Ֆեյսբուքիս ֆիդի հղումներից մեկը բերեց նրան, որ ծիծաղից խեղդվում էի: Պատկերացրեք. «Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները»: Հեղինակ՝ մանկավարժ-տեսաբան Արոն Զալկինդ: Ապուշ ձևակերպումները թարգմանել եմ այնպես, որ ապուշությունը պահպանվի: Այսպիսով,
- Պրոլետարիատի շրջանում չպետք է լինի սեռական կյանքի չափազանց վաղ զարգացում:
- Անհրաժեշտ է սեռական պահք վարել նախքան ամուսնությունն, իսկ ամուսնությունը՝ միայն լիարժեք հասարակական ու բնական զարգացման վիճակում (20-25 տարեկան):
- Սեռական կապն ընդամենը սեռական սիրո օբյեկտի նկատմամբ խորը բազմակողմանի համակրանքի ու կապվածության վերջնական ավարտն է:
- Սեռական ակտը պետք է ընդամենը սիրահարներին այդ պահին միավորող խոր ու բարդ ապրումների վերջնական օղակը լինի:
- Սեռական ակտը չպետք է հաճախ կրկնվի:
- Պետք չէ հաճախ փոխել սեռական օբյեկտը: Պակասեցնել սեռական բազմազանությունը:
- Սերը պետք է լինի մոնոգամ ու մոնոանդրիկ (մեկ կին, մեկ ամուսին):
- Ցանկացած սեռական ակտի ժամանակ պետք է հիշել երեխայի ծնվելու հավանականության մասին՝ ընդհանրապես, մտածել ժառանգների մասին:
- Սեռական ընտրությունը պետք է կառուցվի հեղափոխական-պրոլետարական դասակարգային նպատակահարմարության գծով: Ցանկացած հարաբերությունների մեջ չպետք է մտցվեն սիրախաղի, սիրահետման, կոկետության ու հատուկ-սեռական գրավման այլ մեթոդներ:
- Չպետք է լինի խանդ:
- Չպետք է լինեն սեռական այլասերումներ:
- Դասակարգը, հեղափոխական նպատակահարմարության շահերից ելնելով, իրավունք ունի միջամտել իր անդամների սեռական կյանքին. սեռականն ամեն ինչում պետք է ենթարկվի դասակարգայինին՝ ոչ մի բանով վերջինիս չխանգարելով ու ամեն ինչում նրան ծառայելով:
Միայն թե չասեք, թե շատերը սրանք սրբորեն չեն պահպանում: Ժող, ինչ-որ մեկդ ասեք, էլի, որ սա ֆեյք է)))) ազնիվ ասած, հավատս չի գալիս, բայց ահա հոդվածը Վիկիպեդիայում:
No comments:
Post a Comment