Եթե հիշում եք, 2010 թվականը նշանավորվեց ՀՀ ոստիկանության պայքարով... էմոների դեմ: Մենք հիանալի հիշում ենք, թե ինչպես էին քաջարի մենթերը
պաշտպանում մեր երեխաներին գազանատամ էմոներից
Պատմությունն, ինչպես ասում են, շարունակվում է: Այժմ ՀԱԵ-ն, երևի որոշելով, որ Մոսկվա կինոթատրոնն իրենց քանդել չկարողանալու պատճառն... աղանդներն են, որոշել են ինկվիզիցիան խոդի գցել աղանդների ու այլ ոչ-ՀԱԵ հավատալիքների մարդկանց նկատմամբ:
Քանի դեռ Վահագնը ֆեյսբուքում և այլուր միայնակ պատերազմ է մղում այս կրոնական ֆաշիզմի դեմ, ես կհրաժարվեմ լինել լուռ դիտորդ ու կմիանամ նրան՝ ձայնս բարձրացնելով հօգուտ աղանդների:
Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. ոչ, ես չեմ դադարում սատանիստ լինել: Բայց ես երբեք չեմ կարող կողմ լինել, որ որևէ կարծիք, որքան էլ իմ կարծիքին հակառակ լինի, որքան էլ հակատրամաբանական լինի, որքան էլ ինձ հիմար կամ տարօրինակ թվա (ամեն դեպքում, այս ամենը լրիվ սուբյեկտիվ չափանիշներ են), ռեպրեսսիայի ենթարկվի: Նամանավանդ երբ մարդու կամքի, խղճի ու հավատի ազատությունները հավաստագրված են ՀՀ Սահմանադրությամբ:
Ինֆորմացիա կա Գյումրու ավետարանչական շարժման ներկայացուցիչներից մեկից (եթե նա ցանկություն հայտնի անձամբ հանդես գալ այս առիթով, շատ ավելի կոնկրետ ու ամբողջական ինֆորմացիա կկարողանամ տալ), թե ինչպես է ՀԱԵ հոգևորականը քյառթու-բազարային տոնով, ընդհուպ մինչև հրմշտոցի հասցնելով փորձել նրան պրովոկացիայի ենթարկել: Այն էլ՝ ավետարանչականների թվական գերակշռության դեպքում: Ավետարանչականը, համարելով, որ պատասխանելը քրիստոնեական վարք չի լինի (այստեղ քրիստոնեական սկզբունքները դաժան կատակ կխաղան ՀԱԵ-ի նկատմամբ), չի պատասխանում՝ ճամփում է հոգևորականին ու նրա «ախպերներին»: Ենթադրում եմ, որ հիշում եք Բուլղարիայի գիշերային ակումբում հոգևորականի հետ տեղի ունեցածն, ինչպես նաև իմ հայր «փաստորեն դու տենց խարոշի տղա ես», «ոռիս թուշը դեմ տամ» Կյուրեղին ու հոգևորականի մասին ձեր պատկերացումը չի սահմանափակվում Կոմիտասով (ներիր, Վարդապետ, որ քո անունը սրանց կողքը հիշատակվեց):
Այսպիսով, մենք ունենք աղանդներ ու նրանց դեմ լայնամասշտաբ պայքար սկսած ՀԱԵ (որն իր թիկունքի մեջ զգում է ՀՀ կառավարության փոքր ու ճլորած աջակցությունը):
Մի փոքր իմ վերաբերմունքի մասին աղանդների նկատմամբ: Ես նրանց ներկայացուցիչների հետ հաճախ եմ բանավիճում: Նրանք հաճախ են իմ ծաղրի առարկան դառնում: Ինչպես ցանկացած կրոնական ծայրահեղություն: Ինչպես քրիստոնեության գրեթե ցանկացած ճյուղ:
Բայց, անկախ դրանից, ես երբեք կասկածի տակ չեմ վերցնում քրիստոնյաների քրիստոնյա լինելու իրավունքը: Ավելին, ես քրիստոնյա ընկերներ ունեմ: Քանի որ քրիստոնեությունը նրանց չի խանգարում լավ մարդիկ լինել: Քրիստոնեությունը նրանց չի ստիպում որոշ առաքելական քրիստոնյաների նման ասել՝ «դրանց պետք ա սատկացնել»: Քրիստոնյաների որոշ մասի կրոնը հենց քննադատում ես՝ պնդելով, թե իրենց կրոնը դաժան է, միանգամից մեղքը եկեղեցու վրա են բարդում: Իսկ հետո, եկեղեցու հետ ձեռք-ձեռքի տված, նույն հետևողականությամբ սկսում պայքարել այլախոհների դեմ:
Այո, մեր վհուկներն, ըստ ցանկացած տրամաբանության, պետք է որ սագից ծանր լինեն, բայց եկեղեցին տրամաբանություն չի ճանաչում:
Ընդհանրապես, ասում են՝ ճանաչիր մեկի թշնամուն, որ ճանաչես նրան: Հակառակն էլ են ասում. մեկին ճանաչելով, կարող ես նրա թշնամուն էլ ճանաչել: Իհարկե, սա ոչ միշտ է աշխատում ու չափազանց սևուսպիտակ տեսնկյուն է. գլխացավը գլխի թշնամին է, կացինը գլխացավի թշնամին է, բայց եթե մարդիկ սկսեն կացինով գլխացավ բուժել, բավականին օգտակար մի բան կկորի. գլուխը:
Որքան երևում է քննարկումներից, եկեղեցու կողմնակիցներն այնքան էլ կարիք չունեն անհանգստանալ այդ մասին: Նրանք առանձնապես գլխով չեն փայլում: Սկսած մեկից, ով ասում է, որ մարդու իրավունքների համար պայքարը կոչնչացնի Հայաստանը, քանի որ խոսքի ու մտքի ազատության անվան տա եվրոպաները (կարդա՝ հրեամասոնաիլյումինատները) այլասերվածություն են լցնում մեր երկիր, ու դրանից պետք է պատսպարվել ավանդապահության վահանի տակ: Մյուսը պնդում է, որ աղանդները պետք է վերացնել, քանի որ ՀՀ պետական կրոնը քրիստոնեությունն է: Ու ի ապացույց գտնում է ՀՀ Սահմանադրության հոդված, որտեղ չի նշվում, թե քրիստոնեությունը ՀՀ պաշտոնական կրոն է: Քանի որ Հայաստանի Հանրապետությունն, ինչքան հայտնի է, աշխարհիկ պետություն է:
Ասում են՝ եհովայի վկաները Պարսկաստանից փղեր են ներմուծում՝ ՀԱԵ հատուկ պահանջով: ՀԱԵ-ն պատրաստ չի բարոյական հաղթանակ տանել փղերից զուրկ հակառակորդի նկատմամբ:
Ի՞նչ է սպասում մեզ մոտակա ապագայում: Գուշակեք ինքներդ.

No comments:
Post a Comment