Այսօր երեխեքից մեկի հետ խոսելուց ասացի՝ «Հիասթափվել եմ Հայաստանի աղջիկներից»: Հետո հասկացա՝ իսկապես հիասթափվել եմ: Չնայած հասկանում եմ նրանց:
Նախ՝ հիմնախնդիրն ու հիասթափության կուլմինացիան.
Հայաստանում սա, կարծում եմ, անհնարին է: Ինչու՞: Որովհետև մենք լռվել ենք սև ու սպիտակ բարոյականության մեջ:
Հայաստանում հարաբերությունները վերածվում են «бег с припятствиями»-ի: Ինչու՞:
Հասանելի աղջիկ: Անհասանելի աղջիկ: Կամ մեկն ես, կամ մյուսը:
Այլ կերպ ասած, մեր իգական սեռի մեջ, որքան էլ որ ազատամիտ լինի անհատը, սա գրեթե միշտ նստած է: Ու հաճախ փոքրիկ հրումն էլ, լինի դա հենց բոյֆրենդի, շրջապատի կամ ծնողների կողմից, բավական է, որ աղջիկն իրեն մարմնավաճառ զգա: Արդյունքում՝ մարդն ընկնում է ծայրահեղությունների մեջ: Ինքնաձաղկում, մեղքի զգացողություն կամ վուլգարություն: Կամ էլ՝ երկուսը միաժամանակ:
Իհարկե, սա, ինչպես ցանկացած նման բան, չի կարող տարածվել անխտիր բոլորի վրա: Բայց պատկերն իրոք հիասթափեցնող է:
Կցանկանայի, իհարկե, չանցնել «դաժանիկ» մակնիշի արտաքինով ու «վերջին գին, էլ չեմ կարա իջնեմ» վարքով աղջիկների վրայով, բայց այս դեպքն էլ ենթակա է ընդհանրացման:
Ֆլիրտը գեղեցիկ բան է: Մեզ մոտ ֆլիրտն իջեցրել են տարրական «խաբել-դոմփելու» մակարդակի: Իսկ ի՞նչ «ազնիվ ու բարոյական» բան ունենք ֆլիրտի փոխարեն:
Թուրքական շուկա: Բանակցություններ, համոզել, գին իջացնել, լեզվի ճարպկության մրցումներ, խոսքերով շեղել ձեռքերի արածից և այլն: Թուրքական շուկայում վաճառողը կվիրավորվի, եթե նրան միանգամից տաք այն գինը, որն ինքը պահանջում է: Նույնիսկ կարող է հրաժարվել ձեզ ապրանք վաճառել:
Իհարկե, ինչպես կասեր Ռիչարդ Դոուկինսը, մենք պետք է բաց միտք ունենանք, բայց ոչ այնքան բաց, որ ուղեղը միջից դուրս ընկնի:
Քյառթեր, շնաձկների նման վխտում են ու բավականաչափ անզգույշ աղջիկ են ման գալիս: Ու այնքան լավ են խոսում Եվրոպական բարքերի ու նման բաների մասին: Սեռերի հավասարություն նույնիսկ երբեմն: Արդյունքում՝ պաշտպանական ռեակցիա, թուրքական շուկա, որը բնավ պաշտպանական ֆունկցիա չունի:
Մարդիկ մի տեսակ մանրացել են: Քչերն են ընդունակ մեծ արարքներն անել առօրեական թեթևությամբ, առանց ուշադրություն դարձնելու: Իգական սեռը, որի վրա ճնշումն ավելի մեծ է, էլ ավելի է ազդվել դրանից, էլ ավելի մանրացել: Կանանց ազատությունն ու հավասարությունը պաշտպանելիս, բարբարոս ադաթների դեմ պայքարելիս ամենակատաղի դիմադրությունը եղել է... կանանցը:
Այստեղից հետևություն. չե՞ս ուզում մանրանալ՝ մի շփվիր մանր մարդկանց հետ: Ստրկամտությունը վարակիչ է:
No comments:
Post a Comment