Ջերմությունը վրաս տարօրինակ է ազդում: Օրվա կեսը չեմ հիշում:
Բայց Գոհարի հետո խոսակցությունը... հիշեմ՝ էլ թեման չշոշափել: Նման թեմաներն ուրվականներ են ձգում:
Ախր լավ էլի, Գոհարի հետ խոսելն ու վերջին չորս տարվա մեջ առաջին անգամ Մեֆին տեսնելն ինչու՞ պետք է համընկնեին:
Կամ Արեգն ինչի՞ համար միանգամից որոշեց Վարդանի համարը հարցնել: Չնայած Վարդանը քո թեմայից չի, իրեն հանգիստ կարող եմ հիշել:
Պակասում էր՝ ձեզ փողոցում տեսնեի: Ձեռք ձեռքի տված, երեխայի հետ:
Սիգարետներն աշխարհն ավելի լավ վայր են դարձնում: Նոր մատներս քամուց սառչում էին: Իսկ հիմա սիգարետն ինձ տաքացնում է:
Մի քանի վայրկյան ագահորեն քաշում եմ ծուխը, հետո՝ ավելի հանգիստ, գոհ:
Ծխի համը գրեթե չեմ առնում:
Էլի ջերմում եմ:
No comments:
Post a Comment