Տակ: Ինձ հետ անձամբ շփվողներից շատերը կվկայեն, թե ես ինչ ռեակցիա եմ տալիս, երբ տանը նոր տեխնոլոգիա է հայտնվում (սովորաբար՝ ուրիշների ձեռքերում):
«Աշխարհն անարդար է»,- բողոքում եմ ես:
Վերջին նվնվոցս ավարտվեց նրանով, որ մայրիկս իր թվային ֆոտոապարատը նվիրեց ինձ: Սա, իհարկե, տան հինգերորդ ֆոտոսարքավորումն է (երրորդ թվայինը), բայց մնացածը սովորաբար անդառնալիորեն ուրիշներինն են:
Ես էլ սկսեցի ցանցում բզբզել, թե ինչ է իրենից ներկայացնում Canon PowerShot A410-ը:
Եթե հետաքրքիր է՝ ահա տեխնիկական պարամետրերն, ահա փորձարկման արդյունքները: Կարճ ասած՝ որոշ ժամանակ կքաշի, չնայած ընդամենը 3,2 մեգապիքսելին:
Այնպես որ՝ սպասեք նոր լուսանկարների բլոգում)))
Այնպես որ՝ սպասեք նոր լուսանկարների բլոգում)))
No comments:
Post a Comment