Friday, June 10, 2011

Թարմացում

Նախ՝ հաճելին: Աղասը Կուբայից ինձ համար իսկական Կոհիբա սիգար էր բերել, որը ես ու Կիռան մեծ հաճույքով վիսկիով ծխեցինք: Երբեմն մանրուքներն էլ բավական են, որ մարդն իրեն իսկապես լավ զգա:
Հիմա՝ տարօրինակը: Մի քանի շաբաթ առաջ մտքերով էի ընկել 114 համարի մեջ, երբ ուշքի եկա, տեսա, որ հասել եմ Քասաղ գյուղ: Ուշ ժամ էր, ոտքով սկսեցի իջնել: Արդյունքում, իհարկե, հասա տուն, մի կուշտ ծիծաղելով ճանապարհին հանդիպած հռոմեական ոճի շատ ճոխ ու շատ անճաշակ «Կոմպլեքս» անվամբ ռեստորանի վրա, մեքենաների տակ ընկնելու ու կարիճների միջև ընտրություն կայացնելիս, քաղաքի լույսերի վրա ուրախանալիս և այլն: Փաստորեն, Քասաղը Երևանից այնքան էլ հեռու չի: Պարզապես պետք է ճանապարհով ուղիղ իջնել ներքև:
Ու, վերջապես, վատը: Ահավոր խնդիր ունեմ կենտրոնանալու ու որևէ բան անելու հետ: Ահավոր հոգնած եմ, չնայած ոչինչ չեմ անում: Ու անընդհատ ավելի ու ավելի եմ հոգնում: Տարրական գոյություն ունենալն արդեն ծանր է դարձել:
Կոֆեին ու սիգարետ, ներկայումս իմ դիետան սա է դարձել: Ուզում եմ ծով գնալ: Ես երբեք ծով չեմ տեսել:

No comments:

Post a Comment