Իսկ այժմ՝ «Game of Thrones»-ի մասին: «Game of Thrones»-ը Ջորջ Մարտինի «A Song of Ice and Fire» ֆենտեզի-շարքի առաջին վեպի՝ «A Game of Thrones»-ի էկրանավորումն է սերիալի տեսքով:
Վեստերոսում ամեն ազնվական տուն ունի իր նշանաբառը, որը մարմնավորում է տան փիլիսոփայությունը: «Բարձր, ինչպես պատիվը», ասում է Արրին տունը: Բարաթեոնը՝ «Մերն է ցասումը»:
Ստարկերի տունն առանձնահատուկ է: Նրանց նշանաբառն է՝ «Ձմեռը գալիս է»:
Այս աշխարհում ամառները տևում են տարիներ: Ձմեռները՝ սերունդներ: Ձմեռներ, երբ թագավորներն իրենց պալատներում սառում են նույն կերպ, ինչպես հովիվներն իրենց հյուղակներում: Երբ մայրերը նախընտրում են խեղդել սեփական երեխաներինք, քան թույլ տալ, որ նրանք սովից մահանան:
Այդ ձմեռներից մեկին էր, որ Ուրիշները եկան՝ հեծած իրենց մեռյալ ձիերին:
Սա աննոտացիա էր, իսկ այժմ անցնենք վերլուծությանը: Մարտինի վեպն, իհարկե, հիասքանչ է: Քաղաքական ինտրիգներ (բայց ոչ չափից դուրս շատ), կոլորիտային հերոսներ, կենդանի աշխարհ, գրավիչ սյուժե: Հեղինակը փորձել է հնարավորինս խուսափել սև ու սպիտակ բարոյական մոդելից, ու դա նրա մոտ ստացվել է:
Սերիալը բնավ հոլիվուդյան չէ: 18+ տեսարաններ, արյուն ու աղիքներ՝ ինչպես գրքում: Ստեղծողները չեն ծախվել, ինչը լրիվ գովելի է: Սերիալայնությունը կամ փոքր բյուջեն գրեթե աչքի չեն ընկնում: Դերասանական կազմը՝ մատներդ հետդ կուտես: Թեև որոշ երկրորդական հերոսներ բավականին թույլ են խաղում, բայց դա այնքան էական չի, որ խանգարի դիտել:
Խիստ գեղեցիկ նկարահանումներ: Լրիվ լուրջ: Հետաքրքրե՞ց: Դիտեք տեսահոլովակն ու անցեք սերիալին))) սպասում եմ տպավորություններին: Անձամբ ինձ խիստ ուրախացրեց: Ներկայումս ավարտվել է առաջին եթերաշրջանը՝ 10 թողարկում:
Շնորհակալություն Լյովին ու Կիռային՝ լուսավորելու համար)
Շնորհակալություն Լյովին ու Կիռային՝ լուսավորելու համար)
No comments:
Post a Comment