Երեկ ինչ-որ նացիստների հետ ֆեյսում բանավեճ եղավ (արիացիների ու ոչ արիացիների հարցն էին քննարկել, ոչ արիացիների նկատմամբ վիրավորական կոնտեքստով), հետո սկսեցին Վարպետյան ու Հերունի մեջբերել: Այլ կերպ ասաց, սովորական հայ նացիստական ոչ ադեկվատ: Արանքում հասցրեցին ազգությունս հարցնել ու Քարահունջի ու Սթոունհենջի կապի մասին հոդված դեմ տալ:
Եթե իրավիճակին ծանոթ չեք, ապա բացատրեմ. ինչ-որ Հայ Գիտնականներ (հավանաբար՝ Բրիտանացի Գիտնականների հետ համատեղ) փորձում են Սթոունհենջ ու Քարահունջ բառերի նմանության հաշվին ապացուցել, որ Սթոունհենջն ու Քարահունջը նույն մշակույթի արգասիքն են, ավելին՝ որ բրիտանացիները Բրիտանիա են եկել Հայաստանից:
Նախ՝ Սթոունհենջի վաղ շրջանի կառույցը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով: Ժամանակաշրջան, երբ հայերն ու հայկական որևէ գիտությանը հայտնի ազգային կամ պետական կազմավորում նույնիսկ չէին պլանավորվում:
Երկրորդ՝ Սթոունհենջի անունը: Stonehenge («Կախված քարեր») բառը բնավ կառույցի նախնական անվանումը չի, ավելին՝ այն ունի ակնհայտորեն գերմանիկ-սաքսոնական ծագում: Այսինքն, այն չի կարող լինել ավելի հին, քան մ.թ. 5-րդ դարն է՝ Բրիտանիայի սաքսոնական վերաբնակեցման սկիզբը:
Իսկ կառուցվածքի նմանության վրա դատելը նույնն է, ինչ հետևյալ իրավիճակը. ես փոքր ժամանակ ունեի չեխական գարշոկ, որը կլոր էր: Ես, կներեք արտահայտությանս համար, քաքում էի գարշոկիս մեջ: Իմ ընկեր Վարդանը նույնպես գարշոկ ուներ: Այն նույնպես կլոր էր: Վարդանը նույնպես քաքում էր իր գարշոկի մեջ: Վարդանի գարշոկն ամերիկյան էր: Հիմա դրա հիման վրա կարելի՞ է ենթադրել, որ ամերիկացիներն, այն էլ ամերիկյան հնդկացիները չեխերից են առաջացել:
Քարահունջի թեմայով, ցավոք, չեմ կարող այդքան տարածվել. մեր սիրելի նացիստներն այնքան հիմնավոր են բնական կարիքները հոգացել այդ թեմայի մեջ, որ շատ դժվար կլինի առանց մասնագիտական աջակցության վստահելի նյութ գտնել այդ թեմայով:
Քարահունջի թեմայով, ցավոք, չեմ կարող այդքան տարածվել. մեր սիրելի նացիստներն այնքան հիմնավոր են բնական կարիքները հոգացել այդ թեմայի մեջ, որ շատ դժվար կլինի առանց մասնագիտական աջակցության վստահելի նյութ գտնել այդ թեմայով:
No comments:
Post a Comment