Լիցենզավորում

«Արա, ինչ Կամենում ես՝ կլինի ողջ Օրենքը»

Մի փոքր բլոգի նյութերի լիցենզավորման մասին (այսինքն՝ ինչ կարելի է անել ու ինչ չի կարելի անել այստեղ տեղադրված նյութերի հետ):
Բլոգի նյութերը հասանելի են Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 լիցենզիայով: Այսինքն, նյութերը կարելի է ազատորեն տեղադրել այլ աղբյուրներում, եթե պահպանվում են հետևյալ պայմանները.
  • Նշվում է աղբյուրը (մասնավորապես՝ բլոգի հոդվածը)
  • Տեղադրված նյութը հասանելի է անվճար, ու չի կիրառվում կոմերցիոն նպատակներով
  • Համանման տարածում. եթե նյութերը տեղադրել եք ձեզ մոտ, ապա դրանք ձեր մոտից էլ կարող են տարածվել այս պայմանների պահպանմամբ
Պայմանները խախտելն, իհարկե, ոչ մի վտանգով չի սպառնում, բայց բավականին անքաղաքավարի կլիներ: Ի վերջո, ես բլոգի վրա բավականին ժամանակ եմ ծախսում, դա անում եմ լրիվ անվարձահատույց ու միայն ձեզ համար:
Բլոգում երբեմն տեղադրվում են ոչ հեղինակային նյութեր՝ այլ աղբյուրներից: Սովորաբար, եթե սկլերոզն ինձ չի ուտում, աղբյուրը նշվում է: Եթե այստեղ տեսել եք ձեր նյութը սխալ կամ բացակայող հղումով, հաղորդագրություն թողեք ինձ, ու խնդիրը կշտկենք:
Ու մեկ էլ՝ խնդրում եմ բլոգի նյութերը չօգտագործել կրոնական, ազգային, սեռական կամ քաղաքական պրոպոգանդայի կամ դիսկրիմինացիայի նպատակներով: Անձամբ իմ ու բլոգի կողմնորոշումը հետևյալն է՝ քաղաքական ու կրոնական առումով նեյտրալ, ազգային, սեռական ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ՝ պաշտպանողական:

Մեկնաբանությունների մասին. բլոգում այլ մարդկանց կողմից կատարվող մեկնաբանությունների համար բլոգի հեղինակը պատասխանատվություն չի կրում: Մեկնաբանությունները, եթե չեն հանդիսանում ինտելեկտուալ սեփականություն կամ հեղինակային իրավունքի այլ սուբյեկտ, բլոգում դրանց կատարվելու պահից հասանելի են դառնում բլոգի համար ընդհանուր Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 լիցենզիայով:
Շնորհակալություն կարդալու համար, բարի ընթերցանություն:

Creative Commons Լիցենզիա
Հիմնված այս ստեղծագործության վրա, տես հետևյալ էլ. հղումը. songoffall.blogspot.com.
Սույն Լիցենզիայի շրջանակներից զատ թույլտվությունները հասանելի են հետևյալ հասցեով. http://songoffall.blogspot.com/p/blog-page_28.html.