Եթե կարծում էիք, թե խեղճուկրակիս (մեղա, մեղա) գլխին եկած «հայ առաջին ֆենտեզիով» ամեն ինչ սահմանափակվելու է, ապա պատասխանեմ մեկ այլ խեղճուկրակի խոսքերով՝
«Գարուն էր. չեկած ամառ՝
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի պես»:
Դիմավորեք: «Ասա ինձ»: Հայ առաջին սարսափ ֆիլմը: Բոլոր աղբյուրները նշում են, որ այն ներկայացվում է «New Style Production» ընկերության կողմից, բուն տրեյլերում նշվում է «New Star Production»: Երկու անուններն էլ ոչինչ չեն ասում: Այնինչ տրեյլերը... ինչպես Անինայի դեպքում էր՝ «սրան գիրք ասողը...», այնպես էլ «Ասա ինձը»: Ասես «Ֆիայի» սիքուել լինի:
Վայելեք՝ «Ասա ինձ», հայ մշակույթի հերթական սարսափը.
Եթե զահլա անեք կոմմենտները կարդալ՝ նույն ոհմակային, ագրեսսիվ պիառը, ինչ «Ֆիայի» դեպքում էր: Տղա ես՝ բան ասա: Գոնե սրանք, հուսով եմ, քննադատներին չեն փորձում դատարանով վախեցնել:
Առնվազն տրեյլերում տիտր դնելու որակից բավականին շատ բան կարելի է ասել ֆիլմի որակի մասին, բայց այս տրեյլերում ուշադրությունս ամենից քիչ հենց անորակությամբ առանձնացող տիտրերը գրավեցին:
Ասա՛ ինձ, երկա՞ր է սա շարունակվելու:
No comments:
Post a Comment