Լևոնականների մի գիծ կա, որ ինձ միշտ կատաղության ինչ-որ աստիճանի է բերել. այ մարդ, ի՞նչ կարգի ապուշ պետք է լինի քաղաքական շարժման մասնակիցը, ֆանատիզմի ինչ աստիճանի պիտի հասնի, որ սովետական մոդելի լոզունգներով սկսի խոսել: Ու, առավել ևս, հոգեբանական ճնշման էժանագին մեթոդներ կիրառի ա-լյա «թասիբի գցել վիրավորելով»: «Ով մեզ հետ չէ՝ մեզ դեմ է» մոտեցումը որոշ դեպքերում իրեն արդարացրեց. երբ դա ընկերն ընկերոջն է ասում, հաճախ մարդը, չափազանց թույլ գտնվելով, որոշում է մի երկու միտինգի գնալ՝ ընկերոջ հետ հարաբերությունները չփչացնելու համար: Մարդկանց անվանել դավաճան չմասնակցելու համար, ասել որ անտարբերներն ամենավատն են: Հետո, երբ բումը հանգի, ժխտել: Այս ամենը ես տեսել եմ, ու ճիշտն ասած լևոնականներից գաղափարախոսներից շատերի խոսքն ինձ համար զրոյական արժեք ունի: Որովհետև առերես արդարություն քարոզողը «կռուտիտի» ու «ատկազ կանգնելու», «բռնված չես՝ գող չես»-ի կարիք չպիտի ունենա:
Լավ, հանգիստ թողնեմ մի քանի տարի առաջվա լևոնականներին ու անցնեմ ժամանակակիցներին: Վերջերս կարդացի Արամ Պաչյանի գրողների ու քաղաքականության մասին հոդվածն ու քանի որ բավականին փափուկ, հանդուրժողական էր գրված, բացասական արձագանք չտվեցի: Պաչյանն է, իր կարծիքն է արտահայտում, ինչո՞վ է մնացածից վատ, որ դրա իրավունքը չունենա:
Բայց այ, Սամվել Մկրտչյանի ասածն 1in.am-ի հոդվածում արժանի է տապոռվելու: «Ի՞նչ կարելի է սպասել մեր գրողներից, որոնք անգամ մարտի մեկը չեն դատապարտել»: Ահա թե ինչ կասեմ այս կապակցությամբ. ցանկացած մարդ ցանկացած պահի ունի քաղաքական նեյտրալիտետի իրավունք: Նամանավանդ արվեստագետը: Լրագրողն ունի նեյտրալիտետի պարտավորություն: Որպես անհատ նա կարող է քաղաքական ակտիվիստ լինել: Որպես լրագրող նա պարտավոր է լինել անաչառ ու նեյտրալ: Իհարկե, լևոնականները սովորել են. ինչպես բոլոր նեղմիտ ֆանատիկները, նրանք իրենց հավաքական կարծիքը հայտարարում են բացարձակ ճշմարիտ, արդար ու անաչառ, մնացած կարծիքները՝ կեղծ, մոլորված, տականք, քոչարյանական և այլն:
Ցանկացած մարդ իրավունք ունի լինել քաղաքականորեն նեյտրալ: Ու գրողի ծոցը գնա այն մարդը, որը նրան դրա համար կմեղադրի:
Ցանկացած մարդ իրավունք ունի լինել քաղաքականորեն նեյտրալ: Ու գրողի ծոցը գնա այն մարդը, որը նրան դրա համար կմեղադրի:
Ահա թե ինչ կասեմ այս կապակցությամբ. երբ հին տականքի կողմնակիցները փողոցում ցույց էին անում, ու նոր տականքը, լինելով ուժի դիրքում, նրանց քացու տակ է գցել, ես ուրախ եմ, որ կողմերից ոչ մեկին չեմ պատկանել: Հին տականք Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին լրիվ նույն կերպ է վարվել Վազգեն Մանուկյանի համար միտինգ անողների նկատմամբ, ու Լևոնի համար միտինգի դուրս եկող ամեն մեկն անիծված է քացու տակ ընկնելու ու բողոքելու ոչ մի բարոյական իրավունք չունի: Ռուսները լավ խոսք ունեն՝ «назвался клизмой, лезь в жопу»:
Երբ քայլում ես լևոնականների միտինգի կողքով ու լսում եմ նույն երաժշտությունը, որը լսում էի 88-ին՝ նույն Օպերայի դիմաց, հորս ուսերին նստած... պարային ռեմիքսի տեսքով, մտածում եմ, արդյո՞ք որևէ խելքը գլխին մարդ կարող է մասնակցել այս կապիկությանը: Երբ լսում եմ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ, ատելությամբ, ոչ թե մտքով լցված ձայնը, մտածում եմ, արդյո՞ք որևէ խելքը գլխին մարդ կարող է մասնակցել այս կապիկությանը: Ցավոք, ի տարբերություն լևոնականների, ստիպված եմ խոստովանել, որ այո, որոշ քանակությամբ խելքը գլխին մարդիկ կան շարժման մեջ: Աննշան՝ ընդհանուրի համեմատ: Նրանցից ոմանք նույնիսկ նպատակներ ու փաստարկներ են բերում, որոնք, չընդունելով հանդերձ, հարգում եմ: Բայց այս ամենն արդեն ուրիշ օպերայից է:
Պարզապես երբ մի հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվում, ինքն իրեն համոզում, որ Հայաստան իրենք են, իսկ մնացած բոլորը վախկոտներ են, դավաճաններ և այլ վատ-վատ բաներ, միտքս է գալիս Օրվելի «Անասնաֆերման»: Ու «Լևոն նախագահ» ճիչերն էլ կան ու մնում են «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»-ի տարբերակ: Ու երբ Նապոլեոնը Լևոնը որոշի երկու ոտքի վրա քայլել, նույն մասսան կերգի՝ «Չորս ոտք լավ, երկու ոտք ավելի լավ»: Ու վայ նրանց, ովքեր այդ ժամանակ հիշեն հին լոզունգը:
Ահա թե ինչ կասեմ այս կապակցությամբ:
Թարմացում. փաստորեն, էլի ասելիք մնաց: Լևոնի «I can change»-ի կապակցությամբ (ա-լյա ես տականք էի, ես եմ Քոչարյանին դրել, բայց զղջացել ու փոխվել եմ, ներեցեք ինձ).
No comments:
Post a Comment