Տերմիններն արդեն որոշ ժամանակ է, ինչ շրջանառության մեջ եմ մտցրել, բայց թող գրավոր տեսքով էլ լինի:) Այսպիսով, ինչ տենդենցներ կամ ուղղություններ կան հայ ժամանակակից (պսևդո)պոեզիայի մեջ (խիստ խայտառակները չհաշված):
Անտաշյանականություն
Պսևդոհիպերմոդեռնիզմ: Դասական օրինակ.
Գեղեցիկ ոմն աղջիկ
Վարդի փունջն իր նրբագեղ ձեռքերում
Բորդյուրի* վրա սոթ տվեց
Ու ընկավ:
* Բորդյուր՝ մայթի եզրի սալաքարերի շարքը
Չախչախյանականություն
Պսևդոինտելլեկտուալիզմ, պսևդոէսթետիկա և այլն: Դասական օրինակ.
Մերկ պոետ աղջիկները
Պոետիկ այս ձմռանը
Պոեզիայով լի այս արևելաճաճանչափայլողական քաղաքում
Ջհուդամասոնական դավադրությունից
Ու ջրի գների թանկացումից անտեղյակ
Սարսուռ էին կաթացնում թանաքի եզրերից...
Վիոլետականություն
Հիպերսեքսուալիզմ, վուլգարիզմ: Ա-լյա «ես կթաղեմ ձեր կարմիր խնձորները, ոչինչ, որ բանաստեղծությունս իր անլեզու խլվլիկը ձեր աչքը մտցնի»: Համարձակ բան է, բայց բանաստեղծական արժեք, ինչքան էլ վերջինս սուբյեկտիվ լինի, դժվար թե ունենա: Դասական օրինակ՝ կարդացեք Վիոլետ Գրիգորյանի «Տաղ անաւարտ ի վերայ կլիտորիսոյ» ստեղծագործությունը:
Այս ամենի շուրջ հետո ես դեռ կծավալվեմ: Ո՞ր մեկով եք տառապում դուք)))
* Տերմիններս, իհարկե, իրականում տերմիններ չեն՝ աբսուրդ են ու խելքից հեռու: Ինչպես հայ ժամանակակից պոեզիան:)))
* Տերմիններս, իհարկե, իրականում տերմիններ չեն՝ աբսուրդ են ու խելքից հեռու: Ինչպես հայ ժամանակակից պոեզիան:)))
No comments:
Post a Comment