Ու էլի տվյալներ ստուգելու մասին: Ժամանակ առ ժամանակ տարբեր բարեգործական կազմակերպություններ, ՀԿ-ներ ու քաղաքացիական նախաձեռնություններ զբաղվում են դրամահավաքով ծանր հիվանդ մարդկանց համար, որոնք ի վիճակի չեն վճարել դեղերի համար: Այդպիսի մի քանի ակցիայի ես ինքս էլ մասնակցել եմ, եթե հիշում եք:
Բայց որոշ մարդիկ, ինչպես էլ կարելի էր կանխատեսել, որոշեցին, որ դա փող աշխատելու լավ ձև է: Իհարկե, ինչպես կարելի է փող աշխատել քաղցկեղից մահացած երեխայի տվյալներն օգտագործելով, ես դժվարությամբ եմ պատկերացնում, բայց...
Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Ժողովուրդ, աշխարհը շատ չար տեղ է, որտեղ օգնության կարիք զգացող մարդը կարող է մահանալ ու ոչ ոք ուշադրություն էլ չի դարձնի: Ու պատկերացրեք, որ մի քանի մարդիկ փորձում են փոխել դա, աշխարհն ավելի լավ վայր դարձնել: Ու երբեմն դա հաջողվում է:
Իսկ ուրիշ մարդիկ, կներեք արտահայտությանս համար, քաքում են դրա մեջ, կոտրում մարդկանց հավատը՝ զուտ բողազն ու ջեբը լցնելու համար: Մահացած երեխայի անունով, ես ձեր...
No comments:
Post a Comment