Տեղափոխեմ այստեղ ֆորումի մաստուրբացիայի մասին հոդվածը, որը մինչ այժմ հասանելի էր փակ մասսայի: Հասկանալի պատճառներով (18+ պարունակություն) բաց եմ թողնում «Մաստուրբացիայի տեխնիկան» բաժինը: Հայկական ստանդարտ քոփի-փեյստ չսպասեք:))) Զգուշացում. հոդվածը բացահայտորեն շոշափում է սեռական թեմաներ, պարունակում է նյարդերի վրա բացասական ազդող մեջբերումներ ու շատ երկար է: Եթե համարում եք, որ այս գործոնները կարող են ձեզ վիրավորել կամ վնասել, մի կարդացեք այն: Հոդվածում կիրառված պատկերները մաստուրբացիայի «բուժման» համար նախատեսված գործիքներ են:
Այս հոդվածում կքննարկեմ մաստուրբացիան: Որպեսզի չձանձրացնեմ ձեզ, գիտական-աստվածաբանական լեկցիան մաստուրբացիայի ու օնանիզմի տաբուի մասին կտեղափոխեմ վերջը: Ում հետաքրքիր չի՝ հնարավորություն կունենա չկարդալ:
Մաստուրբացիայի (ես նախընտրում եմ «մաստուրբացիա» տերմինն «օնանիզմին», թեկուզ այն պատճառով, որ վերջինս ունի քրիստոնեական ծագում ու հանդիսանում է սխալ մեկնաբանության արդյունք) մասին թեմա բացելու մտքին ես հանգա Հերման Ռոլեդերի «Die Masturbation» («Օնանիզմ» կամ «Մաստուրբացիա») գիրքը կարդալիս: Նախքան բուն գրքին ու նրա հեղինակի սեռական կոմպլեքսներին անդրադառնալը, փորձենք առավել առողջ ու սթափ կերպ սահմանել. թե ինչ է մաստուրբացիան, ինչպես նաև դիտարկենք այն անհատի ու հասարակության տեսանկյուններից:
«Մաստուրբացիան» բառացիորեն հայերեն թարգմանելիս նշանակում է ձեռնաշարժություն՝ ձեռքերի միջոցով սեռական օրգանների գրգռում: Նմանատիպ ակտը, անկախ նրանից, ավարտվում է օրգազմով, թե ոչ, մտնում է մաստուրբացիայի սահմանման տակ: Առավել նեղ իմաստով մաստուրբացիան ձեռքերի կամ առարկաների միջոցով սեռական օրգանների գրգռումն է՝ հաջորդող օրգազմով:
Մաստուրբացիայի տված օգուտի ու վնասի մասին խոսելիս սկսենք նրանից, որ տարբեր է մաստուրբացիայի ազդեցությունը մտավոր ու էմոցիոնալ զարգացման տարբեր մակարդակներում, ինչպես նաև տարբեր հոգեբանական վիճակներում գտնվող մարդկանց համար: Եթե նորմալ մարդու համար մաստուրբացիան կարող է հանդիսանալ սեռահարաբերությունների կարճաժամկետ փոխարինող ու խիստ բարերար ազդեցություն ունենալ, սատիրիազիսի/նիմֆոմանիական պաթոլոգիայով տառապող մարդուն այն կարող է հասցնել հյուծման: Ցանկացած դեպքում, օրգաստիկ զգացողությունը պատկանում է ուժեղ էմոցիոնալ զգացողությունների թվին ու կարող է վնասել էմոցիոնալ հավասարակշռության պաթոլոգիկ խանգարումներ ունեցող մարդկանց: Որպես հաճելի, վերականգնվող, հեշտ հասանելի զգացողություն, մաստուրբացիոն օրգազմը կարող է կախվածության բերել թուլակամ, հիպերինտրովերտ, ուժեղ ամաչկոտությամբ ու սեքսուալ դեպրիվիացիայով տառապող մարդկանց մոտ: Այս հիվանդագին երևույթներից ոչ մեկը չունեցող մարդկանց համար մաստուրբացիան լրիվ անվտանգ է:
Մաստուրբացիայի առավել հակված են սենսորալ (զգայական) դեպրիվիացիայի մեջ գտնվող մարդիկ. այն, գումարվելով սեփական մարմինը, դեմքը շոշափելուն, եղունգներ կրծելուն, վերքերը փորփրելուն՝ երևույթների, ինչպիսիք արտահայտվում են սենսորալ դեպրիվիացիայի ժամանակ, մասամբ փոխհատուցում է ֆիզիկական շփման պակասը: Սեփական անձի ու բազմաթիվ ծանոթների փորձի հիման վրա որոշակի համոզվածությամբ կարելի է ասել, որ ֆիզիկական շփման քանակի ավելացումը բերում է մաստուրբացիայի կարիքի անկման:
Պակաս կարևոր չի մաստուրբացիայի ժամանակ հիգիենայի կանոնների պահպանումը. մատներն ու օբյեկտները, որոնց միջոցով այն իրականացվում է, պետք է գոնե լվացված լինեն, որպեսզի դրանց միջոցով բորբոքումներ ու վարակներ չփոխանցվեն սեռական օրգանների առավել բաց մասերին: Սա առավել կարևոր է իգական սեռի ներկայաացուցիչների համար, որոնց սեռական օրգանների լորձաթաղանթն ու արգանդի վզիկը շատ զգայուն ու խոցելի են այդ տեսանկյունից:
Կարծում եմ, գոնե այստեղ կարիք չկա ապացուցել, որ սեռական հակումն ինչպես կենդանիների, այնպես էլ մարդու լրիվ բնական կարիք է, որը բավարարում է պահանջում: Բայց մարդը, ի տարբերություն կենդանիների, ունի զուգընկերոջ գիտակցական ընտրության խնդիր: Երբ հարմար զուգընկեր չկա, «չեղածից լավ» տարբերակից խուսափելու համար (ինչը հոգեբանական տեսանկյունից շատ ավելի նախընտրելի է. «չեղածից լավ» հակառակ սեռի ներկայացուցիչը, որի նկատմամբ սեռական ակտը ոչ թե սեռական հակման, այլ կարիք բավարարելու բնույթ է կրում, սեքսի նկատմամբ անտիպատիայի ու սեքսուալ բնույթի այլ նևրոզների կարող է բերել) մաստուրբացիան լավ միջոց է: Ժամանակակից բժշկական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մաստուրբացիան ստրեսի դեմ լավ միջոց է, նամանավանդ կանանց համար:
Մաստուրբացիան շատ լավ է սեփական սեքսուալությունը գիտակցելու և ուսումնասիրելու հարցում. այս առումով այն շատ է օգնում մարդկանց սեռական հասունացման տարիքում ու սեռական կյանքի սկզբնական շրջանում: Ի վերջո, դժվար է գտնել քո մարմինն ու նրա սեքսուալությունն ուսումնասիրելու հարցում ավելի էնտուզիաստիկ ու վստահելի զուգընկեր, քան դու ինքդ ես:
Սեռական ֆունկցիայի կայունացումից հետո, երբ երկարատև պահքը կարող է այն խախտել ու բերել սեռական թուլության, հաճախ փրկում է մաստուրբացիան:
2009 թվականին Անգլիայի կառավարությունը որոշել է միանալ Հոլանդիայի կառավարության որոշմանն ու դեռահասներին պրոպոգանդել օրեկան գոնե մի անգամ զբաղվել մաստուրբացիայով. ըստ նրանց, դա կպակասեցնի դեռահասների շրջանում հղիության ու սեռական հիվանդությունների դեպքերի քանակը: Ըստ իս, դա մի փոքր սխալ մոտեցում է՝ շատ ավելի ճիշտ կլիներ իջեցնել պահպանակների անասելի թանկ գները:
Ինչևէ, տարբեր կրոնական խմբերի մեջ, ինչպես նաև երրորդ աշխարհի երկրներում մաստուրբացիան, նամանավանդ կանացի տարբերակը, դեռևս համարվում է բավականին դատապարտելի երևույթ, ու շրջանառում են այնպիսի արխաիկ գրքեր, ինչպիսին է Հերման Ռոլեդերի վերոհիշյալ աշխատանքը:
Օնանիզմի տաբուի մասին
Մաստուրբացիայի տաբուն հասարակական կոմպլեքսների տեսանկյունից առավել հիշեցնում է քաղցկեղային ուռուցք. այն ճյուղավորված է, պոլիմորֆիկ, ուղեկցվում է մի փունջ պատոլոգիկ սկզբնապատճառներով ու հետևանքներով: Հետաքրքիր է տաբուի հիմնավորումը. եթե երեխաներին վախեցնում են մաստուրբացիայի այնպիսի հետևանքներով, ինչպիսիք են կուրացումն ու ձեռքերի ափերի մեջ մազեր աճելը:
Մաստուրբացիան ու օնանիզմը թեև հաճախ նույնացվում են, բայց իրականում բավականին տարբեր երևույթներ են. եթե «մաստուրբացիա» բառը, ծագելով «մանուս»՝ «ձեռք» բառից, նշանակում է «ձեռնաշարժություն»՝ սեռական օրգանների գրգռում ձեռքերի կամ մատների միջոցով, ապա օնանիզմն ի սկզբանե ավելի լայն հասկացություն էր. ցանկացած «հակաբնական» սեռական ակտ (ոչ վագինալ սեռական ակտ կամ վագինալ սեռական ակտ, որը չի ավարտվում սերմնաժայթքումով կնոջ ներսում) մտցվում էր օնանիզմի սահմանման տակ՝ մասնավորապես, պահպանակների կիրառումը կամ «դրսում պրծնելն» էլ էին օնանիզմի դեպք (վերջին դեպքն էլ հենց հանդիսացել է հիմք «օնանյան մեղք» ու «օնանիզմ» հասկացությունների ծագման համար):
Ֆրեյդի ու պսիխոանալիզի նրա հիմնադրած դպրոցի, հասարակական էվոլյուցիայի ու այլ գործոնների ազդեցության տակ «օնանիզմ» անվան տակ հայտնի «այլասերվածությունների» ու «պաթոլոգիաների» խումբը գիտական տեսանկյունից լուծարվեց, նրա փոխարեն հայտնվեցին հասկացություններ, ինչպիսիք են կոնտրացեպցիան, օրալ սեքսը, և այլն: Ինչևէ, «օնանի մեղքի» տաբուն շարունակեց կենսունակ մնալ տարբեր կրոնական խմբերում, ինչպիսիք են հուդայականությունը, քրիստոնեական եկեղեցին ու նրա տարբեր աղանդները, թեոսոֆական կազմակերպությունը, տոլստոյականները, և այլն (որոշ «օնանոֆոբներ» նույնիսկ միաժամանակ տառապում են այս պաթոլոգիաներից մի քանիսով):
Ապացուցել վերոհիշյալ ուղղությունների հետևորդներին իրենց մոլորման խորությունը կնշանակի բանավեճի մեջ ներքաշել մարդկանց, ում վրա տրամաբանական փաստարկներն ավելի թույլ են ազդում, քան իմ վրա՝ անհիմն վիրավորանքները: Պատճառը բնավ նրանց մտավոր ունակությունները չեն. նույն թեոսոֆների մեջ ես հանդիպել եմ տարբեր մտավոր ունակությունների մարդկանց, ինչը կարելի է ասել նաև քրիստոնյաների ու հուդայականների մասին: Իրական պատճառը կայանում է նրանում, որ այդ կրոնական հիմքերն այդ տաբուն պարունակում են իրենց գրավոր, բանավոր կամ ինտուիտիվ դոգմայի մեջ:
Դոգմաներից առավել ազատ մարդկանց համար ասեմ, որ օնանիզմի տաբուն իր բոլոր արտահայտումներում էլ հանդիսանում է հուդայական հավատալիքների ժառանգություն. համաձայն դրանց,
- սեռական ակտը, ինչպես գրեթե ցանկացած զգայական հաճույք, մեղք էր
- սեռական ակտը, կրոնական մակարդակի վրա «ստորադաս» ու «անմաքուր» կնոջ հետ կապված լինելով, հեռացնում էր մարդուն սաբաովթ-յահվե-տետրագրամատոն-բլաբլաբլա աստծուց
- բուն Օնանի մեղքը, նշված հին կտակարանում ու Տորայում
- եթե տղամարդու սերմնահեղուկը կնոջ արգանդ չի ընկնում, գալիս է սուկկուբուս-դեմոնը, գողանում սերմը, ինչից հետո ինկուբուս-դեմոնը գիշերով այցելում է ինչ-որ կնոջ, բեղմնավորում է նրան այդ սերմնահեղուկով, ու դրա հետևանքով ծնված երեխաները դիվային հատկանիշներ են ունենում
Ժամանակակից քրիստոնեությունը ժառանգել է հուդայականության սեռական տաբուների առյուծի բաժինը, ինչը չի կարելի ասել վաղ քրիստոնեական-գնոստիկ աղանդների մասին. եթե նիկողայոսականները կնոջը պիղծ էին համարում ու որպես միակ աստվածահաճո սեռական կապն էին ընդունում հոմոսեքսուալը, ապա այլ ուղղությունները ամենաբազմազան տեսանկյուներ ունեին սեռական հարցի շուրջ. ըստ որոշ ենթադրությունների, շատ ուղղություններում հաղորդությունն ընդունվում էր քուրմ-հովվի առնանդամից՝ սպերմայի տեսքով, որոշ աղանդներ համարում էին, որ կինը ստեղծվել է տղամարդու վայելքի համար ու հանդիսանում է ընդհանուր սեփականություն: Ի հակադրում այս ուղղությունների, կային սեռերի հավասարություն քարոզող աղանդներ, որոնց թվին էր պատկանում, ըստ ավետարանչական վկայությունների, նազովրեցիների աղանդի այն ճյուղը, որի առաջնորդն էր ռաբբի Իեշուան (քրիստոնեական ավանդության մեջ՝ Հիսուս Քրիստոսը):
Մնացած, հուդայականության հետ կապ չունեցող մշակույթներում սեռական արգելքները կրում են պերիոդիկ (ինչպես բրահմաչարիան հինդուիզմում), մոնոգամիկ (ամուսնական անհավատարմության տաբուն տարբեր մշակույթներում), հասարակական/էթնիկ (տարբեր «կաստային» կամ էթնիկ խմբերի ներկայացուցիչների միջև սեռահարաբերությունների ու խառնամուսնությունների տաբուն) բնույթ:
Ինչ վերաբերում է Ռոլեդերին ու նրա գրքին, հեղինակն ակնհայտորեն աննորմալ է ու պաթոլոգիաներ ունի: Եթե ինչ-որ մեկը պատրաստվում է ասել, որ գիրքը հնացած է ու ակտուալությունը կորցրած, դրան կպատասխանեմ, որ այն շարունակում է թարգմանվել, տարածվել, ընթերցվել ու մեջբերվել որպես մասնագիտական կարծիք: Բացի դրանից, դեռ ապրում է նույն ժամանակաշրջանում ծնունդ առած կարծիքը, թե Ֆրեյդն աննորմալ է:
Կփորձեմ գիրքը հերքել առանց դիմելու ժամանակակից որևէ ուսումնասիրությունների օգնությանը՝ ցույց տալով, որ դա կարելի էր անել թեկուզ դրա գրման հաջորդ օրը:
Գրքում նյութի մատուցման ձևի հետևանքով կասկած է հարուցում նաև նրա մասնագիտական կոմպետենտությունը. օրինակի համար, բժշկական հարցի շուրջ իր տեսանկյունը հիմնավորելիս նա մեջբերում է գրողների ու փիլիսոփաների կարծիքը, ինչպիսիք են Շոպենհաուերն ու Վոլտերը: Չնայած իրենց բնագավառում ունեցած հեղինակությանը, չեմ կարծում, որ այս մարդիկ կոմպետենտ կարծիք կարող են հայտնել սեքսոպատոլոգիայի ու սեքսոպսիխոլոգիայի բնագավառներում:
Որպես օրինակ նա բերում է մի ուսուցչի պատմություն.
Фурнье рассказывает о таком случае умственного онанизма: один из учителей школы замечал у себя непроизвольное семяизвержение всякий раз когда он видел, как пороли учеников, главным образом, в момент когда они спускали брюки. Эти явления принимали у него все более острый характер, а под конец он заболел непроизвольным извержением семени при виде случайных картин, напоминающих ему те или иные моменты.
Ցանկացած լուրջ հոգեբան կասի, որ սա ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ «հոգեբանական օնանիզմի» օրինակ, ինչպես այն ներկայացնում է հեղինակը: Նույն կերպ էլ հոգեբանական օնանիզմի օրինակ չի երազախաբության երևույթը, քանի որ օնանիզմը ենթադրում է սեռական օրգանների կամ երևակայության գիտակից գրգռում: Ուսուցիչը ոչ մի կերպ չի փորձում իր մեջ արթնացնել սեռական ակտի պատկերներ: Անձամբ իմ կարծիքով, գործ ունենք ֆետիշիզմի պաթոլոգիկ դեպքի հետ. ուսուցիչն ամենայն հավանականությամբ զարգացման անալ շրջանում նմանատիպ ծեծի է ենթարկվել: Այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Զիգմունդ Ֆրեյդի «Երեխային ծեծում են. սեռական այլասերումների ծագման հարցի վերաբերյալ» («'Ребенка бьют' - к вопросу о происхождении сексуальных извращений») աշխատանքում:
«Инструментальный онанизм» գլուխը խորհուրդ չեմ տալիս կարդալ նյարդերից թույլ մարդկանց: Հեղինակը մեծագույն հաճույք է ստանում մեզ պատմելիս, թե ինչ տարօրինալ օբյեկտներ են տղամարդիկ մտցրել միզուղու մեջ՝ նրա լորձաթաղանթը գրգռելու համար, ու ինչպիսի դաժան ու ցավալի մահի է դա բերել: Որպեսզի գրածս պաթետիկ չափազանցություն չթվա, փոքրիկ մեջբերում կատարեմ բուն գրքից.
В канале мужского органа находили ручки, вязальные иглы, колосья, карандаши, катетры, зубочистки, у детей мужского пола-горошинки, бобы. Все это вводилось в половой орган с целью раздражения и мастурбации. И нередки были случаи, когда извлечь обратно инородное тело мастурбирующему не удавалось. Тогда они прибегали к вспомогательным инструментам и только глубже проталкивали попавшие в половой орган предметы, отчего получалось пробуравливание мочевого пузыря, воспаление прямой кишки и-смерть, тяжелая мучительная смерть.
Գրքում հեղինակը սրանից հետո անցնում է մասնավոր դեպքերի մանրակրկիտ նկարագրության, որով նպատակ ունի ազդել կարդացողների սեռական ֆոբիաների ու կոմպլեքսների վրա:
Անձամբ իմ կարծիքով, ոչ մի հոգեպես առողջ մարդ իր սեռական օրգանի մեջ նմանատիպ իրեր չի մտցնի: Մեկ էլ, չեմ պատկերացնում, թե ինչպես է տղա երեխայի միզուղու մեջ սիսեռահատիկ կամ լոբի տեղավորվել: Բայց փորձել չեմ պատրաստվում:
Հունական ֆալլոսներն անգրագիտաբար անվանելով պենիս, նա հույների ու հռոմեացիների մասին արտահայտվում է այնպես, ինչպես կարտահայտվեր, ասենք, պապուասների մասին.
У римлян и греков мы встречаем различные инструменты, которые у них назывались penis (половой мужской член), представляющие различных размеров мужские половые органы в процессе эрекции (возбуждения). Все эти приспособления изготовлялись из различных материалов, даже золота, и были всевозможных размеров. Женщины носили их, как украшение, а мужчины дарили их женщинам, как художественные произведения, так что среди некоторых племен этот низменный подарок принимал характер особого культа.
Հետաքրքիր է, արդյո՞ք գիտակցում էր Հերման Ռոլեդերը, թե ինչքան ավելի առաջադեմ ու զարգացած էր «այդ ցեղերի» հասարակությունն իր նախաֆաշիստական ու հետքրիստոնեական հայրենիքի համեմատ:
Օնանիզմի ներքին պատճառները թվարկելիս նա ինքն իրեն գերազանցում է.
- Չափազանց կենդանի խառնվածք
- Սեռական բնազդների հիվանդագին բարձրացում
- Այլասերված սեռական հակում
- Վաղաժամկետ զարգացում
- Հիվանդություններ, այլանդակ երևույթներ, և այլն
- Ժառանգականություն
- Անփությություն, ծուլություն, անպատասխանատվություն
- Ցածր կամք ու բարոյականություն
Որպեսզի ցրեմ ընդհանուր տպավորությունը, թե այդ ժամանակվա բոլոր բժիշկներն աննորմալ ֆաշիստ դեգեներատներ էին, նշեմ, որ հեղինակը դրանից առաջ մեջբերում է ոմն պրոֆեսսոր Դեսլյանդի շատ ավելի հանդուրժողական նշումն օնանիզմի առաջացման պատճառների մասին.
Проф. Деслянд различает 3 фактора разновидностей онанизма:
- Онанизм, который возникает без всякого побуждающего к этому повода, т.-е., когда сама природа приводит к этому акту.
- Онанизм, вызываемый посторонним влиянием
- Онанизм, который возникает у целого ряда лиц, вследствие отсутствия необходимых для естественного совокупления возможностей.
Ինչևէ, Ռոլեդերն այս թվարկումն անվանում է «անբավարար»:
Մարդկային խառնվածքների տիպերը նշելիս Ռոլեդերն ասում է.
Я различаю четыре вида их:
Холерический-темперамент, реагирующий чрезвычайно повышенно выявлением страсти, гнева, прорыва из нутра и горячечности. Сангвинический-темперамент видоизменяющийся, колеблющийся, но, безусловно, веселый, игривый. Меланхолический-темперамент мрачный, придавленный, располагающий к одиночеству. Флегматичный-темперамент вялый, овеянный холодком, сдержанный хладнокровием.
Ցավոք, պետք է հիասթափեցնեմ լուսահոգի Հերմանին՝ խառնվածքային այդ տիպերը տարբերակել է ոչ թե նա, այլ ք.ա. երկրորդ դարում ապրած հույն բժիշկ Գալենը: Նույն հույներից մեկը, որոնց նա բերել է որպես հետամնացության ու այլասերվածության օրինակ հանդիսացող «ցեղեր»:
Հետագա զառանցաբանությունների վրա շատ չկենտրոնանանք ու անցնենք առաջ՝ դրանք մոտավորապես այս մակարդակի են (մեջբերում եմ գրքից).
Аристотель считал, что особенно плодовитыми и страстными являются животные, лишенные яичек.
Հեղինակն ամբողջ գրքի ընթացքում պնդում է, որ օնանիզմը բերում է մտավոր ունակությունների անկման (դրա համար բերելով այնպիսի ծիծաղաշարժ փաստարկներ, ինչպիսին է «օնանիզմի ժամանակ երևակայության ու նյարդային համակարգի լարումը»), ինչից հետո գրում է հետևյալ տողերը.
Люди, занятые тяжелым физическим трудом, как-то: грузчики, люди от сохи, и пр. не подвержены частой половой возбудимости. Напротив, лица, занятые исключительно умственным трудом, ведущие неподвижный образ жизни, возбуждаются легче. К ним относятся: научные работники, письмоводители, торговцы и пр.
Հետո արտահայտված շատ մտքեր իմ մոտ ամրապնդեցին Ռոլեդերի մտավոր թերարժեքության մասին իմ տպավորությունը («արդյո՞ք պատերազմական գործողություններն իջեցնում են օնանիզմի մակարդակը» թեմայով).
Но серьезно нельзя, конечно, рекомендовать войну в качестве средства против онанизма; из наблюдений можно вывести, что во время маневров половое влечение не совсем понижается.
Փաստորեն, եթե ռազմական գործողություններն իջեցնեին զինվորների հակումն օնանիզմի նկատմամբ, բարի բժիշկը պատերազմն իր դեղատոմսերում կնշեր որպես դեղ, որովհետև «այն ավելի լավ է, քան օնանիզմը»:
Հերման Ռոլեդերն օնանիզմի պատճառների թվում իրար կողքի նշում է էրոտիկ գրականության ընթերցումն ու... բալետը:
Воля должна несомненно господствовать над страстью. Разум должен руководить желаниями, стремлениями и волей.
Ja ja, Deutschland uber alles!!! Sieg heil!!!
Ռոլեդերը չափազանց հաճախ է մոռանում, որ իր գրածն ընդամենը բժշկական գրականություն է, ոչ թե «Mein Kampf», որում պետք է ընթերցողին սովորացնել, թե ինչ «բարձր սկզբունքներով» պետք է առաջնորդվի «երիտասարդ Գերմանիան»:
Ինչևէ, սա ավելի շատ կարելի է բացատրել նրանով, որ նա փորձում է համոզիչ բժշկական փաստերի պակասը լրացնել այդ ժամանակաշրջանում ընդունված գաղափարներին դիմելու միջոցով ընթերցողների մեջ համախոհության զգացողություն ծնելով: Դե, թող շարունակի ծնել, ծնելը նրան սազում է: Երբևէ կենթադրեի՞ք, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը կարող են այլասերման ու հոգեբանական դեգրադացիայի հիմք դառնալ.
Меня убедила Берлинская художественная выставка 1895 г. в деморализующем влиянии некоторых картин на нашу молодежь. Так напр., полотно „Искушение Антония“, где изображена совершенно голая женщина, обвивающая руками и ногами Антония, собирало огромную толпу зрителей. Таким же успехом пользовалась картина, изображающая течение горного ручья, окруженного двадцатью голыми женскими телами. Толпу поклонников имела картина Лятора, изображающая еврейку в момент, когда она собирается войти в ванну („Купающаяся Сарра“). Целый ряд других изображений: двух голых сатиров, голую кокетливую женщину с пышной грудью, коленопреклоненную перед амуром,-все эти картины и изображения делали свое дело и вовлекали юношей в пьянеющий круговорот сладострастия.
Հաջորդում է հեղինակի սեռական կոմպլեքսների անհերքելի ապացույց.
Я был свидетелем, как в зоологическом саду вывели перед публикой льва и львицу с целью совокупления на глазах у публики, а юные зрители с наслаждением следили за этой мерзкой сценой.
Որպեսզի շատ չմանրանանք ու շատ ժամանակ չծախսենք գրքի այս մասի վրա, անցնենք մի փոքր առաջ՝ օնանիզմի բուժման մեթոդներին: Նախ մեջբերենք բուժման մեթոդների բժշկի բերած թվարկումը.
Лечение мы должны разделить на следующие моменты:
- Общее лечение онанизма.
- Физические пороки, как следствие онанизма.
- Половое извращение, как результат онанизма.
- Онанизм и внушение.
- Лечение лекарствами.
- Инструментальное лечение.
- Хирургическое лечение.
- Брак.
- Половая жизнь вне брака и нормальное половое возбуждение, как мера борьбы с онанизмом.
- Лечение онанизма в специальных лечебницах.
Եթե մարդուն զոռով ամուսնացնելն օնանիզմի նպատակով բավականաչափ անհեթեթ ու հրեշավոր չեք համարում, անցնենք ընդգծված կետերին, սկսելով գործիքային բուժումից.
Я придерживаюсь мнения проф. Фурнье, который рекомендует для подобных случаев металлическую пластинку, медную или жестяную, накладываемую на половые органы и прикрепляемую вокруг бедер так, что прикосновение руками к половым органам становится невозможным.
Весьма остроумный аппарат придумал Лафонд, который изобрел инструмент, легко одеваемый вокруг половых органов, делающий возможным только мочеиспускание и категорически мешающий касанию руками пола. Свой инструмент Лафонд назвал поясом против онанизма. Аппарат этот или, как мы его назовем, бандаж состоит из хлопчато-бумажной массы, прикрепленной к помочам, совершенно закрытый, напоминающий собою купальные штаны. Бандаж состоит из резиновых полос и, таким образом, он не затрудняет телодвижений. В области половых органов находится металлический щит соответствующей формы. Для девочек он делается продолговато-треугольным, для мальчиков конусообразным, способным вместить половой член и яички, в определенном же месте оставляется отверстие для мочеиспускания. Бандаж приготовляется так, что он на половой орган не давит и не затрудняет никаких движений и функций.
Մարդն, ով պնդում է, որ սպորտային դասընթացների ժամանակ ճոպանի ու սեռական օրգանները շփումը մղում է մարդկանց օնանիզմի, չի՞ գիտակցում որ իրենց «բանդաժի» նման օտարածին մարմնի հետ անընդհատ շփումը նմանատիպ արդյունք կտա:
Фьюрбингер рекомендует в отношении детей школьного и дошкольного возраста применять так называемые клетки небольших размеров, легко запираемые, ключ же должен храниться у родителей. Некоторые онанисты, страдающие семятечением, одевают на половой член так называемые поллюционные кольца. Форма кольца мешает эрекциям во сне, так как язычок кольца толкает половой орган, мешая ему прийти в возбужденное состояние, и если все-таки наступает напряжение, то острые зубцы колец врезаются в член и пациент просыпается.
Լավ բուժում է, խոսք չունեմ:
Հետո բժիշկն ընկնում է հեքիաթների գիրկը.
Семилетняя девочка, здоровье которой с каждым днем все ухудшалось, была застигнута родителями в момент, когда она мастурбировала. Родители тут же заказали девочке аппарат, весьма удачно приноровленный к ее органу. Здоровье ребенка стало быстро восстанавливаться и вдруг резкое ухудшение заставило родителей прибегнуть к помощи врача. Оказалось, что ребенок с поразительной ловкостью проник через аппарат и продолжал мастурбировать… пером.
Եթե ինչ-որ մեկը գիտի գոնե մի հավաստի դեպք, երբ օնանիզմը հանդիսացել է առողջության վատթարացման անմիջական պատճառ, թող ուղղի ինձ:
Плохо пригнанные инструменты могут раздражающе действовать на половые органы, побуждая их к онанизму.
Վերջապես հասկացավ, բրավո:
Իսկ հիմա իմ հերթն է ձեզ վախեցնելու. ահա թե բուժման ինչ մեթոդներ է կիրառել բարի ու հոգատար բժիշկ Հերման Ռոլեդերը.
Из других видов инструментального лечения упомяну еще о зондировании мочевого канала прямым и изогнутым металлическими зондами №№ 18 и 30. Я много раз применял, вводя подряд второй и третий зонды, а также №№ 22, 23, 26, расширяя мочевой канал мужского члена постепенно и последовательно, при чем я достигал следующих результатов: расширяя канал, я вводил туда струю охлаждающей воды, остужая слизистую оболочку и окружающие части.
Եթե ներվերից թույլ եք, հաջորդ մեջբերումը մի կարդացեք՝ այն վիրաբուժական միջամտության մասին է.
Там, где никакие средства не помогают и дикая половая страсть совершенно захлестывает сознание и разум человека, приходится прибегать к хирургическому способу лечения. Медицина не должна останавливаться даже перед инфибуляцией мужского органа, или вырезании клитора у лиц женского пола. Для лечения онанизма медицина прибегала и к тем, и другим способам.
Фурнье утверждает, что инфибуляция является единственным и радикальнейшим средством в борьбе с онанизмом. В кратких словах он дает следующее описание настоящей операции: крайнюю плоть необходимо оттянуть по возможности вперед, прокалывая с обеих сторон иглой; швы накладываются на эти части и оставляются до полного зарубцевания отверстий, которые должны приобресть твердость и уплотненность. Первоначальные швы упраздняются и их заменяют серебряными. Если принять во внимание, что эрекция наступает у мужчин исключительно, вследствие раздражения крайней плоти, то мы поймем, что данная операция нарушает возможность получения эрекции полового члена, ибо раз крайняя плоть отделена от головки члена, то эрекция возникнуть не может. Манипуляции же для искусственного повышения половой похоти в данном случае становятся для пациента совершенно невыносимыми.
Проф. Браун приходит к таким заключениям: „в случае хронического онанизма у девушек и у женщин, при сильно развитом онанизме, приступают к ампутации клитора и малых срамных губ, если обычные методы лечения не помогают“.Этот взгляд я считаю наиболее правильным.
Հիմա՝ բուժման վայրերի մասին.
Приводя бесконечный ряд мнений больших авторитетов, мы пришли к выводу, что онанистов надо посылать в лечебницы, но не в какие-либо другие заведения.Взрослым мы рекомендуем лечебные заведения для нервных или душевных больных (пусть последнее не пугает их), с чистым здоровым воздухом, богатыми лесами и прекрасной природой.Детям мы рекомендуем заведения воспитательного характера, с установленным строгим режимом.
Ինչ ասեմ, կարծում եմ՝ «մեջտեղից ճղեցի» գերմանացի հոգեկան հիվանդի գրած գիրքը (նման բժիշկների պայմաններում տարօրինակ չի, որ հենց գերմանիայում են ծնվել կինոպոռնոգրաֆիան, հիտլերական կարգերն ու Կարտմանի մայրիկի մասնակցությամբ կոպրոֆիլական տեսաժապավենը): Ցավոք, կգտնվեն մարդիկ, ովքեր այն կարդալով՝ կտոգորվեն բժշկի գաղափարներով. ամեն ինչ կարող է պատահել, Ակումբում մի օրիորդ Տաքսիլ կարդալու շնորհիվ քրիստոնյա էր դարձել: Եթե նման դեպքերը մեր խնդիրը չեն, ապա նրանց գոյության ու գաղափարական հիմքի մասին տեղեկություն ունենալն օգտակար կլինի բոլորիս:
Ու մեկ էլ, ոչ միշտ լուրջ ընդունեք այն, ինչ մարդիկ ասում են դեմքի լուրջ ու համոզված արտահայտությամբ: Նամանավանդ դոգմաներն ու տաբուները:
Առողջ եղեք՝
Ձեր ծծաշատ բլոգգեր:
No comments:
Post a Comment