Wednesday, June 29, 2011

Google+

Այսօր ինտերնետն ու կոլլեգաներս լի են Գուգլի նոր հասարակական ծառայության մասին քննարկումներով: Որիշեցի փոքր հետաքննություն անց կացնել:

Ի՞նչ է Google+-ը
Դեռևս չեմ կարող վստահորեն խոսել, բայց աղբյուրները պնդում են, որ Google+-ը սոցիալական ցանց է՝ Google-ի պատասխանը Facebook-ին:
Թեև ծառայությունը դեռ «սահմանափակ բետայի» փուլում է (մարդկանց սահմանափակ խումբ փորձարկում է այն), Reuters-ի բլոգներում նույնիսկ կարելի է տեսնել, թե այն ինչ տեսք ունի ներսից.
Նախագծի պաշտոնական կայքում բերվում են հիմնարար կետերն, ու ընդհանուր առմամբ այն հանգում է sharing-ին՝ ինֆորմացիայով կիսվելուն:

Circles. Օղակներ
Օղակների գաղափարն ուղղված է ճիշտ մարդկանց ճիշտ ինֆորմացիա տալուն: Այսինքն, եթե ցանցում ունեք ընկերներ, որոնք տարբեր նախասիրություններ ունեն, կամ պարզապես տարբեր բնույթի հարաբերությունների մեջ են ձեզ հետ, կարող եք նրանց խմբավորել «օղակների» տեսքով (ինչը կարող եք տեսնել վերևի տեսահոլովակում): + ինչպես հաղորդում է Mashable-ը, Google+ Huddle ծառայությունը խմբակային տեքստային հաղորդակցության հնարավորություն է ստեղծում ձեր «օղակների» համար: Այսինքն, եթե դուք չեք ցանկանում, որ ձեր տեղադրած որևէ ինֆորմացիա հասանելի լինի չլինի ֆրենդների որևէ խմբի, այդպես էլ կլինի:

Sparks. Կայծեր
«Կայծերն» էլ կարգավորում են ձեր ընկերների տեղադրած ինֆորմացիան... ըստ ձեր նախասիրությունների ու հետաքրքրության: Google-ը ֆորմատի առումով այն համեմատում է թերթերից ու ամսագրերից կտրված, մի տեղ հավաքած հոդվածների ու նկարների հետ: Ամեն անգամ, երբ դուք ազատ եք ու ցանկանում եք ինչ-որ հետաքրքիր բան կարդալ, Sparks-ը լուծում է այդ խնդիրը:

Hangouts. «Միասին լռվել»
Ամենաշփոթեցնող ծառայությունը երևի, գոնե ինձ համար: Hangouts-ը կարծես թե չպլանավորված խմբակային վիդեոչատի ծառայություն է: Այն, եթե բավականաչափ լավ իրականացված լինի, կարող է ցանցային շփման հարմարավետությունը բերել այլ մակարդակի: Ցանկացած դեպքում, գաղափարը բավականին գրավիչ է:

Արդյոք կստացվի Google-ի մոտ կենսունակ ծառայություն ստեղծել, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Եթե ծառայության նորամուծությունները ցնցող չեն թվում, ապա, համենայն դեպս, թարմ են:

Կարևոր հարց՝ ինպես կարելի է մասնակցել բետային: Չգիտեմ: Հրավեր ստանալու եղանակ դեռևս չեմ կարողացել գտնել, բայց եթե ստացվի, տեղյակ կպահեմ:

Ու, վերջապես, մի քանի հղումներ հետագա ուսումնասիրության համար.

No comments:

Post a Comment