Sunday, June 12, 2011

Բաժանում

Լաց մի եղիր. դու ինձ ստիպում ես դիմադրել, ատել քեզ: Իսկ ես ուզում եմ դեռ մի փոքր էլ քեզ սիրել: Մի փոքր էլ ափսոսալ, մի փոքր էլ ցավ զգալ կորստից: Կարծում եմ՝ ես վաստակել եմ այդ իրավունքը:
Միշտ ամեն մեկին ինչ-որ մխիթարող, սփոփող մեկը կա: Միայն ոչ ինձ: Ինձ այնքան ժամանակ է, ինչ չեն հասկանում, երբ դա ինձ պետք է, որ ես մոռացել եմ խոսել, երբ պետք է, որ ինձ հասկանան: Կամ էլ ասում եմ, բայց ոչ այն, ինչ պետք է, ու դա մի քանի վայրկյան առաջ էր ճշմարիտ:
Իսկ վայրկյաններն անցնում են, ու աշխարհը շուռ է գալիս: Այն, ինչ երեկ հավերժ էր, այսօր արդեն չկա: Իսկ ես ներել այդպես էլ չեմ սովորել:
Ցտեսություն:

No comments:

Post a Comment