Երկարատև բացակայությունից հետո)))
Եթե հիշում եք, ժամանակին ես անդրադարձել էի «Ասա ինձ» վերնագրով ջրի երես դուրս եկած «հայկական առաջին սարսափ-ֆիլմի» :
Ֆիլմը, պարզվում է, արդեն ավարտված է, նույնիսկ հասցրել է վերնագիրը փոխել. «Ցասում»: Մոսկվա կինոթատրոնում նրա ցուցադրվելն ազդարարող պլակատներն արդեն փողոցներում կպցված են, et cetera, et cetera)))
Ահա և ֆիլմի պաշտոնական տրեյլերը.
Կանխատեսելի էր՝ մեկնաբանությունները բուն տեսահոլովակի տակ չեն թույլատրվում: «Ասա ինձի» օրինակի վրա, կարծում եմ, հասկանում եք, թե ինչի կարող է դա բերել: Փոքրիկ նկատողություն անեմ նման աշխատանքները թեկուզ փնովող մարդկանց. «արա ես նման *** ֆիլմ հանող ***ների ***ն» կարգի մեկնաբանությունները ոչ թե քննադատություն են, այլ ապուշություն ու անձնական վիրավորանք: Մյուս կողմից, քննադատությանը «ինչքան չուզող ունենք, կարաք դուք նման բան արեք, ինչքան աբիժնիկ կա՝ խոսում ա» կարգի մեկնաբանություններն էլ խոսում են ոհմակային «ոչնչացրու դժգոհներին» պիառ-ստրատեգիայի մասին, ինչն իրենով արդեն ասում է, որ աշխատանքն իրենից բան չի ներկայացնում, այն առաջ տանողներն էլ էթիկայի մասին տարրական պատկերացում չունեն:
Լավ, քնարական շեղումից անցնենք տրեյլերի վերլուծությանը. ավելի կոնկրետ, ինչ դուր եկավ ու ինչ չեկավ: Նախ՝ ինչ դուր չեկավ.
Հարցին, արդյոք խորհուրդ կտայի գնալ Մոսկվա կինոթատրոն՝ այս ֆիլմը դիտելու, կպատասխանեմ ամուր «ՈՉ»-ով: Ժամանակն ափսոս է:
Լավ, քնարական շեղումից անցնենք տրեյլերի վերլուծությանը. ավելի կոնկրետ, ինչ դուր եկավ ու ինչ չեկավ: Նախ՝ ինչ դուր չեկավ.
- Պիառ-ստրատեգիան, որի մասին արդեն խոսեցի վերևում
- Դերասանական խաղը. գլխավոր հերոսուհու խաղը տրեյլերի 16-րդ վայրկյանի տեսարանում ասում է, որ դերասանուհին դերասանական արվեստի հետ այնքան կապ ունի, ինչքան վերջին զանգի սցենար գրողները՝ կինոսցենարների հետ
- Սովորական կյանքում գրական խոսք չկիրառող մարդիկ երբ գրական հայերենով են խոսում, դա բավականին զվարճալի է
- Տեսախցիկի աշխատանքն էկլեկտիկ է ու անճաշակ
- Հայերը վերջին քսան տարում որևէ բան նկարահանե՞լ են, որ Հայկո-Մկո-Հայկոյի հետ կապ չունենա ու չլինի «դժբախտ սիրո մասին». ֆիլմի թեգլայնն է՝ «երբ սերը դառնում է անեծք»
- Նորից «Աննա» սերիալի հետ զուգահեռներ են առաջանում
- Համակարգչային էֆեկտները փոքրաբյուջե ֆիլմերում կոչվում են փոքրաբյուջե համակարգչային էֆեկտներ ու, ճիշտն ասած, ավելի լավ է՝ չլինեն. ծիծաղելի է (ու մի փորձեք պնդել, թե փոքրաբյուջե չի, ու որ «հոլիվուդյան պրոդյուսերական ընկերություններն» ու «անգլիացի գիտնականները» որոշել են այս հանճարեղ ֆիլմը թողարկել արտասահմանում)
- Կլիշեն կլիշեի վրա ու կլիշեի տակ. ամեն ցուցադրված կադր, ամեն օգտագործված հնարք ինչ-որ ֆիլմից էր ցրած, եթե ոչ ֆիլմերի ամբողջ դասից
- Ընդհանուր առմամբ, ամբողջ տրեյլերի ընթացքում ոչ մի բան չտեսա, որ համոզեր ինձ դիտել այս ֆիլմը, որ ինչ-որ հետաքրքրություն առաջացներ
- Ի տարբերություն հայկական էժանագին սերիալների, որտեղ գերեզմանոցի կադրերը նկարահանում են, ասենք, Հալաբյանի վրայի այգում՝ էժանագին պենոպլաստե ռեկվիզիտ-խաչերով, գեղեզմանոցն իսկական գերեզմանոց էր
Հարցին, արդյոք խորհուրդ կտայի գնալ Մոսկվա կինոթատրոն՝ այս ֆիլմը դիտելու, կպատասխանեմ ամուր «ՈՉ»-ով: Ժամանակն ափսոս է:
No comments:
Post a Comment