Monday, November 21, 2011

Wikipedia-ից պեդոֆիլիա մեկ քայլ է. Անոնիմուս

Պեդոֆիլ հանրությանը. հիմնված Մեր՝ Անոնիմուսի հավաքած վկայությունների ու ապացույցների վրա, էլ տրոլլինգով զբաղվելու կարիք չունեք, մմմքե՞յ: Մենք արդեն գրանցել ենք ձեզ չնայած Tor-ի «անանունության առասպելի»: Մենք «դոմփել» ու «խակ ենք արել» Freedom Hosting-ն ու Lolita City-ն: Եթե ձեր անունները ձեր հիվանդ գործում կազմված են «Լոլիտա» ու «Պեդոարջ» բառերից, պեդոֆիլներին բանտում անվանում են «Բրիտնի» ու «ղզիկ»:
Մեջբերման ավարտ:
Եթե ձեզ ծանոթ չի այս ուղերձը, ապա հիշեցնեմ. այն թողարկել է Անոնիմուսն՝ իր «Operation Darknet» գործողության շրջանակներում:
Այժմ՝ նոր հաղորդագրություն մեր ընդհանուր ընկերներից:
Tor-ը ծրագիր է, որով մարդիկ կարող են պահպանել իրենց ազատ խոսքի իրավունքն ինչպես Չինաստանում ու Իրանում, այնպես էլ այլ երկրներում:

Բայց:
Նույնիսկ Wikipedia-ն հղվում է կայքերի, որոնք պարունակում են մանկական պոռնոգրաֆիա տարածող աղբյուրների հղումներ: Darknet-ը պարունակում է ցուցումներ, թե ինչպես անվտանգ պատրաստել մանկական պոռնոգրաֆիա, սպանել մարդկանց և այլն:
Մարդիկ, ովքեր կիրառում են ազատության գործիքը իրեց հիվանդ նպատակներով, մեր թշնամիներն են: Այն, ինչ անվտանգ էր, այլևս անվտանգ չի: Մենք հետևում ենք ձեզ: Ոչ ոք անպատիժ չի մնա:
Մենք Անոնիմուս ենք: Մենք Լեգիոն ենք: Մենք չենք ներում: Մենք չենք մոռանում: Սպասեք մեզ:
 Այնպես որ, սիրելի պեդոֆիլներ, Անոնիմուսը կգրանցի ձեր տվյալներն ու կհրատարակի, ու դուք չեք ազատվի ոստիկանությանը կաշառք տալով: Ձեր փոքրիկ հոբբին հայտնի կդառնա բոլորին:
Առաջարկում եմ սկսել կորցնել քունն ու վախենալ:
Մնացածին խնդրում եմ տարածել հաղորդագրությունը:

No comments:

Post a Comment