամանակ է, ինչ շրջանառության մեջ եմ մտցրել, բայց թող գրավոր տեսքով էլ լինի:) Այսպիսով, ինչ տենդենցներ կամ ուղղություններ կան հայ ժամանակակից (պսևդո)պոեզիայի մեջ (խիստ խայտառակները չհաշված):
Անտաշյանականություն
Պսևդոհիպերմոդեռնիզմ: Դասական օրինակ.
Գեղեցիկ ոմն աղջիկ
Վարդի փունջն իր նրբագեղ ձեռքերում
Բորդյուրի* վրա սոթ տվեց
Ու ընկավ:

* Բորդյուր՝ մայթի եզրի սալաքարերի շարքը

Չախչախյանականություն
Պսևդոինտելլեկտուալիզմ, պսևդոէսթետիկա և այլն: Դասական օրինակ.
Մերկ պոետ աղջիկները
Պոետիկ այս ձմռանը
Պոեզիայով լի այս արևելաճաճանչափայլողական քաղաքում
Ջհուդամասոնական դավադրությունից
Ու ջրի գների թանկացումից անտեղյակ
Սարսուռ էին կաթացնում թանաքի եզրերից...

Վիոլետականություն
Հիպերսեքսուալիզմ, վուլգարիզմ: Ա-լյա «ես կթաղեմ ձեր կարմիր խնձորները, ոչինչ, որ բանաստեղծությունս իր անլեզու խլվլիկը ձեր աչքը մտցնի»: Համարձակ բան է, բայց բանաստեղծական արժեք, ինչքան էլ վերջինս սուբյեկտիվ լինի, դժվար թե ունենա: Դասական օրինակ՝ կարդացեք Վիոլետ Գրիգորյանի «Տաղ անաւարտ ի վերայ կլիտորիսոյ» ստեղծագործությունը:

Այս ամենի շուրջ հետո ես դեռ կծավալվեմ: Ո՞ր մեկով եք տառապում դուք)))

* Տերմիններս, իհարկե, իրականում տերմիններ չեն՝ աբսուրդ են ու խելքից հեռու: Ինչպես հայ ժամանակակից պոեզիան:)))

Sunday, June 26, 2011

Օրվա երաժշտությունը

Hawkwind, "Assault and Battery"

Game of Thrones

Իսկ այժմ՝ «Game of Thrones»-ի մասին: «Game of Thrones»-ը Ջորջ Մարտինի «A Song of Ice and Fire» ֆենտեզի-շարքի առաջին վեպի՝ «A Game of Thrones»-ի էկրանավորումն է սերիալի տեսքով:
Վեստերոսում ամեն ազնվական տուն ունի իր նշանաբառը, որը մարմնավորում է տան փիլիսոփայությունը: «Բարձր, ինչպես պատիվը», ասում է Արրին տունը: Բարաթեոնը՝ «Մերն է ցասումը»:
Ստարկերի տունն առանձնահատուկ է: Նրանց նշանաբառն է՝ «Ձմեռը գալիս է»:
Այս աշխարհում ամառները տևում են տարիներ: Ձմեռները՝ սերունդներ: Ձմեռներ, երբ թագավորներն իրենց պալատներում սառում են նույն կերպ, ինչպես հովիվներն իրենց հյուղակներում: Երբ մայրերը նախընտրում են խեղդել սեփական երեխաներինք, քան թույլ տալ, որ նրանք սովից մահանան:
Այդ ձմեռներից մեկին էր, որ Ուրիշները եկան՝ հեծած իրենց մեռյալ ձիերին:

Կոնֆերենցիան

Այսօր Վահեն ֆանտաստիկ ու գիտաֆանտաստիկ գրականությանը նվիրված կոնֆերենցիա էր կազմակերպել, ես էլ չկարողացա առիթը բաց թողնել: Այս անգամ, բազմազանության համար, ընդհանուր առմամբ «народ против Ларри Флинта» վիճակ չէր: Հաճելի անակնկալ էր, վիճեցինք, բայց հաճելի վեճ էր: Լիքը լավ-լավ բաներ քննարկեցինք, մասնավորապես՝ բարդ հարց, ինչպիսին է գիտական ֆանտաստիկայի ու ֆենտեզիի կայացումը Հայաստանում (ոչ, Ադելայի արկածները գաղութում սրա հետ կապ չունեն): Այն, ինչ ունենք, ինչպես կարելի է ֆենտեզի գրել այստեղ՝ չկորցնելով հայկականությունը, բայց նաև չընկնելով բարոյահայրենասիրական ֆետիշիզմի մեջ (c) Ֆրունզ և ես, հեղինակների քննարկեցինք:

Բարի վերադարձ ինձ)))

Հուսով եմ՝ կարոտում էիք, անհանգստանում էիք, թե ուր կորեց «Մահվան մյուս կողմը», Այդինի ինտերվյուն ու այլ բաներ)))
Մի բառով ասած՝ անտերնետ: Ինետ չկար: Համապատասխանաբար, չկար իմ սիրելի ինտերնետ բառարանը և այլն: Ինտերնետ արդեն կա, ցավոք՝ ես երկու ժամ առաջ եմ տուն եկել, «Game of Thrones»-ի հերթական մասը դիտել (այդ մասին դեռ կծավալվեմ), կերել ամենասարսափելի բորշը, որ կարելի էր պատկերացրել, ու պատրաստվում եմ մի փոքր բլոգվել ու քնել:
Իսկ ես ձեզ կարոտել էի))) լուրջ: Հիմնականում, իհարկե, մենախոսում եմ, բայց դիտումների դինամիկայից զգացվում է, որ ձայնս լսում են:
Շնորհակալություն:

Sunday, June 19, 2011

Օրվա երաժշտությունը

The Decemberists, "Down by the River"

Երազ

Բավականին տպավորիչ ու տհաճ երազ տեսա: Առավել ուժեղ հիշված մասն այն էր, որ գնացել էի հյուսիս, որտեղ պատահաբար մայրս ու չեմ հիշում ով բռնակ էին քաշել, ու ռադիացիան լցվել էր խցիկը, որի մեջ ես էի: Երազն իմ կլոնի տեսանկյունից էր (որը ես էի): Կլոնին էին փոխանցվել իմ բոլոր հիշողությունները մինչև գնալը: Նախ՝ չէի կարողանում հավատալ, որ իսկապես մահացել էի, մտածում էի՝ ինչ-որ բան մտածած կլինեմ, ցանկանում էի գնալ, գոնե գտնել մարմինը: Մյուս կողմից, ոչ մեկը չէր հավատում, երբ ես ասում էի, որ բնօրինակս մահացել է: Մեկ էլ՝ զրոյից թվային ֆոտոապարատ էի հավաքում, որն իմ վեբկամի կլոր տեսքն ուներ, բայց ավելի մեծ էր, թափանցիկ ու կեղտոտ պատյանով:
Հուսով եմ այսօր ավարտել ու տեղադրել «Մահվան Մյուս Կողմը»:

Պարանոյա, Ջաստին Բիբեր և այլն)))

Վերցրեք կամայական ախմախ պոպ-աստղի անուն, ավելացրեք illuminati բառն ու փնտրեք Գուգլում))) ուրախությունը երաշխավորված է: Միտքը, բնականաբար, Լյովինն էր))) Այսպիսով, մենք պարզեցինք, որ հրեամասոնաիլյումինատական դավադրության մեջ են մտնում.
Տոլկիենն ու Լյուիսը. հանճարեղագույն հոդված է, պարանոիկության ու դեբիլության նմուշ: Մտքերի շղթան մոտավորապես «ձուկ սիրու՞մ ես - ոչ - դու հո գեյ չես» կարգի տրամաբանության է ենթարկվում:
Ջաստին Բիբերը.
Առնոլդ Շվարցնեգերը, Լեդի Գագոն և այլոք:D Այնպես որ, հրեամասոնաիլյումինատական դավադրությունը շրջապատում է մեզ, կարող եք չանհանգստանալ)))

Saturday, June 18, 2011

Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները

Ֆեյսբուքիս ֆիդի հղումներից մեկը բերեց նրան, որ ծիծաղից խեղդվում էի: Պատկերացրեք. «Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները»: Հեղինակ՝ մանկավարժ-տեսաբան Արոն Զալկինդ: Ապուշ ձևակերպումները թարգմանել եմ այնպես, որ ապուշությունը պահպանվի: Այսպիսով,
  1. Պրոլետարիատի շրջանում չպետք է լինի սեռական կյանքի չափազանց վաղ զարգացում:
  2. Անհրաժեշտ է սեռական պահք վարել նախքան ամուսնությունն, իսկ ամուսնությունը՝ միայն լիարժեք հասարակական ու բնական զարգացման վիճակում (20-25 տարեկան):
  3. Սեռական կապն ընդամենը սեռական սիրո օբյեկտի նկատմամբ խորը բազմակողմանի համակրանքի ու կապվածության վերջնական ավարտն է:
  4. Սեռական ակտը պետք է ընդամենը սիրահարներին այդ պահին միավորող խոր ու բարդ ապրումների վերջնական օղակը լինի:
  5. Սեռական ակտը չպետք է հաճախ կրկնվի:
  6. Պետք չէ հաճախ փոխել սեռական օբյեկտը: Պակասեցնել սեռական բազմազանությունը:
  7. Սերը պետք է լինի մոնոգամ ու մոնոանդրիկ (մեկ կին, մեկ ամուսին):
  8. Ցանկացած սեռական ակտի ժամանակ պետք է հիշել երեխայի ծնվելու հավանականության մասին՝ ընդհանրապես, մտածել ժառանգների մասին:
  9. Սեռական ընտրությունը պետք է կառուցվի հեղափոխական-պրոլետարական դասակարգային նպատակահարմարության գծով: Ցանկացած հարաբերությունների մեջ չպետք է մտցվեն սիրախաղի, սիրահետման, կոկետության ու հատուկ-սեռական գրավման այլ մեթոդներ:
  10. Չպետք է լինի խանդ:
  11. Չպետք է լինեն սեռական այլասերումներ:
  12. Դասակարգը, հեղափոխական նպատակահարմարության շահերից ելնելով, իրավունք ունի միջամտել իր անդամների սեռական կյանքին. սեռականն ամեն ինչում պետք է ենթարկվի դասակարգայինին՝ ոչ մի բանով վերջինիս չխանգարելով ու ամեն ինչում նրան ծառայելով:
Միայն թե չասեք, թե շատերը սրանք սրբորեն չեն պահպանում: Ժող, ինչ-որ մեկդ ասեք, էլի, որ սա ֆեյք է)))) ազնիվ ասած, հավատս չի գալիս, բայց ահա հոդվածը Վիկիպեդիայում:

Օրվա երաժշտությունը

Յոհան Սեբաստիան Բախ, BWV 639 «Ich ruf’ zu dir, Herr Jesu Christ»: Աշխատանքը ձեզ պետք է որ ծանոթ լինի Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս» ֆիլմից կամ Paatos խմբի «Stream»-ից.

Свиданий наших каждое мгновенье
Мы праздновали, как богоявленье,
Одни на целом свете. Ты была
Смелей и легче птичьего крыла,
По лестнице, как головокруженье,
Через ступень сбегала и вела
Сквозь влажную сирень в свои владенья
С той стороны зеркального стекла.

Когда настала ночь, была мне милость
Дарована, алтарные врата
Отворены, и в темноте светилась
И медленно клонилась нагота,
И, просыпаясь: "Будь благословенна!" -
Я говорил и знал, что дерзновенно
Мое благословенье: ты спала,
И тронуть веки синевой вселенной
К тебе сирень тянулась со стола,
И синевою тронутые веки
Спокойны были, и рука тепла.

А в хрустале пульсировали реки,
Дымились горы, брезжили моря,
И ты держала сферу на ладони
Хрустальную, и ты спала на троне,
И - боже правый! - ты была моя.
Ты пробудилась и преобразила
Вседневный человеческий словарь,
И речь по горло полнозвучной силой
Наполнилась, и слово ты раскрыло
Свой новый смысл и означало царь.

На свете все преобразилось, даже
Простые вещи - таз, кувшин,- когда
Стояла между нами, как на страже,
Слоистая и твердая вода.

Нас повело неведомо куда.
Пред нами расступались, как миражи,
Построенные чудом города,
Сама ложилась мята нам под ноги,
И птицам с нами было по дороге,
И рыбы подымались по реке,
И небо развернулось пред глазами...
Когда судьба по следу шла за нами,
Как сумасшедший с бритвою в руке.
Арсений Тарковский, 1962

Friday, June 17, 2011

Paparazzi.am-ը լուսաբանում է «Ցասում» սարսափ-ֆիլմի պրեմիերան

Եթե հիշում եք, այս ամիս բլոգը բացվեց «Ցասում» հայկական սարսափ-ֆիլմի մասին գրառմամբ) վերջերս Circle.am-ի հայկական բլոգների ցուցակը բզբզելիս դուրս եկա հերթական գլյամուղ բլոգի՝ Paparazzi.am-ի վրա, որտեղ ֆոտոռեպորտաժ էր... վերոհիշյալ արժանահիշատակ ֆիլմի պրեմիերայի մասին:
Նախ մի երկու խոսք բլոգի որակի մասին: Բլոգի հեղինակին պետք է լսեցնել Խաչատրյանի նույն աշխատանքը, որը Kamoblog-ին էր ռեանիմացիա հասցրել:
Իսկ ֆոտոռեպորտաժը))) ես կլռեմ, մեկնաբանությունները կթողնեմ ձեզ: Ահա այն:

P.S. Ցավոք, չհաջողվեց պարզել, արդյոք հայ մեծն ֆանտաստ Անինայի մատը խառն է այս ֆիլմի հետ: «Ցասում» ֆիլմը ես, բարեբախտաբար, դեռ չեմ դիտել:

Մի փոքր բլոգգինգի մասին

Ինչ-որ մեկը կհարցնի՝ իսկ ու՞մ է պետք բլոգային գրառումների գեոթեգգինգը: Եթե նայեք լուսնի խավարման մասին գրառմանը, կտեսնեք, որ ներքևում նշված է հասցե, որի վրա սեղմելով կարող եք տեսնել քարտեզի վրա, թե կոնկրետ որտեղից է իրականացվել նկարահանումը: Համենայն դեպս, ընթերցողին դա կարող է հետաքրքիր լինել: Օրինակ, Մասիվում լուսինն ավելի խոշոր էր ու կարմիր:))

«Դեգուստացիա»

Գնացքում էր (հիմա հիշում եմ), ու անցնում էր (այդ երազը ես հաճախ եմ տեսնում) նատյուրմորտային տարածքով, որտեղ արհեստական, կեղծ ծառեր էին աճում, որոնց վրա մրգերի փոխարեն դանակներ, մկրատներ ու (հիմա հիշում եմ՝ պետք է մազերս կտրեի) վարսավիրի տարբեր այլ պարագաներ էին: Այդ երազը նա հաճախ էր տեսնում, բայց այն դեռ ոչ մի անգամ նույն ցնցումը չէր պատճառել: Ծառի ետևում իր եղբայրն էր՝ մյուսը, երկվորյակը, որին այդ երեկոյան թաղել էին, ու նշաններով հասկացնում էր (սա իրական կյանքում էլ է պատահել), որ գնացքը կանգնեցնի: Համոզվելով, որ հասկացնելու իր ջանքերն ապարդյուն են, նա սկսեց վազել վագոնի ետևից, մինչև չընկավ գետնին՝ ծանր շնչելով, բերանին փրփուր: Իհարկե, այս երազն անհեթեթ էր, հակատրամաբանական, բայց ոչ մի առումով չէր չպետք է այդ ծանր արթնացման պատճառը դառնար: Նա նորից փակեց աչքերը. արյունը սեղմված բռունցքի նման դեռ հարվածում էր նրա քունքերին: Գնացքը սկսեց անցնել անապատային, անպտուղ, միապաղաղ տարածքով, ու ոտքի ցավը նրան ստիպեց շեղվել բնապատկերից:

Շուտով:

Օրվա երաժշտությունը

Belle & Sebastian, "Get Me Away from Here, I'm Dying"

Thursday, June 16, 2011

Երեկվա կադրերից, որոնք տեղ չգտան երեկվա ֆոտոնյութերում: Նկարներում տեղ գտած էֆեկտները զուտ լուսանկարչական են՝ երկնքում ոչ մի պահի երեք իրար կպած լուսիններ չեն եղել)))



Այս գիշերվա լուսնի խավարման կադրերը

Լուսնի խավարման կադրերը բոլոր նրանց համար, ովքեր բաց թողեցին այն))) նկարելիս լացս գալիս էր, որ ավելի լավ ֆոտոխցիկ չկա, կամ գոնե տրիպոդ: Բայց դե, ինչ ստացվեց, ստացվեց: Մնացած, թվով 55 նկարներն ով ցանկանում է վերցնել, թող կապվի, թեկուզ մեկնաբանություններով: Նկարահանելուց տարբեր ռեժիմներ եմ օգտագործել խավարման տարբեր փուլերի համար՝ SM, M/no flash, A/flash, A/no flash, S/fireworks և այլն:

Wednesday, June 15, 2011

Եվս մեկ ցավոտ թեմա

Այս տարին աչքի է ընկնում նրանով, որ ավելի ու ավելի հաճախ է քննարկվում մի թեմա. անչափահասների նկատմամբ բռնություն, անչափահասների մարմնավաճառություն և այլն:
Չեմ կարող ասել, վերոհիշյալ երևույթն է առավել մեծ տարածում ստացել, թե ականատեսներն ու զոհերն են դադարել լռել. ավելի հակված եմ երկրորդ տարբերակին:
Թեման ցավոտ է, այն դժվար է քննարկել, բայց անհրաժեշտ է: Լռությունն ամրացնում է տաբուն, տաբուն ստիպում է զոհերին ամոթահար զգալ, որ իրենց հետ նման բան է պատահել, նրանց մոտ խորացնում է զոհի հոգեբանությունն ու ստիպում է լռել:
Ստորև կբերվեն մի քահի ինտերնետային աղբյուրների հրապարակած նյութերն այս թեմայով: Իհարկե, նյութերի ամբողջականությունն ու հավաստիությունն աղբյուրների պատասխանատվությունն է, բայց ես փորձել եմ ընտրել հնարավորինս հեղինակավոր ու այլ աղբյուրների ներկայացրածի հետ քիչ բախումներ ունեցող տարբերակները:

Եվգենիկա պո-առմյանսկի

Եթե հիշում եք, 2010 թվականը նշանավորվեց ՀՀ ոստիկանության պայքարով... էմոների դեմ: Մենք հիանալի հիշում ենք, թե ինչպես էին քաջարի մենթերը
պաշտպանում մեր երեխաներին գազանատամ էմոներից
Պատմությունն, ինչպես ասում են, շարունակվում է: Այժմ ՀԱԵ-ն, երևի որոշելով, որ Մոսկվա կինոթատրոնն իրենց քանդել չկարողանալու պատճառն... աղանդներն են, որոշել են ինկվիզիցիան խոդի գցել աղանդների ու այլ ոչ-ՀԱԵ հավատալիքների մարդկանց նկատմամբ:

Այկիկենդո կարատե

Ինչ-որ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել, թե ինչ է նշանակում «այկիկենդո կարատե»: Տեղադրում եմ փաստացի ապացույցը.
Հիմքեր կան ենթադրել, որ մկանոտ ձյաձկան լեզվաբան-արևելագետ է ու ճապոներեն է պարապում, քանի որ, որքան ինձ հայտնի է, այկիկենդո կարատե մարզաոճ գոյություն չունի, բացի դրանից՝ պատկերներում ոչ այկի- կա, ոչ էլ, առավել ևս, կենդո: Ու այնպես չի, որ մկանոտ ձյաձկայի դիրքը փոխանակ իրական մարտարվեստային դիրք լինելու փոխարեն չհիշեցնի «Անպարտելին» ֆիլմի այս հերոսներին.
(հուսով եմ՝ տեսահոլովակն առաջին անգամ չեք դիտում)

Tuesday, June 14, 2011

Ռոմանտիկան ըստ Ջեկի Չանի

Մի հատ շատ ուշադիր լսեք այս երգը: Ու ամենակարևորն այն չէ, որ այն երգում է Ջեկի Չանը))) (c)Գրիգ

Monday, June 13, 2011

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ այս բլոգ են մտնում մեծ մասամբ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն Շան Աչքերը» պատմվածքի իմ թարգմանությունը կարդալու համար: Կարճ ասած, կտրուկ ամենաշատ ընթերցված գրառումն է:
Հատուկ այդ ընթերցողների համար խոստանում եմ առավելագույնս մինչև շաբաթվա վերջն ավարտել Մարկեսի «Մահվան Մյուս Կողմը» պատմվածքի թարգմանությունն ու տեղադրել այստեղ: Հետո՝ «Եվան Իր Կատվի Ներսում»:

Հերթական քրիստոնեական մառազմը)))

Ռոք երաժշտության միջոցով թշնամին ձեր հոգին կգողանա))) տեսահոլովակին ծանոթացել եմ +100500 հաղորդման միջոցով: Կիռ, մերսիբո:

Sunday, June 12, 2011

Բաժանում

Լաց մի եղիր. դու ինձ ստիպում ես դիմադրել, ատել քեզ: Իսկ ես ուզում եմ դեռ մի փոքր էլ քեզ սիրել: Մի փոքր էլ ափսոսալ, մի փոքր էլ ցավ զգալ կորստից: Կարծում եմ՝ ես վաստակել եմ այդ իրավունքը:
Միշտ ամեն մեկին ինչ-որ մխիթարող, սփոփող մեկը կա: Միայն ոչ ինձ: Ինձ այնքան ժամանակ է, ինչ չեն հասկանում, երբ դա ինձ պետք է, որ ես մոռացել եմ խոսել, երբ պետք է, որ ինձ հասկանան: Կամ էլ ասում եմ, բայց ոչ այն, ինչ պետք է, ու դա մի քանի վայրկյան առաջ էր ճշմարիտ:
Իսկ վայրկյաններն անցնում են, ու աշխարհը շուռ է գալիս: Այն, ինչ երեկ հավերժ էր, այսօր արդեն չկա: Իսկ ես ներել այդպես էլ չեմ սովորել:
Ցտեսություն:

Improve Everywhere. ֆլեշմոբի արվեստը

Improve Everywhere-ի երեխեքի մասին շատ եմ ժամանակին գրել, հիմնականում՝ ֆորումում: Քանի որ վերջերս ինչ-որ շատ են Երևանում տարբեր որակի ու մասշտաբի ֆլեշմոբեր անում, ծաղկաքաղ կանեմ նրանց ռեպերտուարից ու ընթերցողին կներկայացնեմ ֆլեշմոբի բարձրագույն մակարդակի օրինակներ:
Օրինակ №1, կլասսիկա. «Star Wars-ը երկաթուղային վագոնում»

Հայ բլոգոսֆերայի բոցերից. «Պոռնոներխուժում»

Բլոգների արխիվները բզբզելուց դուրս եկա այ այսպիսի հոդվածի վրա: Հոդվածն իրենով այնքան զվարճալի չի, որքան մեկնաբանությունները («ընթերցողը որոշում է առաջին անգամ պոռնո դիտել» խորագրով): Իհարկե, այս անգամ խոսքը ոչ թե չոր ու դաժան ղժալու, այլ բարեհոգի ծիծաղի մասին է. երևի բոլորս էլ դրա միջով անցել ենք)))
Հոդվածն ինքն իրենով թեև աչքի չի ընկնում արժեքավոր պարունակությամբ, բայց... առնվազն ատիպիկ է ու ոչ այնքան կոմպլեքսավորված՝ հայ բլոգոսֆերայի տեսանկյունից: Thumbs up)))

Օրվա երաժշտությունը

Leaves Eyes, "Tell-Tale Eyes"

Սթոունհենջ-Քարահունջ. հրեամասոնաիլյումինատների շարքից

Երեկ ինչ-որ նացիստների հետ ֆեյսում բանավեճ եղավ (արիացիների ու ոչ արիացիների հարցն էին քննարկել, ոչ արիացիների նկատմամբ վիրավորական կոնտեքստով), հետո սկսեցին Վարպետյան ու Հերունի մեջբերել: Այլ կերպ ասաց, սովորական հայ նացիստական ոչ ադեկվատ: Արանքում հասցրեցին ազգությունս հարցնել ու Քարահունջի ու Սթոունհենջի կապի մասին հոդված դեմ տալ:
Եթե իրավիճակին ծանոթ չեք, ապա բացատրեմ. ինչ-որ Հայ Գիտնականներ (հավանաբար՝ Բրիտանացի Գիտնականների հետ համատեղ) փորձում են Սթոունհենջ ու Քարահունջ բառերի նմանության հաշվին ապացուցել, որ Սթոունհենջն ու Քարահունջը նույն մշակույթի արգասիքն են, ավելին՝ որ բրիտանացիները Բրիտանիա են եկել Հայաստանից:
Նախ՝ Սթոունհենջի վաղ շրջանի կառույցը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով: Ժամանակաշրջան, երբ հայերն ու հայկական որևէ գիտությանը հայտնի ազգային կամ պետական կազմավորում նույնիսկ չէին պլանավորվում:

Տարվա ալբոմները

Երաժշտական մասում մի փոքր թերացել եմ այս տարի (մեղա, մեղա):
Այնպես որ՝ մի փոքր տարվա արդեն թողարկված ու անհամբեր սպասվող ալբոմների մասին: Սկզբում՝ ցուցակը, հետո՝ ավելի մանրամասն ամեն ալբոմի մասին: Հա, ու մեկ էլ՝ սա տարվա ընթացքում թողարկված/թողարկվելիք բոլոր ալբոմները չեն, այլ միայն նրանք, որոնց վրա ես աչք ունեմ/ունեի: Գնացինք:

Անոնս

Ինչ սպասել բլոգում մոտակա ժամանակներս. հարցազրույց Նաիրի խմբի նախկին վոկալիստ Այդին Դավուդիի հետ, սպիավորմամբ դաջվածքի իրականացման մասին, որին ես հենց նոր մասնակցեցի ու էլի շատ լավ բաներ))) շնորհակալություն ընթերցանության համար:

Saturday, June 11, 2011

У меня было такое суровое детство...

«У меня было такое суровое детство, что я сам себе рисовал мультики на Flash-е» (c)
Լյովի տեղադրած տեսահոլովակը դիտելուց հետո հիշեցի, որ իսկապես, «մութ ու ցուրտ» տարիներին այս տեխնոլոգիայով մուլտեր էինք նկարում մեզ համար))) Հետաքրքիր ժամանակներ էին: Լավը չէին, բայց հետաքրքիր էին:

«Համբիկ տուրս». հայկական գովազդ

Երևի շատերիդ է հոգեբանական ցնցում պատճառել Վահիկի Ֆեյսբուք գցած «Համբիկ տուրս» գովազդը.
Կամրադ Mari Love-ի բլոգային գրառումն ավելի լայն է բացում ծիծիկների թեման: Թույլ սրտով մարդկանց խորհուրդ չի տրվում:D:D:D

Margaret Anderson, "The Unknowable Gurdjieff"

Կարծիքս գրքի մասին (բնավ չի նշանակում, որ սա իմ կարծիքն է նաև Գուրջիևի մասին). հեղինակը գիրքը սկսում է «ես կոմպետենտ չեմ Գուրջիևի մասին գրել, բայց ինձ ասացին, որ դա ինձ կներեն» վիճակով, անցնում է «Գուրջիևը Չակ Նորիսից էլ ուժեղ է, բայց դուք նրա գաղափարները չեք հասկանա, նույնիսկ եթե կարդաք ամբողջ գուրջիևյան գրականության ցանկը, ներառյալ այս, Ուսպենսկու ու Օրիջի աշխատանքները, քանի որ այդ ժամանակ այդտեղ չէիք, լուզերներ» վիճակի, անցնում նաև «ձեզ բացի Գուրջիևից ոչինչ պետք չի» կետով, խփում ֆանատիզմի ու վատ գրական ոճի բոլոր նորմաներն այնպես, ինչպես ի վիճակի է խփել միայն կին գրողն ու, թերևս, Նիկոլաս Սպարկսը:
Լավ կողմն այն է, որ գրքում կան իսկապես փայլուն տեղեր: Որտեղ հեղինակը ոչ թե մեկնաբանում է Գուրջիևին, այլ բառացիորեն մեջբերում: Աննշան երկխոսությունների աննշան հատվածներ, որտեղ Գուրջիևն, իր հայկական բռիությամբ հանդերձ, այնպես է փայլում, որ էլ ասելու չի: Goodreads-ի սանդղակով՝ մեկ աստղ հինգից:

Friday, June 10, 2011

Մուկն ու օղաբլիթը

Պահի տակ այնպիսի կադրեր եմ բռնեցնում))) Համաստեղս ասես ֆոտոմոդել լինելու համար ծնված լինի: Մուահ:
Սոն, Էյնշտեյնդ ինչպե՞ս է:

Օրվա երաժշտությունը

Agnes Obel, "Riverside"

Վերջապես. Duke Nukem Forever

Իսկ հիմա էկրանների մոտ թող մնան տղամարդիկ, այն էլ նրանք, ովքեր պողպատե ձվեր ունեն))) Տասնհինգ տարի է անցել, ինչ թողարկվել է Duke Nukem 3D խաղը: Տասներկու տարի է անցել, ինչ հայտարարվել է նրա սիքուելը՝ Duke Nukem Forever-ը:
Այսօր Duke Nukem Forever-ը վերջապես կթողարկվի Եվրոպայում: Ամսի 14-ին՝ ԱՄՆ-ում:
Duke Nukem. ստրիպտիզյորշաներ, Լյուկ Սկայուոկերի դիակ, խոզ ոստիկաններ, այլմոլորակայիններ, որոնք գողանում են մոլորակի կանանց:
Դյուկ, ով լրիվ մենակ փրկում է մոլորակը:
Այժմ այլմոլորակայինները կրկին վերադարձել են ու խմել Դյուկի գարեջուրը, նորից սկսել առեվանգել ստրիպտիզյորշաներին:

Թարմացում

Նախ՝ հաճելին: Աղասը Կուբայից ինձ համար իսկական Կոհիբա սիգար էր բերել, որը ես ու Կիռան մեծ հաճույքով վիսկիով ծխեցինք: Երբեմն մանրուքներն էլ բավական են, որ մարդն իրեն իսկապես լավ զգա:
Հիմա՝ տարօրինակը: Մի քանի շաբաթ առաջ մտքերով էի ընկել 114 համարի մեջ, երբ ուշքի եկա, տեսա, որ հասել եմ Քասաղ գյուղ: Ուշ ժամ էր, ոտքով սկսեցի իջնել: Արդյունքում, իհարկե, հասա տուն, մի կուշտ ծիծաղելով ճանապարհին հանդիպած հռոմեական ոճի շատ ճոխ ու շատ անճաշակ «Կոմպլեքս» անվամբ ռեստորանի վրա, մեքենաների տակ ընկնելու ու կարիճների միջև ընտրություն կայացնելիս, քաղաքի լույսերի վրա ուրախանալիս և այլն: Փաստորեն, Քասաղը Երևանից այնքան էլ հեռու չի: Պարզապես պետք է ճանապարհով ուղիղ իջնել ներքև:
Ու, վերջապես, վատը: Ահավոր խնդիր ունեմ կենտրոնանալու ու որևէ բան անելու հետ: Ահավոր հոգնած եմ, չնայած ոչինչ չեմ անում: Ու անընդհատ ավելի ու ավելի եմ հոգնում: Տարրական գոյություն ունենալն արդեն ծանր է դարձել:
Կոֆեին ու սիգարետ, ներկայումս իմ դիետան սա է դարձել: Ուզում եմ ծով գնալ: Ես երբեք ծով չեմ տեսել:

Thursday, June 9, 2011

Neverwhere

Այսօր ավարտեցի Նիլ Գեյմանի «Neverwhere»-ը: Չնայած Աննա Կոմորինեցի հույժ սարսափելի թարգմանության, տպավորություններն ավելի, քան լավ են:
Նույնիսկ սերիալի նովելիզացիա լինելով, աշխատանքն արդեն իր մեջ պարունակում է հեղինակի ավելի ուշ ու բարդ գրական աշխատանքների արմատները. «Ամերիկյան աստվածները» կարդացած մարդիկ կհասկանան:
Հետո՝ Ժելյազնու ազդեցությունն է զգացվում))) ու զգացվում է հաճելի կերպով:
Այնպիսի տպավորություն է, որ վերջին քսան տարվա ֆիլմերի կեսից շատն իր կոնցեպցիաների ու հնարքների բավականին մեծ մասը փոխառել է հենց «Neverwhere»-ից:
Ինչի՞ մասին է գիրքը. լրիվ աննշան, թուլակամ մի մարդ, որի կյանքն ասես կանխորոշված է իր փոխարեն, ապրում է Լոնդոնում: Վերին Լոնդոնում, ինչպես պարզում է նա, երբ նրա կյանքը փոխվում է՝ Դուռ տարօրինակ անունով աղջկան հանդիպելուց հետո:

«Ցասում». սարսափն իրականություն է դառնում

Երկարատև բացակայությունից հետո)))
Եթե հիշում եք, ժամանակին ես անդրադարձել էի «Ասա ինձ» վերնագրով ջրի երես դուրս եկած «հայկական առաջին սարսափ-ֆիլմի» :
Ֆիլմը, պարզվում է, արդեն ավարտված է, նույնիսկ հասցրել է վերնագիրը փոխել. «Ցասում»: Մոսկվա կինոթատրոնում նրա ցուցադրվելն ազդարարող պլակատներն արդեն փողոցներում կպցված են, et cetera, et cetera)))
Ահա և ֆիլմի պաշտոնական տրեյլերը.