Thursday, June 9, 2011

Neverwhere

Այսօր ավարտեցի Նիլ Գեյմանի «Neverwhere»-ը: Չնայած Աննա Կոմորինեցի հույժ սարսափելի թարգմանության, տպավորություններն ավելի, քան լավ են:
Նույնիսկ սերիալի նովելիզացիա լինելով, աշխատանքն արդեն իր մեջ պարունակում է հեղինակի ավելի ուշ ու բարդ գրական աշխատանքների արմատները. «Ամերիկյան աստվածները» կարդացած մարդիկ կհասկանան:
Հետո՝ Ժելյազնու ազդեցությունն է զգացվում))) ու զգացվում է հաճելի կերպով:
Այնպիսի տպավորություն է, որ վերջին քսան տարվա ֆիլմերի կեսից շատն իր կոնցեպցիաների ու հնարքների բավականին մեծ մասը փոխառել է հենց «Neverwhere»-ից:
Ինչի՞ մասին է գիրքը. լրիվ աննշան, թուլակամ մի մարդ, որի կյանքն ասես կանխորոշված է իր փոխարեն, ապրում է Լոնդոնում: Վերին Լոնդոնում, ինչպես պարզում է նա, երբ նրա կյանքը փոխվում է՝ Դուռ տարօրինակ անունով աղջկան հանդիպելուց հետո:
Պարզվում է, որ իրականության ճեղքերում կա մեկ այլ Լոնդոն՝ կոյուղիների, թափառական տոնավաճառների, իշխանների և լորդերի, որսորդների ու գազանների մի աշխարհ, որտեղ պայքարն ու թաքնվելը գոյապահպանման ձև են: Ստորին Լոնդոն:
Ի՞նչ սպասել գրքից. գոտիկա, բայց տարրերի տեսքով՝ հեղինակին չի հաջողվել ամբողջական գոտիկ վեպ գրել (կամ էլ պարզապես նպատակ չի ունեցել), քաղաքային ֆենտեզի, ֆոլկլյորային գերմռութ հերոսներ (առաջինից մինչև վերջինը), ինտելեկտուալ բարձր մակարդակի ու բավականին համոզիչ, ռեալիստական շարադրանք:
Խորհուրդս՝ կարդալ անպայման:
Լիլիթը խոստացել է սերիալն էլ բերել: Մնանք սպասելուց:

No comments:

Post a Comment