Կարծիքս գրքի մասին (բնավ չի նշանակում, որ սա իմ կարծիքն է նաև Գուրջիևի մասին). հեղինակը գիրքը սկսում է «ես կոմպետենտ չեմ Գուրջիևի մասին գրել, բայց ինձ ասացին, որ դա ինձ կներեն» վիճակով, անցնում է «Գուրջիևը Չակ Նորիսից էլ ուժեղ է, բայց դուք նրա գաղափարները չեք հասկանա, նույնիսկ եթե կարդաք ամբողջ գուրջիևյան գրականության ցանկը, ներառյալ այս, Ուսպենսկու ու Օրիջի աշխատանքները, քանի որ այդ ժամանակ այդտեղ չէիք, լուզերներ» վիճակի, անցնում նաև «ձեզ բացի Գուրջիևից ոչինչ պետք չի» կետով, խփում ֆանատիզմի ու վատ գրական ոճի բոլոր նորմաներն այնպես, ինչպես ի վիճակի է խփել միայն կին գրողն ու, թերևս, Նիկոլաս Սպարկսը:
Լավ կողմն այն է, որ գրքում կան իսկապես փայլուն տեղեր: Որտեղ հեղինակը ոչ թե մեկնաբանում է Գուրջիևին, այլ բառացիորեն մեջբերում: Աննշան երկխոսությունների աննշան հատվածներ, որտեղ Գուրջիևն, իր հայկական բռիությամբ հանդերձ, այնպես է փայլում, որ էլ ասելու չի: Goodreads-ի սանդղակով՝ մեկ աստղ հինգից:
No comments:
Post a Comment