Sunday, June 26, 2011

Կոնֆերենցիան

Այսօր Վահեն ֆանտաստիկ ու գիտաֆանտաստիկ գրականությանը նվիրված կոնֆերենցիա էր կազմակերպել, ես էլ չկարողացա առիթը բաց թողնել: Այս անգամ, բազմազանության համար, ընդհանուր առմամբ «народ против Ларри Флинта» վիճակ չէր: Հաճելի անակնկալ էր, վիճեցինք, բայց հաճելի վեճ էր: Լիքը լավ-լավ բաներ քննարկեցինք, մասնավորապես՝ բարդ հարց, ինչպիսին է գիտական ֆանտաստիկայի ու ֆենտեզիի կայացումը Հայաստանում (ոչ, Ադելայի արկածները գաղութում սրա հետ կապ չունեն): Այն, ինչ ունենք, ինչպես կարելի է ֆենտեզի գրել այստեղ՝ չկորցնելով հայկականությունը, բայց նաև չընկնելով բարոյահայրենասիրական ֆետիշիզմի մեջ (c) Ֆրունզ և ես, հեղինակների քննարկեցինք:
Ահա և ֆոտոշարք վերոհիշյալ կոնֆերենցիայից:
Ամեն ինչ շատ լավ էր, բոլորին շատ շնորհակալություն: Հուսանք՝ մի բան դուրս կգա;)

No comments:

Post a Comment