Thursday, June 30, 2011

Նյուէյջոլոգիա, մաս առաջին

Երբ շրջակայքում հայտնվում են նյուէյջերներ, այն է թե՝ մարդիկ, ովքեր կարողացել են իրար հետ խառնել սայենտոլոգիան, Էրիխ ֆոն Դենիկենի տեսությունները, Heaven's Gate-ի գաղափարները, վիկկան ու գրողը գիտի՝ էլ ինչ բաներ, ստացել դալբայոբիզմի օվերդոզ ու վերջնականապես ցնդել, ովքեր, ինչ ասեմ, գիրք են կարդում ու զգում, թե ինչպես են իրենց չակրաները բացվում... Սկսում է իսկական զվարճությունը:
Նյուէյջերներին միավորում է «նյու էյջի»՝ Խիստ Մոտիկ Ապագայում գալ պատրաստվող Նոր Դարաշրջանի գաղափարը (եհովայի վկանե՞ր):
Ընթերցողին փորձեմ նախապատրաստվել հայաստանում հանդիպող նյուէյջական գաղափարների հետ: Մի մարդու ներսում նրանք կարող են համատեղվել ամենաաներևակայելի կերպով, որքան էլ իրար հակասող թվան: Հենց դա էլ ցույց է տալիս նյուէյջերների ամենաթույլ կողմը. համակարգի փոխարեն նրանց մոտ գաղափարական աղբանոց է:
Այսպիսով, գնաց գաղափարների թվարկումը:

Ինդիգո երեխաներ
Ըստ այս գաղափարի նվիրյալների, այս նոր սերնդի երեխաներն «ինդիգո» գույնի (կապույտի երանգ է) աուրա ունեն, նրանք հեղինակություն չեն ճանաչում, արտասովոր խելացի են, գերբնական ունակություններ ունեն, չեն կարող սովորել հասարակ մեթոդներով, մարդկային էվոլյուցիայի մյուս աստիճանն են և այլն:
Ահա թե ինչ է ասում Վիկիպեդիան այս մասին.
Although there are no scientific studies to give credibility to the existence of any indigo children, or their traits, the phenomenon appeals to some parents whose children have been diagnosed with learning disabilities and parents seeking to believe that their children are special.

Թարգմանություն. թեև ոչ մի գիտական ուսումնասիրություն հիմք չի տվել ինդիգո երեխաների կամ նրանց հատկանիշների գոյությանը, այս ֆենոմենը ձգում է որոշ ծնողների, որոնց երեխաներին սովորելու խախտումների ախտորոշում ունեն, ու ծնողները փորձում են հավատալ, որ իրենց երեխաները պարզապես յուրահատուկ են:

Ինդիգոների գաղափարը հայտնվել է 70-ականներին ու սահմանվել Նենսի Էնն Տեպպի կողմից: Հասկանում եմ, ուռած հիպպիներն ինչ աուրա ասես տեսնում էին այդ շրջանում: Ընդ որում, այդ ժամանակ գաղափարը շատ ավելի վիճելի ու զգույշ էր (ա-լյա ինդիգո երեխաներն աստիճանաբար հայտնվում են, ամեն սերնդում՝ ավելի շատ, ու դա ազդարարում է Նյու Էյջի գալուստը), իսկ Հայաստանում, ինչպես միշտ, այն միաձուլվել է հայկական տապոռ դալբայոբիզմի հետ ու վերածվել համոզմունքի, որ հենց ԱՅՍ սերնդի երեխաները (չեմ հիշում՝ որ թվականից սկսած, կարծեմ 88-ն էր) ինդիգո են, տելեպատիա ունեն, չեն վախենում և այլն:
Ինդիգո երեխաների մեծ մասի համար գոյություն ունի բժշկական դիագնոզ՝ ADHD, ուշադրության պակասի ու հիպերակտիվության խանգարում: Ինձ հետ բանավիճող մեկը (Ակումբի Չամիչը կամ Սելավին, եթե ճիշտ եմ հիշում) որպես հակափաստարկ հարցրեց. իսկ ինչո՞վ կբացատրես նրանց տելեպատիայի ունակությունը: Մեղա, մեղա, իսկ ֆայերբոլներով չե՞ն ընկնի հետևիցս:

UFOգենեզիս
Բացատրեմ դասական ու վաղ դեպքի՝ Էրիխ ֆոն Դենիկենի օրինակի վրա: Մարդկությունը ստեղծել են այլմոլորակայինները, որոնք աստվածների տեսքով ազդել են մարդկության ճակատագրի վրա: Տիեզերական պատերազմ, պարտվող քաղաքակրթությունը փախնում է, բլա-բլա-բլա: Ընդհանրապես, այս բոլոր գաղափարները գեղեցիկ են հնչում, մինչև չի առաջանում հիմնավորման հարցը: Սրա համար նյուէյջում կա մի քանի ամպլուա. Ռասսելի թեյաման (մարդիկ առաջացել են այլմոլորակայիններից - կարո՞ղ ես ապացուցել, որ այդպես է - իսկ դու կարո՞ղ ես ապացուցել, որ այդպես չի), Ты Избранный (այլմոլորակայինները եկել են հեղինակի մոտ ու ասել, որ նա Ընտրյալ է, մեսսիա և այլն ու կիսել նրա հետ Գաղտնիքը), գիտնական-հետազոտող (հեղինակը հայտնաբերել է Մեծն Կործանված Քաղաքակրթության հետքերը, և այնտեղ իմացել Գաղտնիքը): Դենիկենը երրորդն էր: Հարավային Ամերիկայում նա հայտնաբերեց քարանձավների համակարգ, ստորգետնյա սրահներ, կենդանիների արձանների գազանանոց ու աստվածների գրադարան: Դենիկենի նշած քարանձավների համակարգն իրոք գոյություն ունի: Այն բնական ծագման է: Բայց, տադադամ, մի օր պարզվեց, որ Դենիկենն այնտեղ ընդհանրապես չի եղել (աղբյուրները նշված են Հելմուտ Հոֆլինգի գրքում): Նա պարզապես լսել է դրանց մասին: Լսել է մի մարդուց, ով, ինչպես պարզվեց, ստում էր: Բավականին խոշոր սկանդալ էր: Իհարկե, Դենիկենն ինքը մոլորության մեջ էր, և ուրիշների պատմածը որպես սեփական փորձ նկարագրելն ու դրա վրա տեսություններ զառանցելը բավականին վիճելի խնդիր է: Դենիկենին UFOգենետիկների մեծ մասը չի էլ հիշում, ոչ էլ նրա տեսությունների հերքումը: Իսկ տեսությունները մնացել են «ինչ-որ ժամանակ ինչ-որ գիտնական ասել է» հիմնավորմամբ:

Թեոսոֆիա
Պատկերացրեք տասնիններորդ դարի վերջի Եվրոպան: Վիկտորիական շրջան, արևելյան փիլիսոփայական ուղղությունները մոդայիկ են դառնում, մոդեռնիստները հարձակվում են եկեղեցու վրա, քրիստոնեական ապոլոգետիկները պնդում են, որ եկեղեցին է աղավաղել քրիստոնեության գաղափարները, և այլն: Բուդդիզմի անվան տակ Եվրոպա են հասնում հինդուիզմի ու ջայնիզմի գաղափարներ: Բոլոր ազգերը հայտնաբերում են, որ իրենք արիացի են: Կատարյալ խառաշփոթություն: Լիքը բաներ, որոնց կիսաբոհեմական, կիսաինտելլիգենտ մասսան ցանկանում է հավատալ՝ նրանցից, ովքեր որոշում են, որ բժշկությունը վատ է, իսկ ժողովրդական բուժակությունը՝ լավ, քանի որ բնության մոտ է, քաղքենի մի շերտ, որը սկսել է, գոնե մոդայի խաթր, ձգվել դեպի բնությունը, բայց ձգտումն այնքան անկեղծ չի, որ քաղաքային հարմարությունները թողնեն ու գնան գյուղում ապրելու: Բուսակերություն՝ «կենդանիներին սպանելը դաժան է» հիմնավորմամբ:
Պարարտ հող է հերթական պսևդոգիտակրոնական ուղղության համար: Ու մի ռուս կին՝ Ելենա Բլավացկայան, անորոշ զբաղմունքի (օրինակ՝ գյուղերում հոգի կանչելով փող աշխատող), անորոշ կարգավիճակի (կազմակերպված ամուսնությունից փախած), անորոշ ճակատագրի, բավականաչափ ճարպիկ է գտնվում, որ իր գրքում հայտարարի եվրոպացիներին արիացի, Տիբեթը՝ արիացիների ծագման վայր, որ բոլոր կրոնները նույն բանին են գալիս, ու էլի լիքը բաներ: Հիմնված Խիստ Հին ու Խիստ Իմաստուն, ինչպես նաև Խիստ Գաղտնի գրքի վրա:
Թեոսոֆիայի ուղղությամբ շատ չեմ ծավալվի՝ նրա քննադատության վրա կարելի է գրքեր գրել: Կանդրադառնամ ուղղության հետևորդներին: Թեոսոֆիայի հետևորդների մեջ քիչ են մարդիկ, ովքեր կարդացել են թեոսոֆիայի հիմնադիրների գրքերը, շատ են նրանք, ովքեր լսել են դրանց մասին: Ինչն ինքնին բավականին հիմար երևույթ է: Այլ կերպ ասած, ուղղությունը հիմնականում տարածվում է բանավոր վերապատմման ու անձնական ազդեցության/բրեյնուոշինգի շնորհիվ: Փորձը ցույց է տալիս, որ որոշակի տարիքից երիտասարդ թեոսոֆները, հենց սկսում են ուսումնասիրել կրոնական ու փիլիսոփայական ուղղությունները, որոնց մասին խոսվում է թեոսոֆիայում, միանգամից թշնամանքով են համակվում թեոսոֆիայի նկատմամբ ու այն ռադ են անում: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն գիտակցաբար խաբում են:

(հոդվածի շարունակությունն՝ այստեղ)

No comments:

Post a Comment