«Jolene» երգին ես ծանոթացել եմ Աննեկե վան Գիրսբերգենի (ex-The Gathering, Agua de Annique) ու Դեննի Կավանայի (Anathema) կատարմամբ: Ահա կատարումը.
Չէի էլ կարող պատկերացնել, թե երգի աղբյուրները փնտրելն ինչ հակասական արդյունքների կբերի: Նախ, չէի էլ կարող պատկերացնել, որ երգը Դոլլի Պարտոնինն է (եթե նրա անունը լսելիս ձեր միտքն էլ են (@)(@) գալիս, ապա մենք իրար հասկացանք), ու թողարկվել է 1974 թվին: Ահա երգի բնօրինակը.
Պատկերացրեք. երգը կատարել է նաև The White Stripes-ը.
Ահա առավել ֆոլկոտ տարբերակ ավստրալիացի երգչուհի-երգահան Մինդի Սմիթի կատարմամբ: Մի քիչ շատ պ0պսայոտ է, բայց ինձ դուր է գալիս.
Երգը մի կնոջ խոսք է գեղեցկուհի Ջոլինին. հերոսուհին խնդրում է վերջինիս չփախցնել իր տղամարդուն: Բավականին սրտաճմլիկ բառեր են, բայց, իմ կարծիքով, կատարումներից ոչ մեկը չի կարողացել երաժշտականորեն փոխանցել նրանց տրամադրությունը:
Իհարկե, չհաշված ֆեյլային կադրը, որ կտեսնեք նախքան տեսահոլովակը միացնելը:
Եթե էլի հետաքրքիր տարբերակներ գտնեք, կիսվեք)))
No comments:
Post a Comment