Tuesday, December 31, 2013

Տարվա վերջին գրառումը

Այս գրառմամբ կցանկանայի շնորհավորել բոլոր ընթերցողներիս նոր տարին: Բարեմաղթանքներից լավ չեմ, ցավոք: ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր ստվերից կարդում են բլոգս, ցանկանում եմ, որ վերջապես քաջություն ունենան բացահայտ ասել, թե ով է երկրի անվտանգության համար վտանգ ներկայացնում և ում են անիմաստ ու անշնորհակալ կերպով զրպարտում: Մեր ակտիվիստներին ցանկանում եմ համբերություն: Ընկերներին՝ էլի համբերություն, որովհետև իմ բնավորությունը ժամանակի հետ ավելի լավը չի դառնում:

Այս տարի (15 օր առաջ) մենք մեր ընկերներից մեկին՝ Մատինյան Սամվելին հողին ենք հանձնել: Խաղաղություն իրեն: 2014 թվականն առանց Սամոյի էլ այն չի լինի:

Ողջ եղեք, անփորձանք:


Վոլգոգրադի տեռորիստական գործողության մասին

Նախ՝ կցանկանայի միանալ ցավակցություններին, որոնք ուղղված են Վոլգոգրադում ահաբեկչական գործողությունների զոհ դարձած անձանց ընկերներին ու հարազատներին:

Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ Պուտինի ռեժիմը ռուսաստանում դարձել է նույն պատուհասը, միգուցե նույնիսկ ավելի մեծ աստիճանի, ինչ Հայաստանում մեր սեփական քրեաօլիգարխիկ ռեժիմը:

Էական տարբերությունն այն է, որ մեր ռեժիմի իրականացրած ռեպրեսիաներն ավելի շատ լակոտություններ են հիշեցնում ու խոսում դրանք իրականացնողների ցինիկ, լակոտական էության մասին, այն դեպքում, երբ ռուսաստանում դրանք կրում են համակարգային բնույթ ու կարող են վերադառնալ Ստալինյան ժամանակներին:

Վոլգոգրադի տեռորիստական ակցիան շատ տխուր իրադարձություն էր: Նամանավանդ ինձ համար, որ երբեք չեմ արդարացրել խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչական մեթոդների կիրառումն ու քննադատել եմ նույնիսկ հայկական նման կազմակերպություններն, անկախ իրենց նպատակներից:

Ինչևէ, պարզվում է, որ «Единая Россия» կուսակցության պատգամավոր Եվգենի Ալեքսեևիչ Ֆյոդորովի համար սա առիթ է զառանցել, փորձել պանիկա սկսել ժողովրդի մեջ ու քարոզել... օգտագործել ահաբեկչության փաստը Պուտինի այլախոհների («հինգերորդ շարասյունների», ինչպես նա է որակում այդ մարդկանց) նկատմամբ ռեպրեսիաներ իրականացնել: Նա կոչ է անում ինչպես իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների, այնպես էլ հասարակ քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունների:

Մեջբերում եմ Ֆյոդորովի հարցազրույցն ամբողջությամբ:


Tuesday, December 24, 2013

Անջեմ Չուդարի

Անջեմ Չուդարիին պատկերացրեք որպես տիպիկ մուսուլման ռադիկալ-ֆունդամենտալիստ: Նույն տափակ բարոյախոսություններով, նույնասեռականների դեմ «սպանեք դրանց» կամիծետային հայացքներով, պայքարում է, որ շարիայի օրենքն իրավական ուժ ստանա:

Չուդարին բրիտանական մահմեդական է ու սովորել է Սաութհեմպտոնի համալսարանում: Նրա անցյալը մի փոքր փորփրելիս հետաքրքիր անհամապատասխանություններ են դուրս գալիս նրա այսօրվա հայացքների և ուսանողական անցյալի միջև: Դժվար է հավատալ, որ ռադիկալ Անջեմ Չուդարին ու երիտասարդ, երեկույթներով տարված լինելու պատճառով առաջին տարվա քննությունները տապալած Էնդին նույն մարդիկ են:

Ինչևէ, փաստերը խոսում են իմ փոխարեն:


Էրոտիկ ամսագիր, գարեջուր, մարիխուանա: Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե Չուդարին չխոսեր «մահմեդական հավատի դեմ արևմտյան խաչակրաց արշավանքի» ու «չարի և մեղքի կայսրության» մասին: Ոչ մեկին չի՞ հիշեցնում: Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց Չուդարիի գաղափարներն ինձ տարօրինակ կերպով մոտիկ են թվում, օրինակ, Խաչիկ Ստամբոլցյանի հայացքներին:

Չուդարիի ուսանողական կյանքը ոչ արտառոց էր, ոչ էլ առանձնահատուկ քննադատության արժանի: Ամեն տարի Սաութհեմպտոնի համալսարանի բազմաթիվ ուսանողներ ապրում են այդ կյանքով ու հաճախ չեն կարողանում ուսումն ու երեկույթները  համատեղել իրար հետ: Խնդիրը Չուդարիի փոխակերպումն է չտեսությունից իրեն կորցրած ուսանողից ատելություն քարոզող մուսուլման ռադիկալի, ով ինքն իրեն սրբության լուսապսակ է վերագրում:

Ցավոք՝ նույնիսկ ակնհայտ օրինակներից մարդիկ հազվադեպ են դաս քաղում:

Friday, December 20, 2013

"The ghosts of the past speak to all who will listen." ~The Crow


Ուշացած օրագրային գրառում

Սամոյի մահանալու գիշերը (դեռ չգիտեի) չէի կարողանում քնել: Դուրս եկա ծխելու 3-ի կողմերը, տակի հարկից շան ձայն լսեցի: Մտել էր միջանցք, պառկել հարևանի դռան փալասին, որ չսառեր քնի մեջ: Ես էլ, որ փողոցում էի ապրում, երբեմն այդպես էի անում:

Վերադարձա տուն, մի երկու դոլմա վերցրեցի, փաթաթեցի անձեռոցիկի մեջ, իջեցրի մոտը: Սկզբում հենց ինձ նկատեց՝ փորձեց փախնել, հետո տեսավ, որ չեմ գոռում, հարվածում, հետապնդում, դոլմայի հոտն էլ զգաց, հասկացավ, որ իրեն կերակրելու եմ եկել:

Կերավ՝ անձեռոցիկն էլ հետը:

Ծխեցի, հետո բարձրացա վերև: 5-ի կողմերը նորից դուրս եկա, երկրորդ անգամ չկերակրեցի, որ սովորություն չդարձնի. իմ ոչ բոլոր հարևաններն այդքան հանդուրժող կլինեին: Միջանցքում կեղտոտել էր՝ ավել-սավոկ կար, մաքրեցի, լցրեցի աղբը: Ո՞ր փոքրոգի ապուշը կարող էր նման մանրուքի համար շան վրա բարկանալ, քշել:

Աշխարհն անարդար է: Մենք փափուկ անկողին ունենք, տաք թիթիզ ուտելիքներ, տրանսպորտի միջոցներ: Իսկ լիքը կատուներ, շներ ու մարդիկ մի կտոր հացի համար կռիվ են տալիս: Մարդիկ դեռ ոչինչ, իրենք հավասար հնարավորություն ունեին մեզ հետ: Բայց կատուներն ու շները, որոնց համար հասարակ փողոց անցնելը մահացու վտանգ է: Ու ինչ-որ մարդիկ հավատում են, որ իրենց վերացնելը խնդրի լուծում է:

Բայց ոչ ոք չի հասկանում, որ երկիրը **ի է հենց այն պատճառով, որ իրենց նման ******ներ գոյություն ունեն՝ հեշտ, դաժան, սառը լուծումներ կայացնող, ու իրենց լավ մարդ զգացող: Ու տարբերություն չկա այդ համբալների ու իրենց հայհոյած օլիգարխների միջև. պարզապես իրենք օլիգարխի աչքերում նույն փողոցի շունն են:

...

Մեկը կա՝ իր օրագիրը կարդում եմ, որ տեսնեմ հո իմ մասին հերթական կեղտոտությունը չի գրել :D Զվարճանքի համար, իհարկե: Անցյալից կտրվի, ջանե, դու վաղուց արդեն իմ բանջարաբոստանին չես: Ի նկատի ունեմ, իմ կյանքում եթե ինչ-որ դեր ունես էլ, ապա այն կոչվում է «կենցաղային անախորժություն»:

...


...

Մի հատ էլ կոֆե, ու հաշիվը:

Sunday, December 15, 2013

Գնա խաղաղությամբ

Ես կարծում էի, որ դուք բոլորդ ինձնից երկար կապրեք: Գնա խաղաղությամբ, ընկեր: Չգիտեմ, թե վաղն ինչպես եմ նայելու դագաղի մեջ պառկած մարմնին ու ինքս ինձ համոզելու, որ դա դու ես: Քիչ մարդիկ կհասկանան, որ քո փոխարեն կարող էի ես լինել: Ու ես քեզ հասկանում եմ, ու չեմ դատապարտում: Դրանից ավելի հեշտ չի դառնում, ապ:

Մենք հուսահատ ժամանակներում ենք ապրում, գիտեմ: Բայց որ նայում էի քեզ, Արթուրին, Գայանին, Արևիկին, Մերիին, Ինեին, Հոսոյին, Սամոյին, Դատարկին, Անահիտին ու մնացած մեր վանաձորցիներին, գիտե՞ս, մտածում էի, որ հույս կա: Մտածում էի, որ գոնե դուք երբեք չեք հուսահատվի:

Ներսումս ինչ-որ բան կոտրվել է:

Սկզբունքային:

Ազատ:

Միայնակ:

Գնա խաղաղությամբ, ընկեր:


Friday, November 29, 2013

Այստեղ կարող էր լինել հերթական տափակ աֆորիզմը

Որը ձեր կյանքում ոչ մի տանձս էլ չէր փոխի

Կոելիոյի, Բուկովսկու, Ռիչարդ Բախի ու մնացած տանձերի գրքերի նման

Բայց չկա

Շնորհակալություն ուշադրության համար

Saturday, November 23, 2013

Բլեյք

To see a world in a grain of sand
And a heaven in a wild flower,
Hold infinity in the palm of your hand,
And eternity in an hour.

Wednesday, November 6, 2013

Շանթ Հարությունյան, «Իմ Ազգային Իդեալը»

Ամեն սերունդ ունենալու է
իր միամիտը, որ ճշմարտությունն
ասի այնպես, ինչպես կտեսնի:

 - Բորիս Պաստերնակ

Շուրջ 15 տարի է, որ հայությունը ձեռք է բերել անկախություն և փորձում է կերտել սեփական պետությունը: Ահա այս տարիների ընթացքում, երբ ձևավորվում են պետությունը խորհրդանշող ինստիտուտներ, ցավոք, դրանից պետության որակը չի բարելավվում: Հայ մարդը դժգոհ է իր պետությունից. բոլորը մեղադրում են բոլորին: Այսպիսի իրավիճակը ոմանք մեկնաբանում են պետության երիտասարդ տարիքով, ոմանք՝ օրենքների անկատարությամբ, մյուսներն էլ նշում են հայության դարերով սեփական պետությունից զրկված լինելու հանգամանքը: Փաստորեն, հայը սեփական պետության թշվառությունը բացատրում է ամեն կերպ, բացի հիմնականից: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով: Այսօր հայությունն արդյո՞ք դավանում է ազատության և արդարության իդեալներ:

Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները՝ համոզվում ենք, որ նա վաղուց դադարել է հավատալ ազատության և արդարության իդեալներին և միայն հավատում ու ոգևորվում է նյութական «իդեալներով»: Այսինքն՝ ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական էլիտան, պատրաստ են զոհել ամեն ինչ՝ հանուն «կուշտ ուտելու», թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը բնական և հատուկ է ոչ միայն հայությանը, այլև բոլոր մեռնող ժողովուրդներին: Ժողովուրդները մեռնում են այն ժամանակ, երբ կորցնում են հավատի զգացումն ընդհանրապես և հավատն ազատության իդեալի նկատմամբ՝ մասնավորապես: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները նախ վերածվում են նյութապաշտ զանգվածի՝ ուստի և անընդունակ են լինում զգալ բոլոր այն արժեքների կորուստը, որոնք դուրս են նյութական ոլորտից: Մարդն իր իդեալը կորցնում է այն ժամանակ, երբ կորցնում է իդեալի նկատմամբ ունեցած զգացողությունը: Նրանք, ովքեր մեռնող ժողովուրդների մեջ փորձում են խոսել իդեալների անհրաժեշտության մասին, ենթարկվում են ծաղրի կամ լավագույն դեպքում՝ լուռ անտարբերության: Ընդհանրապես, ցանկացած ժողովուրդ՝ իր մեծամասնությամբ անհաղորդ է բարձր իդեալներին: Սակայն միշտ գոյություն ունի նաև կազմակերպված իդեալիստ փոքրամասնություն, որը համախմբվելով որոշակի բարձր իդեալների շուրջ, իր հետևից տանում է անտարբեր մեծամասնությանը: Ցավոք, այսօր հայոց մեջ չի նշմարվում կազմակերպված այն իդեալիստ փոքրամասնությունը, որն իր շուրջը համախմբելով ողջ հայությանը՝ կկարողանա մղել դեպի բարձր իդեալներ կերտելու: Համոզված եմ, որ ինչպես ողջ մարդկության, այնպես էլ հայության համար իդեալը Ազատությունն է: Նաև կարծում եմ, որ միայն հավատն ազատության իդեալի նկատմամբ կօգնի հայությանը կերտել սեփական բարգավաճ պետությունն ու ապահովել ժողովրդի բարօրությունը:

Սույն գրքույկում վերոհիշյալ թեմայի անդրադարձը, հնարավոր է վիճարկելի թվա, քանի որ իդեալի դերն ու նշանակությունը հայության համար վաղուց անկարևոր է դարձել: Իսկ նրանք, ովքեր դեռ կարևորում են իդեալի դերը, ունեն իդեալի մասնավոր ընկալում: Փաստորեն, հայությանն անհրաժեշտ են ոչ միայն բարձր իդեալներ, այլև իդեալի հավաքական ընկալում:

Շանթ Հարությունյան, «Իմ Ազգային Իդեալը», Երևան, 2005

Sunday, November 3, 2013

Չբանավիճելու իրական պատճառը

Եթե ես իմ գործողությունները չեմ բացատրում, ու նամանավանդ չեմ պաշտպանում իմ խոսքի իրավունքը, հիմնականում դրանով ի նկատի եմ ունենում, որ դիմացինս այնքան բութ է, որ նրան ինչ-որ բան բացատրելն ավելորդ է, կամ այնքան երկերեսանի, որ ինքն ունի կոնկրետ նպատակ ու իր բերած պատճառաբանությունն ընդամենը արդարացում է: Նույն պատճառով, ինչու ես չէի սկսի Սերժին անձնական զրույցի ժամանակ համոզել, որ ինքը լեգիտիմ նախագահ չի ու այդ հիմքով պետք է հրաժարական տա :)

Thursday, October 31, 2013

Քրիստոնյաները, երկակի ստանդարտներն ու նման բաներ

Աղավնու հետ շախմատ խաղալու այլաբանության պրակտիկ արտահայտման հետ ծանոթանում եմ գրեթե ամեն օր: Հենց այսօրվա ֆեյսբուքյան բանավեճ.

Rhayader Մմմ, նույնիսկ եթե քրիստոնյա լինեի, կվիճեի, որովհետև սոդոմ-գոմորի պատճառը քաղաքը հյուր եկած մարդկանց բռնաբարելու խմբակային փորձն էր, ոչ թե նույնասեռականությունը:

XXX Namanavand, Bayandur, vor Sodom Gomory da hreakan TANAHn e, isk qristonyaneri davtarum asvats e "Varvir dimacinid het aynpes,,,,"

YYY Բայանդուր, քրիստոնյա չես՝ դրա համար էլ սխալ ես ներկայացնում...իսկ որտեղից է առաջացել ,,սոդոմյան մեղք,, արտահայտությունը...

Rhayader Արա, եթե խորանանք, քրիստոնեության մեջ ասվում է, որ ոչ քրիստոնյա մարդու հետ իրավունք չունես շփվել:

YYY Այդպիսի բան չի ասվում, Բայանդուր, մի խեղաթյուրիր...

Rhayader Սոդոմյան մեղք արտահայտությունը մշակութային տերմին է՝ հիմնված միջնադարյան կաթոլիկ պրոպագանդայի վրա ընդդեմ նույնասեռականության: Այն դեպքում, երբ կաթոլիկ կղերականները պապի մակարդակով նույնասեռականության պրակտիկա էին իրականացնում:

Rhayader Ապացուցե՞մ, որ ասում է :)

YYY Ինչով?...Ասողիկի ասածով?...

Rhayader Ոչ :) Աստվածաշնչով:

YYY Այնտեղ չկա այլադավաններին մերժող բան

XXX Դե իհարկե, Բիբլիայում միայն զարմիկների հետ ամուսնություններն են, իրար ստրկության վաճառելը.... Զուգարանի թղթի մասին բան չկա ասված , ինչպես նաև օդորակիչների մասին: Լիա Ավետիսյանը ասում է, որ եթե տվյալ բանի մասին Աստվածաշնչում ոյեվե բան չկա նշված, ուրեմն արգելված է: դե թող թղթից անցնեն տերևների, 40 աստիճանի տակ , առանձ կո նդիցիոների րար սիրեն բիբլիական ձեվով, այն էլ հրեաների նման' միսսիոների պոզայում' պռոստինի անցքով ))))))))))))

Rhayader 2 Յովհաննէս 10-11

Rhayader Մեջբերե՞մ, թե՞ պետք չի:

YYY Արա ջան, ով է Լիա Ավետիսյանը...

YYY Հա, մեջբերում արա


Rhayader Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։ Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին։

YYY Դե, դա այլաբանություն է...Եվ հետո առաքելականի դեպքում ինքը դոմինանտ չի...


Rhayader Այլաբանությունը ո՞րն է, որ ասում է՝ մի բարևեք Քրիստոսին չընդունող մարդկանց, եթե բարևում եք, դուք էլ իրենց նման «չարագործ» եք: Պատկերացնում եմ, որ մի քիչ շոկ է նման բան կարդալը մի գրքի մեջ, որը ձեզ համար, կարծում եմ, բարին է խորհրդանշել:

XXX Պուծինի ստեղծած ծնողկոմիտեի հայկական ֆիլիալի գլուխը, "գրող", հրապարակախոս, թարգմանիչ Լիա Նազովրեթցին

Rhayader Հին Կտակարանն ընդհանրապես նույն հատվածում է քննարկում զոոֆիլիան ու այլ հավատի պատկանելը

Rhayader Ելից 22:19-20

Rhayader Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք։
Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի։


Rhayader Ղևտացիների 20:1-5

Rhayader Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան։ Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը։ Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան, ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան։

YYY Բայանդուր, դա այլադավաններին մերժելու մեսիջ չէ...

Rhayader Իսկ ինչի՞ մեսիջ է, հետաքրքիր է :) իրար սիրելու ու խաղաղություն հաստատելու՞:

Rhayader Եթե դա այլադավաններին մերժելու մեսիջ չի, միգուցե նույնասեռականության մասին խոսող տողերն էլ նույնասեռականներին չընդունելու՞ մեսիջ չեն :)

Rhayader Ղևտացիների 20:13

Rhayader Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։

YYY Բայանդուր, դու սեւեռված ես քրիտոնեության դեմ եւ քո մեկնաբանությունները սուբյեկտիվ են...

YYY Այո, վերջին մեջբերումդ ճիշտ է եւ հենց այդպես էլ պետք է հասկանալ...


Rhayader ինձ թվում է, ինչ-որ մեկն իմ փոխարեն հիմա կասի, ինչ ես եմ ուզում ասել երկակի ստանդարտների ու կրոնի կամայական մեկնաբանության մասին:


Փորձեք պատկերացնել, թե ես ինչ եմ զգում նման պահերին:

«Սովորենք Ռուսերեն» կամ պսիխոդելիկների հնարավոր քարոզ մանկահասակների մեջ

Ռոբերտ Սահակյանցի «Սովորենք ռուսերեն» մուլտֆիլմն էի նայում, մի քանի բան մտքովս անցավ.
  • ավելի պարզ եմ պատկերացնում Սահակյանցների ընտանիքի մտավոր, մմմ, առանձնահատկությունների պատճառները
  • չեմ զարմանա, եթե պարզվի, որ «Мокренькая Кисонька»-ն Ռոբերտ Սահակյանցի աշխատանքներից է
  • նապաստակի հայացքից դատելով՝ ինքը դպրոցից փախնելուց հետո մոտական նարկոդիլլերից մետամֆետամին է գնել ու օգտագործել, ու հավանաբար՝ ոչ առաջին անգամ
  • երկրորդ րոպեն չլրացած, պարզում ենք, որ նապաստակը բացի մետամֆետամինից նաև հալյուցինոգեններ է օգտագործել, հավանաբար՝ պսիլոցիբին, ու սկսել է bad trip ունենալ
  • մուլտֆիլմը հակացուցված է էպիլեպսիայով տառապող երեխաներին, որոնք կարող են դրանից նոպա ունենալ
  • հայերեն մուլտֆիլմում պարզում ենք, որ նամակ գրելու համար պարտադիր պետք է ռուսերեն տառեր իմանալ
Այս 45 րոպեանոց նեադեկվատի վակխանալիան 4 րոպեից ավել չկարողացա նայել:

Բուն վակխանալիան.


Мокренькая кисонька-ն.


Նույն հավանականությամբ այս աշխատանքն էլ կարող է Սահակյանցինը լինել.


Ու ընդհանրապես՝ ես սահմանում եմ տարօրինակ, առողջ դատողության համար վտանգավոր, ոչ ադեկվատ մուլտֆիլմերի Ռոբերտ Սահակյանցի մրցանակ:

Monday, August 26, 2013

Տրանսվեստիտների մասին

Տրանսվեստիտները տարբեր են լինում: Կան մարդիկ, ովքեր հակառակ սեռի հագուստ են հագնում, ու ոչ մեկին ոչ մի վնաս չեն տալիս: Մարդիկ են էլի, ինձ ոչ մի բանով չեն խանգարում:

Բայց կան նաև շատ վատ տրանսվեստիտներ: Օրինակ՝ ոստիկանի հագուստ հագնող հանցագործներ: Քաղաքական գործիչի հագուստ հագնող գան... տելներ: Եվ այլն:

Այ, այս երկրորդ տեսակի տրանսվեստիտներին պետք է արմատախիլ անել երկրից: Այնինչ հենց նրանք են ժողովրդին գրգռում առաջին տեսակի դեմ՝ ստեղծելով երևակայական թշնամիներ, որպեսզի մարդիկ չտեսնեն իրենց իրական թշնամուն:

Friday, August 23, 2013

Guys and Dolls


Սիրում եմ Guys and Dolls-ը: Մեկ էլ լավ հիշողություններ ունեմ, կապված նման վիճակների հետ: Չէ, ես չեմ պնդում, թե Մարլոն Բրանդո եմ:)


Wednesday, August 14, 2013

Տեսություն և գաղափարախոսություն

Միխաիլ Վելլերի «էներգոէվոլյուցիայի» տեսությունն էի բզբզում, մտքեր առաջացան, որոնք պետք էր գրի առնել:

Գիտական տեսությունը կարող է կրոնականից ոչ պակաս վտանգավոր ու հիմար բան դառնալ, երբ այն ընկնում է դիլետանտ «փիլիսոփայի» ձեռքերն ու վերածվում գաղափարախոսության:

Ընդհանուր առմամբ, գիտական տեսությունները սովորաբար քննադատում են՝ պատճառաբանելով, որ դրանք ընդամենը տեսություններ են, որոնք միանշանակ ապացույցներ չունեն: Իմ կարծիքով, դա հենց գիտական տեսությունների ամենամեծ հմայքն է. տեսությունը միշտ կարող է հերքվել, եթե հայտնվեն նոր փաստեր, որոնք այն ժխտեն: Ու կստեղծվի նոր տեսություն:

Այ, օրինակ՝ էվոլյուցիոն տեսությունը, որը կրոնականները սիրում են «դարվինիզմ» անվանել: Իրականում դեռ մինչև Դարվինը կար Լամարկի էվոլյուցիոն տեսությունը, որը Դարվինը կարողացավ ժխտել: Ու ստեղծվեց Դարվինի էվոլյուցիոն տեսությունը, որի ժառանգն էլ հանդիսանում է ժամանակակիցը: Դարվինի շատ սկզբնական դրույթներ ժխտվել են, շատերը՝ հաստատվել: Տեսության մեջ դոգմաներ չկան:

Վելլերի տեսությունն ընդամենը ոչ գիտական հիպոթեզ է, հիմնված պոպուլյար գիտական հասկացությունների վրա: Ոչ գիտական հիպոթեզն այդ կիսագրագետ «փիլիսոփայի» երևակայության, տրամաբանության ու համառության վրա, վերածվել է գաղափարախոսության: Նման գաղափարախոսության համար կենտրոնական են գեղեցիկ հնչող մտքերը:

Այն, ինչքան էլ որ ժամանակակից գիտության հետ կոնֆլիկտների չգնա, իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում՝ ընդամենը կարող է բավարարել մի քանի այլ դիլետանտների «տիեզերքի գաղտնիքները հասկանալու» մոլուցքը:

Գեշտալտ-հոգեբանությունը բավականին լավ բացատրություն է տալիս այս խնդրին. մարդկային հոգեբանությունը ցանկանում է ավարտել պատկերը՝ «փակել գեշտալտը», ժամանակի ցանկացած պահին ունենալ իր ունեցած բոլոր հարցերի պատասխանները: Որքան ավելի նեղ, փակ է մարդու միտքն, ինչքան քիչ են նրա գիտելիքները, այնքան ուժեղ է այդ հակումը:
"Ամեն անգամ, երբ մարդը վստահ է, որ լրիվ հասկանում է մեր մոլորակի իրավիճակը, դրա պատճառն այն է, որ նա կրոնական Հավատ կամ առանձին Գաղափարախոսություն է ընդունել (Գաղափարախոսությունները Հավատների ժամանակակից տարբերակն են) ու դադարել մտածել":
- Ռոբերտ Էնտոն Ուիլսոն

Friday, August 9, 2013

Սնոուդենի գործը, մաս երրորդ. Ջերեմի Հեմմոնդ

Ստրատֆորը գլոբալ հետախուզական մասնավոր ընկերություն է: Նրանց միջոցով է, որ PRISM-ի ու նման այլ ծրագրերի միջոցով հավաքվող տվյալները կարող են հայտնվել մասնավոր անձանց, կորպորացիաների, լրատվամիջոցների, կառավարական վարչությունների ձեռքերում: Կազմակերպությունը «բաժանորդագրական» ծառայություն է ապահովում իր հաճախորդների համար:

Ստրատֆորն ու նման կազմակերպություններն իրականում մեթոդ են, որոնց միջոցով ձեր անձնական տվյալները վաճառվում են նրան, ով պատրաստ է դրա համար բավականաչափ վճարել, իսկ կառավարությունը լվանում է իր ձեռքերը:

2012 թվականին Anonymous և LulzSec հակտիվիստական խմբերն իրականացրեցին AntiSec օպերացիան.


Օպերացիայի ընթացքում հակտիվիստները հրապարակեցին բավականին մեծ քանակությամբ էլ. փոստի հաղորդագրություններ, որոնք Ստրատֆորն ուղարկել էր իր բաժանորդներին: Հրապարակված հաղորդագրություններն, իհարկե, տեղադրվեցին WikiLeaks-ում, որտեղ էլ կարող եք բզբզել դրանք. ահա հղումը:

LulzSec-ի համահիմնադիր Sabu-ն, իրական անունը՝ Հեկտոր Քսավիե Մոնսեխուր, FBI-ի ինֆորմատոր դուրս եկավ ու օգնեց գտնել ու ձերբակալել օպերացիային մասնակցած մի քանի նշանավոր ակտիվիստների, որոնցից մեկն էր Ջերեմի Հեմմոնդը:

Նայեք այս մարդու դեմքին. նա հերոս է.

Ջերեմի Հեմմոնդ, 28 տարեկան:

Հեկտոր Քսավիե Մոնսեխուր, դավաճան, ինֆորմատոր.


(շարունակելի)

Սնոուդենի գործը, մաս երկրորդ. Բրեդլի Մեննինգ

Իրաքի պատերազմի մասին ամենախոշոր whistleblower-ներից մեկի անունն այս այս հոդվածաշարում նույնպես պետք է շոշափվի. Բրեդլի Մեննինգ: Մեննինգն էր, որ Wikileaks-ին փոխանցեց Իրաքի պատերազմում ԱՄՆ զինվորների իրականացրած անպատիժ հանցագործությունների մասին տվյալներ, օրինակ՝ սա (նախապես զգուշացնեմ, որ կոշտ տեսանյութ է, խորհուրդ չի տրվում դիտել անչափահասներին ու նյարդային խնդիրներ ունեցող մարդկանց), որը ցույց է տալիս Իրաքում Reuters գործակալության թղթակիցներ Սայիդ Չմաղի (40 տարեկան) ու Նամիր Նուր-Էլդինի (22 տարեկան) 2007 թ. հուլիսի 12-ի սպանությունները.


Բրեդլի Մեննինգին FBI-ին հանձնեց նախկին «grayhat» հակեր Էդրիեն Լամոն, որի հետ Մեննինգը կապվել էր ինֆորմացիայի փոխանցման նպատակով: Նրանց չատային լոգերը կարող եք ամբողջությամբ կարդալ այստեղ:

 Նայեք այս մարդու դեմքին: Նա հերոս է:


Անոնիմուսի արձագանքը Բրեդլի Մեննինգի ձերբակալությանը.


Էդրիեն Լամո, դավաճան, ինֆորմատոր:

 
(շարունակելի)

Սնոուդենի գործը, մաս առաջին. Patriot Act

Էդվարդ Սնոուդենի ինֆորմացիայի արտահոսքի գործն, իմ կարծիքով, բավականաչափ լուսաբանման չի արժանացել հայալեզու բլոգոսֆերայում: Այնպես որ, ես որոշեցի հոդվածների շարք նվիրել այս թեմային:

Նախ հասկանանք, թե ինչ է PRISM (SIGAD US-984XN) ծրագիրը, որն իրականացվում է Patriot Act օրինագծի շրջանակներում, որն ընդունվել է դեռ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք:

2001 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված USA PATRIOT (Uniting (and) Strengthening America (by) Providing Appropriate Tools Required (to) Intercept (and) Obstruct Terrorism) օրինագիծն արձագանք էր Համաշխարհային Առևտրային կենտրոնի վրա 9/11-ի ու դրան հաջորդած սիբիրախտով վարակված նամակների միջոցով տեռորիստական հարձակումներին:

Բուշի ռեժիմին ու 9/11-ի դեպքերին բավականին լավ անդրադարձել է Մայքլ Մուրն իր «Ֆարենհեյտ 9/11» վավերագրական ֆիլմում.


Ինչևէ, օգտվելով 9/11-ի ողբերգության առաջացրած բողոքի ալիքից, ընդունվեց Patriot Act-ը, որով փոփոխություններ մտցվեցին հետևյալ օրինագծերի մեջ.
  • Foreign Intelligence Surveillance Act of 1978 (FISA) / Արտասահմանյան Հետախուզության Դիտարկման Օրինագիծ, 1978
  • Electronic Communications Privacy Act of 1986 (ECPA) / Էլեկտրոնային Կապի Գաղտնիության Օրինագիծ, 1986
  • Money Laundering Control Act of 1986 / Դրամական Միջոցների Լվացման Վերահսկման Օրինագիծ, 1986
  • Bank Secrecy Act (BSA) / Բանկային Գաղտնիության Օրինագիծ
  • Immigration and Nationality Act / Իմիգրացիոն և Ազգային Պատկանելության Օրինագիծ
Patriot Act-ն, օրինակ, հնարավորություն էր տալիս անորոշ ժամկետով առանց մեղադրանք ներկայացնելու ձերբակալել ցանկացած իմիգրանտի կացության մեջ գտնվող մարդու:

9/11-ը նաև հնարավորություն տվեց Բուշի ու նրան հաջորդած Օբամայի ռեժիմին «տեռորիզմի դեմ պատերազմի» անվան տակ իրականացնել տարբեր ռազմական գործողություններ աշխարհով մեկ: Դրանցից ամենափոքրը չէին Աֆղանստանում և Իրաքում իրականացրած գործողությունները:

Կոնկրետ Իրաքում ռազմական գործողությունների բացատրությունը Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քիմիական զենքի արտադրությունն էր: Բրիտանացի գիտնական, բրիտանական Պաշտպանության նախարարության աշխատակից Դևիդ Կելլին 2003 թ. հուլիսի 15-ին BBC-ի լրագրող Դևիդ Գիլլիգանի հետ զրույցի ժամանակ պատմեց, որ բրիտանական կառավարությունն ու պրեմիեր-մինիստր Տոնի Բլերը տեղյակ էին, որ Իրաքում քիմիական զենքի առկայության մասին տվյալները կեղծված են, ու չնայած դրան՝ միացել են ԱՄՆ ռազմական գործողություններին: Բրիտանիայում քաղաքական փոթորիկ սկսեց:

Դևիդ Կելլիին գտան սպանված 2003 թ. հուլիսի 17-ին: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն:

Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես է CIA-ն լուծում իրեն անհանգստացնող մարդկանց հարցերը, բերեմ Օսվալդո Սանչես Կաբրերայի ու «Արագոնի» օրինակը: Երկուսն էլ КГБ-ի ագենտներ էին Կուբայում, ովքեր Կաստրոյի ռեժիմին զգուշացրեցին Խոզերի ծոցի ներխուժման մասին: Օսվալդո Կաբրերան բռնի մահով մահացավ ներխուժումից անմիջապես առաջ, «Արագոնը»՝ անմիջապես հետո:

(շարունակելի)

The Birth of a Nation/Ազգի Ծնունդը, 1915

Nihil novi sub sole, ու մեր նացիոնանիստներն էլ այդ հարցում բացառություն չեն:

Որպես ուսումնասիրության նյութ ներկայացնում եմ Դևիդ Լլևելին Գրիֆֆիթի «Ազգի Ծնունդը» ֆիլմը: Այո, այն ռասիստական է, հերոսական տոներով է ներկայցնում Կու Կլուքս Կլան կազմակերպությունը, սևամորթներն այս ֆիլմում «երկիրը քանդող, ազգը պղծող» տականքներ են: Գրեթե հարյուր տարի անց ֆիլմի պնդումները ծիծաղելի են թվում: Իսկ ժամանակին այս տեսանկյունին հակված մարդիկ մեծամասնություն էին կազմում: Առնվազն մինչև 60-ականները ռասիստ լինելը նորմալ էր ԱՄՆ-ում:

Մեր հոմոֆոբ-ռասիստ-նեոնացիստ մասսան իրականում գրեթե նույնությամբ կրկնում է ամերիկյան ռասիստների ուղին, իր բռի պրիմիտիվիզմով, դավադրությունների տեսություններով, փաստերի ու պատմության նկատմամբ կամայական ու անգրագետ վերաբերմունքով ու մարդկանցով, ովքեր իրենց ակտիվորեն կօգտագործեն սեփական շահերի համար:

Թիրախները փոխվում են, հիմարները մնում են նույնը: Մեզ մնում է միայն նվազեցնել նրանց հասցրած վնասը:


Wednesday, August 7, 2013

Ուրվականներ

Իմ ուրվականներն իմ ճանաչած բոլոր մարդկանց անդրադարձումներն են իմ մեջ: Միշտ կանգնած մեջքիս հետևում, մինչև հետ չնայեմ. հենց նայում եմ, կորում են: Մի մասն այնքան աննշան են, որ երևի միայն երազում զգամ իրենց մոտիկությունը:

Կան այնպիսիք, որ պակաս իրական չեն, քան ձեր իրականությունը: Կարևոր մարդիկ, ովքեր կամ հասցրել են մահանալ, կամ դեռ չեն հիասթափեցրել:

Ամեն ուրվական իրականում դուռ է դեպի իմ կյանքի մի հատված, որ ինձ թանկ էր: Բռնում եմ ձեռքն ու վերապրում ամեն ինչ:

Ես այլևս ոչ մի բանի մասին չեմ երազում: Ավելի լավ է նայել հետ, տեսնել այն, ինչ արդեն եղել է, ու դրանով արդեն անբաժանելի է: Ոչ ոք չի կարող ինձնից խլել այդ ամենը: Իսկ եթե խլի հիշողություններս, ինձ համար արդեն մեկ կլինի:

Ու ես երբեք մենակ չեմ:



Եթե ծառն ընկնի անտառում

Երբևէ ցանկացե՞լ ես սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

1տ DXM-ի ազդեցության տակ պառկած ես բազմոցին: Բոլորը մտածում են, որ դու չկաս:

Անունները փոխված են՝ մեղավորներին պաշտպանելու համար:

Աշոտի կյանքում, ինչքան իրեն գիտես, «սև շրջան է»: Այսօր նա փորձում է ֆլիրտ անել Գայանեի հետ: Վաղոն նրա ամենամոտիկ ընկերն է:

Վաղոն կարծես թե ուրախ է, որ Աշոտի մոտ ինչ-որ բան ստացվում է: Քաջալերում է:

Անջատենք էմպատիկ կորրեկցիան (կբացատրեմ, թե ինչ է): Ամեն անգամ, երբ Աշոտը մոտենում է Գայանեին, Վաղոն հայտնվում է իրենց կողքը, կատակներ անում, ուշադրությունը շեղում իր վրա: Տարօրինակ օրինաչափությամբ:

Վաղոն համարում է, որ աշխարհն իր նկատմամբ անարդար է: Նա նախանձում է Աշոտին, չնայած իր անձնական կյանքը շատ ավելի լավ ստատուսում է: Իր ընկերուհին այդ օրն իրեն ցրել է ու չի եկել:

DXM-ի ազդեցության տակ արթնացած պարանո՞յա: Միգուցե: Բայց տեսնենք:

Էմպատիկ կորրեկցիան տականք երևույթ է: Երբ մարդու մասին պատկերացում ունես, սկսում ես նրա արարքները մեկնաբանել ըստ այդ պատկերացման: Ու հաճախ նաև ուղղորդել նրա արարքները, լրացնել նրա խոսքերն այնպես, որ նա բոլորի համար դառնում է այնպիսի մարդ, ինչպիսին դու նրան պատկերացնում ես:

Դրա համար էլ կարևոր է սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

Վաղոն իրեն լքված է զգում, սկսում է լաց լինել, բռունցքով հարվածել պատին: Այժմ նա բոլորի ուշադրության կենտրոնում է: Բոլորը պատրաստ են ենթարկվել նրա քմահաճույքներին: Ես անշարժ պառկած եմ բազմոցին:

Правда или действие են խաղում: Վաղոն իր ցանկություններով փորձում է ստորացնել ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի հագուստը հանել և այլն: Ես խեղկատակի կերպարի մեջ եմ մտել. խեղկատակին ամեն ինչ կարելի է: Հարամում եմ Վաղոյի բոլոր ցանկությունները: Երբ ալկոհոլն ու անհամբերությունը կանեն իրենց գործը, նա բացահայտ կխաղա:

Ամեն անգամ, երբ Վաղոն բորբոքվում է, ես կատակում եմ, բոլորին ծիծաղեցնում, ու նա ստիպված է հաշտվել իրավիճակի հետ: Որպեսզի մարդիկ խաղան, պետք է համապատասխանել իրենց տրամադրությանը:

Վերջապես: Վաղոն Աշոտին ասում է իր ցանկությունը. հանիր Գայանեի վերնազգեստը: Եթե անհրաժեշտ լինի՝ ուժով:

Լռություն է տիրում: Չլսված, անընդունելի ցանկություն է: Բայց խաղի ռիտուալը սրբության պես պահպանվում է: Ի՞նչ անել:

Ես սահում եմ Գայանեի կողմն ու ականջին ասում՝ վստահիր Աշոտին, նա քեզ չի վնասի:

Մի փոքր դրանից առաջ Աշոտը մրսող Գայանեի ուսերին էր գցել իր վերարկուն: Այժմ նա մոտենում է, վերարկուն վերցնում ու ասում.

- Ներեցեք, մադմուազել, բայց կարծում եմ՝ այս վերարկուն այլևս ձեզ չի պատկանում:

Ես առաջինն եմ ծափահարում: Մնացածը միանում են ինձ:

Վաղոն բողոքում է, սկսում է գոռալ, բայց ես իմպրովիզացիա եմ անում The Mask ֆիլմի միջի Cuban Pete-ի պարը, որին բոլորը միանում են, սկզբում գրեթե հարկադրաբար՝ նաև Վաղոն:

Վարագույր:


Emancipation

Ընդհանուր առմամբ, սովորաբար նման բաները ծանր եմ տանում, ու այս անգամ տարօրինակ թեթև էր: Հետո հասկացա, որ գիտեմ, թե կոնկրետ քանի ամիս է անցել:

Երևի պատճառն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ Հաուսի 5-րդ սեզոնի «Emancipation» սերիան էի նայել, ու երեխաներին հենց տեսա՝ համարյա ճանաչեցի: Աչքերս լցվեցին:

Դրա համար էլ, երբ խոսեցինք, պինդ էի:

Սովորաբար նման խոսակցությունների դեպքում ես արագ եմ կոտրվում: Եթե ինչ-որ մեկը կարողացել է այդ աստիճան մոտիկ լինել ինձ հետ, ես երևի ամբողջ կյանքում սրտից ու ուղեղից փափուկ լինեմ իր նկատմամբ: Այս անգամ ամեն ինչին դիմացա, սարկազմին էլ, մեղադրանքներին էլ:

«Կարոյի հետ էի խոսում, ասում էր՝ ինձնից հետո ութ հոգու փոխել ես»:

«Իրականում՝ շատ ավելի, Արև»:

Եթե քեզ համար դա նշանակություն չուներ, ի՞նչ իմաստ ուներ Կարոյի միջոցով (գրողը քեզ տանի, Կարո, ու դու ընկեր ես կոչվում) իմ անձնական կյանքը փորփրել: Եթե ուներ, ինչու՞ մի տարի առաջ չէիր ասում:

Ցանկացած դեպքում, դու ինձնից լավ գիտես, որ երկուսս էլ վերադարձող տեսակին չենք պատկանում:


Friday, July 26, 2013

Լուսանկարների թվային մշակում

Ընդհանուր առմամբ, թվային մշակումը մի բան է, որին որոշ լուսանկարիչներ, նամանավանդ Հայաստանում, մի քիչ վատ են նայում: Խնդիրն այն է, որ թվային մշակման միջոցով կարելի է, տեսախցիկի կարգավորումներին բավականին քիչ տիրապետելով, ստանալ բավականին բարձր արդյունք, ինչպես նաև շրջանցել տեսախցիկի որոշ տեխնիկական սահմանափակումներ, բայց մյուս կողմից՝ մեծ է գայթակղությունն անցնել բոլոր չափերն ու լրիվ անճաշակ բան ստանալ:

Ցանկացած դեպքում, դիտարկենք թվային մշակման դրական կիրառումը: Ահա մի լուսանկար, որ ես արել էի երկու տարի առաջ իմ Canon PowerShot A410-ով.
 

Տեսախցիկի տեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին ավելի լավ պատկեր ստանալ, ցավոք: Ակնհայտ թերություններից են՝ լուսանկարը չափազանց մուգ է, ինչից տուժում է տարածականությունը, ու կա անհամաչափ կապույտ color cast:

Փրկելու տարբերակ մեկ՝ լուսանկարը դարձնել մոնոխրոմատիկ.





Nik Color Efex Pro 4 փլագինը իր գործը բավականին լավ է արել (B/W Conversion ու Detail Extractor ֆիլտրերով + շատ քիչ Film Grain, բայց դա արդեն առանձին պատմություն է): Ինչևէ, ես ուզում էի պահպանել նկարի գույներն ու ազատվել color cast-ից: Photoshop-ով մոտ կես ժամ մշակելուց հետո ստացվեց այ այսպիսի արդյունք.




Իհարկե, կատարյալ չի, բայց երևի լավագույն արդյունքն է, որ կարելի է ստանալ նման լուսանկարից: Կարճ ասած՝ սպասեք նոր ուսուցողական նյութեր այստեղ:

Monday, July 22, 2013

Երթուղայինների մասին

Երևի գիտեք, ես ծայրամասային թաղամասում եմ ապրում, ոտքիս վիճակն էլ այն չի, որ ասեմ թքած՝ անցնեմ քայլելուն: Երթուղայիններն, ավտոբուսներն ու տրոլեյբուսի 15 համարն այս թաղամասը քաղաքի մնացած մասերի հետ կապող հիմնական միջոցն են:

Ամեն անգամ կենտրոն իջնելիս ես երթուղային եմ նստում: Այս երկու օրն էլ, որ նորից սկսել եմ տնից դուրս գալ: Մի մտածեք, թե ինձ համար ավելի հեշտ է վարորդին 100 դրամ տալ ու հետո բացատրել, թե ինչու: Նամանավանդ որ վարորդներից ոմանք նույն թաղամասի բնակիչներ են:

Բայց արդյո՞ք դա ավելի վատ է, քան հաշտվելը:

Երեկոյան կանգառում մի խումբ շատ լավ երեխաներ թռուցիկներ են փակցնում երթուղայիններին ու ավտոբուսներին: Եթե ընտրեմ «հեշտ ճանապարհն» ու 150 տամ, իրենց կողքով անցնելիս պիտի աչքերս կախեմ ու հուսամ, որ չեն նկատի ինձ: Ոչ, իմ արժանապատվությունն ավելին արժի, քան մի փոքրիկ վեճը վարորդի մեջ: Այն էլ երբ ես ճիշտ եմ:

Այդ երեխաներից շատերի կողքին ես պատիվ եմ ունեցել կանգնել Մաշտոցի պուրակում, Ազատության հրապարակում ու այլ պայքարների ժամանակ:

Կարծիք կա, որ այս պայքարից տուժում են երթուղայինների վարորդները, որոնք ընտանիք են պահում: Բայց ախր երթուղայինների ուղևորները նույնպես հավանաբար ընտանիք են պահում: Ու նրանց համար երևի ավելի հեշտ չէ ընտանիք պահելը, քան երթուղայինների վարորդների համար: Ո՞ր երթուղայինի վարորդը կարող է գիտակցաբար  իր երեխայի համար մի կտոր ավել հաց գնել, իմանալով, որ դրա պատճառով ինչ-որ մեկի երեխան լրիվ անարդար մի կտոր պակաս հաց է ուտելու:

Երթուղայինների վարորդները պետք է հասկանան, որ իրենց վրա պահանջներ դնելով՝ իրենց միջոցով են թալանում ժողովրդին: Իրենք գործիք են, ու մեղքի մի մասն էլ հենց իրենց խղճին է:

Բարեբախտաբար, վարորդների մի մասն ավելի մարդկային և ուժեղ է, քան կարելի էր սպասել: Չեն էլ պահանջում 150 դրամ վճարել, նույնիսկ քաջալերում են 100 դրամ վճարելը: Վարորդները պետք է հասկանան, որ 150 դրամանոց վճարողն է իրականում իրենց թշնամին. եթե բոլորը 100 վճարեին, երթուղայինների բոլոր գծերը կկանգնեին փակվելու վտանգի առաջ ու ուղեվարձն արդեն ՍՏԻՊՎԱԾ կիջեցնեին 100 դրամի:

Որոշ վարորդներ էլ հայհոյում են ուղևորներին, ովքեր 100 դրամ են տալիս: Ոչինչ, այդպիսիք էլ են պատահում: 100 դրամ վճարած մարդը տուն է գնում մի փոքր նյարդայնացած, բայց զգացողությամբ, որ մասնակցել է պայքարին: Իսկ երթուղայինի վարորդն, ով նրան այդ օրը հայհոյել է, գլուխը դնում է բարձին, գիտակցելով, որ ինքն ընդամենը մի խումբ օլիգարխների օգտագործած պահպանակն է, որը հենց պետք չլինի՝ կշպրտեն աղբարկղը:

Thursday, July 4, 2013

Հավատացյալների զգացմունքները վիրավորելու դեմ օրենքի մասին

Ինչը կարող էր ինձ երկարատև բլոգային արձակուրդից վերադարձնել՝ կամ քրիստոսը, կամ պուտինը:

Տվյալ դեպքում՝ երկուսը միաժամանակ:

Այս տարի գարնանը Պուտինը որոշեց քրեական կոդեքս մտցնել օրենք «հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար», որը նախատեսում էր մինչև 3 տարի ազատազրկում, մինչև 500,000 ռուբլի տուգանք և այլն: Իրականում օրենքը մերժեցին «համաձայնելով օրենքի քննադատների մտավախությունների հետ»... ու նույն պատժամիջոցները նույն պայմաններով մտցրեցին քրեական օրենսգրքի 148 հոդվածի մեջ («խղճի ու հավատի ազատությանը խոչընդոտելու համար»):

Եկեք պարզեցում մտցնեմ, որ ավելորդ նեղացած մարդիկ չլինեն. եթե դուք հավատացյալ եք, ու համարում եք, որ նման օրենքն ավելորդ, անմարդկային, ապուշ բան է, ապա ես ձեզ հարգում եմ ու հոդվածի շարունակությունը ոչ մի կերպ ձեզ չի անդրադառնում: Եթե դուք համարում եք, որ սա հիանալի օրենք է, ու որ Հայաստանում էլ է նման օրենք պետք, բացատրեմ, թե ինչպես կարելի է մեկնաբանել նման օրենքի ընդունումը.
  • տարբերակ 1. ձեր աստվածը փոքրիկ վախկոտ քած է ու ի վիճակի չի պաշտպանել սեփական հավատացյալների զգացմունքները
  • տարբերակ 2. ձեր աստվածը նման օրենքի պաշտպանության կարիքը չունի, բայց թքած ձեր աստծո կարծիքի վրա
  • տարբերակ 3. ձեր աստված գոյություն չունի, բայց նրան վիրավորել, միևնույն է, չի կարելի
Բեեե, սիրելիներս: Իսկ հիմա նայենք՝ ինչքան բաներ կարող են վիրավորել տարբեր հավատացյալների զգացողությունները: Աստվածաշունչը (այս անգամ մեջբերեմ Նոր Կտակարանից).
քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի։ Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց։
(Յհ 3:16-18)
Կամ կարող եք կարդալ Պողոս առաքյալի առաջին թուղթը կորնթացիներին, մասնավորապես՝ Ը գլուխը:

Ղուրանը.
Պայքարեք նրանց դեմ, ովքեր չեն հավատում Ալլահին ու Վերջին Օրվան, ոչ էլ պահպանում են արգելքները, որոնք դրվել են Ալլահի ու նրա Մարգարեի կողմից, ոչ էլ ընդունում են Ճշմարտության հավատը, (եթե նրանք նույնիսկ) Գրքի Ժողովուրդ են, մինչև նրանք կամավոր հնազանդությամբ Ջիզյա կվճարեն (անհավատների համար նախատեսված հատուկ հարկ ծ.թ.), ու իրենց ենթարկեցված կզգան:
9:29
Խոզի միս ուտելն ու ալկոհոլ խմելը, որովհետև դա վիրավորում է մահմեդականներին: Նույնասեռականությունն ու տարբեր կտորներից կարված շոր հագնելը, որովհետև դա վիրավորում է քրիստոնյաներին: Սպագետի ուտելը, որովհետև դա վիրավորում է պաստաֆարիաններին: Տավարի միս ուտելը, որովհետև դա վիրավորում է հինդուիստներին: Պետք է ջարդել բոլոր սրբերի ու աստվածների արձանները, որովհետև արաքյալականների մոտ դա կռապաշտություն է ու վիրավորում է իրենց զգացմունքները:

Իհարկե, հավատացյալների մեծ մասը կարծում է, որ հենց իրենց հավատն է միակ իսկականը, ու հենց միայն իրենց նուրբ զգացմունքներն է պետք պաշտպանել, իսկ մնացածի վրա թքած:

Այս դեպքում ձեզ նվիրվում է.
Օրինագծի լրիվ տեքստն՝ այստեղ:

Monday, May 20, 2013

Մառազմատիկ օրենք Ադրբեջանում. հայի հետ շփվելը՝ քրեական հանցագործություն

Kultura.az-ից հայտնում են՝ Ադրբեջանում առաջադրվել է «Ադրբեջանական հանրապետության օկուպացված տարածքների մասին» նոր օրինագիծ, ըստ որի Ադրբեջանի մասնավոր ու իրավաբանական անձանց արգելվում է որևէ համագործակցություն ունենալ Հայաստանի պետական, մասնավոր, առևտրային ու ոչ առևտրային որևէ սուբյեկտի հետ աշխարհի ցանկացած կետում: Կարճ ասած՝ նույնիսկ չբարևել հայերին, մինչև հայերն Արցախը հետ չտան:

Մոտ ապագայում օրինագիծն Ադրբեջանի պառլամենտում քննարկման կդրվի:

Կեցցե Անդրկովկասը՝ մարդու իրավունքների տեսանկյունից ամենադալբայոբ տարածաշրջանն աշխարհում:

Բռնություն Վրաստանում. Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը վերածվում է հոմոֆոբների տոնի

Իհարկե, մենք երևի արդեն հաշտվել ենք այն մտքի հետ, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա ու մարդու իրավունքների ակտիվիստներին ընդունված է տալ «գրանտակեր» վիրավորական որակումը, բայց երեք օր առաջ Վրաստանը մեզ թքեց-անցավ: Ավելին՝ տեղական մաֆիան եկեղեցին նույնպես ցույց տվեց իր դեմքը (ինչը մեզ էլ պետք է նախազգուշացում հնչի՝ եթե եկեղեցին հնարավորություն ունենար վառել մարդկանց, որոնց նզովում է, նա դա կաներ):

Ինչպես հայտնում են մեր ընկերները Unzipped: Gay Armenia բլոգից (ու եթե ձեզ նեղում է այն փաստը, որ ես LGBT խնդիրներով զբաղվող բլոգն անվանում եմ ընկեր, давай до свидания), տեղական իրավապաշտպան ակտիվիստները մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, որոշել էին 30 րոպեանոց լուռ ֆլեշմոբ անել, որով ուշադրություն կգրավեին LGBT մարդկանց խնդիրների նկատմամբ:

Արդյունքում՝ որոշ հաշվարկներով մինչև քսան հազարի հասնող հոմոֆոբ ամբոխ, որոնց առաջնորդում էին ուղղափառ տերտերները (այսօրվանից վրացական տերտերներին ես անվանելու եմ «տաբուրետկա», ցույց կտամ, թե ինչու): Արդյունքում՝ բռնություն, կատաղած ամբոխ ու լիքը նման բաներ:
Լուսանկարը՝ Օննիկ Կրիկորյանի
Արդեն հայտնի «տաբուրետկայով հարձակվող» նկարը, աղբյուր՝ liberal.ge
Ինձ թվում է՝ ամոթանքի խոսքերը վրացական հանրությանն ու գերագույն տաբուրետկա պատրիարք Իլյային ուղղելն արդեն անիմաստ է, վրաստանի հոմոֆոբներն ու տաբուրետկաներն արդեն ապացուցել են իրենց անամոթ ու պադոշ լինելը: Բայց պետք է ֆիքսել, որ դրանով վրացական եկեղեցին ինքն իրեն դրել է նույն մակարդակի վրա, որին պատկանում են, ասենք, ամերիկյան անասուն կրոնական երևույթները՝ Wesboro Baptist Church-ն ու նման այլ զիբիլներ: Այլ կերպ ասած, այն կրոնական կառույցը, որն ԱՄՆ-ում շիզոների խումբ է համարվում, Վրաստանում գերիշխող կրոնական կառույց է:

Ամբողջ տարածաշրջանը վերածվում է մարդու իրավունքների դժոխքի: Համոզված եղեք, եթե այս երկրների կառավարությունները ստիպված չլինեին գոնե ցուցադրաբար ու գոնե էպիզոդիկ պահպանել ՄԻԵԿ դրույթները, այն բոլոր մեղադրանքները, որ հնչում են մուսուլմանական երկրների հասցեին, կարելի կլիներ հնչեցնել նաև մեր հասցեին:

2013 թ. մայիսի 17-ը վրացական պատմության մեջ կհիշվի որպես ամոթի ու ստորացման օր: Իսկ վրացական եկեղեցին՝ որպես անհանդուրժողականության, բռնության ու հալածանքի որջ:

Unzipped: Gay Armenia բլոգի երեք հոդվածներն այս թեմայով.

Friday, May 17, 2013

Google+. նոր ինտերֆեյս

Google+ սոցիալական ցանցն այսօր փոխել է իր ինտերֆեյսը, ավելի կենտրոնացված նկարները հոսքի մեջ ցույց տալու վրա. 



Հայտնի փաստ է, իհարկե, որ եթե Facebook-ի թարմացումներն օգտագործողները ատամներով են ընդունում, ապա Google+-ի թարմացումներն ընդունվում են ուրախությամբ, ու այս դեպքն էլ բացառություն չի:

Տվյալ դեպքում նոր ինտերֆեյսը լուծում է բոլոր բողոքները, որ էկրանը նախորդ երկու տարբերակներում օպտիմալ չէր օգտագործվում՝ ինֆորմացիան ցուցադրվում էր էկրանի բավականին փոքր հատվածի վրա: Այժմ ինչքան էլ մեծ լինի ձեր էկրանը՝ այն ամբողջապես զբաղված է մարդկանց պոստերով:

Չատը վերջնականապես փոխանցվել է Google Talk-ից Google Hangouts-ի: Իմ դանդաղ համակարգչի ջանը սաղ լինի:

Ցանկացած դեպքում, հաջող թարմացում է, բոլորը կարծես թե գոհ են:

Wednesday, May 15, 2013

Twitter-ի հայերեն տեղեկատու

Վաղուց էի որոշել նման մի բան անել, միշտ հետաձգում էի: Վերջապես սկսեցի:

Նյութը լինելու է մնեմոնիկ, հնարավորինս պարզ, առանց ավելորդությունների, նախատեսված սովորական հայ ինտերնետցուն արագ Twitter համակագրի հետ ծանոթացնելու համար:

Հետո երևի կտեղադրեմ ՀայIT.org-ում ու իմ սեփական տեխնիկական Բեքլոգում:

Եթե ունեք նկատողություններ, ցանկություններ, առաջարկներ, շնորհակալ կլինեմ, եթե դրանք անեք հիմա, ոչ թե վերջացնելուց հետո:)))

Monday, May 13, 2013

«Փոքրիկ Զորավարը», կամ я ваш страна киноиндустрия шатал

«Դու կինո՞ ես, թե՞ խայտառակություն, ԱՐԱ՛»
Եթե հիշում եք, ես ժամանակին անդրադարձել էի «Ցասում» անունով հայտնի կինոխայտառակությանը: Բռնվեք. «Ցասումը» փառք էր համեմատած նրա հետ, ինչ ձեզ սպասում է «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում հունիսի 1-ից:

Նախքան կանդրադառնամ «Փոքրիկ Զորավարը» ֆիլմին, կցանկանայի դիմել վերոհիշյալ կինոթատրոնների ղեկավարություններին. դուք ինչո՞վ եք մտածում:

Wednesday, May 8, 2013

Բլոգնյուզին նվիրվում է

Իհարկե, արդեն հաճախ չի պատահում, որ դրանք այստեղ երևան, բայց, փաստորեն պատահում է:) այնպես որ, որոշեցի իրենց մի փոքրիկ գեղեցիկ պոստ նվիրել բարի, մանկական հաղորդման տեսագրությամբ:


Միայնակ բլոգգերի պայքարը Nutella-ի դավադրության դեմ

Շարունակելով Nutella-ի գործով դավադրության հետաքննությունը, հազիվ եմ հասցնում պարզել, որ Ferrero ընկերության հիմնադիր Պիետրո Ֆերրերոն եղել է Propaganda Due իտալական մասոնական օթյակի բարձրաստիճան անդամ, տեսնում եմ, որ իմ դեմ արդեն քայլեր են սկսել ձեռնարկել. Blognews-ն արդեն իմ նյութը ցրել է, ինչն ամենատհաճ բանն է, որ կարելի է անել իմ բլոգի նյութերի նկատմամբ:

Propaganda Due մասոնական օթյակը 1945-1976 թթ. գործում էր որպես պաշտոնական մասոնական օթյակ՝ Իտալական գրանդ օրիենտի հեղինակությամբ, իսկ երբ 1976 թ. ապրիլի 18-ին Իտալիայի սահմանադրությունն արգելեց գաղտնի կազմակերպությունների գործունեությունը, այն շարունակեց իր գործունեությունը որպես գաղտնի, ապօրինի օթյակ:

Հետաքրքիր պատահականություն. Nutella-ի առաջին տարբերակը՝ հայտնի որպես «Pasta Gianduja» վաճառքի է հանվել Propaganda Due մասոնական օթյակի հիմնադրումից... ուղիղ մեկ տարի անց: Բայց մենք պատահականությունների չենք հավատում, չէ՞:

Իսկ հիմա՝ Nutella-ի կեղտոտ գաղտնիքներից մեկը, որոնց մասին հաճախ լռում են: 2008 թվականին Yahoo Answers ծառայության անդամներից մեկը՝ հայտնի Shoopuf09 մականվամբ, հայտարարեց, որ իր մոտ կախվածություն է Nutella-ի նկատմամբ: Ավելին, նա հայտարարեց, որ երբ հացը վերջանում է, նրա մոտ այնպիսի հուսահատություն է սկսում, որ նա քսում է Nutella-ն տարբեր այլ իրերի վրա: Ինչպիսի՞ օգնություն նրան առաջարկեցին: Նրան ասացին, որ Nutella-ն աշխարհի ամենալավ ուտելիքն է ու որ նա չպետք է դիմադրի Nutella ուտելու ցանկությանը:

Համոզվա՞ծ եք, որ հենց ձեր երեխան հենց հիմա կախվածություն չի ձեռք բերում այդ սարսափազդու նյութից: Հաշվի առեք, որ այն պարունակում է.
  • 16% վնասակար/հագեցած ճարպեր
  • 42% շաքար
  • 34% չհագեցած ճարպեր
Հետևանքների մասին կարող եք դատել ինքներդ: Աթերոսկլերոզ, ճարպակալում, վնաս երիկամներին, շաքարախտ:

Դեռ 2007 թվականին երկու իտալացի բլոգերներ՝ Սառա Ռոսոն ու Միշել Ֆաբիոն կարողանում են հասնել նրան, որ փետրվարի 5-ը հայտարարվում է... Nutella-ի միջազգային օր: Ու նորից պատահականություն. այդ օրը համընկնում է հայ պատմագիր և բանաստեղծ Սիմեոն Ապարանեցու ծննդյան օրվա հետ: Արդյունքում, ամբողջ աշխարհը գիտի Nutella-ի մասին ու նշում է նրա միջազգային օրը, այնինչ Սիմեոն Ապարանեցու ծննդյան օրվա մասին հիշում են միայն նրա տնեցիները:

Այնինչ Nutella-մանների կրքերը թեժանում են: Կենտրոնական Գերմանիայում տեղի է ունեցել գողություն: Գողացել են... 5 տոննա Nutella: Պատկերացրեք, թե սև շուկայում ինչ շրջանառություն կսկսեն Nutella-բարոնները: Պատկերացրեք, որ այդ գողացված Nutella-ն կարող է հայտնվել հենց քո՛ հայրենիքի փողոցներում:

Ես վախենում եմ այն օրվանից, երբ այդ սև մահը կտիրանա մեր երեխաների հոգիներին, երբ երեխաները կսկսեն փողոցում կոկաին վաճառել, որպեսզի աշխատած փողով մտնեն սուպերմարկետ՝ Nutella-ի հերթական դոզան գնելու համար:

Մայիսի 10-ի արևի խավարումը

Ու նորից մեր բախտը չի բերում՝ ամսի 10-ի արևի օղակաձև խավարումը հիմնականում կտեսնեն Ավստրալիայում ու Պոլինեզիայում: Ինչպես նախորդ անգամները, գոնե լուսանկարներ կլինեն:

Եկեք հիշենք արևի խավարման տեսակները (ինչից հետո երկնային մարմինները դիտել սիրողներին լավ նորություն էլ կհայտնեմ).
  • ամբողջական խավարում, երբ լուսնի սիլուետն ամբողջությամբ ծածկում է արևը (ու կարելի է տեսնել լուսնային հովիտների գծագրությունն, ի միջի այլոց),
  • օղակաձև խավարում, երբ լուսնի սիլուետն ավելի փոքր է, քան արևինն, ու արևը երևում է լուսավոր օղակի տեսքով,
  • հիբրիդային (ամբողջական/օղակաձև) խավարում, երբ տարբեր պահերի խավարումը տատանվում է ամբողջականի ու օղակաձևի միջև,
  • մասնակի խավարում, երբ արևն ու լուսինն այնքան էլ նույն գծի վրա չեն ու լուսնի սիլուետը ծածկում է արևի միայն մի մասը:
Իսկ հիմա՝ լավ նորությունը:

Դատելով աջի սխեմայից, այս տարվա նոյեմբերի 3-ի հիբրիդային խավարումը մեզ մոտ տեսանելի կլինի ուղիղ մայրամուտից առաջ: Հիշենք նաև, որ հիբրիդային խավարումները համեմատաբար հազվադեպ են պատահում:

Մեզ մոտ դա կլինի 0,115 ուժգնությամբ մասնակի խավարում (տպավորություն կլինի, թե ինչ-որ մեկն արևից կտոր է կծել), կսկսի GMT+4 17:22:10-ին, իր գագաթնակետին կհասնի 17:53:19-ին ու կավարտվի 17:54-ին:

Երևանում տեսանելի մոտակա ամբողջական արևի խավարումը տեղի կունենա 2060 թվականի ապրիլի 30-ին:

Tuesday, May 7, 2013

Nutella-ի ու քրաուդսորսինգի մասին

Պատկերացրեք իրավիճակ՝ 2012 թվական: Nutella ապրանքանիշն արտադրող Ferrero ընկերությունը պարտվում է դատական գործը, որը ֆիքսում է, որ ընկերությունն իր գովազդներում գնորդներին խաբել է, երբ ասել է, որ Nutella-ն սննդարան և օգտակար է: Կարելի էր կանխատեսել վաճառքների անկում սկանդալի կապակցությամբ:

А фиг вам, Nutella-ի վաճառքները բարձր են, ինչպես երբեք: Ինչպե՞ս: Nutella-ի մասին կատակներն ինտերնետում առկա էին դեռ 2008-ից: Բայց հենց 2012-ից հայտնվում են խիստ ծիծաղելի կատակներ Cracked, Memebase, Meme Center, FunnyJunk ու Reddit աղբյուրներում (բոլորն էլ հայտնի են նրանով, որ օգտագործողի անձն առանձնապես էական չի ու վերջինիս իրական անձ լինելը պարտադիր փաստ չի): Կատակները մոտավորապես նույն բնույթի են, ինչ Չակ Նորիսի մասինները՝ ներկայացնում են Nutella-ն որպես աշխարհի ամենահամեղ ուտելիքը: Միանգամից կատակները ստանում են բարձր ռեյտինգներ: Ծիծաղելի նկարներ տարածող ֆեյսբուքյան խոշոր էջերը, բնական է, սկսում են տարածել այդ կատակները:

Ու հանկարծ Nutella-ն սկսում է ասոցացվել... վերջերս մոդայիկ դարձած հիպստերների ենթամշակույթի հետ:

Ահա ինտերնետում Nutella-ի որոնման ակտիվության գրաֆիկը.

Իհարկե, դժվար է վստահ պնդել, թե սա կանխամտածված պիառ-ակցիա է, բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ferrero-ի պիառ տեխնոլոգիաների բաժնում հիմար մարդիկ են նստած, ապա սխալվում եք: Նման ընկերությունների պիառ-մասնագետները տարիներով ուսումնասիրում են գնորդի հոգեբանությունը: Այս հարցում ես պատահականությունների չեմ հավատում՝ եկեք հիշենք, թե ինչպես են որոշ կորպորացիաներ հեղինակազրկել և ավիրել Kazaa p2p ցանցն այնտեղ վնասված, վիրուսոտ, սխալ դաունլոուդներ տեղադրելով, ինչպես են վճարել երրորդ ընկերությունների, որպեսզի ddos հարձակումների ենթարկեն Demonoid, Rutracker ու ThePirateBay տորրենտային կայքերը:

Այլ կերպ ասած. եթե ճիշտ ժամանակին գործել է ինտերնետային հանրության հոգեբանության կոնկրետ առանձնահատկությունն՝ ի օգուտ կոնկրետ բրենդի, երբ վերջինս խոցելի էր, պատահականության հավանականությունը նվազագույն է:

Իսկ հիմա մտածեք. ինտերնետով ձեր տեսած նյութերի քանի՞ տոկոսն է, որ դուք տեսնում եք, քանի որ ինչ-որ մարդիկ ցանկանում են, որ դուք դա տեսնեք:

«Թայլեր Կիրկի վերջին լուսանկարը», կամ ԶԼՄ-ների ու բուլշիթի մասին

Վերջերս սնկերի պես բուսնած ու կասկածելի հեղինակությամբ ինտերնետային ԶԼՄ-ներով ու պսևդո-ԶԼՄ-ներով երբ սկսում են տարածվել բուլշիթի զանազան օրինակներ, մարդու բերանը բաց է մնում:

Օրինակ՝ վերջին դեպքը: Ռուսական բլոգոսֆերայում հայտնվում է այսպիսի ոգեցունց լուսանկար էլ ավելի ոգեցունց պատմությամբ.
Ես, իհարկե, չգիտեմ, թե ով է այսպիսի ապուշություններ հորինելով բլոգի կոնտենտ ստանում, բայց բուլշիթ-դետեկտորս միանգամից սկսեց զնգալ: Ըստ նկարի որոնելով առանձնապես արդյունքի չհասա, բայց նկարի թեմատիկան հուշող էր. իրականում սա 2004 թվականում Դանիայում թողարկված «Վիլհելմ Տել» ֆիլմի պլակատն է (եթե հիշում եք Վիլհելմ Տելի պատմությունը, նա ստիպված էր սեփական տղայի գլխից նետով խնձոր գցել): Ահա այն.
Ահա և հոդված բուն ֆիլմի մասին:

Հարգելի ֆեյսբուքում 54,851 բաժանորդ ունեցող Operativ.am, հարգանք ունեցեք սեփական ընթերցողի նկատմամբ: Ախր ամեն ինչ պարզից էլ պարզ էր:

Ու պարզ էր՝ սկսած առաջին նախադասությունից: «Շատերն են տեսել այս լուսանկարը, բայց ոչ բոլորը գիտեն դրա պատմությունը»: Դուք տեսե՞լ էիք: Ես առաջին անգամ տեսա: Ու երևի գրեթե բոլորն առաջին անգամ տեսան: Ովքե՞ր են այդ շատերը, որ տեսել են այս լուսանկարը, բայց պատմությունը չգիտեն:

Ու վերջապես. ինչպե՞ս է ստացվում, որ իբր թե ԱՄՆ-ում տեղի ունեցած դեպքի մասին գրեթե բոլոր հիշատակումները ռուսական բլոգոսֆերայում են, ու միակ անգլերեն հիշատակումը, որ ես կարողացա գտնել, շատ անգրագետ թարգմանված էր հավանաբար Google Translate-ով (որոշ բառեր ոչ թե թարգմանված էին, այլ պարզապես տրանսլիտերացված):

Այնպես որ, մեծ ֆեյսպալմ ու մեծ ամոթ բոլոր դյուրահավատներին:

Saturday, May 4, 2013

Օրվա երաժշտությունը

Belle & Sebastian, "The Loneliness of the Middle Distance Runner"


Friday, May 3, 2013

Я ваш дом труба телегонировал. հոդված դալբայոբության ու տելեգոնիայի մասին

«Երբեք մի թերագնահատիր հիմար մարդկանց ուժը, երբ նրանք մեծաքանակ են»:

Նախապես զգուշացնում եմ, որ հոդվածը գրվել է աֆեկտի վիճակում: Ձգտել եմ հնարավորինս խուսափել տարբեր մարդկանց հայհոյելուց, բայց ոռացավ ստանալու հավանականությունը կրիտիկական է:

Տելեգոնիայի թեմայի վրայով ես մի անգամ ժամանակին հիմնովին անցել եմ, եթե հիշում եք, այս հոդվածում:

Հիմար մարդիկ ֆիզիոլոգիայի ասեմ, թե հոգեբանության՝ մի առանձնահատկություն ունեն. երբ իրենց սխալը գիտականորեն հիմնավորում ես, իրենց ուղեղը կախում է ու իրենք սկսում եմ քեզ չլսել: Եթե նույնիսկ կարողանում ես իրենց հիվանդագին թափառել սկսած ուշադրությունը կենտրոնացնել ու մեծ ջանքերով ինչ-որ բան իրենց գլխի հաստ կեղևից ներս մտցնել... ամենաշատը մի օր տևող տրավմատիկ ապրումներից հետո հիշողությունից ասածդ արտամղվում է:

Կարճ ասած, դիմավորեք տելեգոնիկների նոր ալիք:

Օրինակ 1. «Քյառթու գռուզիտ»
Ամեն ինչ սկսեց բավականին անմեղ՝ ինչ-որ Ճ կարգի ֆեյսբուքյան էջ ինչ-որ Ճ կարգի ռեսուրսի Ճ կարգի հոդված էր շեյր արել՝ «Տելեգոնիա կամ ինչու՞ կույս մնալ» վերնագրով:

Առաջին իսկ նախադասությունից իմ տակի աթոռից բարձր ինտելեկտով մարդը կհասկանա, թե ինչ գոհար մը է այդ հոդվածը.
Թերևս կուսությունը պահպանելու թեման արծածվել է բազմիցս։ Գոյություն ունի նույնիսկ գիտություն, որը զբաղվում է այդ խնդիրների ուսումնասիրությամբ։
Գիտություն, որը զբաղվում է կուսությունը պահպանելու խնդիրների ուսումնասիրությամբ: Ինչպե՞ս է կոչվում այդ գիտությունը. չդոմփվելագիտությու՞ն, նիդատռախոլո՞գիա, մասուրբաբանությու՞ն, թե՞ ինչ-որ նման մի բան: Բայց դե հիմա, հետո հոդվածը հանկարծ դադարում է հոդված լինել ու սկսում է նմանվել «գռուզիտի».
Ասենք, երբ հարազատ որդիդ ծնվի սևամորթ, կարո՞ղ ես արդյոք "համոզել" ամուսնուդ, որ տարիներ առաջ օտարերկրացի զբոսաշրջիկի հետ անցկացրած "բուռն գիշերվա արգասիք" է դա...
Ու հետո, որ գրածը հասարակ բարոյախրատական բանի նման չլինի, ինչ-որ ռուսական գավնոռեսուրսի պսևդոգիտական գավնովիդեո:

Օրինակ 2. «Հալալ կաթնատու մերացուներ»
Ընդհանուր առմամբ, եթե դու իգական սեռի ներկայացուցիչ ես, ու քեզ վերաբերվում են, ասենք, ինչպես մերացու խոզի, կովի կամ այլ անասունի, ու դու դրա հետ հաշտվում ես, ապա միգուցե և ճիշտ են վերաբերվում: Սա հենց այնպես, ի միջի այլոց եմ ասում:

Գործողությունների վայրը՝ ինչ-որ վիրտուալ գեղ ինտերնետում, ինչ-որ Տիգրան Հախունցի բլոգ (ազգանունից դատելով՝ գորիսեցի է):

Հոդվածի վերնագիրը՝ «Տելեգոնիա. Ավանդապաշտության գիտական հենքը.»: Եթե մեր Հախունցը (հետաքրքիր է, ռուսերեն այս ազգանունն ինչպես կհնչի) «գիտական հենք» է համարում հնացած ու մերժված հիպոթեզը, ապա պարզ է, թե մարդն ինչքան հեռու է գիտությունից: Բայց հոդվածի տեքստը նույնպես «ադամանդ մըն» էր.
Հնուց ի վեր Հայաստանում առողջ գենոֆոնդը պահպանվում էր ի շնորհիվ մեր պապերի,որոնք գիտակցում էին,որ առողջ գենոֆոնդ ստեղծելու կարևորագույն նախապայմաններից է հարսի կուսական մաքրությունը:
Այսքան փոքր տեքստում տեսնում ենք, որ Հախունցը սխալ է հասկանում գենոֆոնդ, առողջ, հայ նախաքրիստոնեական մշակույթ, մաքրություն տերմինները: Փոխարենը մարդը եվգենիկայի ձգտող պնդումներ է անում: Իմ դեմքը տեքստը կարդալիս մոտավորապես այսպիսին էր.


Ընդհանուր առմամբ, եթե Հախունցի հոդվածը ձեզ չի վիրավորում, ապա դուք պարզապես չեք գիտակցում, որ, ըստ նրա, ձեզ ու մնացածին պետք է խաչասերել ինչպես անասունների՝ առողջ գենոֆոնդ ստանալու համար: Տրամաբանական շարունակությունը՝ եթե ձեզնից ինչ-որ մեկի գենոֆոնդն ըստ հեղինակի, առողջ չի, նա չպետք է Հայաստանում սերունդ տա (փափուկ դեպք) կամ պետք է ոչնչացվի (կոշտ դեպք): Եվգենիկան նացիստական Գերմանիայի ամենազզվելի դոկտրինաներից էր:

Բայց ի՞նչ հզոր ճշմարիտ արիական տեսություն, եթե դրա դեմ չեն դավադրում դավադիր հրեամասոնաիլյումինատները: Հախունցը բարձրացրել է նաև այդ հարցը.
Բայց քանի որ Տելեգոնիայի հայտնագործումը ի հայտ բերեց շատ բարձրաստիճան այրերի իրական ասիական ծագումը,ապա այն շուտով թաքցվեց մարդկանցից:
Չգիտես ինչու՝ չի պատահում էլի, չի կպնում որ մարդը հավատա կոնկրետ մի դալբայոբ բանի: Երբ մեկը հավատում է մի դալբայոբ բանի, վեներական հիվանդությունների նման մնացած դալբայոբ բաներն էլ են նրա վրա սկսում հավաքվել: Տելեգոնիա, եվգենիկա, դավադրությունների տեսություններ, սխալ հասկացած ու անառողջ կոնսերվատիզմ, էլ ինչ ասեմ:

Լավ, գրողի ծոցն այս անասուն հոդվածն, անցնենք առաջ:

Օրինակ 3. «Պռադվինուտի» դպրոցը պսևդոգիտություն է քարոզում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական դպրոց-պարտեզի էջում ոմն Հայկազ Մարգարյան տելեգոնիայի քարոզ է բրդում: Չե՞ք հավատում: Ահա հղումը:

Վերնագիրն արդեն փայլում է. «Ավանդական բարոյականության գաղտնիքները. գիտությունը հիմնավորում է “կարմիր խնձորի” ադաթը»: Գիտությունը, սիրունիկներս, վաղուց ժխտել է տելեգոնիան: Եթե նույնիսկ գենետիկան գոնե սիրողական մակարդակի ուսումնասիրելու մտավոր ունակություններ չունեք, բացեք Վիկիպեդիան ու կարդացեք:

Որ հոդվածս չդառնա Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի չափսերի, պարզապես բերեմ այս թեմայով դալբայոբ հոդվածների ցանկ.

Monday, April 22, 2013

The Raven that Refused to Sing

Չգիտեմ, երաժշտական նորություններին ինձ նման ուշադիր եք հետևում, թե ոչ, բայց Ստիվեն Ուիլսոնը (Porcupine Tree, No-Man) նոր սոլո ալբոմ է թողարկել այս տարվա փետրվարին:

Ալբոմի վերնագիրը «The Raven that Refused to Sing (And Other Stories)» է:

Այսօր գտա «The Raven that Refused to Sing» երգի տեսահոլովակն ու, մեղմ ասած, տպավորված եմ: Գնահատեք:


Օր իններորդ, «Երգ, որի տակ կարող եք պարել»

Ես մի անգամ ասել էի, որ կսիրահարվեմ այն աղջկան, ով իրոք կկարողանա պարել այս երգի տակ:) պատրաստ եմ դա կրկնել:

Guns n' Roses, "Welcome to the Jungle"


Friday, April 19, 2013

Օր վեցերորդ, «Երգ, որը ձեզ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում»

Agnes Obel, "Riverside"


Ֆիլմեր, որոնք պատրաստվում եմ դիտել մոտ օրերս

Երբ ձեռքս երկու շատ լավ ֆիլմ է ընկնում, որոնք երկուսն էլ երկար ժամանակ է՝ փորձում էի գտնել, ես շատ երջանիկ պանդա եմ դառնում.
(if you know what i mean)

Այս անգամ ֆիլմերը գեղարվեստական չեն:


"Dont Look Back"-ը 1967 թ. նկարահանված cinéma vérité է Բոբ Դիլանի 1965 թ. համերգային շրջագայությունների մասին (այդ շրջանը նաև իր ու Ջոան Բաեզի հարաբերությունների ավարտն էր):


"The Swell Season" (2011) ֆիլմն իր հերթին պատմում է Գլեն Հանսարդի ու Մարկետա Իրգլովայի "Once" (2006) ֆիլմի թողարկմանն ու հաջողությանը հաջորդած գրեթե երկու տարի տևած համերգային շրջագայությունների, լարվածության, սիրո ու դրամայի մասին:


Ինչպես հասկանում եք, ես շատ սեփականատեր չեմ, ու եթե ինչ-որ մեկը ցանկանում է ֆիլմերը հետս դիտել, ես միայն ուրախ կլինեմ կիսվել:

Thursday, April 18, 2013

Օր հինգերորդ. «Երգ, որը ձեզ ինչ-որ մեկի մասին է հիշեցնում»

The Swell Season, "Maybe I was born to hold you in these arms"


Ազատ անկում, Ալեքսանդր Պոլլի

Այս տեսանյութի հետ կապված մեկնաբանությունները մի տեսակ ավելորդ են դառնում. թևավոր կոստյումով թռիչք ուղղաթիռից, ոչ մեծ քարանձավային մուտք, մի սխալ շարժում՝ ու կփշրվես քարե պատի վրա: Չգիտեմ, ադրենալինի նկատմամբ ինչ սեր է պետք սրանով զբաղվելու համար:


Մի օր միգուցե նույնիսկ փորձեմ:

Wednesday, April 17, 2013

Օր չորրորդ, «Երգ, որը ձեզ տխրեցնում է»

Իսկ այ, տխրությունը միանշանակ ասոցիացվում է երգի հետ:)

Joan Baez, "Diamonds and Rust"


Tuesday, April 16, 2013

Օր երրորդ, «Երգ, որը ձեզ մոտ երջանիկ զգացողություններ է առաջացնում»

Դե, քանի որ այս անգամ երջանկության հետ երաժշտության ասոցիատիվ կապ գտնել չի ստացվի, կտեղադրեմ երգ, որն ինձ բավականաչափ պոզիտիվ է փոխանցում, որ դա կարողանամ երջանիկ զգացողություն անվանել:

Cocoon, "Dee Doo"


Monday, April 15, 2013

Օր երկրորդ, «Ձեր ամենաչսիրած երգը»

Այս անգամ պատասխանն ակնհայտ է՝ Nirvana, "Smells Like Teen Spirit"


Ատկատների մասին

Շատ սուր տեսանյութ է YouTube-ում հայտնվել՝ ՀՀԿ-ի ու Տարոնի «քաղաքի համար արած գործերի» մասին (օրինակ, բացի բուռն գործունեության իմիտացիայից էլ ինչ մոտիվացիա կար, ասենք, նոր տարուն պենոպլաստից եղնիկներով քաղաքը լցնելու հետևում): Խորհուրդ եմ տալիս՝ նայեք:


Sunday, April 14, 2013

ԶԼՄ-ներն ու «սև ցուցակները»

Դիտենք Բելոռուսիայի օրինակի վրա, քանի որ իրենց դեպքում ապացույցներ կան: Պաշտոնական ԶԼՄ-ն պետական մարմիններից ստանում է խիստ «ոչ պաշտոնական» անստորագիր ցուցակ, որտեղ նշված են «արվեստի գործիչներ», որոնց եթերում հիշատակելը «ցանկալի չի»: Իրականում սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ «սև ցուցակներ», որոնք այդքան հարգի էին ՍՍՀՄ-ի ժամանակ: «Ցանկալի չի» արտահայտությունը պետք է հասկանալ «արգելվում է»: Նման ցուցակի օրինակ 2011 թվականից.

Միգուցե Հայաստանում ԶԼՄ-ները դեռ նման ցուցակներ չեն ստանում, բայց քննարկման ենթակա թեմաները վերահսկման տակ են, ու դա փաստ է: Որպես օրինակ՝ 2008-ի մարտի 1-ին Ա1+ հեռուստաընկերության նկատմամբ ճնշումն ու արտասահմանյան լրատվամիջոցների (CNN, Euronews) ազդանշանը հայկական հաղորդումներով խլացնելը, երբ թողարկումներն անդրադառնում էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին (դիվանագիտական կաբել 08YEREVAN179, ARMENIA SITREP: VIOLENT PROTESTS AFTER DAWN RAID, մաս 4-րդ. 1 մարտի 2008, «ԳԱՂՏՆԻ», Երևանում ԱՄՆ դեսպանություն):

Հետևություն. եթե կառավարությունը չի ցանկանում, որ որևէ թեմա քննարկվի պրեսսայի կողմից, այդ թեման պրեսսայի կողմից չի քննարկվում:

Իսկ ինչպե՞ս վարվել ոչ պաշտոնական և ինտերնետային պրեսսայի նկատմամբ: Մարգինալիզացնել, զբաղեցնել շուկան: Շեղել մարդկանց ուշադրությունը ոչ էթիկ եղանակներով՝ ճչան, ապակողմնորոշող վերնագրեր, նյութեր թեմաներով, որոնք աղմուկ կբարձրացնեն: Մեթոդ, որը նկարագրվում է Օլդոս Հաքսլիի «Brave New World» գրքում: Չե՞ք կարդացել: Անպայման կարդացեք:

Օր առաջին, «Ձեր սիրելի երգը»

Դե, ժամանակն այդ առումով ոչինչ չի փոխել:)

Camel, "Fingertips"


«30 օր երաժշտության հետ», դուբլ 2

Ռեպոստ երկու տարի առաջ մոտավորապես այս ժամանակ սկսած նախագիծը:)

Ֆեյսբուքի «30 Day Song Challenge»-ը որոշեցի տեղափոխել հայկական բլոգոսֆերա:) Բացատրեմ խաղի կանոնները. 30 օր դուք երգեր եք պոստ անում (ցանկալի է՝ Youtube-ով լսելու հնարավորությամբ) ու գրառումները նշում «30 օր երաժշտության հետ» կամ «30 օր» պիտակով: Թե ինչ երգեր, որոշվում է ըստ խաղը օրվա (խաղի մեջ ձեր մտնելուց հաշված).
  1. Ձեր սիրելի երգը
  2. Ձեր ամենաչսիրած երգը
  3. Երգ, որը ձեր մոտ երջանիկ զգացողություններ է արթնացնում 
  4. Երգ, որը ձեզ տխրեցնում է
  5. Երգ, որը ձեզ ինչ-որ մեկի մասին է հիշեցնում
  6. Երգ, որը ձեզ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում
  7. Երգ, որը ձեզ ինչ-որ դեպքի մասին է հիշեցնում
  8. Երգ, որի բառերն անգիր գիտեք
  9. Երգ, որի տակ կարող եք պարել
  10. Երգ, որից քնում եք
  11. Ձեր սիրած խմբի երգ
  12. Ձեզ համար ատելի խմբի երգ
  13. Երգ, որը ձեր համար «մեղավոր հաճույք» է (թաքուն եք լսում, որ մարդիկ չիմանան)
  14. Երգ, որը ոչ ոք չէր սպասի, որ դուք կսիրեք
  15. Երգ, որը ձեզ նկարագրում է
  16. Երգ, որը ժամանակին սիրում էիք, իսկ հիմա տանել չեք կարողանում
  17. Երգ, որը YouTube-ով հաճախ եք լսում
  18. Երգ, որը կուզեիք լսել ռադիոյով:
  19. Երգ ձեր սիրելի ալբոմից
  20. Երգ, որը լսում եք, երբ բարկացած եք
  21. Երգ, որը լսում եք, երբ երջանիկ եք
  22. Երգ, որը լսում եք, երբ տխուր եք
  23. Երգ, որը կցանկանայիք լսել ձեր հարսանիքին
  24. Երգ, որը կցանկանայիք լսել ձեր թաղմանը
  25. Երգ, որը ձեզ ծիծաղեցնում է
  26. Երգ, որը կարող եք ինչ-որ երաժշտական գործիքի վրա նվագել
  27. Երգ, որը կցանկանայիք նվագել կարողանալ
  28. Երգ, որը ձեր մոտ մեղքի զգացողություն է առաջացնում
  29. Երգ ձեր մանկությունից
  30. Ձեր սիրելի երգն անցյալ տարի այս ժամանակ
Երգերը չեն կարող կրկնվել: Խաղին միանալու դեպքում վերապոստեք կանոնները կամ հղում տեղադրեք)))