Monday, October 3, 2011

Նյուէյջոլոգիա, մաս չորրորդ. տելեգոնիա

(նախորդ մասն՝ այստեղ)

Տելեգոնիայի մասին ես գրել եմ դեռ Twisted Perception-ում, ու ավելացնելու բան առանձնապես չունեմ, այնպես որ՝ ի մի կբերեմ արդեն գրվածը:

Ի՞նչ է տելեգոնիան
Տելեգոնիայի մասին ամենալայն շրջանառություն ստացած ռուսալեզու նյութը, եթե դատենք ինտերնետով փնտրելու արդյունքներից, ոմն Շամիլ Գարեևի The Epoch Times Украина-ի «ГЕНЫ: ЯВЛЕНИЕ ПЕРВОГО САМЦА, 23-10-2008» հոդվածն է:
Հոդվածն իր չեմ մեջբերի, միայն կանդրադառնակ հատընտիր կետերի: Հոդվածը լավ տեղին քֆրտված ու մեկնաբանված է elusaveng-ի բլոգում, որտեղից կփոխառեմ որոշ դրույթներ: Օրինակ, հոդվածում մեջբերված նկարն իր մակագրությամբ.
«Տելեգոնիայի պատկերավոր օրինակ օրինակ: Նկարը վերցված է sergey-lapshin.livejournal.com կայքից»:
elusaveng-ը նշում է.
(На блог, с которого автор взял эту картинку, с его-то ФИО лучше бы не соваться: поцреот и руссофашист С.Лапшин с ходу начистит ему лицо северокавказской национальности. Но Шамиль не побрезговал, взял и рисунок, и часть текста из процитированного там «Введения в христианскую расологию», по которой он есть чурка и хачик, а также из статьи с сайта Русского Общенационального Союза – зиг хайль ему во все места.)
Եթե այսքանը ձեզ դեռ բավական չի հասկանալու համար, որ հոդվածն «օդ» է, ես կանցնեմ բուն հոդվածին.
...Մի պահ էլ տեղի ունի, որի վրա, հնարավոր է, նույնպես արժի ոչ պակաս ուշադրություն դարձնել: Դա տելեգոնիան է՝ նախորդ արուի ազդեցության արտահայտումն ամբողջ հաջորդող սերնդի ժառանգական հատկանիշների վրա: Այդ ազդեցությունը կայանում է նախորդ արուի սպերմատոզոիդների գեներով սաղմնային էպիթելի բջիջների վերափոխումը: Երևույթը հատուկ է բոլոր օրգանիզմներին, որոնք բազմանում են սեռական ճանապարհով:
Նշեմ, որ թարգմանությունս գրեթե բառացի է, չեմ փորձել որևէ կերպ փոխել տեքստը, որ հարմարեցնեմ իմ նպատակներին:
Հեղինակը (որն, ինչպես կերևա հետագա տեքստից, ընդհանրապես պատկերացում չունի ժառանգականության մեխանիզմից) փորձում է «սպերմատոզոիդ», «սաղմնային էպիթել», «գեն» բառերով գիտականակերպ կոնտեքստ ստեղծել իր հոդվածի համար: Համարձակվեմ «չբռնվել» նրա կեռիկի վրա ու հենց սկզբից էլ մի քանի հարցադրումներ թույլ տամ ինձ. նախ, ինչպե՞ս է պահպանվում նախորդ արուի սպերման, որտե՞ղ: Եթե ենթադրենք, որ տելեգոնիայի երևույթը գոյություն ունի, ապա պետք է տեղի ունենա արուի սպերմայի կամ գենոֆոնդի պահպանում էգի օրգանիզմում: Որոշ կենդանի արարածների, օրինակ՝ մրջյունների մոտ, էգը կոնսերվացնում է արուի սպերման ու մի քանի սերունդ երեխաներ է ունենում: Մարդկանց ու այլ կաթնասունների մոտ սպերմայի կոնսերվացիայի մեխանիզմ չկա ոչ արգանդում, ոչ էլ ձվարաններում կամ մեկ այլ տեղ: Իսկ արգանդի լորձաթաղանթը մենստրուացիաների ժամանակ արտազատվում է... նախորդ ձվաբջիջից և այլ բաներից ազատվելու համար: Այլ կերպ ասած, եթե արուի սպերման, ձվաբջիջը չբեղմնավորելով հանդերձ, մնացել է արգանդի պատերի վրա, ամսականներից հետո այն իսպառ մաքրվում է: Փաստորեն, այս տարբերակը ֆիզիկապես բացառվում է:
Մյուս դեպքը, որ կարելի է դիտարկել, այն է, որ էգը, ընդունելով արուի սպերման, փոխում է սեփական գենոֆոնդը, վերցնելով արուի գեները, ավելի աբսուրդ է: Ավելին, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ԴՆԹ-թեսթի միջոցով ինչպես որոշել ծնողության հարցը, այնպես էլ ցույց տալ, որ մարդու գենետիկան կյանքի ընթացքում չի փոխվում (եթե, իհարկե, մուտացիա տեղի չի ունենում): Ցանկացած դեպքում, դժվար չի ստուգել գենետիկան սեքսից առաջ ու սեքսից հետո, տեսնելով, որ սեքսը չի կարող բերել գենետիկայի փոփոխության:
Հոդվածում թեթևակի անդրադառնում է ժառանգականության մեխանիզմին, փորձեմ ավելի լիարժեք ներկայացնել այն: Մարդն ունի 46 քրոմոսոմ, որոնց մեջ կոդավորված է նրա գենետիկ ինֆորմացիան: Դրանցից 44-ն այսպես կոչված ավտոսոմներ են, վերջին 2-ը սեռական քրոմոսոմային զույգն են, որի միջոցով որոշվում է մարդու սեռը: Այսինքն, եթե նույնիսկ մարդը վիրահատություն է իրականացրել ու փոխել իր սեռը, ապա նախնական սեռը դեռ կարելի է որոշել ԴՆԹ-թեսթի միջոցով:
Ձվաբջիջը պարունակում է քրոմոսոմերի միայն կես կոմպլեկտ՝ 22 քրոմոսոմ, ինչպես և սպերմատոզոիդը: Բեղմնավորումից հետո առաջանում է քրոմոսոմների լիարժեք կոմպլեկտով զիգոտ, որից էլ ձևավորվում է սաղմը:
Հոդվածը նաև նշում է.
Անհրաժեշտ է նշել, որ գիտական շրջաններում տելեգոնիան համարվում է պսևդոգիտական գաղափար, քանի որ չկա երևույթի հնարավոր կամ անհնարին լինելու բավականաչափ պարզ գենետիկ-ֆիզիոլոգիական բացատրություն, ու չի հայտնաբերվել նրա արտահայտման կախվածության ոչ մի վիճակագրական կախվածություն:
Մարդկանց մոտ տելեգոնիայի գոյությանը հակասող ամենապարզ դրույթները ես ինքս բերեցի վերևում: Որպեսզի պնդումն ավելի ճշմարտացի լինի, կարելի է այն ձևակերպել այսպես (մի փոքր կրճատումով).
...գիտական շրջաններում տելեգոնիան համարվում է պսևդոգիտական գաղափար, քանի որ չկա երևույթի հնարավոր կամ անհնարին լինելու բավականաչափ պարզ գենետիկ-ֆիզիոլոգիական բացատրություն, ու չի հայտնաբերվել նրա արտահայտման կախվածության ոչ մի վիճակագրական կախվածություն:
Բայց գիտությունների Նյու-Յորքյան ակադեմիայի ակադեմիկոս Գեննադի Բարդիշևը այլ կարծիքի է ու իր տապոռ քարե տրամաբանությամբ միանգամից երեք պնդում է դնում, որոնք միանշանակ ու անհերքելի կերպով ապացուցում են տելեգոնիայի գոյությունը.
«Առաջինը, տելեգոնիա իսկապես գոյություն ունի: Երկրորդը, այն մարդու մոտ նույնպես կարող է արտահայտվել: Երրորդը, այդ երևույթի մեխանիզմները մինչ այժմ ուսումնասիրված չեն»:
Փաստորեն, այն կա, քանի որ ես այդպես եմ ասում, այն կա ձեր մոտ էլ, իսկ ինչու և ինչպես՝ չգիտեմ: Խիստ ակադեմիկ կարծիք է: Բարեբախտաբար, ոչ միայն իմ մոտ էր հարց առաջացել, թե ինչ Նյու-Յորքյան ակադեմիայի ակադեմիկոս է մեր Գենադի Բառադիշևը. totta_kai-ը elusaveng-ի բլոգային գրառման մեկնաբանության մեջ նշում է.
«Համաձայն այդ կազմակերպության պաշտոնական կայքի վրա տեղադրված ինֆորմացիայի, նրա անդամ կարող է դառնալ ցանկացած մարդ, որ որոշակի դրամական մուծում է իրականացրել. 2008 թ. հոկտեմբերի դրությամբ, մեկ տարվա համար մուծվող գումարը կազմում է 105 դոլլար ԱՄՆ բնակիչների համար, 125 դոլլար՝ մնացածի համար, մի քանի տարով անդամակցություն գնելու դեպքում նախատեսվում են զեղչեր: Ուսանողներն ու ասպիրանտները վճարում են սովորական գնի 30%-ը»:
Իսկ ես մտածում էի՝ ի՞նչ Նյու-Յորքյան ակադեմիա: Սպորտի՞ ակադեմիա: Արվեստների՞ ակադեմիա:
Любой собаковод знает, что если он не уследит за своей породистой сучкой и она первый раз погуляет с дворнягой, то породистых щенков от нее уже не дождаться никогда.
Այս հատվածը չեմ թարգմանի, քանի որ մինիմում բարեհունչ չի լինի :) ոչ հայերեն, ոչ էլ ռուսերեն: Կոնտեքստի հարց է:
Այ թե ինչ կապ ունի. երբ ինչ-որ մեկը ցեղական էգ շուն է գնում, ապա ստուգում է այդ շան անձնագիրն ու տոհմածառը, ոչ թե կուսությունն ու սեռական կյանքը :D ու ես դեռ չեմ տեսել, որ ֆիքսված, ցեղական տոհմածառով էգին ցեղական արուի հետ զույգելուց հետո ոչ ցեղական ձագեր ծնվեն: Անկախ էգի նախապատմությունից:
Հասանք հոդվածի ապուշության ծաղկեպսակին.
Ոչ միայն առաջին պտուղն է օժտված առաջին արուի հատկանիշներով, այլ նաև բոլոր հաջորդող սերունդները: Ենթադրվում է, որ ժառանգվում են ոչ միայն առաջին զուգընկերոջ արտաքին հատկանիշները, այլ նաև նրա հիվանդությունները. հոգեկան, վեներական, արյան հիվանդությունները և այլն:
Փաստորեն, առաջին զուգընկերոջից ավելի շատ բան կարող է փոխանցվել երեխաներին, քան իսկական հորից. օրինակ, վեներական հիվանդությունները, որոնք ընդհանրապես չեն կարող ժառանգաբար փոխանցվել: Եթե մինչև այս տեղը կարծիք կար, որ հոդվածը հերթական աղանդավորական հիմարությունն է, ապա հիմա պարզ է դառնում, որ այն նպատակ ունի վախեցնել մարդկանց: Իսկ եթե ինչ-որ մեկը նպատակ ունի վախեցնել մարդկանց, ապա հարց է առաջանում. ու՞մ է դա պետք, և ինչի՞ համար: Այս հարցին մասնակի պատասխան տալու համար կարելի է նայել հեղինակի մեջբերած աղբյուրներին. РОНС-ի (Русский Общенациональный Союз) կայքը, օրինակ:
Որոշ մարդկանց թվում է, թե օտար ԴՆԹ-ի հետ փոքրիկ շփումն իսկ բավական է, որ այդ ԴՆԹ-ն անցնի օրգանիզմ: Հոդվածում խոսվում է գիալուրոնային թթվի մասին, որը «հատկություն ունի իր մոլեկուլներին ԴՆԹ-ի թելեր «կպցնել» ու կարող է հեշտությամբ լուծել բջջաթաղանթն, այդպես նպաստելով տելեգոնիային»: Այն էլ արյան հոսքով տարածվել մարմնով: Ժողովուրդ, օրգանիզմի գենետիկական կառուցվածքին չհամապատասխանող քրոմոսոմներ ունեցող բջիջներն օրգանիզմի կողմից սովորաբար ընկալվում են որպես օտարածին, ում մաշկի տրանսպլանտացիա են արել, կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում: Եթե ճիշտ եմ հիշում, օտարածին բջիջները կամ կլանվում են իմունային համակարգի կողմից, կամ էլ նրանց մեջ սկսում են առաջանալ օրգանիզմի գեներին իդենտիկ բջիջներ: Օրգանիզմն, ի վերջո, բջիջների հավաքածու չի, կան գենետիկան կարգավորող մեխանիզմներ: Հակառակ դեպքում կողմնակի մուտացիաներից տարբեր բջիջների գենետիկայի հետ անարխիա տեղի կունենար:
Այլ կերպ ասած, եթե ձեզ ՍՈՖ-ի արյունից ներարկեն, ձեր ԴՆԹ-ն դրանից չի դառնա ՍՈՖ-ի ԴՆԹ: Նույնիսկ մասամբ:
Իզուր չեմ բերել տրանսպլանտացիաների ու արյան փոխներարկման օրինակը. եթե, ըստ պնդողների, տելեգոնիան կարող է առաջանալ քայքայված սպերմատոզոիդների ԴՆԹ-ի բեկորներից, ապա ի՞նչ կլիներ արյան փոխներարկումից ու օրգանների տրանսպլանտացիայից: Ի՞նչ եք կարծում: Եթե հիմա էլ սկսեցիք դրանցից վախենալ, նորից կարդացեք գրածս: Եթե չհամոզեց, բժիշկ Վարդանյանի մոտ միշտ էլ ազատ պալատ կգտնվի:

Ու՞մ է պետք տելեգոնիան
Նացիոնալիստներին: Մի անգամ չի եղել, որ քյառթուներից լսել եմ այսպիսի արտահայտություն. «Ինքն էն կարգի աղջիկ ա, որ կարաս թողնես՝ պարսիկի հետ ման գա»: Նացիոնալիստների ու նացիստների մոտ շատ ուժեղ է արտահայտվում քարեդարյան ագրեսսիան, երբ իր ազգի աղջիկը սեռական կամ այլ կապ է ունենում այլազգու հետ: Եթե աղջկան բավականաչափ «հայրենասիրություն» չի ներարկվել, որ ետ պահի այլազգու հետ սեքսից, ապա միգուցե կարողանա դրան հասնել, նրան վախեցնելով, որ նրա բոլոր հետագա երեխաներն այլազգի են լինելու: Ընդ որում, հաշվի առեք. հոդվածն արագ աճպարարություն է անում «նախորդ արու» ու «առաջին արու» գաղափարներով, դրանք փոխարինելով իրարով, ոչ մի կերպ չբացատրելով՝ ինչու և ինչպես:
У светло-русых родителей родился первенец с явными чертами азиата
Если сизарь «потоптал» чистопородную голубку, ее сразу убивают. Потому, что в дальнейшем, даже при самом элитном «супружестве» у нее будут только нечистоплотные птенцы.
Եթե այս մեջբերումները ձեզ ոչինչ չեն ասում, ապա ինձ՝ ընդհակառակը: Եթե զգաք, հոդվածում մարդկանց հիշատակելիս նշում է ոչ թե անհատական, այլ ազգային ու ռասսայական չափանիշների արտահայտում:
Թեոսոֆներին և այլ աղանդներին: Ինչու՝ սեռական էթիկայի մասին իրենց գաղափարները մարդկանց պարտադրելու համար: Եկեք չմոռանանք, որ Բլավացկայան, չնայած իր ֆիզիկական թերություններով ծնված ապօրինի զավակին, պնդում էր, որ ինքն ամբողջ կյանքում կույս է եղել: Տելեգոնիայի մասին առաջին անգամ լսել եմ իմ թեոսոֆ ծանոթներից մեկից: Իսկ մենք գիտենք, թե թեոսոֆներն ու հարակից նյուէյջերներն ապուշ գաղափարների ինչ ծաղկեփնջով են տառապում: Որոնցից մեկը հինդուիստական բրահմաչարիայի գաղափարի մասին աղավաղված պատկերացման ու սեփական սեռական կոմպլեքսների համատեղման արդյունք է: Նման թույլ գաղափարներ ունեցող թույլ մարդիկ (իսկ ես դեռ ուժեղ թեոսոֆ չեմ տեսել, ու եթե կա էլ, ապա դժվար թե տելեգոնիայի երկրպագու լինի) ամեն տեղ փորձում են իրենց հավատալիքների համար հիմնավորում տեսնել:
Եկեղեցուն: Խրյուստոնեական Եկեղեցու տեսանկյունը կուսության ու արտամուսնական սեռական կապերի վերաբերյալ, կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չի: Ի վերջո, every sperm is sacred, every sperm is good :D
Թե ինչպես է տելեգոնիայի մասին նյութը հայտնվել ԱԼՄ-ի եթերում՝ կարծում եմ, ավելի քան պարզ է. Տիգրան Կարապետիչը հատրնի թուլություն ունի տելե-ով սկսով բաների նկատմամբ: Տելեվիզատորների, օրինակ :D
Ինձ, օրինակ, իմ սիրելի հոմոֆոբ հայրիկը փոքր ժամանակ վախեցնում էր, որ եթե ափսեներ լվանամ ու այլ «կանացի գործերով» զբաղվեմ, պուպուլիկս վրայիցս կընկնի ու աղջիկ կդառնամ: Ու ես, գրողը տանի, վախենում էի: Կարծում եմ՝ տելեգոնիան էլ է նմանատիպ վախենալի հեքիաթ: Միայն թե՝ մեծերի վարքը կառավարելու համար:
Պատկերացրեք. հոդվածի վերջում չարաբաստիկ РОНС-ային աղբյուրը պնդում է, որ տելեգոնիան կարող է տեղի ունենալ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Այնպես որ՝ մի վախեցեք տելեգոնիայից: Այն ստեղծվել է հիմարների կողմից՝ դյուրահավատներին վախեցնելու համար:

No comments:

Post a Comment