Ժող, ներողություն եմ խնդրում, որ անհետացել եմ: Պատճառը պրագմատիկ է՝ ինտերնետ չկա:
Բայց քանի դեռ կարող եմ գրել, ձեզ մի երկու լավ բան տամ:
Ստերեոգրամներ: Դիտելու համար քիթը կպցնում եք մոնիտորին՝ նկարի ուղիղ կենտրոնում: Աչքերն առանց որոշակի ֆոկուսի ուղղված են առաջ, դիտման պրոցեսը չպետք է ազդի աչքերի ֆոկուսի կամ դիտելու ուղղության վրա: Ասես նկարի հետևում ինչ-որ բան եք փորձում տեսնել: Հեռացնելիս մոտ 3-5 սանտիմետրի վրա աչքերը կսկսեն շաղվել: Ուշադիր. չթարթել, չփոխել հայացքի ուղղությունը կամ ֆոկուսը: Կարիք կլինի կենտրոնանալ: Մոտ մինչև 20 սանտիմետրի վրա, եթե ամեն ինչ ճիշտ եք արել, պատկերը տարածական կդառնա:
Գնացինք:
No comments:
Post a Comment