Ընթերցողին, որքան հասկացա, շատ դուր եկավ հայ ժամանակակից երկաթուղային գործի մասին գրառումս))) ուրեմն մի փոքր կիսվեմ նրա առավել խայտառակ ներկայացուցիչներով: Ու մի փոքր էլ ոլորտի հետ կապված դառնությամբ:
Բոլորս էլ, կարծում եմ, ինչ-որ տարիքում ինչ-որ ստեղծագործական փորձեր արել ենք, ու տվյալ պահին շատերին իրենց արարածը թվացել է բավականին հանճարեղ: Մեղա, մեղա, ես էլ զերծ չեմ եղել այդ մեղքից:
Սա բավականին լավ առիթ է սեփական հիացմունքին առողջ սկեպտիցիզմի բաժնով վերաբերվելու համար: Ավաղ, դա հասկանում են քչերը:
Շատ փիլիսոփայելու փոխարեն անցնենք օրինակներին))) Խայտառակություն պեղելու առաջին տեղն, իհարկե, Ակումբի «Ստեղծագործողի անկյունն» է: Ոմն Հայր Թեոֆիմ, օրինակ, գրում է «Է՜խ Օմար-Օմար» բանաստեղծությունը: Իհարկե, տվյալ դեպքում քննադատությունս խիստ սուբյեկտիվ է՝ միգուցե գտնվի ընթերցող, որի մանկական ֆիզիոլոգիան հասուն կանանց դուր չի գալիս: Բայց այդ դեպքում ի՞նչ կասեք քերթողական արվեստի այնպիսի նմուշների հետ, ինչպիսիք են Հասմիկ Դալլաքյանի «Իմ անհաս սերն» ու Երեմեյի «Մեղքը»: Եթե դեռ քաջություն մնաց, ապա փորձեք կարդալ սա:
Իրոք, պոեզիայի առումով մեր մոտ հետույքային վիճակ է: Ինչու՞: Հիմա շատերը կասեն, որ սխալվում եմ, բայց դեռ ոչ ոք չի կարողացել որևէ համոզիչ հակափաստարկ բերել: Հայկական ժամանակակից պոեզիայի վիճակի համար պատասխանատու է առանձնանալու մեր հակումը: Հայերի մեծ մասի պոեզիայի մասին պատկերացումները սահմանափակվում են դպրոցական ծրագրով: Իսկ ի՞նչ է դպրոցական ծրագիրը. մի քանի սովետահայ բանաստեղծ, Պուշկին, Լերմոնտով, Եսենին: Եթե Տեննիսոնի ու Կամոենսի բացակայությունն այս ցուցակից կարելի է բացատրել արտասահմանյան գրականության առարկայի բացակայությամբ, ապա ինչո՞վ բացատրել այն, որ նրանք նույնիսկ չեն թարգմանվել հայերեն: Մարդիկ, ում անունները եվրոպական պոեզիայում ունեն արտահարգ կշիռ: Ու նրանք էլ, չմոռանանք, ժամանակակիցներ չեն:
Մենք առանձնացրել ենք մեզ եվրոպական ու համաշխարհային պոեզիայից: Դժվար է ասել, սովետի, թե անմրցունակության պատճառով: Ու սա խնդրի միայն մի կողմն է: Մյուսն այն է, որ պոեզիայով զբաղվում են պոեզիայից չհասկացող, պոեզիա չսիրող մարդիկ: Մարդիկ, որոնց պարզապես դուր է գալիս բանաստեղծ կոչվելու միտքը: Մեր «բանաստեղծներից» քանի՞սն են Բայրոն կարդացել: Իսկ քանի՞սն են կարդացել Բըրնս: Լորկա: Ու սրանք հայտնիագույն անուններ են: Նրանց մասին շատերը կարծիք կհայտնեն: Իսկ քանի՞սն են կարդացել:
Ասածս ի՞նչ է: Երբ ոմն հայ «գրող» Անինային իր գրած «առաջին ֆենտեզի գրքի» կապակցությամբ հարցրեցին, թե ֆենտեզիից ինչ է կարդացել, նա հայտնեց, որ գեղարվեստական գրականություն չի կարդում: Կհավատա՞ք, որ նման մարդը կարող է լավ ֆենտեզի գրել: Անձամբ ես՝ ոչ:
No comments:
Post a Comment